Project

0 USD

 | Նպատակ 2,158.45 USD
Ակտիվ
|
Արվեստ և մշակույթ

ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Աջակցեք ցուցահանդեսին՝ նվիրված Եվրոպա Նոստրայի հետ ճանապարհորդությանը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ և ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱ

0

0.00 %

Մնացել է 82 օր

Նպատակ: 2,158.45 USD

Պարգևներ

reward
Նվիրաբերել 108.24 USD
Ձեր անունը ցուցապաստառի վրա
Ձեր անունը կգրվի ցուցապաստառի վրա՝ որպես նախաձեռնության աջակից։
reward
Նվիրաբերել 541.22 USD
Ձեր անունը և պատկերանշանը ցուցապաստառի և բոլոր վահանակների վրա
Ձեր անունը և պատկերանշանը կտեղադրվեն ցուցապաստառի և ցուցահանդեսների բոլոր վահանակների վրա՝ որպես նախաձեռնության գլխավոր հովանավոր:

ԿԱՄՐՋԵԼՈՎ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ.

Պահպանենք և հանրահռչակենք հայկական մշակութային ժառանգությունը «Եվրոպա Նոստրա»-ի հետ

Եկե՛ք միասին հանրահռչակենք Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և նպաստե՛նք այն ըստ արժանվույնս գնահատելու՝ Europa Nostra-ի հետ համատեղ իրականացված «Կամրջելով մշակույթները» ցուցահանդեսի միջոցով:

 Ձեր աջակցությամբ հնարավորություն կունենանք պատրաստել և տարբեր հեղինակավոր վայրերում ներկայացնել ցուցահանդես, որով կընդգծենք Հայաստանի նշանակալի ներդրումը եվրոպական մշակութային երկխոսության մեջ և կպատմենք Europa Nostra-ի առաջատար ծրագրերի մասին, որոնցից կարող է օգտվել հայ հասարակությունը։ 

Հայկական հարուստ մշակութային ժառանգությունը իր հազարամյա գանձերով, հաճախ հայտնվում է սպառնալիքի տակ և աննկատ մնում իր սահմաններից դուրս:

Հայաստանի ձայնը, անկախ իր նշանակությանը, արձագանք չի գտնում եվրոպական հասարակական քաղաքական շրջանակներում և քանի որ հայկական ինքնության դեմ ուղղված մարտահրավերները օրեցօր ավելանում են, անհրաժեշտ է նեցուկ լինել նրա ժառանգությանը՝ պահպանելով դրա իսկությունը ապագա սերունդների համար:

ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱ

«Եվրոպա Նոստրա»-ն մշակութային ժառանգության կազմակերպությունների համաեվրոպական դաշնություն է, որը ստեղծվել է խթանելու և պաշտպանելու համընդհանուր մշակութային ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական, բնական և թվային ժառանգությունը  Եվրոպայում։

Ցանցը ծառայում է որպես Եվրոպայում մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունների շահերի պաշտպանության, համագործակցության, ուսուցման և աջակցության հարթակ՝ դարձնելով այն կենսական դաշնակից հայկական ժառանգության նախագծերի համար:

Զորավիգ լինենք հայկական ժառանգությանը՝ աջակցելով ցուցահանդեսին

Ձեր աջակցության շնորհիվ մենք նախաձեռնում ենք կարևոր առաքելություն՝ բարձրացնելու իրազեկվածությունը և հայկական մշակութային ժառանգության հեղինակությունը ինչպես «Եվրոպա Նոստրա»-ի գործունեության շրջանակներում, այնպես էլ ողջ Եվրոպայում։


Փոքր, բայց կարևոր ցուցահանդեսի միջոցով մենք խոսելու ենք անցյալում ունեցած համագործակցության ձեռքբերումների և Եվրոպա Նոստրայի հետ ընդլայնված ռազմավարական գործընկերության ներուժի մասին՝ ընդգծելով Հայաստանի մշակութային ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու մշակութային ժառանգության գանձերը, որը կօգնի ամենատարբեր լսարաններին ավելի խորը գիտակցելու դրա կարևորությունը և ըստ արժանվույնս գնահատելու այն։ Կամրջելով մշակույթները և ամրապնդելով կապերը՝ մենք հնարավորություն կտանք Հայաստանին ևս մեկ անգամ գրավել իր արժանի տեղը եվրոպական պատումներում։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերին և դրա իրականացմանն աջակցելու ձեր առատաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի հետաքրքրություն առաջացնել ավելի մեծ լսարանների մոտ դեպի հայկական մշակույթը, ինչպես նաև ներգրավել վերջիններիս Եվրոպա Նոստրայի առաքելության մեջ։

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

Ձեր աջակցությունը կօգնի հասնել շոշափելի արդյունքների՝ սկսած ցուցահանդեսային վահանակների ստեղծումից մինչև հազարավոր այցելուների ներգրավում: Միասին մենք կակտիվացնենք Հայաստանի մասնակցությունը Եվրոպա Նոստրայի ծրագրերին՝ ամրապ��դելով Հայաստանի ձայնը և աջակցելով նրա մշակութային ժառանգության պահպանմանը։

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ

Անկախ նրանից, թե դուք Եվրոպա Նոստրայի երկրպագու եք, թե հայկական ժառանգության ջատագով, ձեր ներդրումը հսկայական փոփոխություն կբերի: Եկե՛ք միասին բացահայտենք Հայաստանի մշակութային ժառանգության ողջ ներուժը՝ տարածելով նրա գեղեցկության և միասնության ուղերձը ամենուր: Ձեր աջակցությունը կօգնի ձևավորել ապագա, որտեղ հայկական ժառանգությունը հանդես կգա իր ողջ փայլով:


Այստեղ կարող եք տեսնել նախագծի նախահաշիվը։


Մի քանի ծրագրի օրինակ, որոնք արժանացել են «Եվրոպա Նոստրա»-ի բարձր գնահատանքին՝

https://www.europeanheritageawards.eu/winners/preserving-cultural-heritage-armenia/

https://www.europeanheritageawards.eu/winners/church-architecture-7th-century-south-caucasus/

https://www.europeanheritageawards.eu/winners/scientific-archaeological-studies-for-the-preservation-of-ererouyk/

https://www.europeanheritageawards.eu/homepage/2019-ha-am-tumo/

https://www.europeanheritageawards.eu/winners/solak-1-model-predictive-archaeology-armenia-italy/

https://www.europeanheritageawards.eu/winners/armenian-church-monastery-nicosia/

https://www.europeanheritageawards.eu/winners/armenian-church-st-giragos/

https://www.europanostra.org/our-work/campaigns/7-most-endangered/

Europe’s 7 Most Endangered heritage sites announced

https://en.armradio.am/2016/03/17/armenias-ererouyk-ani-pemza-among-7-most-endangered-heritage-sites-in-europe/ About Europa Nostra and its flagship projects

https://www.europanostra.org/

https://www.europanostra.org/our-work/awards/europa-nostra-awards/

https://www.europeanheritageawards.eu/

https://www.europeanheritageawards.eu/facts-figures/

https://www.europanostra.org/our-work/campaigns/7-most-endangered/

https://www.europeanheritagehub.eu/

0 USD

 | Նպատակ 2,158.45 USD
Ակտիվ
|
Արվեստ և մշակույթ

ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Աջակցեք ցուցահանդեսին՝ նվիրված Եվրոպա Նոստրայի հետ ճանապարհորդությանը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ և ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱ

0

0.00 %

Մնացել է 82 օր

Նպատակ: 2,158.45 USD

Պարգևներ

reward
Նվիրաբերել 108.24 USD
Ձեր անունը ցուցապաստառի վրա
Ձեր անունը կգրվի ցուցապաստառի վրա՝ որպես նախաձեռնության աջակից։
reward
Նվիրաբերել 541.22 USD
Ձեր անունը և պատկերանշանը ցուցապաստառի և բոլոր վահանակների վրա
Ձեր անունը և պատկերանշանը կտեղադրվեն ցուցապաստառի և ցուցահանդեսների բոլոր վահանակների վրա՝ որպես նախաձեռնության գլխավոր հովանավոր: