Օգնության ձեռք սահմանին
Մնացել է 22 օր
Նպատակ: 9,476.48 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Դավիթ Մեջլումյան
192,000 AMD
⭐️ Margareta Stromberg
172,432 AMD
⭐️ AGC-38 Day Planning
158,000 AMD
⭐️ Liparit Hambardzumyan
116,313 AMD
⭐️ Lastado Aguirre
59,010 AMD
Աջակիցներ
⭐️ AGC-38 Day Planning
7 ամիս առաջԱնանուն աջակից
8 ամիս առաջԱնանուն աջակից
9 ամիս առաջԱնանուն աջակից
9 ամիս առաջՄԵՄ ՏԶԲ
10 ամիս առաջ44 օրյա պատերազմից հետո ՀՀ-ն ամեն օր կանգնում է լուրջ մարտահրավերների առաջ։ Շրջապատված լինելով թշնամական պետություններով, ժամանակ առ ժամանակ առնչվելով հակառակորդի պատերազմական սպառնալիքներին՝ մեր պարտքն է օր առաջ կրթվել, զինվել և լինել պատրաստ ցանկացած զարգացման։
2022 թ․ մեր փորձնական ծրագիրը՝ Սյունիքի և Տավուշի մարզերի մի քանի սահմանային գյուղերում իրականացված առաջին օգնության ծրագիրը ցույց տվեց, որ հանրության առնվազն 80%-ը չունի՛ բավարար գիտելիքներ առաջին օգնությունից, չունի՛ բավարար իրազեկվածություն՝ աղետների ժամանակ վարքի ճիշտ դրսևորում, չունի՛ առաջին օգնության դեղատուփ։
Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցների օգնությամբ սահմանին մեկնել օգնության մեր ձեռքը՝ նպաստելով, որ ընտանիքները զինվեն դեղատուփով, մարդիկ՝ գիտելիքով։
Կազմակերպվող արշավի շրջանակներում փուլային տարբերակով ցանկանում ենք ամբողջ Սյունիքի մարզի սահմանամերձ և սահմանապահ համայնքներում իրականացնել Առաջին օգնության դասընթացներ ավագ դպրոցներում, մշակույթի տներում, ինչպես նաև նվիրել ընտանիքներին մեկական դեղատուփ։
Արդյունքում 2023-2024 թթ․ կունենանք 10,000+ հոգի, ովքեր կունենան անհրաժեշտ մինիմալ գիտելիքներ առաջին օգնությունից և առնվազն 1000 ընտանիք, ովքեր կունենան դեղատուփ։
Սյունիքի մարզի ողջ երկայնքն ակամայից դարձել է սահման, և յուրաքանչյուրս հասկանում ենք այն մեծ վտանգը, որ կախված է ՀՀ-ի, մասնավորապես՝ Սյունիքի մարզի վրա։
Առանց ավելորդ խուճապի և վատատեսության՝ մենք կարևորում ենք օր առաջ բնակչությանը կրթել և զինել անհրաժեշտ գիտելիքներով, թե ինչպես վարվել պատերազմական, աղետային իրավիճակներում, ինչպես առաջին օգնություն ցուցաբերեն իրենց և իրենց հարևաններին, ինչպես օգտվեն դեղատուփից։
2022 թ․ մեր իրականացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ բնակչության 5%-ն անգամ տանը չունի դեղատուփ, իսկ հարցման մասնակցած 300 մարդկանցից մի քանիսը միայն կարողացան պատասխանել առաջին օգնության տարրական հարցերին։
Սա խնդիր է, որին պետք է օր առաջ լուծում տալ։
Լուծումը մենք տեսնում ենք կրթության և անհրաժեշտ պարագաներով զինելու մեջ։
Փուլային տարբերակներով իրականացնում ենք կրթություն՝ սկսելով հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտներից և երիտասարդներից, այնուհետև յուրաքանչյուր ընտանիքի նվիրում դեղատուփ, որտեղ կլինեն դեղեր և պարագաներ՝ նախատեսված աղետային և պատերազմական իրավիճակների համար։
Նմանատիպ փորձառություն արդեն ունեցել ենք՝ 2022 թ․ դեկտեմբերին իրականացնելով ծրագիր Սյունիքի և Տավուշի մարզի մի քանի սահմանային համայնքներում։
Ծրագիրն իրականացնելու է «Սպորտային առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կամավորական թիմը՝ հիմնադիր Արմեն Նիազյանի գլխավորությամբ։ Թիմին կցված են նաև մասնագետներ՝ Առաջին օգնության դասընթացավարներ, հրշեջ-փրկարար, բուժակ։
Ծրագրի բյուջեն կազմվում է դեղատուփերի համար հատկացվող գումարից, ճանապարհածախսից և դասընթացավարներին տրվող սիմվոլիկ վճարից։
Արշավը բաժանված է 3 փուլի, առաջին փուլում նախատեսվում է դրամահավաքի միջոցով հավաքել 3․680․000 (400 դեղատուփ և առնվազն 8 դասընթաց), երկրորդ և երրորդ փուլերում՝ համապատասխանաբար 3․180․000 դրամ (յուրաքանչյուր փուլում՝ 300 դեղատուփ և առնվազն 8 դասընթաց)։
1․ Ի՞նչ է պարունակում դեղատուփը - Դեղատուփերը բյուջետային են՝ հնարավորինս մատչելի։ Պարունակում են ամենաառաջնային դեղամիջոցները և պարագաները (ցավազրկող միջոցներ, վիրակապական, ախտահանող նյութեր, արյունահոսությունը դադարեցնող ռետինե լարան, ամոնիակի լուծույթ, վերքերի խնամքի համար նախատեսված պարագաներ․․․)։
2․ Հնարավո՞ր է մի քանի ժամվա ընթացքում փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ - Ե՛վ ոչ, և՛ այո․ մենք ցանկանում ենք մեր այցելություններով նախ կարևորել գիտելիքը, փոխանցել դեղատուփ, նաև՝ ցույց տալ այս ամենի կարևորությունը։ Բացի մի քանի ժամանոց մեր թրեյնինգներից նախատեսում ենք նաև կրթության հետագա շարունակություն՝ օնլայն և օֆլայն տարբերակներով։
3․ Ինչպես ունենալ վստահություն՝ արշավի արդյունավետ ընթացքի վերաբերյալ - Յուրքանչյուր նվիրատու կարող է ցանկացած ժամանակ միանալ արշավին՝ դառնալով կամավորական թիմի անդամ և անձամբ մասնակցելով արշավի յուրաքանչյուր փուլին։ Իհարկե, մենք պարտավորվում ենք նաև յուրաքանչյուր փուլից հետո հանդես գալ մանրամասն հաշվետվությամբ։
4․ Արդյոք չկա՞ն ավելի հրատապ խնդիրներ սահմանին, քան առաջին օգնությունը - Սահմանին ցանկացած խնդիր հրատապ է, և պահանջում է շուտափույթ լուծում։ Բոլորն էլ համաձայն, որ առաջին օգնության մասին գիտելիքներն ու դեղատուփի առկայությունը խնդիր է ոչ միայն սահմանին, այլ նաև ողջ հասարակության մեջ, իսկ երբ խոսում ենք սահմանի մասին, այն էլ՝ Սյունիքի մարզի, ապա այդ խնդիրը դառնում է ավելի քան հրատապ։
Նախագծի բյուջեի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեզ է միացել նաև 9ԶԷՆ Մեդիա Միավորումը՝ տրամադրելով ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիայի կողմից հաստատված «Ես պատրաստ եմ» ձեռնարկները՝ նվիրելու յուրաքանչյուր դեղատուփի հետ միասին։
Միասին ուժեղ ենք ավելի 💪
Ընկերներ, տեղեկացնում ենք, որ եղանակային պայմաններից ելնելով, մեր արշավը հետաձգվել էր որոշ ժամանակով, ինչի համար հայցում ենք մեր նվիրատուների և արշավին սպասողների ներողամտությունն ու ըմբռնումը։
Դրամահավաքին զուգընթաց մենք ակտի�� աշխատում ենք Սյունիքի մարզի տարբեր համայնքապետերի, դպրոցների տնօրենների, երիտասարդական կառույցների ակտիվիստների հետ, ինչի արդյունքում մարտի 10-ից սկսած՝ ամսական երկու անգամ կսկսենք մեր այցերը Սյունիքի մարզ։
Առաջին այցերը նախատեսված են Սյունիքի մարզի Տեղ համայնք՝ Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Տեղ, Քարաշեն համայնքներ։
Առաջին իսկ այցից հետո սիրով կկիսվենք ձեզ հետ նաև հաշվետվությամբ և տեղեկություններով։
Հարգանքներով՝
Արմեն Նիազյան և Սպորտային Առաքելություն Հայաստան ՀԿ
Ընկերներ, կից հղումով կարող եք գտնել ընթացիկ հաշվետվությունը։ Իսկ նկարներ ներկայացված են նախորդ հաշվետվությունում
Մարտի 21-24-ը «Սպորտային առաքելություն Հայաստան» ՀԿ-ն իրականացրեց «Առաջին օգնության դասընթաց և դեղատուփ Սյունիքի սահմանային ընտանիքներին» ծրագրի առաջին արշավը։
Արշավի ընթացքում թիմը եղել է սահմանային 4 համայնքներում՝ Խնածախ, Կոռնիձոր, Վաղատուր և Խոզնավար։
Խնածախում և Վաղատուրում հանդիպումներն իրականացել են գյուղերի միջնակարգ դպրոցներում, Կոռնիձորում միջոցառումն անցկացվել է գյուղապետարանի դահլիճում, իսկ Խոզնավարում՝ գյուղի մշակույթի տանը։
Հանդիպումներին մասնակցել են ուսուցիչներ, աշակերտներ, երիտասարդներ և այլ ցանկացողներ։ Միջոցառումից հետո թե ներկաներին, թե համայնքային նշանակության կառույցներին տրվել է առաջին օգնության դեղատուփ՝ անհրաժեշտ պարագաներով, որոշ վայրերում դեղատուփեր փոխանցվել են նաև ծառայություն իրականացնող աշխարհազորին։
Ընդհանուր առմամբ՝ այս արշավի ընթացքում սահմանային ընտանիքներին բաժանվել է 130 դեղատուփ։
Մասնակիցները փաստում են՝ նախաձեռնությունը շատ կարևոր է հատկապես սահմանային բնակիչների համար՝ թե գիտելիքներով զինվելու, թե դեղատուփ ունենալու համար։
Հավելենք նաև, որ դեղատուփերի հետ միասին ներկաներին տրվեցին «Ես պատրաստ եմ» ձեռնարկը՝ պատրաստված «9ԶԷՆ» նախաձեռնության կողմից:
«Սպորտային առաքելություն Հայաստան» ՀԿ շնորհակալություն է հայտնում բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր աջակցեցին և կշարունակեն աջակցել ծրագրին։
Սիրելի աջակիցներ,
տեղեկացնում ենք, որ նախագծի հաշվետվության տրամադրման ժամկետը լրացել է: Դեռևս սպասում ենք նախագծի հեղինակի կողմից հաշվետվության հրապարակմանը:
«ռեԱրմենիա» վստահության և ապահովության բաժին
Օգնության ձեռք սահմանին
Մնացել է 22 օր
Նպատակ: 9,476.48 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Դավիթ Մեջլումյան
192,000 AMD
⭐️ Margareta Stromberg
172,432 AMD
⭐️ AGC-38 Day Planning
158,000 AMD
⭐️ Liparit Hambardzumyan
116,313 AMD
⭐️ Lastado Aguirre
59,010 AMD
Աջակիցներ
⭐️ AGC-38 Day Planning
7 ամիս առաջԱնանուն աջակից
8 ամիս առաջԱնանուն աջակից
9 ամիս առաջԱնանուն աջակից
9 ամիս առաջՄԵՄ ՏԶԲ
10 ամիս առաջ