ԱՄԵՆԱՄԵԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ. ԵՐԲ «ԵՍ»-Ը ԴԱՌՆՈՒՄ Է «ՄՈՒՆՔ»

1 հնս 2022 թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՝ 6 ՐՈՊԵ

fundraiser

-Մի՞թե հնարավոր էր Արցախի հեռավոր Հաղորտի գյուղում կառուցել միջազգային որակ ապահովող տեխնոլոգիական դպրոց։

-Երբ հայերը միավորվում են, իհա՜րկե հնարավոր է։ 

{node.data.target.fields.description}

Ամենամեծ դրամահավաքը հաջողե՜ց։ Հարյուրավոր անհատներ և կազմակերպություններ միավորվեցին «ռեԱրմենիա» հարթակում՝ հավաքելով «Արցախի «Մունք» տեխնոդպրոց» նախագծի ողջ գումարը և դեռ ավելին՝ 69 միլիոն դրամ։ Արդյունքում՝ երեխաները չլքելով Արցախը՝ կստանան միջազգային որակի տեխնոլոգիան կրթություն տարբեր ուղղություններով՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, դիզայն, մարքեթինգ և այլն։

{node.data.target.fields.description}

«ՌԵԱՐՄԵՆԻԱ»-Ի ՀՈԳԱՏԱՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԸ  

{node.data.target.fields.description}

  • Տեխնոդպրոցում որակյալ կրթություն ապահովելու համար նախագծին  միացան «Armenian Code Academy»-ն՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել ծրագրավորման որոշ լեզուների դասընթացներ,

  • ՀԲԸՄ-ի Հայկական վիրտուալ համալսարանը՝ արհեստական բանականության դասընթացների իր ծրագրերով,

  • Ոլորտի տասնյակ առաջատարներ տեխնոդպրոցին միացան իրենց ծննդյան օրով՝ ընկերներին խնդրելով նվերի փոխարեն գումար նվիրաբերել նախագծին։

  • Մի շարք կազմակերպություններ միացան նախագծին խոշոր ֆինանսական աջակցությամբ («Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» «Մանթաշով», «Club capital» «Սերվիս Տիտան», «Արցախէներգո»

  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հավատաց նախագծի հաջողությանն և վստահեց իրականացման ընթացքին՝ տեխնոդպրոցի կառուցման գործում ունենալով իր դրամական ու ակադեմիական ներդրումը։

  • Հաղորտիի գյուղապետ Նվեր Մարտիրոսյանը տեխնոդպրոցի ստեղծման համար ամբողջությամբ տրամադրեց համայնքապետարանի միակ շենքը։

  • Արցախի ԿԳՄՍ նախարարությունը կրկնապատկեց նախագծի շրջանակում հավաքվող առաջին 14 միլիոնը։

ՍԿՍԵՆՔ ՍԿԶԲԻՑ…

{node.data.target.fields.description}

Աշոտն ու իր ապագա կինը՝ Լուիզան, 2020 թվականին տեղափոխվեցին ապրելու Արցախի Մուշկապատ գյուղում։ Արտագաղթը կանխելու համար որոշեցին՝ բնակչությանն ապահովել տեխնոլոգիական կրթությամբ։

{node.data.target.fields.description}

Ստեղծելով «Ես» կրթական ծրագիրը և շարժական լաբերով շրջելով Արցախի տարբեր համայնքներով՝ թիմը մեծացավ, նաև աճեց ՏՏ ոլորտով հետաքրքրված բնակիչների քանակը, որոնք չէին ուզում լքել Արցախը, բայց և երազում էին միջազգային մակարդակի տեխոնոլոգիական կրթություն ստանալ , աշխատել ՏՏ ոլորտում հենց Արցախից։ 

{node.data.target.fields.description}

Լուծումը մեկն էր՝  

  • Կառուցել տեխնոլոգիական դպրոց Արցախի գյուղերից մեկում՝ երեխաներին ապահովելով անվճար կրթությամբ,

  • Ունենալ անհրաժեշտ սարքավորումներ,

  • Ձևավորել ՏՏ ոլորտում դասավանդող առաջատար մասնագետների թիմ

  • Եվ իհարկե՝ ձեռք բերել միկրոավտոբուս, որի շնորհիվ տարբեր համայնքներից ապագա ուսանողները կկարողանան հասնել տեխնոդպրոց։

Աշոտի և Լուիզայի տեխնոդպրոց կառուցելու գաղափարը այնպիսի  ոգևորություն առաջացրեց Հաղորտիում, որ գյուղացիները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու կառուցման ողջ ընթացքին, իսկ արտերկրում ապրող հաղորտեցիները սկսեցին նվիրաբերել:

