Կրթությունը` զենք
Նպատակ: 334.76 USD
Այս պահին հավաքված է: 1,623.77 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Yervand Martirosyan
87,500 AMD
⭐️ 10։30 Club
87,000 AMD
⭐️ guest guest
60,000 AMD
⭐️ Nikolay Sargsyan
53,579 AMD
Աջակիցներ
Շամամ Ավետիսյան Ամսական
տարի առաջSedrak Vasilyan Ամսական
տարի առաջՄանանա ԹարփոշյանԱմսական
տարի առաջKristine BaghramyanԱմսական
տարի առաջHrant KhachatrianԱմսական
տարի առաջՄաթեմիկը նախագիծ է, որը տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երեխաներին ցույց է տալիս կրթության և հայրենիքի հզորացման միջև անմիջական կապը: Մեր տեսլականն է տարիներ հետո ունենալ գերկրթված և հայրենասիրական բարձր ոգով դաստիարակված քաղաքացիներ, որոնք ապահովելու են հայրենիքի համար միասնականություն, զարգացում և անվտանգ ապագա: Մաթեմիկը հնարավորություն է տալիս մաթեմատիկան և ծրագրավորումը դարձնել հասանելի Հայաստանի և Արցախի գյուղերի երեխաների համար։ Մաթեմիկը նաև հնարավորություն է ընձեռում հեռավոր համայնքներում բնակվող աշակերտներին մաթեմատիկան դիտարկել այլ կողմից և զարգացնել գիտելիքները` ի նպաստ պետության հզորացման:
Գյուղական համայնքներում մաթեմատիկա առարկան հիմնականոմ դիտարկվում է` որպես զուտ դպրոցական առարկա և չի դիտարկվում առարկայի կարևրությունն ու ընձեռող հնարավորությունները: Իսկ ավելի խորքային առկա են հետևյալ խնդիրները.
Ամսական 310 000 ՀՀ դրամը մեզ հնարավորություն կտա.
«Մաթեմատիկան այլ կողմից» ծրագրի ընթացքում կազմակերպվելու են այցելություններ Լոռու մարզի գյուղեր և կազմակերպվելու են մաթեմատիկայի փառատոններ: Ծրագրի մեկ ամսվա ընթացքում այցելություններ են կազմակերպվելու Լոռու մարզի 1 կամ 2 գյուղական համայքներ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսված են մինչև 20 համայքների այցելություններ: Մաթեմատիկայի օր-փառատոնների ժամանակ մասնագետների կողմից կազմակերպվելու են մրցույթներ, բոլոր մասնակիցները կստանան խրախուսական նվերներ (գրքեր, զարգացնող խաղեր, տրամաբանական խնդիրների հավաքածուներ), որոնք էլ ավելի կզարգացնեն երեխաների մաթեմատիկական հմտությունները: Բացի այդ դպրոցները ևս կստանան մասնագիտական գրքեր և խաղեր, որոնց մի մասը կարող է արտադրվել «Մաթեմիկ» կրթական ՀԿ-ի մասնագիտական ներդրմամբ:
Գյուղաբնակ երեխաներին ընդգրկելով նմանտիպ ծրագրերում մեզ հնարավորություն է տալիս ավելի կրթված և ինքնավստահ սերունդ ունենալ: Այն աշակերտները, որոնք կցուցաբերեն լավագույն արդյուքները ծրագրի ընթացքում և ցանկություն կունենան հետագայում խորանալ մաթեմատիկայի կամ ծրագրավորման մեջ, նրանց հետ կտարվի շարունակական աշխատանք: Իսկ փորձի փոխանակումը տեղի ուսուցիչների հետ, հնարավորություն կընձեռի նոր մեթոդների կիրառությանը դասապրոցեսի և դրանից դուրս իրանակացվող հավելյալ դասերի ընթացքում:
Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի սկզբին: 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների 7 երեխաներ հնարավորություն են ստացել անվճար հիմունքներով ստանալ ոչ ֆորմալ կրթություն մաթեմատիկա առարկայից: Նախագծի արդյուքնում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված վանաձորցի զինծառայողների ընտանիքների երեխաները հնարավորություն կստանան շարունակական ուսումնասիրել և զարգացնել իրենց` մաթեմատիկական և ծրագրավորման հմտությունները:
«Մաթեմիկ» կրթական ՀԿ-ն 2021-2022 թվականների ընթացքում Լոռու մարզի ավելի քան 60 երեխաների համար իրականացրել է «Ամառային դպրոց 2021», «Աշնանային դպրոց 2021», «Ձմեռային դպրոց 2022» և «Գարնանային դպրոց 2022» կրթական ծրագրերը, որի ընթացքում աշակերտները սովորել են`
«Մաթեմիկն Արցախում» ծրագիրը իրականացվել է երկու փուլերով (2021-ի աշուն և 2022-ի գարուն), որի ընթացքում 50-ից ավելի կամավոր ուսուցիչների օգնությամբ, հեռավար Արցախի 200-ից ավելի աշակերտներ ունեցել են արտադպրոցական հավելյալ պարապմուքները հետևյալ առարկաներից.
