Project

1,878.16 USD

 | Նպատակ 5,935.67 USD
Ակտիվ
|
Կրթություն

«Պայծառ ուղեղներ» oլիմպիական խմբակներ ծրագիր

Մենք բացահայտում ենք տաղանդներին և հարթում նրանց հաղթանակի ճանապարհը։

Պայծառ ուղեղներ

1,878.16

31.64 %

Մնացել է 50 օր

Նպատակ: 5,935.67 USD

1

Նպատակ:5,935.67 USD

Ուսուցիչների ներգրավում և վարձատրություն, հեռավար ուսուցման համար սարքավորումների ձեռքբերում, ծրագրի ներդնում և կառավարում

2

Նպատակ:10,545.15 USD

Օլիմպիական նոր խմբակների ավելացում, ուսուցիչների ներգրավում և վարձատրություն, ծրագրի կառավարում

3

Նպատակ:15,244.77 USD

Ընդլայնում և օլիմպիական նոր խմբակների ավելացում, սարքավորումների ձեռքբերում, ուսուցիչների վարձատրություն, ծրագրի կառավարում

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Georgy Melkonyan

388,330 AMD

⭐️ Movses Movsisyan

100,000 AMD

⭐️ Nelli Baghramyan

30,000 AMD

⭐️ Tigran Abramyan

19,416 AMD

⭐️ Inna Ghabulyan

10,000 AMD

Աջակիցներ

⭐️ Tigran Abramyan

6 օր առաջ
50 USD

Անանուն աջակից

6 օր առաջ
100 USD

Անանուն աջակից

6 օր առաջ
40,000 AMD

⭐️ Movses Movsisyan

7 օր առաջ
100,000 AMD

⭐️ Inna Ghabulyan

8 օր առաջ
10,000 AMD

Մեր առաքելությունն ու նպատակը

Միջազգային օլիմպիադաներում լուրջ հաջողություններ գրանցած նախկին օլիմպիականների և նրանց աջակիցների կողմից 2021թ․ հոկտեմբերին հիմնադրվել է «Պայծառ ուղեղներ» գիտակրթական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է խթանել օլիմպիական կրթությունը Հայաստանում՝ այն հասանելի դարձնելով հանրակրթական դպրոցներում՝ անկախ տարածաշրջանից կամ ռեսուրսներից։

Հիմնադրամը նախաձեռնել է «Օլիմպիական խմբակներ» ծրագիրը «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից՝ նախատեսված 7-10-րդ դասարանների հատկապես օժտված երեխաների համար՝ հնարավորություն տալով նրանց ավելի խորը և հմտորեն տիրապետելու առարկաներին և բացահայտելու իրենց ներուժը։

2023 սեպտեմբերից օլիմպիական հեռավար անվճար խմբակներ են կազմակերպվում Երևանի, Վանաձորի, Նոյեմբերյանի շրջանի հանրակրթական դպրոցների 7-8-րդ դասարանների աշակերտների համար։ 

Ինչն է մեզ դրդում գործել

Հայաստանի ամենակարևոր ռեսուրսներից մեկը մեր տաղանդավոր երեխաներն են, սակայն նրանց ներուժը մնում է չբացահայտված՝ առանց ճիշտ աջակցման և ուղղորդման։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր օժտված աշակերտ պետք է ստանա տաղանդը դրսևորելու, իսկ մեր առաքելությունն է բացահայտել այդ ներուժը և առաջնորդել նրանց հաջողության ճանապարհին։

Տարբեր տարիների մեր հաղթանակած օլիմպիականները արդեն հարթել են հաջողության իրենց ճանապարհը։ Այժմ նրանք պատրաստ են փոխանցելու իրենց գիտելիքներն ու փորձառությունը հաջորդ սերնդին՝ խորացնելու իրենց գիտելիքները և բացահայտելու օլիմպիական կրթության ընձեռած հնարավորությունները։

Որո՞նք են խնդիրները և ինչպե՞ս հաղթահարել դրանք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհում աշակերտների 3-5%-ը համարվում են օժտված և տաղանդավոր՝ դրսևորելով բացառիկ ունակություններ կրթության կամ արվեստի ոլորտներում։ Հայաստանում՝ 1-12-րդ դասարաններում ներգրավված աշակերտների հաշվարկով, այս թիվը հասնում է շուրջ 19,000-ի։ Սակայն նրանցից միայն 10%-ն ունի մրցունակ կրթության հասանելիություն, որը թույլ կտար գրանցել բացառիկ հաջողություններ։ Այսինքն՝ յուրաքանչյուր սերնդի մեջ մենք կորցնում ենք շուրջ 17,000 տաղանդավոր աշակերտի ներուժը։ Այս աշակերտները կարող են դառնալ հասարակության հենասյուները՝ Հայաստանը դարձնելով առաջատար և մրցունակ երկիր։

Իրավիճակը բարելավելու արդյունավետ միջոց է՝ ապահովել օժտված երեխաների մասնակցությունն օլիմպիական խմբակներին։ Մեծ թվով խելացի աշակերտներ, որոնք ունեն ընդունակություններ ու կարողություններ, չեն կարողանում խորացնել գիտելիքները, հմտանալ և հաջողել օլիմպիադաներում, քանի որ դպրոցներում չկան բավարար մասնագետներ, որոնք կարող են դասավանդել այս խմբակներում:

Առաջարկելով հեռավար անվճար օլիմպիական դասընթացներ, մենք երաշխավորում ենք, որ աշակերտները, անկախ իրենց գտնվելու վայրից, կարող են լիարժեք օգտվել օլիմպիական կրթության ընձեռած հնարավորություններից և զարգացնել գիտելիքներն ու հմտությունները՝ դառնալով մրցունակ ազգային և միջազգային օլիմպիադաներում, և բերելով որակական փոփոխություն ողջ հասարակության կառուցվածքում ընդամենը մի քանի տարիների ընթացքում։

Ինչ ենք արել մինչ օրս

  • Մշակվել են մաթեմատիկայի և ինֆորմատիկայի օլիմպիական դասավանդման ձեռնարկներ՝ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, նախատեսված 7-10-րդ դասարանների աշակերտների համար՝ նրանց նախապատրաստելով օլիմպիադաներին։
  • Օլիմպիական խմբակների ծրագրերը երաշխավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ որպես ուսումնաօժանդակ նյութեր հանրակրթական դպրոցներում ներդրման համար (2023թ. հունվարի 23-ի N 100-Ա/2 հրաման):
  • Ներգրավել ենք միջազգային օլիմպիադաներում մեծ հաջողություններ գրանցած 3 օլիմպիականների, որոնք վարում են հեռավար օլիմպիական խմբակները։
  • 2023 թվականին ծրագիրը մեկնարկել է Երևանի 2 հանրակրթական դպրոցներում (Երևանի թիվ 35 և թիվ 89 հիմնական դպրոցներ) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ ընդգրկելով 7-8-րդ դասարանների 80 աշակերտի, որոնցից ավելի քան 30-ը կանոնավոր հաճախել են դասերին։ 

2024 թվականին ծրագիրը ընդլայնվել է Նոյեմբերյանի շրջանում՝ ընդգրկելով չորս դպրոցի (Կողբ թիվ 1, Կողբ թիվ 2, Արճիսի և Բերդավանի միջնակարգ դպրոցներ) աշակերտներին։

Ծրագրի մեկնարկից ի վեր դասերին մասնակցել է 136 աշակերտ որոնցից 60%-ը՝ կանոնավոր մասնակցությամբ։ 2024-2025 ուստարում կանոնավոր հաճախողների թիվը 7-8-րդ դասարանցիների շրջանում հասնում է 50-ի։  

Պայծառ ուղեղների ոգեշնչող խոսքեր

Ինչու՞ է մեզ անհրաժեշտ Ձեր աջակցությունը

Ծրագրի հաջողությունն ապահովելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ, համակարգված աշխատանք և ջանքեր։ Ձեր աջակցության շնորհիվ հավաքված միջոցները կուղղվեն հետևյալ խնդիրների լուծմանը՝

  • Ծրագրի ընդլայնում, դպրոցների ընդգրկում

2025 թվականին մենք նախատեսում ենք ծրագրի ընդլայնում՝ ավելացնելով խմբակների թիվը ևս հինգ դպրոցում։ Դա պահանջում է համապարփակ պլանավորում և համակարգում, իրազեկման արշավներ՝ ծրագրի ճիշտ և արդյունավետ իրականացումն ապահովելու համար։

  • Սարքավորումների ձեռքբերում

Բազմաթիվ դպրոցներում կան տաղանդավոր աշակերտներ, սակայն առկա չեն պահանջվող ռեսուրսներ՝ աշակերտներին հաջողության հասցնելու համար։ Ձեր աջակցությամբ ձեռք կբերվեն անհրաժեշտ սարքավորումներ և կտրամադրվեն դպրոցներին՝ ապահովելով մեծաքանակ աշակերտների մասնակցությունն օլիմպիական խմբակներին։

  • Ուսուցիչների վարձատրություն

Օլիմպիական մակարդակի դասեր կարող են վարել միայն հատուկ որակավորում ունեցող ուսուցիչները։ Ծրագիրն ընդլայնելու համար կարևոր է ներգրավել նոր ուսուցիչներ։ Ուսուցիչները ստանում են պատշաճ վարձատրություն՝ բարդ աշխատանքի համար։

  • Կրթական ռեսուրսների մշակում

Մենք ցանկանում ենք ընդլայնել մասնակցության հնարավորությունները՝ ընդգրկելով նոր տարիքային խմբեր։ Ստեղծելով նոր կրթական ռեսուրսներ և բարձրացնելով կրթության որակը՝ աշակերտները կապահովվեն ավելի մեծ հնարավորություններով։


Մեր գործընկերները

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞վ է оլիմպիական ծրագիրը տարբերվում դպրոցական ծրագրից։

Օլիմպիական խմբակներում աշակերտները սովորում են լուծել ոչ ստանդարտ խնդիրներ, որոնք պահանջում են ստեղծագործ մտածողություն և նորարարական մոտեցումներ։ Այն հանրակրթական ծրագրի մաս չէ և չի փոխարինում դպրոցական ծրագիրը, այլ լրացնում է այն՝ զարգացնելով աշակերտների ստեղծագործական մտածողությունն ու բարդ խնդիրներ լուծելու կարողությունը։ Ավելին, աշակերտները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ արագ կողմնորոշվելու մրցակցային միջավայրում․ որակ, որն անհրաժեշտ է թե՛ օլիմպիադաներում հաջողելու, թե՛ հետագա կրթության և մասնագիտական կայացման համար։ Շեշտը դրվում է խնդիր լուծելու հմտությունների վրա, ոչ թե միայն նյութի քանակին։

Օլիմպիական խմբակները վճարովի՞ են, թե՞ անվճար։

Դասավանդումն իրականացվում է անվճար, ուսման վարձ նախատեսված չէ․ բոլոր ծախսերը հոգում է հիմնադրամը։

Ովքե՞ր են դասավանդում ծրագրում:

Դասընթացները վարում են միջազգային օլիմպիադաներում մեծ հաջողություններ գրանցած օլիմպիականներ, որոնք ներկայացրել են Հայաստանի հավաքականը տարբեր տարիների և ներկայումս բնակվում են Հայաստանում և արտերկրում։

Ինչպե՞ս կարող եմ աջակցել ֆինանսական նվիրատվությունից բացի։

Դուք կարող եք աջակցել մեզ ոչ միայն ֆինանսապես, այլ, տարածելով մեր ծրագրի մասին տեղեկությունները, կիսելով այն Ձեր լսարանի հետ, աջակցելով սոցիալական մեդիայի հարթակներում տեսանելիության մեծացմանը, և շատ այլ ձևերով։ Կարող եք կապ հաստատել մեզ հետ (hellօ@brightminds.am) լրացուցիչ տեղեկության համար։ Շնորհակալություն մեր ծրագրին աջակցելու պատրաստակամության համար:

Ինչպե՞ս է իրականացվում դասավանդումը խմբակներում:

Ծրագիրը իրականացվում է հեռավար խմբերի միջոցով՝ համախմբելով տարբեր դպրոցների աշակերտներին մեկ ֆիզիկական վայրում և ապահովելով օպտիմալ թվով մասնակիցներ առավել արդյունավետ ուսուցման համար։

Ինչպե՞ս կարող են աշակերտները մասնակցել դասերին։

Օլիմպիական խմբակներն անվճար են և գործում են ըստ տարիքային խմբերի՝ յուրաքանչյուր առարկայի համար, հեռավար ձևաչափով։ Աշակերտները ընտրվում են՝ հիմք ընդունելով գիտելիքների նախնական ստուգումը։ Այլ դպրոցների աշակերտները ևս կարող են մասնակցել՝ այցելելով այն կենտրոնները, որտեղ իրականացվում է ծրագիրը։

Հարցեր ունե՞ք, կապ հաստատեք մեզ հետ

hellօ@brightminds.am, arm.bright.mind@gmail.com

Bright Minds

ԱՅՍՏԵՂ կարող եք ծանոթանալ ծրագրի բյուջեին

Գործելու ժամանակը ՀԻՄԱ է

Մենք բոլորս երազում ենք գիտելիքի վրա հիմնված, ուժեղ և մրցունակ երկրի մասին։ Ձեր աջակցությամբ և մեր ծրագրի շնորհիվ տաղանդավոր աշակերտները կարող են ստանալ բարձրորակ և ԱՆՎՃԱՐ կրթություն՝ դառնալով վաղվա առաջնորդներ։ Շնորհե՛ք նրանց հնարավորություն՝ մասնակցելու օլիմպիական խմբակներին և փոխելու մեր երկրի ապագան։



1,878.16 USD

 | Նպատակ 5,935.67 USD
Ակտիվ
|
Կրթություն

«Պայծառ ուղեղներ» oլիմպիական խմբակներ ծրագիր

Մենք բացահայտում ենք տաղանդներին և հարթում նրանց հաղթանակի ճանապարհը։

Պայծառ ուղեղներ

1,878.16

31.64 %

Մնացել է 50 օր

Նպատակ: 5,935.67 USD

1

Նպատակ:5,935.67 USD

Ուսուցիչների ներգրավում և վարձատրություն, հեռավար ուսուցման համար սարքավորումների ձեռքբերում, ծրագրի ներդնում և կառավարում

2

Նպատակ:10,545.15 USD

Օլիմպիական նոր խմբակների ավելացում, ուսուցիչների ներգրավում և վարձատրություն, ծրագրի կառավարում

3

Նպատակ:15,244.77 USD

Ընդլայնում և օլիմպիական նոր խմբակների ավելացում, սարքավորումների ձեռքբերում, ուսուցիչների վարձատրություն, ծրագրի կառավարում

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Georgy Melkonyan

388,330 AMD

⭐️ Movses Movsisyan

100,000 AMD

⭐️ Nelli Baghramyan

30,000 AMD

⭐️ Tigran Abramyan

19,416 AMD

⭐️ Inna Ghabulyan

10,000 AMD

Աջակիցներ

⭐️ Tigran Abramyan

6 օր առաջ
50 USD

Անանուն աջակից

6 օր առաջ
100 USD

Անանուն աջակից

6 օր առաջ
40,000 AMD

⭐️ Movses Movsisyan

7 օր առաջ
100,000 AMD

⭐️ Inna Ghabulyan

8 օր առաջ
10,000 AMD