Իրագործված
|
Համայնքային զարգացում

Ապրի՛լ նախաձեռնություն

Ուժեղը չի ցեղասպանվում

«Էսթերոքս» ՍՊԸ
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

124 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Միացե՛ք, որ Ապրի՛նք ուժեղ Հայաստանում

Ուժեղը չի ցեղասպանվում

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է մարդկության դեմ, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը նպաստեցին այլ ցեղասպանությունների իրականացմանը, այդ թվում նաև Հոլոքոստին։ 

Հայոց ցեղասպանությունը ժխտվում է մինչ այսօր, սակայն մենք չենք կարող կենտրոնանալ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման վրա։ Հայաստանն այսօր էլ մշտապես վտանգի մեջ է։ Իրավիճակը փոխելու համար մեր ուժերը պետք է կենտրոնացնել ուժեղ և ազդեցիկ, հավելյալ արժեք ստեղծող պետություն դառնալու վրա։ Միայն այդ դեպքում, աշխարհը ոչ միայն կճանաչի հայոց ցեղասպանությունը, այլև մենք հնարավորություն կունենանք պաշտպանվել ապագա պատերազմներից և ուժեղացնել մեր պետականությունը։


Քո աշխատանքով ուժեղացրու Հայաստանը

Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։

Եթե ամբողջ աշխարհի հայերը նպատակադրված աշխատեն ուժեղ Հայաստան կառուցելու համար, պատկերացրեք, ինչ արդյունքներ մենք կարող ենք ունենալ։ 

Իրական ուժը գիտության մեջ է

Մենք կարող ենք անվտանգ ու ապահով ապագա ունենալ և այդ ճանապարհին ամենախելացի և հեռատես ներդրումը գիտության մեջ է, պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների կարողությունների ընդլայնման մեջ է:

Զարգացած գիտությունը նշանակում է ուժեղ դիվանագիտություն, պաշտպանական համակարգեր, արագ տնտեսական աճ, աշխարհում պահանջված տեխնոլոգիաներ։ Այդպես մենք կդառնանք միջազգային հանրության կարևոր անդամ։ 

Այս արդյունքին արագ հասնելու համար պետք է մենք էլ օգնենք մեր պետությանը զարգացնել գիտությունը։ Յուրաքանչյուրս պետք է իր ներդրում ունենա Հայաստանի հզորացման մեջ, քանի որ դրանից է կախված մեր բոլորիս ապագան։ 


Մեկ օրվա եկամուտդ նվիրաբերի՛ր գիտական նախագծին

Եկե՛ք բոլորս միասնականորեն աջակցենք գիտական նախագծերին։ Ընկերությունները և անհատներն իրենց մեկ օրվա եկամուտը կարող են, փոխանցել Հայաստանում գործող վստահելի ու խոստումնալից գիտական խմբի՝ աջակցելով իրենց գիտական նախագծերի իրականացմանը։ Միայն ժամանակակից գիտական ենթակառուցվածքներով զինված գիտական խմբեր ունեցող երկիրը կարող է զարգացած գիտություն ունենալ՝ ձգտելով դառնալ նորարարության ու մրցունակ գիտական մտքի կենտրոն։

Աջակցելով «Ապրիլ» նախագծին՝ դու ոչ միայն հարգում ես մեր անմեղ զոհերի հիշատակը, այլև քո ներդումն ես ունենում զար��ացած երկիր կառուցելու մեջ։ 

Ապրիլին հարգենք մեր անցյալի հիշատակը՝ ներդնելով ապագայի մեջ։

Աջակցության համար առաջարկվող նախագծերն են`

1․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «International Journal of Armenian Genocide Studies» ամսագիրը «Scopus» գիտատեղեկատվական հարթակում ինդեքսավորելու ծրագրի նախագիծ։ 

«IJAGS»-ը կլինի «Scopus»-ում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության թեմայով առաջին և միակ ամսագիրը և Հայաստանի համար տեղ կապահովի ցեղասպանագիտության ոլորտում։


2․ Հաշվողական ենթակառուցվածք՝ գենոմիկայի և կենսատեխնոլոգիաների համար

Հայաստանում կստեղծվի առաջին կենտրոնացված հաշվողական ենթակառուցվածքը, որը թույլ կտա մեր կենսաբազմազանության ու մարդկանց գենետիկական հատկանիշների տվյալները անվտանգ պահպանել և վերլուծել։


3․ Մոլեկուլյար լաբորատորիա բուսաբանության ինստիտուտում

Ինստիտուտում կգործի բույսերի, սնկերի, մամուռների և քարաքոսերի ուսումնասիրության նպատակով ժամանակակից մոլեկուլային լաբորատորիա։


4․BIOCER Scientific նախագիծ

«BIOCER»-ը կենսաակտիվ կենսաքայքայվող նյութ է, որը ժամանակի ընթացքում քայքայվում է՝ խթանելով բնական ոսկորի աճը և վնասված ոսկորի ամբողջական վերականգնումը։


5․ Ռադիոհաճախականային և ձայնային ազդանշանների ուղղորոշման ու տեղորոշման համակարգի փորձանմուշի մշակում

Այս նախագծով առաջարկվում է ստեղծել համալիր համակարգ, որը կապահովի ռադիոհաճախային և ձայնային ճառագայթում ունեցող աղբյուրների ուղղորոշման և տեղորոշման խնդիրները:

Ապրի՛լ նախաձեռնության շուրջ միավորվել են

Ապրի՛լ՝ արժեք ստեղծելով



Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին


«Ապագա Հայկանանը» Նպատակներին

Իրագործված
|
Համայնքային զարգացում

Ապրի՛լ նախաձեռնություն

Ուժեղը չի ցեղասպանվում

«Էսթերոքս» ՍՊԸ
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

124 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Միացե՛ք, որ Ապրի՛նք ուժեղ Հայաստանում