Նվիրաբերի՛ր Հայոց ցեղասպանության մասին հիշողությունները վառ պահելու համար
Նպատակ: 9,816.14 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Team Telecom Armenia
1,000,000 AMD
⭐️ Norig Karakashian
204,000 AMD
⭐️ "Բերթա " ՍՊԸ
70,000 AMD
⭐️ Լուսինե Սահակյան
50,000 AMD
⭐️ Armen Adamyan
33,000 AMD
Աջակիցներ
⭐️ Norig Karakashian
2 տարի առաջՇուշան Խաչատրյան
2 տարի առաջ⭐️ Team Telecom Armenia
2 տարի առաջԳայանե Մուքոյան
3 տարի առաջ"Գլոբալ ԷյԷմ " ՍՊԸ
3 տարի առաջՆվիրաբերի՛ր Հայոց ցեղասպանության մասին հիշողությունները վառ պահելու համար
Նախագծի նպատակը
Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվում է «International Journal of Armenian Genocide Studies» (IJAGS) [Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային հանդես] անգլալեզու ամսագիրը, որտեղ տպագրվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների լավագույն հետազոտությունները: Ամսագիրն աշխարհում միակն է, որ վերաբերում է բուն Հայոց ցեղասպանությանը, մինչդեռ Հոլոքոստի վերաբերյալ կան տասնյակ ամսագրեր: Ուստի ոչ միայն գիտական համայնքի, այլ յուրաքանչյուր հայի համար կարևոր է, որ այս ամսագրում հրատարակվող հետազոտությունները հասանելի լինեն միջազգային լայն շրջանակներին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների համար արժանի տեղ ապահովելու գիտության միջազգային ծառի վրա: Մեր նպատակն է ապահովել այս ամսագրի առաջխաղացումը դեպի միջազգային շուկա՝ «Scopus» և «Web of Science» հարթակներին միանալու միջոցով: Սրանք այն հարթակներն են, որտեղ հավաքվում են միջազգային լավագույն ամսագրերը և այնտեղ տպագրված գիտական հետազոտությունները հասանելի են դառնում միջազգային լայն գիտական հանրությանը:
Այսպիսով՝ ծրագրի իրականացման արդյունքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լավագույն հետազոտությունները հասանելի կդառնան աշխարհին՝ նպաստելով նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին:
Միանալով այս ծրագրին և Ձեր ներդրումն ունենալով դրա իրականացմանը՝ Դուք Ձեր յուրահատուկ հարգանքի տուրքը կմատուցեք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև կմիանաք Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման մեր ամենօրյա պայքարին:
Ճեղքելով գիտության սահմանները
Այն, որ գիտությունը սահմաններ չի ճանաչում, հայտնի է բոլորին: Միջազգային գիտական համայնքին անմասն լինելը դուրս է թողնում հետազոտողին գիտության զարգացումներից տեղյակ լինելու և դրանց վրա ազդելու հնարավորությունից: Այսօր միջազգային գիտական համայքնի կողմից ընդունելի և վստահելի համարվող ամսագրերը և հրապարակումները հիմնականում մեկտեղված են միջազագային հայտնի «Web of Science» և «Scopus» գիտատեղեկատվական շտեմարաններում: Հայաստանյան ամսագրերից միայն մի քանիսն են (6-ը) ինդեքսավորված այդ գիտատեղեկատվական շտեմարաններում:
Որպես կանոն, բնագիտական գիտությունների համար համեմատաբար ավելի հեշտ է տպագրվել «Web of Science» և «Scopus» գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում: Խնդիրն առավել լուրջ է հումանիտար և հասարակագիտական թևի համար,որտեղ հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ պարփակվածությունը, երբ իրականացվող հետազոտությունների արդյունքները ներկայացվում են հիմնականում հայերեն և առավելապես տեղական ամսագրերում կամ Հայաստանում հրատարակվող մենագրություններում, ինչը խիստ սահմանափակում է պոտենցիալ լսարանը։
