Վերազինի՜ր Ախալքալաքի Արմաթը՝ նվիրաբերելով համակարգիչ
Համագործակցության կարիքներ
Computers
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մեծ տեղ տալով ՏՏ ոլորտի զարգացմանը, 2018 թվականին ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք։ Այժմ Ջավախքում գործում են թվով 10 «Արմաթ» կենտրոններ, որտեղ շուրջ 700 սան ստանում է անվճար տեխնոլոգիական կրթություն։
Առաջին և խորհրդանշական Արմաթը Ջավախքում Ախալքալաքի «Արմաթ» կենտրոնն է։ Այն բացվել է 2018 թվ-ին և գործում է մինչ օրս։ Սակայն այժմ կա ահրաժեշտություն «վերազինելու» և կենտրոնի գաղափարներին «նոր կյանք տալու»։
Հարկ է նշել, որ Արմաթ Ախալքալաք կարող են հաճախել ոչ միայն Ախալքալաքից, այլ նաև հարակից բնակավայրերից, քանի որ Ախալքալաքը հանդիսանում է շրջկենտրոն, սակայն համակարգիչների սակավության պատճառով շատ երեխաներ չեն կարողանում մասնակցել դասերին։ Հաշվի առնելով այս ամենը ժամանակի ընթացքում առաջացել է խմբակի մեծացման և վերազինման անհրաժեշտությունը։
Վերազինի՜ր Ախալքալաքի Արմաթը՝ նվիրաբերելով համակարգիչ
Համագործակցության կարիքներ
Computers