Հասանելի, մաքուր և արժանապատիվ դարձնենք ջուր խմելը դպրոցում
2 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Социолог
Диетолог
Այս կարևոր նախագծի համար մենք փնտրում ենք սոցիոլոգ և սննդաբան:
Դուք ինչպե՞ս էիք ջուր խմում դպրոցում:
Եթե չեք սովորել մասնավոր դպրոցում, ապա ամենայն հավանականությամբ ջուր խմել եք դպրոցի սանհանգույցից՝ ձեռքի ափերով, բաժակով, շշով կամ չեք խմել ընդհանրապես:
Պարզվում է, որ ավանդույթը շարունակվում է նաև այսօր: Խմելու ջուրը հիմնականում գտնվում է դպրոցի սանհանգույցում, որտեղից երեխաների զգալի մասը խուսափում է օգտվել տարբեր պատճառներով: Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակը 2019թ. հետազոտել է ջրի և սանիտացիայի խնդիրները 120 դպրոցներում և պարզել, որ հետազոտված դպրոցների 61%-ում երեխաները դպրոցում ջուր են խմում ծորակից ձեռքերով կամ ընդհանուր բաժակով: Ջուր խմելու այս երկու եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից և ջուր խմելու արժանապատիվ տարբերակներ չեն:
Մնացած դեպքերում ծնողները հիմնականում ջուր են ուղարկում իրենց երեխաների հետ դպրոց, որն իր խնդիրներն ունի.
Այնինչ, դպրոցում խմելու ջուրը պետք է հասանելի լինի բոլոր երեխաների համար, քանի որ նրանք դպրոցում են անցկացնում իրենց օրվա զգալի հատվածը: Ոչ բավարար քանակի ջուրը կարող է ազդել ոչ միայն երեխաների ինքնազգացողության, դասի ժամանակ ուշադրության կենտրոնացման և հիշողության վրա, այլ նաև նրանց հետագա ընդհանուր առողջության, ծարավի զգացողության պահպանման, հավելյալ քաշի առաջացման և առողջական այլ ցուցանիշների վրա:
Այդ պատճառով, «Ծնողական Համայնք» հանուն երեխաների բարեկեցության ՀԿ-ն նախաձեռնել է «Ջուրը կարևոր է դպրոցում» արշավը և նպատակ ունի հետազոտել դպրոցներում խմելու ջրի հասանելիությունը, տանից ջուր տանելու պատճառները, դպրոցում ջուր խմելու խոչընդոտները, հարցի կարևորությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար և հասանելի լուծում առաջարկել դպրոցներին:
Հետազոտությունն իրականացնելու համար, մենք փնտրում ենք սոցիոլոգ և սննդաբան, ում հետ կարող ենք համագործակցաբար աշխատել այս խնդրի լուծման ուղղությամբ, որի արդյունքում խմելու ջրի հասանելիությունը կներառվի դպրոցի համալիր սանիտացիոն կազմի մեջ և այսպիսով կբարելավվի մեր երեխաների ամենօրյա բարեկեցությունը դպրոցում:
Հարգելի սոցիոլոգնե՛ր, միացե՛ք մեր նախագծին, օգնե՛ք մեզ կազմել հարցաշար, որոշել հետազոտության ընտրանքը, կատարել կարիքների գնահատում, մանրամասն տեղեկություններ հավաքագրել, տվյալները վերլուծել և ներկայացնել հանրությանն ու պատկան մարմիններին:
Սննդաբաննե՛ր, միացե՛ք մեր նախագծին, օգնե՛ք մեզ կազմել հետազոտական հարցաշարի սննդաբանական հատվածի հարցերը և վարել ֆոկուս խմբային քննարկումները:
Եկե՛ք միասին աշխատենք մեր երեխաների ամենօրյա բարեկեցությունը դպրոցում բարելավելու այս կարևոր լուծման շուրջ: Միասին մենք կարող ենք մեկընդմիշտ փոխել ջուր խմելու մշակույթը մեր դպրոցներում մեր երեխաների համար:
Երբ ես դպրոցահասակ էի, հիշում եմ, որ դպրոցում ջուր խմելը և առհասարակ զուգարանից օգտվելը խնդիր էր, քանի որ սաստիկ հոտ էր գալիս: Տուն էի գալիս բավականին ծարաված: Հիմա բալիկներս ևս չեն օգտվում զուգարանից միևնույն պատճառով:
Մարինե Հովհաննիսյան, ծնող
Տարիներ շարունակ երեխաներիս հետ ջուր եմ ուղարկում դպրոց, քանի որ ջրի աղբյուրը զուգարանում է, այնտեղից օգտվելը անհարմարություն է: Ցանկալի չէ զուգարանի ծորակից օգտվելը:
Աստղիկ Սաֆարյան, ծնող
Երբ ուղեղը չի ուզում ջուր խմել անհարմար պայմաններում, բնականաբար այնպես է անում, որ ծարավի զգացողությունը ևս կամաց-կամաց մարի:
Լիդիա Այվազյան, բժիշկ-սննդաբան
«Ծնողական համայնք» հանուն երեխաների բարեկեցության ՀԿ-ն ավարտեց իր համագործակցության նախագիծը ռեԱրմենիա հարթակի հետ «Ջուրը կարևոր է դպրոցում» արշավի շրջանակներում:
Համագործակցության և հարթակի միջոցով ներգրավված մասնագետների շնորհիվ ավարտին ենք հասցրել մեր հետազոտական աշխատանքը, որի արդյունքները պատրաստվում ենք ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը:
Բրեվիս ընկերության հետ աշխատանքի, իրենց կողմից տրամադրված խորհուրդների ու առաջարկների արդյունքում մեր թիմը կարողացավ վերջնական տեսքի բերել ծնողների, միջին դպրոցի աշակերտների և դպրոցի ադմինիստրացիայի համար կազմված հարցաշարերը:
Առաջին փուլով ծնողների համար տպել ենք 120 հարցաշարեր, որոնցից 114-ը լրացվել են Սեպտեմբեր ամսին դպրոցում տեղի ունեցած համընդհանուր ծնողական ժողովի ընթացքում:
Այս պահին մուտքագրում ենք հարցաշարերից ստացված տեղեկությունները էլեկտրոնային տվյալների բազայում, ստուգում դրանց ճշգրիտ լինելը հետագա հետազոտական աշխատանքների և վերլուծության համար:
Շտապում ենք տեղեկացնել, որ ReArmenia հարթակի միջնորդությամբ մեր նախագծին է միացել Բրևիս ընկերությունը:
Միասին աշխատում ենք երեք հարցաշարերի վրա, որոնք անհրաժեշտ են «Ջուրը կարևոր է դպրոցում» պիլոտային նախագծի արդյունավետությունը մշտադիտարկելու, ստացված տվյալները վերլուծելու և զեկույցի տեսքով բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու համար:
Եվս մեկ հիանալի նորություն ունենք....
Հունիսի 23-ին Awesome Yerevan Foundation-ի շրջանակներում մենք ներկայացրեցինք Շիրվանզադե դպրոցում պիլոտային ցայտաղբյուրներ տեղադրելու մեր նախագծի մասին:
Նախագիծը կարճ, բայց հանգամանորեն ներկայացրեցինք, պատասխանեցինք հարցերին, հիշեցինք մեր դպրոցական տարիներն ու դպրոցում ջուր խմելու պատմությունները և հաղթեցինք այս ամսվա $1000 մրցանակը:
Առաջիկա երեք ամիսների ընթացքում նախատեսում ենք Շիրվանզադե դպրոցում տեղադրել ցայտաղբյուրներ և տվյալներ հավաքել ծնողներից, աշակերտներից ու դպրոցի անձնակազմից՝ ցայտաղբյուրների արդյունավետությունը, հարմարությունը, ծախսն ու այլ ցուցիչները գնահատելու համար:
Անչափ ոգևորված ու շնորհակալ ենք հաղթող ճանաչվելու համար: Սա առաջին քայլն է դեպի մի շատ կարևոր փոփոխության մեր դպրոցներում և մեր երեխաների դպրոցական կյանքում:
Հունիսի 16-ին, մեր թիմը հանդիպում ունեցավ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի հետ:
Հանդիպման նպատակները երկուսն էին՝
Քննարկումը շատ արդյունավետ էր մեզ համար: Շատ ոգևորված ենք ձեռք բերված պայմանավորվածությամբ և էլի ավելի վճռական ենք նախագիծն առաջ տանելու աշխատանքներով:
Հասանելի, մաքուր և արժանապատիվ դարձնենք ջուր խմելը դպրոցում
2 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Социолог
Диетолог