Լուծելով ցեղասպանագիտության արդի խնդիրները
Թեև Հայաստանում ցեղասպանագիտությունը զարգացող ճյուղ է և ՀՀ ռազմավարական առաջնահերթությունների շրջանակում է, ոլորտում առկա են խնդիրներ, որոնք արագ լուծման կարիք ունեն: Ընդհանուր առմամբ, հայաստանյան ցեղասպանագիտական դպրոցն ունի երկու հիմնական մարտահրավեր՝
1․ Դպրոցի շարունակական կայացումն ու զարգացումը՝ նպատակ ունենալով մոտենալ միջազգային մակարդակին,
2․ Լուծել Հայաստանից դուրս ներկայացվածության հարցը։
Ծրագրի հաջող իրականացման արդյունքում՝
1. Կբեկանվի միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում հետզհետե ավելի ցայտուն դարձող մի իրավիճակ, երբ ոլորտի առանցքային խաղացողներ են դառնում թուրք հետազոտողները։
2. Հայաստանում իրականացվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունները հասանելի կդառնան աշխարհին՝ թելադրելով մեր օրակարգը:
3. Հայաստանյան գիտությունը ներկայացված կլինի միջազգային գիտության քարտեզի վրա ոչ ��իայն առանձին հետազոտողների, խմբերի, լաբորատորիաների և/կամ գիտական կազմակերպությունների մակարդակով, այլ նաև գիտական ամսագրերի։
Վերը շարադրվածը հիմք է տալիս պնդելու, որ «IJAGS» ամսագրի զարգացումն ու առաջխաղացումը միջազգային ասպարեզում կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ, որը ներառում է՝
1․ Հայաստանում ցեղասպանագիտության և դրա մեջ մտնող գիտակարգերի զարգացումը,
2․ Հայագիտության զարգացումը,
3․ Հայաստանյան հետազոտողների գիտական արդյունքների ներկայացումը միջազգային ասպարեզում,
4․ Գիտական ամսագրերի մակարդակով Հայաստանի ներկայացվածության ամրապնդումը միջազգային գիտության ասպարեզում։
Ծրագրի թիրախային շահառուներն են Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասապանությունների պատմության և ընդհանրապես ցեղասպանագիտության ոլորտում հետազոտություն իրականցող գիտնականները և թեմայով հետաքրքրվողները։
Եվ ի վերջո, ծրագրի շահառուները ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ:
https://www.youtube.com/watch?v=en9KKmUK-5s
Հաշվետու ժամանակաշրջանում ամսագիրը շարունակել է DOAJ (Directory of Open Access Journals) համակարգում գրանցված լինելու շնորհիվ ստանալ հոդվածների համար doi-ներ:
Թղթային տարբերակով լույս է տեսել նաև 2022 թ. ամսագրի երկրորդ հատուկ համարը, որը նվիրված է Արցախյան հիմնահարցին:
Անգլերեն են թարգմանվել և խմբագրվել նաև նոր հոդվածներ, որոնք ընդգրկվելու են ամսագրի 2023 թ. համարներում:
Շարունակվել են աշխատանքները նոր կայքի բարելավման ուղղությամբ՝ http://agmipublications.am/index.php/ijags
2022 թ. ամսագրի երկրորդ հատուկ համարը, որը նվիրված էր Արցախյան հիմնահարցին, նվիրում ենք Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելող պաշտոնական պատվիրակություններին: Օրինակներ են ուղարկվել այլ թիրախային անձանց և կազմակերպություններին` դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ և այլ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների:
Գրեթե պատրաստ է ամսագրի 2023 թ-ի 1-ին համարը:
Վերջնական նախապատրաստական աշխատանքները համարյա ավարտված են IJAGS ամսագիրը Սկոպուս գիտատեղեկատվական համակարգում ինդեքսավորելու համար:
Հաշվետու ժամանակաշրջանում ամսագիրը շարունակել է DOAJ (Directory of Open Access Journals) համակարգում գրանցված լինելու շնորհիվ ստանալ հոդվածների համար doi-ներ:
Թղթային տարբերակով լույս է տեսել նաև 2022 թ. ամսագրի երկրորդ հատուկ համարը, որը նվիրված է Արցախյան հիմնահարցին:
Անգլերեն են թարգմանվել և խմբագրվել նաև նոր հոդվածներ, որոնք ընդգրկվելու են ամսագրի 2023 թ. համարներում:
Շարունակվել են աշխատանքները նոր կայքի բարելավման ուղղությամբ՝ http://agmipublications.am/index.php/ijags
2022 թ. ամսագրի երկրորդ հատուկ համարը, որը նվիրված էր Արցախյան հիմնահարցին, նվիրում ենք Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելող պաշտոնական պատվիրակություններին: Օրինակներ են ուղարկվել այլ թիրախային անձանց և կազմակերպություններին` դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ և այլ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների:
Գրեթե պատրաստ է ամսագրի 2023 թ-ի 1-ին համարը:
Վերջնական նախապատրաստական աշխատանքները համարյա ավարտված են IJAGS ամսագիրը Սկոպուս գիտատեղեկատվական համակարգում ինդեքսավորելու համար:
Ուրախ ենք տեղեկացնել, որ լույս է տեսել IJAGS-ի հատուկ համարը՝ նվիրված Արցախի հիմնախնդրին։ Այն կարող եք կարդալ http://agmipublications.am/index.php/ijags կայքում։
Մեր հաջորդ քայլը կլինի Scopus-ին պաշտոնապես դիմելը:
Մենք երախտապարտ ենք reArmenia-ին և մեր բոլոր դոնորներին աջակցության համար։
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ամսագիրն ընդգրկվել է DOAJ (Directory of Open Access Journals) համակարգում:
Գրեթե պատրաստ է նաև մեր նոր կայքը՝ հոդվածների ներկայացման և գրախոսման առցանց համակարգով` http://agmipublications.am/index.php/ijags:
Շուտով լույս կտեսնի International Journal of Armenian Genocide Studies-ի 2022 թ. առաջին համարը: Ամսագրի այս տարվա երկրորդ համարը հատուկ համար է՝ նվիրված Արցախին:
Հատուկ համարի թողարկումից հետո հաջորդ քայլով պաշտոնապես կդիմենք Scopus-ին:
Շնորհակալ ենք մեր բոլոր նվիրատուներին և հաշվետու ենք նրանց առջև:
Մեր նածագիծը շարունակում է օժանդակություններ ստանալ:
Շնորհակալ ենք Team Telecom Armenia-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այս կարևոր ծրագրին աջակցելու համար:
International Journal of Armenian Genocide Studies ամսագրի առաջխաղացման աշխատանքները շարունակվում են: Մենք աշխատում ենք նոր ժամանակակից կայքի վրա, ինչպես նաև արդեն դիմել ենք ամսագիրը DOAJ (Directory of Open Access Journals) համակարգում ընդգրկելու համար:
Շնորհակալ ենք մեր ծրագրի բոլոր աջակիցներին և կոչ ենք անում բոլորին իրենց ներդրումը ունենալ այս հայրենանվեր գործում:
Նվիրաբերի՛ր Հայոց ցեղասպանության մասին հիշողությունները վառ պահելու համար
Նպատակ: 9,816.14 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Team Telecom Armenia
1,000,000 AMD
⭐️ Norig Karakashian
204,000 AMD
⭐️ "Բերթա " ՍՊԸ
70,000 AMD
⭐️ Լուսինե Սահակյան
50,000 AMD
⭐️ Armen Adamyan
33,000 AMD
Աջակիցներ
⭐️ Norig Karakashian
2 տարի առաջՇուշան Խաչատրյան
2 տարի առաջ⭐️ Team Telecom Armenia
2 տարի առաջԳայանե Մուքոյան
3 տարի առաջ"Գլոբալ ԷյԷմ " ՍՊԸ
3 տարի առաջ