Project
Իրագործված
|
Համայնքային զարգացում

Գրքահավաք Վաղուհաս գյուղում

Աջակցենք ժամանակակից և որակյալ համայնքային գրադարանի ստեղծմանը:

071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

8 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Այս նախաձեռնությունը կազմակերպում ենք Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում համայնքային գրադարան ունենալու համար: Համայնքային գրադարան ունենալու համար կարևոր խնդիրներից մեկը՝ գրքերի ձեռք բերումն է, որն էլ ներկայիս մեր խնդիրն է համարվում: Ակնկալում ենք, որ մեզ կօգնեն, որպեսզի հնարավորինս չափ կարողանանք տարբեր հարթակներում տարածել և ներկայացնել, որ գյուղում գրադարան լինելու համար նախաձեռնվել է գրքերի հավաքում և նվիրում: Ակնկալում ենք մարդկանց պատրաստակամությունն ու աջակցությունը գրքերի ձեռք բերման գործում:

Ես՝ Նարան եմ, 27 տարեկան: Մասնագիտությամբ մանկավարժ: Աշխատել եմ տարբեր ոլորտներում, տարբեր պաշտոններում՝ ծրագրավորող, գանձապահ, ադմինիստրատոր, օպերատոր, դասվար, մթերային խանութում վաճառողուհի, աշակերտների առաջնորդության դասընթացավար: Բոլորն էլ իրենց հետաքրքրությունն ունեն: Սակայն սիրում եմ աշխատել աշակերտների հետ, մտնել նրանց մոլորակ, հասկանալ նրանց հոգին ու թևեր տալ՝ դեպի վեր ճախրելու, երջանիկ լինելու, ազատ լինելու, արժանապատիվ լինելու համար: Երազում եմ ունենալ սեփական <<Երեխաների զարգացման կենտրոն>> , ինչպես նաև երազում եմ լինել տիեզերքում: Ամուսնացած եմ, ունեմ մեկ դուստր: Ներկա պահին չեմ աշխատում: Բնակվում եմ ԱՀ, Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում: 


Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին


«Ապագա Հայկանանը» Նպատակներին

Իրագործված
|
Համայնքային զարգացում

Գրքահավաք Վաղուհաս գյուղում

Աջակցենք ժամանակակից և որակյալ համայնքային գրադարանի ստեղծմանը:

071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

8 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