«Մաթեմիկը Հարթագյուղում»
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ 2021 և 2022 թվականների Հարթագյուղի ամառային ճամբարների կրթական մասը ապահովել է «Մաթեմիկ» ՀԿ-ն: Ճամաբարի ընթացքում մեր մասնագետներն երեխաներին հետաքրքիր մեթոդներով դասավանդել են` մաթեմատիկա, անգլերեն և համակարգչային հմտություններ:
Մաթեմիկի կամավոր ուսուցիչներն Առավոտ լուսո հաղորդման տաղավարում
«Ամառային դպրոց 2021»-ի աշակերտներն Առավոտ լուսո հաղորդման տաղավարում
Ազատություն ռադիոկայանի և Լուրերի անդրադարձը «Աշնանային դպրոց 2021»-ին
Panorama-ն մեր մասին
Ա1+ լրատվական կայքի անդրադարձը Մաթեմիկին
2022 սեպտեմբեր-2023 սեպտեմբեր․ամփոփում
Այս մեկ տարվա ընթացքում նվիրատվությունների արդյունքում կարողացել ենք կազմակերպել մաթեմատիկայի օր-փառատոններ Լոռու մարզի 5 գյուղական համայնքներում (Կուրթան, Լեռնապատ, Լեռնավան, Մարց և Վահագնի)։ Հանդիպումների ընթացքում երեխաները մաթեմատիկան փորձել են դիտարել այլ կողմից և ավելի շատ կարևորություն տալ վերջինիս, բացի այդ հանգանակությունների շնորհիվ կարողացել ենք երեխաներին և վերոհիշյալ գյուղական բնակավայրերի դպրոցներին ապահովել մաթեմատիկային վերաբերվող գրքերով, խաղերով և նվերներով։
Կարևոր մաս էր նաև Հերոսիս երազանքը ծրագիրը, որի ընթացքում մաթեմատիկա առարկան են ուսումնասիրել արցախյան պատեերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաները։
2023 թվականի ամռանը բացվել է Մաթեմիկի մաթեմատիկական դպրոցը (Mathemagic schools) Վահագնի գյուղում: Ամսական նվիրատվությունները հնարավորություն են տվել ապահովել նաև դպրոցի գործունեությունը։
Շնորհակալ ենք մեր բոլոր նվիրաուներին։
Ամսեկան հանգանակությունների շնորհիվ այս անգամ 40 երեխաներ Լոռու մարզի Կուրթան համայնքում մասնակցեցին մաթեմատիկայի օր-փառատոնին։ Այցը կազմակերպվել է ապրիլի 15-ին:
Հանդիպման սկզբում երեխաներին ներկայացվեք․
Մասնագիտական կողմնորոշման համար երեխաներին ներկայացվեց ծրագրավորման, արհեստական բանականության և սիստեմ ադմինիստրացիա մասնագիտությունների հետ, որոնք սերտորեն կապվախ են նաև մաթեմատիկայի հետ։
Ծրագրի երկրորդ հատվածում կազմակերպվեց խաղ-մրցույթ։ Ընդգրկված էին տրամաբանական և մաթեմատիկական խնդիրները։ Ակտիվ երեխաները ստացան նոթատերտեր, քանոններ, հաշվիչներ և այլ խրախուսական նվերներ, իսկ դպրոցը ստացավ 3 մաթեմատիկական խաղեր։
Շարունակվում է «Հերոսիս երազանքը» ծրագիրը։
Մի քանի նկարներ մեր դասերի ընթացքից։
Դասերի ընթացքում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված վանաձորցի զինծառայողների ընտանիքների երեխաները հնարավորություն են ստանում զարգացնել իրենց` մաթեմատիկական հմտությունները:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր նվիրատուներին կատարած դրամական փոխանցումների համար: Մեր պարտքն ենք համարում ձեզ ներկայացնել իրականացված ծրագրերի ֆինանսական հաշվետվությունները:
5-12-րդ դասարանների մոտ 50 երեխաներ մասնակցեցին Մաթեմատիկան այլ կողմից ծրագրին։ Մաթեմատիկայի օր-փառատոնին մասնակցում էին նաև դպրոցի ուսուցիչները։ Լեռնավանում երեխաները ծանոթացան մաթեմատիկայի պատմությանն ու հետքրքիր փաստերի։ Մեր մշտական խմբակների երեխաները, ովքեր մեզ հետ այցելել էին Լեռնավան, ներկայցրեցին մաթեմատիկայի ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև իրենց մասնագիտությունների մասին (QA և Java Script):
Կամզկերպված խաղերի, խմբային աշխատանքների և տրամաբանական հարցերի միջոցով մաթեմատիկայի օրը Լեռնավանի միջնակարգ դպրոցի երեխաներին տվեց նոր հմտություններ և գիտելիքներ։
Դե իսկ մեր աջակիցների նվիրատվությունների շնորհիվ երեխաներն ու դպրոցը այս անգամ էլ ստացան նվերներ։
Մեր կամավորների օգնությամբ իրականացնում ենք Մաթեմիկն Արցախում ծրագրի երրորդ փուլը։ Արցախում շրջափակման մեջ գտնվող երեխաներն անկախ դժվարություններին մասնակցում են Մաթեմիկի օնլայն դասերին։
Ազատություն ռադիոկայանի անդրադարձը մեր ծրագրին։
Սիրելի դոնորներ, «Մաթեմիկ» կրթական ՀԿ-ն անչափ շնորհակալ է ձեր ներդրումների համար, որոնց շնորհիվ մեզ հաջողվում է իրականություն դարձնել մեր նպատակները։ Արդեն հնարավորություն ունեցել եք ծանոթանալ հարթակում պարբերական դրամահավաքի արդյունքում իրականացված ծրագրերին և դրանց հաշվետվություններին։ Այստեղ կարող եք գտնել վերջին շրջանում իրականացված ծրագրերի հաշվետվությունները։
Մարցի միջնակարգ դպրոցում սովորում են 50 երեխաներ, և նրանից շատերը ներկա էին «Մաթեմատիկան այլ կողմից» օր-փառատոնին։ Երեխաներն ակտիվ մասնակցություն ունեցան կամզակերպված վիկտորինայի ընթացքում և ստացան նվերներ (մաթեմատիկական գրքեր, գիրչներ, տետրեր, հաշվիչներ և այլն)։
Մարցի միջնակարգ դպրոցը ստացավ մասնագիտական գրքեր և մաթեմատիկական խաղեր, որոնք օգտագործվելու են դասերի ընթացքում։
Այո՜, այո՜ մեր նվիտատուներ Հայկ Ասրյանի (25 000 ՀՀ դրամ) և Արուս Սահակյանի (50 000 ՀՀ դրամ) անվանական մրցանակները ստացան երեխաները և Մարցի միջնակարգ դպրոցը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր նվիրատուներին կատարած դրամական փոխանցումների համար: Մեր պարտքն ենք համարում ձեզ ներկայացնել Լեռնապատում իրականացված ծրագրի ֆինանսական հաշվետվությունները:
Լոռու մարզի Լեռնապատի միջնակարգ դպրոցի 5-12-րդ դասարանների առնվազն 45 աշակերտներ մասնակցեցին մաթեմատիկայի օր-փառատոնին: Փառատոնը կազմակերպվել էր 2022 թվականի հոկտեմբերի 30-ին:
Ի՞նչ տվեց այն երեխաներին
Նրանց ներկայացվեց
Խաղեր, մրցույթներ, մրցանակներ…
Մասնակիցների համար նախապես պատրաստվել էին տարբեր տարիքային խմբերի համար տրամաբանական և մաթեմատիկական խնդիրներ: Բոլոր մասնակիցները ունեցան ակտիվ մասնակցություն, իսկ ակտիվները ստացան խրախուսական նվերներ (գրիչներ, հաշվիչներ, գրքեր):
Փորձի փոխանակում
Ինչպես նաև մեր սաների կողմից, որոնք արդեն իսկ մասնակցել էին «Մաթեմիկի» խմբակներին, ներկայացրեցին իրենց մասնագիտությունները (SMM, ծրագրավորում, Computer Networking), կիսվեցին իրենց փորձով և գիտելիքներով: Ծրագրին ներկա էին նաև ուսուցիչներ, ով քեր ծանոթացան նոր մեթոդների և արդի մասնագիտությունների հետ:
«Մաթեմիկը» ներկա էր «ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը
Ինֆոքոմ լրատվականի անդրադարձը «Մաթեմիկ» նախագծին:
Մաթեմիկի Վահագնիում գործող Mathemagic school-ում այսպիսի ուրախ միջավայրում երեխաներն ուսումնասիրում են մաթեմատիկան այլ կողմից։
Հարգելի՛ հովանավորներ, ձեր հանգանակությունների շնորհիվ մենք կարողնում ենք ապահովել Վահագնիի դպրոցում մաթեմատիկայի ուսուցումը։ Շնորհակալ ենք հանգանակությունների համար։ Ներկայացնում ենք հավետվությունները։
Հարգելի՛ աջակիցներ, ձեզ ենք ներկայացնում մեր հերթական հաշվետվությունները։
Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք նվիրատվությունների համար Ներկայացնում ենք ապրիլ ամսվա հաշվետվությունները:
Կրթությունը` զենք
Նպատակ: 334.76 USD
Այս պահին հավաքված է: 1,623.77 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Yervand Martirosyan
87,500 AMD
⭐️ 10։30 Club
87,000 AMD
⭐️ guest guest
60,000 AMD
⭐️ Nikolay Sargsyan
53,579 AMD
Աջակիցներ
Շամամ Ավետիսյան Ամսական
տարի առաջSedrak Vasilyan Ամսական
տարի առաջՄանանա ԹարփոշյանԱմսական
տարի առաջKristine BaghramyanԱմսական
տարի առաջHrant KhachatrianԱմսական
տարի առաջ