Քեզ հետ Գյումրին կհնչի
Նպատակ: 50,000,000 AMD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Գուրգեն Մինասյան
200,000 AMD
⭐️ Մագդա Մարկոսյան
40,000 AMD
⭐️ Garik Petrosyan
25,000 AMD
⭐️ Artak Harutyunyan
20,000 AMD
⭐️ Davit Nersisyan
20,000 AMD
Աջակիցներ
Aghasi Khndzrtsyan
2 տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջIrina Pahlevanyan
2 տարի առաջԳևորգ Պողոսյան
2 տարի առաջArsen Duztapanyan
2 տարի առաջԳյումրու կանաչ գոտիներից մեկի՝ Բարեկամության այգու պատմամշակութային ժառանգությունը՝ բացօթյա բեմը վերակառուցման կարիք ունի։ Վեհաշուք այգին, որն ապահովում էր համայնքի մշակութային և ժամանցային կյանքը, անուշադրության մատնվելով, տասնամյակների ընթացքում կորցրել էր իր նշանակությունը որպես հանրային վայր, իսկ բեմը, որը ժամանակին այգու ամենանշանակալից կառույցն էր, դադարել է ծառայել իր նպատակին:
Բոլորիս աջակցության շնորհիվ այժմ հնարավոր է վերակառուցել բեմն ու պահպանել հիշողությունները:
Բարեկամության այգու ժամանակագրությունը սկսվում է 1960-ական թվականներից: Նոր և հին Գյումրին իրար կապող, 7,2 հա տարածք զբաղեցնող այգին գտնվում է պատմական Տեքստիլ թաղամասում՝ 5 փողոցները միավորող Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարևանությամբ: «Տեքստիլի սադ», «Երիտասարդական այգի», «Անտառի սադ» կամ «Անտառավանի այգի», «Ազնավուրի հրապարակի այգի» կամ «Կրուգի սադ». պատմական տարբեր ժամանակներում այգին տարբեր անուններով է կոչվել, և մարդիկ սերունդներով հիշողություններ են ստեղծել այստեղ։
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի շնորհիվ Բարեկամության այգին շուտով կդառնա Հայաստանում իր տեսակի մեջ եզակի, ժամանակակից տարածք՝ ներառելով տարբեր ենթակառուցվածքներ, որոնք կծառայեն համայնքին՝ դառնալով ժամանցի յուրահատուկ վայր:
Այգու վերակառուցման նախագիծն ընդգրկվել է հիմնադրամի և դրա գործընկերների կողմից 2015 թվականին մեկնարկած Գյումրու զարգացման ծրագրի շրջանակներում` դառնալով Կումայրի պատմական կենտրոնի վերակառուցման ծրագրի շարունակությունը՝ որպես խոշոր սոցիալական և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդրի լուծման հնարավորություն: Հաշվի առնելով գյումրեցիների համար կանաչապատ տարածքների և հասարակական ժամանցի վայրերի պակասը` 2018-ին հենց իրենց՝ գյումրեցիների հետ ծնվեց այգու վերակառուցման նախագիծը:
Այգու վերկառուցումը հնարավորություն կընձեռի ապահովել արտաքին և ներքին տուրիզմի աճը Շիրակի մարզում: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է տարեկան ավելի քան 200 000 զբոսաշրջիկի հոսք Գյումրի քաղաք: Հայաստանում իր նմանը չունեցող այգին արտացոլելու է բարեկամության և երախտագիտության խորհուրդը բոլոր այն երկրներին և մարդկանց, որոնք 1988-ի երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին ավերված քաղաքին:
Գյումրեցիների հիշողություններում վառ են այգու և բեմի մասին հուշերը: Դեռևս խորհրդային տարիներին այն մշակութային և սոցիալական կարևոր նշանակություն է ունեցել քաղաքի համար: Այստեղ ելույթ են ունեցել և մասնակցել միջոցառումներին արտիստներ ոչ միայն Հայաստանից, այլև ողջ ԽՍՀՄ տարածքից: Բեմից հնչող երաժշտությունն այգու հյուրերին հրավիրել է պարի, շատերի համար եղել զգացմունքներն արտահայտելու միջոց:
Բացօթյա բեմը հենց մուտքից իր վեհությամբ գրավում է այգի այցելողի ուշադրությունն ու իր լուռ ներկայությամբ ասես վկայում, որ ինքն է այգու սիրտը:
20մx6մ չափսեր ունեցող բեմը պահպանելու համար առաջնային է դրա ամրակայումը: Յուրաքանչյուրիս նույնիսկ փոքրիկ ներդրման շնորհիվ հնարավորություն կունենանք իրականացնելու վերակառուցման աշխատանքներ:
Բեմը կախարդական հնչողություն ունի։ Երկնքի կապույտի ու թավ կանաչ ծառերի գրկում տեղակայված բեմը դառնալու է Գյումրու նոր շունչը:
Այգու և բեմի վերակառուցումը ռազմավարական նշանակություն ունի Գյումրու մշակութային կյանքի և տուրիզմի զարգացման համար: Հաշվի առնելով քաղաքի ստեղծագործական պոտենցիալը՝ ակնկալվում է, որ այգում ամեն տարի մի քանի տասնյակ միջոցառումներ են անցկացվելու:
Բեմի շուրջ տեղակայվելու է անկախ ցանցային «վարագույր»՝ որը տանիքից հոսելով ընդգծելու է կիսավեր կառույցի փխրունությունը: Նուրբ ցանցը գիշերային ժամերին լուսավորվելու է։ Վերակառուցումից հետո բեմն ամբողջությամբ պահպանելու է իր պատմական տեսքը:
Վերակառուցումից հետո, հատուկ լուսավորությունը թույլ կտա լուսավորել կամ բեմը կամ ցանցը՝ կախված նպատակից: Համերգների ժամանակ, օրինակ՝ հնարավոր կլինի լուսավորել բեմը, իսկ սովորական օրերին՝ ցանցային «վարագույրը»:
Վերակառուցված բեմը կամուրջ կդառնա անցյալի ու ապագայի միջև, հնարավորություն տալով պահպանել մեզ հասած պատմությունը և ստեղծել նորը: Երիտասարդ արտիստների համար այգու բեմը պատուհան կդառնա դեպի նոր՝ մեծ բեմեր:
Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրն է սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի, Եվրոպական միության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազնավուր Հիմնադրամի, Focus on Children Now Հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և այլ միջազգային ու մասնավոր գործընկերների, ինչպես նաև անհատ բերերարների աջակցությամբ: Բեմի վերակառուցման ծրագրում հանրային մասնակցությունն ապահովելու գործում կարևոր է նաև ՔՈ մասնակցությունը:
Մեզանից յուրաքանչյուրի օգնությամբ վերածնվող Գյումրու նոր սերունդը սեփական հիշողությունները կստեղծի այգում ու բացօթյա բեմը կդառնա քաղաքի մշակութային կյանքի մագնիսը:
Մեզնից յուրաքանչյուրի հետ Գյումրին նորից կհնչի:
Սիրելի՜ համ��յնք ,
Սիրով ներկայացնում ենք «Վերակառուցենք Բարեկամության այգու բացօթյա բեմը» դրամահավաքի շրջանակներում իրականացված ծախսերի, գործողությունների և արդյունքների մասին ընդհանուր հաշվետվությունը։
👉 Մանրամասները՝ այստեղ։
Շնորհակալ ենք նախագծի բոլոր աջակիցներին։
Քեզ հետ Գյումրին կհնչի
Նպատակ: 50,000,000 AMD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Գուրգեն Մինասյան
200,000 AMD
⭐️ Մագդա Մարկոսյան
40,000 AMD
⭐️ Garik Petrosyan
25,000 AMD
⭐️ Artak Harutyunyan
20,000 AMD
⭐️ Davit Nersisyan
20,000 AMD
Աջակիցներ
Aghasi Khndzrtsyan
2 տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջIrina Pahlevanyan
2 տարի առաջԳևորգ Պողոսյան
2 տարի առաջArsen Duztapanyan
2 տարի առաջ