Վեր հանենք մեր վիրավոր զինվորների խնդիրները
Նպատակ: 12,360.62 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Karen Zadoyan
40,000 AMD
⭐️ Հրաչյա Մարտիրոսյան
10,000 AMD
⭐️ Areg Tadevosyan
10,000 AMD
⭐️ Անահիտ Բոյաջյան
5,000 AMD
⭐️ Լարիսա Մկրտչյան
5,000 AMD
Աջակիցներ
⭐️ Հրաչյա Մարտիրոսյան
տարի առաջAraksya Bardughyan
տարի առաջMariam Petrosyan
տարի առաջ⭐️ Հրաչյա Մարտիրոսյան
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջՄեր վիրավոր զինվորների խնդիրները
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով շուրջ 10.000 զինծառայողներ և կամավորներ տարբեր աստիճանի վիավորումներ ստացան, նրանցից շուրջ 130-ը վերջույթներ կորցրին։
«Արցախյան 2-րդ պատերազմ. ապրող ու ապրեցնողները» խորագրով տեսանյութերի շարքը ունի նաև հայրենասիրական, կրթական նշանակություն, որի թիրախում մեր պատանիներն ու երիտասարդներն են:
Շարքի յուրաքանչյուր պատմություն կներառի 8-12 րոպեանոց տեսանյութ, որը կուղեկցվի նաև տեքստային շարադրանքով և ֆոտոշարքով՝ հույզերը, խնդիրները, փոփոխություններն առավել դետալային ներկայացնելու համար: Շարքի յուրաքանչյուր պատմության տեքստ հասանելի կլինի նաև անգլերեն լեզվով:
Մեր թիմը հանձն է առել ներկայացնել մերօրյա հերոսներին, պատերազմի մասնակիցներին, ինչի համար ունի Ձեր աջակցության կարիքը։
Աջակցեք նախագծին, որ կարողանանք պատերազմի մասնակիցների մասին պատմությունները հասանելի դարձնել մեր հանրությանը։ Դա իր հերթին կօգնի ծանոթանալ պատերազմի մասնակիցների խնդիրներին, հաջողության պատմություններին, անհրաժեշտության դեպքում միասին լուծել իրենց խնդիրները։
Եթե պատերազմի դաշտում չես վախեցել մեռնելուց՝ իրավունք չունես վախենալ ապրելուց
Էդմոնդ Հովակիմյանը թե՛ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին, թե՛ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին որպես կամավոր է մասնակցել:
Էդմոնդը վիրավորում է ստացել 2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ հարազատ եղբոր ծննդյան օրը։
Լուրն առաջինը հենց եղբորն է հայտնել, զանգել է, ասել՝ ձեռքը կտրվել է։ Պրոթեզավորված է նրա ձախ ձեռքը։ Էդմոնն ամենի մասին արդեն ժպիտով, հումորով է պատմում։ Նշում է, որ լինում է՝ հաշմանդամ ձեռքն իր հերթին հաշմանդամ է լինում, մատներից մեկը ուղարկում են վերանորոգելու։
Պատերազմի մասնակցի խոսքով՝ բուն պրոթեզավորման խնդրից հետո նաև նման խնդիրների են բախվում՝ պրոթեզի անսարքություն, վերանորոգման կարիք և այլն։
Պրոթեզն էլ երիտասարդին չի խանգարել դուդուկ, դաշնամուր նվագել։ Այժմ սոցիալական կայքերի միջոցով փորձում է պատերազմի մասնակից տղաներին մոտիվացնել, որ կարողանան պայքարել և հաղթահարել պատերազմը. Tik Tok-ի միջոցով մոտիվացնող տեսանյութեր է ներկայացնում:
Էդմոնդի պատմությանը ծանոթացեք այստեղ՝ https://iravaban.net/378331.html:
2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանն, ով հրաշքով է փրկվել, ծանր վիրավորումից 6 տարի անց հնարավորություն է ստացել վերջնական բուժումը ստանալ Գերմանիայում՝ ֆրանսահայ անհատների օգնությամբ։ Մինչ այդ՝ 2019 թվականին Կառավարության կողմից գումար է հատկացվել, գնացել է Գերմանիա բուժման, որը կիսատ էր մնացել չնչին գումարի պատճառով:
Երբ Հայկը վերակենդանացման բաժանմունքում է եղել՝ բժիշկները հույս չեն հայտնել, որ ինքը երբևէ կքայլի:
Ըստ բժիշկների՝ ամենամեծ հրաշքի դեպքում Հայկը կկարողանար պարզապես նստել անկողնում։ Հայկը չի «նահաջել» կյանքից։ Արդեն նաև մեքենա է վարում, աշխատում է։
2003 թվականից մինչև հիմա շարունակում է ծառայել ՀՀ զինված ուժերում: Չնայած ծանր վիրավորման նա մասնակցել է նաև 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին:
Լուսաբանումների շնորհիվ Հայկի մասին շատերն են իմացել, վստահություն ունեցել գումար նվիրաբերել՝ նրան բուժում ստանալու, քայլելու հնարավորություն տալու համար։
Amitié Franco-Arménienne Var Est Association-ի նախագահ, ֆրանսահայ Ալինա Վարդանյանը, որի կազմակերպած դրամահավաքի շնորհիվ էր Հայկը մեկնել Գերմանիա, ընդգծում է, թե որքան կարևոր էր Iravaban.net-ի դերը, քանի որ շատերը մինչև արդյունքը չեն տեսնում՝ չեն հավատում, չեն վստահում, իսկ հիմա իրենց կատարած աշխատանքի նկատմամբ վստահությունը էլ ավելի է բարձրացել։
«Եթե մարդիկ էլ կային, որ կասկածում էին՝ ձեր օգնության շնորհիվ տեսան և հավատացին, իմացան Հայկի մասին»,- նշում է Ալինան։
Սեպտեմբերի 13-ին, երբ հակառակորդը հարձակում գործեց ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ, Հայկը նորից մեկնել է առաջնագիծ, այս անգամ՝ Ջերմուկ։
Այժմ Հայկի երկու ոտքին սարքեր են ամրացված, որոնց շնորհիվ նա կկարողանա կրկին քայլել առանց ձեռնափայտի։ Սարքավորման արժեքը 14․000 եվրո է։ Սակայն սարքավորման վրա որոշ դետալներ կան որոնք ամեն ամիս պետք է փոխվեն, ինչը ենթադրում է հավելյալ գումար՝ 2 զույգն արժե 100 եվրո։
Հայկի պատմությանը ծանոթացեք այստեղ՝ https://iravaban.net/390169.html և այստեղ՝ https://iravaban.net/402218.html։
«Արցախյան 2-րդ պատերազմ․ ապրող ու ապրեցնողները» նախագծի համար դրամահավաքն ավարտվում է։
Ձեր նվիրաբերումների և մեր խմբագրակազմի աշխատանքի արդյունքում հանրությանը կներկայացնենք 7 պատմություն՝ արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների մասին։
1-ին նյութը պատրաստ է։
Նարեկ Վարդանյանը ագրեսոր Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է․ կամավոր է մասնակցել պատերազմին։
Վիրավորում է ստացել գլխի շրջանում, ընկել կոմայի մեջ․ այդ պահը չի հիշում, եղելությունը նրան պատմել են զինակից ընկերները։
Նարեկ Վարդանյանը գրքի հեղինակ է։ Պատերազմից հետո նա գրել է «Սովորական հայրենիք» գիրքը, որ փաստավավերագրական, գեղարվեստական գիրք է։ Այն նկարագրում է պատերազմի օրերը և պատերազմից հետո բուժում ստանալու փուլը։ Գրքի հերոսները տղաներն են, որոնց հետ Նարեկը կռվել է, և տղաները, որոնց հետ անցել է բուժման բարդ ու երկար փուլը։
«Երկու պատճառ կար, որոնց համար մտածեցի, որ կարող եմ գրել։ Ինձ հետ տղերք էին զոհվել, նրանց մասին մտածում էի, որ պետք է գրեմ, որ իրենք ինչ-որ ձևով լինեն, ինչ-որ տեղ հիշվեն»,-ասում է նա։
Նարեկն ասում է, որ «Սովորական հայրենիքի» վրա կրակում են, քանի որ մտածում են, որ այնտեղ կա ինչ-որ բան, որն իրենք չունեն։
Նրա բուժումը դեռ շարունակվում է, ասում է, որ դեռ երկար կտևի բուժումների փուլը, քանի որ ծանր վրավորում է ստացել։ Սակայն դա չի խանգարում, որ Նարեկն ինտեգրվի կյանքին, աշխատի, զբոսնի, տրոնսպորտ նստի։
Կից հղումը https://iravaban.net/444022.html։
2-րդ նյութը պատրաստ է։
«Մեր նպատակը հաշմանդամության մասին կարծրատիպ կոտրելն էր»․ Արարատը պատերազմի հետևանքով կորցրել է ոտքերը
Արցախյան 2 պատերազմի ժամանակ վիրավորում ստացած և արկի պայթյունի հետևանքով ոտքերը կորցրած Արարատը մասնակցում է հումորային նախագծերի՝ կարծրատիպեր կոտրելո համար։
Արարատ Թորոսյանը բանակ է զորակոչվել 2019-ի հունվարի 25-ին։ Ծառայել է Արցախում՝ Մարտունի 3-ում։
«Տագնապով իմացանք, որ պատերազմ է ու բարձրացանք դիրքեր։ 4 օր դիրքերում եմ եղել, վիրավորում ստացել եմ հոկտեմբերի մեկին։ Դիտակետում էի։ Արկը, երբ եկավ, դիրքում կարծեմ 7 հոգի էինք։ 2 հոգի զոհվեցին ԱԹՍ-ի հարվածից։ Երեքս ստացել ենք տարբեր աստիճանի վիրավորում։ Ամեն ինչ հիշում եմ, թե ոնց եղավ»,-Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում պատմում է Արարատը։
Նրա խոսքով՝ անգամ բժիշկներն են զարմացել, թե ինչպես է նա փրկվել և գրեթե ամբողջ ընթացքում գիտակցությունը տեղն է եղել։ Երբ արկը խփել է, սկզբում կտրվել է նրա ոտնաթաթը, հետո տեսել է, որ մյուս ոտքն էլ է կտրված։
«Կլինիկական մահ եմ տարել, մտածել են՝ մահացած եմ․․․»
«Տարել են տարբեր տեղեր, տարել են դիահերձարանի նման մի տեղ, ամբողջը մարմիններ էին տարբեր կտրվածքներով, ձեռք, ոտք․․․ կլինիկական մահ եմ տարել, մտածել են՝ մահացած եմ, տարել են այտեղ։ Հետո տեղափոխել են Գորիս։ Գորիսում գիտակցությունս կորցրել եմ։ Գիտակցության են բերել և ուղարկել են Երևան։ Ուղղաթիռի մեջ արթնացա, ասացի՝ չմեռանք, ուղղաթիռ էլ նստեցինք»,-պատմում է նա ու ժպտում։
Պրոթեզների արժեքը, որոնք կրում է Արարատը, 50 միլիոն դրամ է։ Ասում է, որ պետությունն է այն իրեն տրամադրել, սակայն մեծ դժվարությամբ։
«Հիմա ես ունեմ այս պրոթեզները, բայց շատ զինհաշմանդամներ կան, որ չունեն ու այնպես չէ, որ մի քանի հազար հոգի են, որ պետությունը չի կարողանում բոլորին ապահովել պրոթեզներով»,-ասաց մեր զրուցակիցը։
Արարատը նշում է, որ քաղաքի մի շարք մասերում չկան թեքահարթակներ, եղածն էլ անհարմար է։
«Կյանքը շարունակվում է, կյանքը գեղեցիկ է։ Շատ մարդ կերազեր, որ ուղղակի ապրեր, կապ չունի, թե ոնց, ուղղակի ապրեր»
Չնայած բոլոր դժվարություններին, Արարատը տարբեր նախագծերի է մասնակցել։ Ասում է, որ փորձում են հաշմանդամության մասին կարծրատիպեր կոտրել։ Վերջերս մասնակցել է նաև հումորային մի ծրագրի, որում հաշմանդամություն ունեցող մի քանի տղաներով որպես թիմ են ներկայացել ու հենց հաշմանդամության հետ կապված էլ կատակներ արել։ «Այսօր Հայաստանում շատերը մտածում են, որ եթե ինչ-որ մեկը խնդիր ունի, իր հետ չես կարող այդ խնդրի վերաբերյալ հումոր անել, բայց մենք ցույց տվեցինք, որ մենք ինքներս կարող ենք հումոր անենք ու դա նորմալ է։ Հուսով եմ, ինչ-որ չափով այդ կարծրատիպը կոտրել ենք»,-ասում է նա։
«Պիտի դուրս գաս, որ դու էլ ուրիշին ցույց տաս, որ կարող ես»
Արարատը հաշմանդամություն ունեցող տղաներին հորդորում է տանը չփակվել, չդառնալ ինքնամփոփ․ «Դա հարց չի լուծելու։ Դու ապրում ես, պետք է շնորհակալ լինես։ Չպետք է տանը փակվել։ Պիտի դուրս գաս, որ դու էլ ուրիշին ցույց տաս, որ կարող ես։ Խորհուրդս այն կլինի, որ սիրեն կյանքը։ Հաստատ գնալու եմ մինչև վերջ, որ էլ ավելիին հասնեմ»։
Առավել մանրամասն՝ https://iravaban.net/448029.html
Սիրելի աջակիցներ,
Ներկայացնում ենք նախորդ 3 ամիսների ընթացքում նկարահանված պատմությունները և համապատասխան ֆինանսական հաշվետվությունները (հունվար, փետրվար, մարտ), որոնք վերջինն են այս դրամահավաքի շրջանակներում:
Կրկին շնորհակալություն ձեր աջակցության համար:
Ամբողջական հոդվածը՝ Iravaban.net-ում
Ամբողջական հոդվածը՝ Iravaban.net-ում
Ամբողջական հոդվածը՝ Iravaban.net-ում
Սիրելի բարեկամներ,
Ներկայացնում ենք Ձեր աջակցությամբ իրականացված «Արցախյան 2-րդ պատերազմ. ապրող ու ապրեցնողները» նախագծի ֆինանսական հաշվետվությունը։
Հաշվետվության հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի բոլոր աջակիցներին։
Վեր հանենք մեր վիրավոր զինվորների խնդիրները
Նպատակ: 12,360.62 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Karen Zadoyan
40,000 AMD
⭐️ Հրաչյա Մարտիրոսյան
10,000 AMD
⭐️ Areg Tadevosyan
10,000 AMD
⭐️ Անահիտ Բոյաջյան
5,000 AMD
⭐️ Լարիսա Մկրտչյան
5,000 AMD
Աջակիցներ
⭐️ Հրաչյա Մարտիրոսյան
տարի առաջAraksya Bardughyan
տարի առաջMariam Petrosyan
տարի առաջ⭐️ Հրաչյա Մարտիրոսյան
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջ