Project

505.93 EUR

 | Նպատակ 6,727.37 EUR
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

Ցեղասպանության ոգեկոչում Գերմանիայում

Արդարության հաստատում հայկական համայնքերի զորացմամբ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ

505.93

7.52 %

Մնացել է 14 ժամ

Նպատակ: 6,727.37 EUR

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Serge Derhagopian

210,375 AMD

Աջակիցներ

⭐️ Serge Derhagopian

14 օր առաջ
500 EUR

Անանուն աջակից

14 օր առաջ
200 AMD

Մեր նպատակն է բարձրացնել Գերմանիայի քաղաքական գործիչների և հասարակության իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության, Հայաստանի ու Արցախի ժողովրդի մշտական պայքարի վերաբերյալ։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների միջոցով բարձրացնել հայ համայնքի հանդեպ փոխըմբռնումն ու ապրումակցումը, որն էլ իր հերթին կնպաստի համայնքի հանդեպ աջակցության բարձրացմանը տարբեր պայքարներում։ 

Լույս սփռելով պատմական անարդարության և ներկա օրերում դրա ճյուղավորման վրա՝ մենք նպատակ ունենք դրական փոփոխություններ բերել և հասնել արդարության հանուն այն մարդկաց, ովքեր կրել են Ցեղասպանության դառը պտուղները։

ԽՆԴԻՐ

Հայոց ցեղասպանությունը և Հայաստանի գոյության ներկայիս վտանգը, որը սրվեց Արցախի վերջին դեպքերով, շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում։

Չնայած անցյալի վայրագություններին ընդդիմանալու ջանքերին՝ կա կոլեկտիվ մոռացման համատարած միտում, որը խոչընդոտում է արդարության հաստատմանը։

ԼՈՒԾՈՒՄ

Մեր միջոցառման կազմակերպումը նվիրված է պամական գիտակցության բացը լրացնելուն, թե՛ Գերմանիայում, և թե՛ ողջ Եվրոպայում։ Կենտրոնանալով հիշողության մշակույթի համատեքստում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների անցկացման վրա, մեր նպատակն է նպաստել հիշատակի, ապրումակցման և պատասխանատվության մշակույթի զարգացմանը։

Միջազգայնորեն ճանաչված ազդեցիկ մարդկանց մասնակցությունը վճռորոշ դեր է խաղում այս ամենում։ Ներգրավելով գիտնականների, ակտիվիստների, և քաղաքական առաջնորդների՝ մենք կարող ենք մեծացնել հիշատակի և արդարության ուղերձի ազդեցությունը ինչպես Գերմանիայի սահմաններում, այնպես էլ՝ դրանցից դուրս։ Նրանց ներգրավվածությունը ոչ միայն կնպաստի վստահության բարձրացմանը, այլև կծառայի գերիշխող պատումները վիճարկելուն և պատմական ժխտողականությանը հակազդելուն։

Բարձրացնելով իրազեկությունը, խթանելով երկխոսությունը և կողմնակից լինելով քաղաքականության փոփոխությանը՝ մենք ձգտում ենք հակադրվել ժխտմանը, պայքարել անտարբերության դեմ և պահանջել պատասխանատվություն անցյալ և ներկա անարդարությունների համար։

Մեր նպատակն է երաշխավորել ոչ միայն Հայոց ցեղասպանության հիշատակը, այլև՝ Եվրոպայի կոլկտիվ գիտակցությունում դրա՝ ողբերգությունների շարքին դասվելը։

ԹԻՄ

Մեր թիմը՝ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը, միավորել է գործին խորապես հավատարիմ անհատների, ովքեր ունեն հարուստ փորձ ազգային գործերու մէջ, համայնքի ձևավորման և ակադեմիական ոլորտներում։ Մեզ միավորում են նվիրված առաջնորդներ, ինչպիսիք են Յոնադան Սպանգենբերգը, Սերժ Տէր Յակոբեանը, Սամվել Լուլուկյանը, Սիրանուշ Աստատուրյանը և Սիլվա Աջդերյանը։ Եվ իհարկե մեզ նպատակն է միավորում՝ նշանակալի փոփոխություն բերել հայ ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը պահպանելու համար։

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը հասարակական կազմակերպություն է, որն ավելի քան չորս տասնամյակ է ծառայում է Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչմանը։ Այս դրամահավաքի բյուջեն, ստույգ հաշվարկված է և օժանդակում է առանցքային միջոցառումներին։ Թափանցիկ հաշվապահության և միջոցների պատասխանատու տնօրինման շնորհիվ, մենք երաշխավորում ենք, որ ուրաքանչյուր ներդրում ուղղակիորեն նպաստում է մեր առաքելությանը։


Նախագծի բյուջեն ներկայացված է ԱՅՍՏԵՂ։


ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

— Ինչի՞ն է ուղղվելու իմ նվիրաբերությունը։

— Ձեր նվիրաբերությունը, ներառելով կօժանդակի ցեղասպանության հիմնական միջոցառման կազմակերպմանը, և բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ կազմակերպելու, որն ուղղված է Ցեղասպանության իրազեկման բարձրացմանն ու արդարության հաստատմանը։ 


— Ինչ՞ ազդեցություն է ունեցել Ձեր արշավը մինչ այժմ։

— Արդեն տասնամյակներ շարունակ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զբաղվում է Գերմանիայի հայերի խնդիրների իրազեկմամբ՝

  • Պաշտպանություն․  Մենք ակտիվորեն հանդես ենք եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգնին, որն ի վերջո հանգեցրեց 2016 թվականին Գերմանիայում Բունդենսթա��ի կողմից Ցեղասպանության ճանաչմանը։
  • Քաղաքական ներգրավվածություն․ մենք համագործակցում ենք գերմանական քաղաքական ինստիտուտների հետ՝ լուծելով հայ համայնքի խնդիրները։
  • Հանրային իրազեկում․ մենք աշխատում ենք բարձրացնել գերմանական հանրության իրազեկությունը հայոց պատմության, մշակույթի և ազգի առջև ծառացած արդի խնդիրների վերաբերյալ։
  • Համայնքային ներգրավվածություն. մենք աշխատում ենք աջակցել և զորացնել Գերմանիայի հայ համայնքը տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով։

505.93 EUR

 | Նպատակ 6,727.37 EUR
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

Ցեղասպանության ոգեկոչում Գերմանիայում

Արդարության հաստատում հայկական համայնքերի զորացմամբ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ

505.93

7.52 %

Մնացել է 14 ժամ

Նպատակ: 6,727.37 EUR

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Serge Derhagopian

210,375 AMD

Աջակիցներ

⭐️ Serge Derhagopian

14 օր առաջ
500 EUR

Անանուն աջակից

14 օր առաջ
200 AMD