Գաբրիելլան բոլորիս աջակցության կարիքն ունի
Նպատակ: 76,996.37 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Աննա Հովհաննիսյանի և ընկերների կողմից
10,000,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
8,145,500 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
6,105,700 AMD
⭐️ Գաբրիելլայի ծնողների կողմից
4,000,000 AMD
⭐️ Karen Baghdasaryan
201,500 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
տարի առաջECUADORIAN FAMILY
տարի առաջՇուշանիկ Սարգսյան
տարի առաջ⭐️ Health Fund for Children of Armenia
տարի առաջNaira Hovsepyan
տարի առաջՍիրելի բարեկամներ, նկարում պատկերված անուշիկ աղջնակը 4-ամյա Գաբրիելան է։ Նրա մոտ 2023 թ. օգոստոսին բժիշկները հայտնաբերել են բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել են երեխայի ոսկրածուծը և ոսկորները: Երեխան արդեն ստացել է քիմիաթերապիայի 4 կուրս, որի արդյունքում նկատվել է աննշան դրական դինամիկա:
Այս ամիսների ընթացքում Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներն արել են հնարավոր ամեն բան երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար, և երեխայի ապաքինման հաջորդ փուլը վիրահատության իրականացումն է, որը Հայաստանում ցավոք հասանելի չէ։ Վիրահատությունը պետք է կազմակերպվի Իսպանիայի Բարսելոնա քաղաքի լավագույն կլինիկաներից մեկում, որի համար անհրաժեշտ է 29.900.000 դրամ, որից 4.000.000 դրամը կփոխանցվի Գաբրիելլայի ծնողների կողմից։ Հանրային դրամահավաքի արդյունքում հարկավոր է հավաքել 25.900.000 դրամ:
Գաբրելլան ընտանիքի 4-րդ զավակն է և անչափ կապված է իր եղբայրների և քրոջ հետ։ Հատկապես շատ է կարոտում ավագ եղբորը, որը ներկայումս ծառայում է բանակում։ Նա շատ խելացի և ժպտերես աղջնակ է։ Նա ցանկանում է դառնալ ճարտարապետ՝ իր քույրիկի նման։ Նաև երազում է ապրել անիվներով տանը՝ ձորի մոտ։ Հաճախ է ինքն իրեն բարձրաձայն զրուցում Աստծո հետ՝ հարցնելով, թե նա ինչ է կարծում, կբուժվի ինքը, թե ոչ։
Սիրելի ընկերներ, վիրահատության համար անհրաժեշտ գումարն ընտանիքի համար անհասանելի է, այդ իսկ պատճառով դիմում ենք ձեզ խնդրանքով օգնել Գաբրիելլային հաղթահարել այս դաժան հիվանդությունն ու վայելել իր անհոգ մանկությունը։ Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝
Ինչպես նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen)
IDram - 650616815 (ստացող՝ Է. Իսկանդարյան, երեխայի հայրիկն է)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Գաբրիելլա Իսկանդարյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158
Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://bit.ly/47eLWIU
Շնորհակալություն ենք հայտնում «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Հայաստանում հասանելի երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։
Ժամեր առաջ մեր Գաբին մեկնեց Բարսելոնա:
Ինչպես տեսնում եք՝ հրաշք աղջնակի տրամադրությունը լավ ա: Ասեմ, որ Գաբին շատ վճռական ա տրամադրված քաղցկեղի դեմ անհավասար պայքարում:
Հազարավոր մարդկանց օգնությամբ ևս մեկ փոքրիկ հնարավորություն ստացավ ապրելու։
4-ամյա հրաշք Գաբիի վիրահատության համար երկու օրվա ընթացքում հավաքվեց 32.597.410 դրամ, ավելին, քան անհրաժեշտ է: Ավելացված գումարը կուղղվի երեխայի բժշկական այլ ծախսերի փոխհատուցմանը:
Անչափ շնորհակալ ենք անհատապես բոլորիդ մեծ հոգատարության համար: Ձեր շնորհիվ ևս մեկ բալիկ հնարավորություն կստանա ապրելու:
Սիրելի բարեկամներ,
Ներկայացնում ենք Ձեր աջակցությամբ իրականացված «Օգնենք Գաբրիելլային հաղթահարել քաղցկեղը» նախագծի ֆինանսական հաշվետվությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գաբին մեկնել է Բարսելոնա՝ ստանալու անհրաժեշտ բուժումը։
Հաշվետվության հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի բոլոր աջակիցներին։
Գաբրիելլան բոլորիս աջակցության կարիքն ունի
Նպատակ: 76,996.37 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Աննա Հովհաննիսյանի և ընկերների կողմից
10,000,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
8,145,500 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
6,105,700 AMD
⭐️ Գաբրիելլայի ծնողների կողմից
4,000,000 AMD
⭐️ Karen Baghdasaryan
201,500 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
տարի առաջECUADORIAN FAMILY
տարի առաջՇուշանիկ Սարգսյան
տարի առաջ⭐️ Health Fund for Children of Armenia
տարի առաջNaira Hovsepyan
տարի առաջ