{node.data.target.fields.description}

Այս ամենն անիրական էր թվում։ Բայց նախագծի բացվելուն պես  հարյուրավոր հայեր միավորվեցին  Արցախի երեխաներին ապագա նվիրելու գործին, և այսօր Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում ընթանում են տեխնոդպրոցի շինարարական աշխատանքները։

ՀԱՂՈՐՏԻՈՒՄ ՏՈՆ ԷՐ…

Տեխնոդպրոցի գումարը հավաքելուց հետո Հաղորտիում մեծ ուրախություն էր։ Գյուղի մեծերն ու փոքրերը, հարակից համայքների բնակիչները, տարբեր լրատվականներ, կազմակերպություններ, անհատներ, ինչպես նաև «ռեԱրմենիա» թիմը հավաքվել էին հենց Արցախի Հաղորտի գյուղում՝ տոնելու այս մեծ հաղթանակը։

{node.data.target.fields.description}

Առաջարկում ենք դիտել այդ օրվա մասին պատմող կարճ հոլովակ.

Հ.Գ. Ժամանակակից գրող Լիլ Արամին «Արցախի «Մունք» տեխնոդպրոց» նախագծից ոգեշնչված 1 շաբաթ ապրելով և աշխատելով Հաղորտի գյուղից՝ զուգահեռաբար ֆեյսբուքյան իր էջում թողարկում էր «Հաղորդում է Հաղորտին» վիդեոշարքը։

ԾՆՆԴԱՏՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՈՔՐԵՐԻ ՈՒ ՄԵԾԵՐԻ ԴՊՐՈՑ…

{node.data.target.fields.description}

Հետաքրքիր է չէ՞՝ Արցախի «Մունք» տեխնոդպրոցի շենքն ամենասկզբում եղել է Հաղորտի գյուղի ծննդատունը, որտեղ լույս աշխարհ են եկել գյուղի մեծերը։

Հետո էլ դարձել է մանկապարտեզ՝ կրթական կենտրոն դառնալով գյուղի փոքրիկների համար։

{node.data.target.fields.description}

Իսկ երբ գյուղի երեխաները հիմնեցին իրենց ՏՏ ընկերությունը՝ «Սթարթ Սիսթեմս»-ը, Հաղորտիի գյուղապետ Նվեր Մարտիրոսյանը նախկին գյուղապետարանի տարածքը տրամադրեց երեխաներին և տեղափոխվեց աշխատելու ներկայիս տեխնոդպրոցի շենքից։ Այն ժամանակավորապես դարձավ Հաղորտիի գյուղապետարանը։

Ի դեպ՝ գյուղապետ Նվեր Մարտիրոսյանը 3-րդ անգամ է տեղափոխում աշխատավայրը, որպեսզի Հաղորտիի և հարակից համայնքների երեխաները գան սովորելու գյուղի ամենահարմար կառույցում՝ ներկայիս տեխնոդպրոցի շենքում։

Այսօր արդեն ընթանում են տեխնոդպրոցի շինարարական աշխատանքները։

ՁԵԶ ՍՊԱՍՈՒ՜Մ ԵՆ ՀԱՂՈՐՏԻՈՒՄ…

{node.data.target.fields.description}

Հոգատարությունը փոխադարձ է։ Տեխնոդպրոցի ուսանողները, Հաղորտիի գյուղապետն ու առհասարակ բոլոր գյուղացիները սիրով կդիմավորեն ցանկացած այցելուի՝ ծանոթացնելով տեխնոդպրոցի, գյուղի տեսարժան վայրերի, իրենց խոհանոցի և նիստուկացի հետ։ Իսկ գիշերել կարող եք արցախյան խոհանոցի համն ու հոտն ապահովող տիկին Սիլվայի հյուրատանը։ Ձմռանը՝ փայտե տա՜ք վառարանի կողքին, ամռանը՝ զո՜վ սենյակներում։ 

Իսկ վերջում չմոռանանք, որ բոլորիս միասնականության շնորհիվ Արցախի հարյուրավոր երեխաների երազանքը շոշափելի դարձավ, և նրանք այսօր անհամբեր սպասում են տեխնոդպրոց հաճախելուն և ժամանակակից գիտելիքներով զինվելուն։ Ավելին՝ նախագծի հաջողումը նախագծի հեղինակներին ոգեշնչեց «ռեԱրմենիա» հարթակում հանդես գալ նոր նախագծով՝տեխնոդպրոցի արտաքին ձևավորման՝ սթրիթ արտ գրաֆիտիի համագործակցությամբ։ 

Հ.Գ. Դե՜, դուք շտապեք Հաղորտի՝ ձեռքի տակ անպայման ունենալով rearmenia.com գործիքը։ Մա՜րդ ես, գուցե նոր նախագծե՞ր ծնվեն, որոնց հեղինակը կլինեք հենց դուք։

Share: