Փնտրում ենք համագործակցության առաջարկներ՝ Սյունիքի մարզում կրթական ու սոցիալական խնդիրների լուծման համար
2 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Խնդիր
44-օրյա պատերազմի արդյունքում Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ: Հատկապես այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներն ունեն բոլորիս հատուկ ուշադրության և հոգատարության կարիքը:
Երեխաները մեր ապագան են ու կարևոր է նրանց համար կրթական և սոցիալական ծրագրերի իրականացումը համայնքների զանգացման համար՝ երկարաժամկետ արդյունքներ ապահովելու նպատակով:
Գիտակցում ենք, որ կարևոր է մարզում ճիշտ խնդիրների վերհանումը, դրանց ճիշտ գնահատումն ու ճիշտ լուծումները: Այս ամենից ելնելով սկսում ենք գնահատման գործընթացը: Ստորև ներկայացնում ենք առաջարկն ու լուծումները, որոնց կարող եք աջակցել նաև դուք:
Առաջարկ
Ամերիաբանկը` որպես սոցիալապես պատասխանատու և մարդակենտրոն կազմակերպություն, ցանկանալով աջակցել մեր հայրենակիցներին, մասնավորապես` երեխաներին, մեկնարկում է նախագիծ` գնահատելու, վեր հանելու Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների կարիքներն ու պահանջները, գտնելու գործընկերներ և համախոհներ, հասցեական և թիրախային լուծումներ:
Փնտրում ենք մարզում երեխաների կրթությանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք լուծելով կնպաստենք մարզի զարգացմանը:
Լուծում
Խնդիրների լուծման համար անհրաժեշտ են նաև համագործակցողներ, ովքեր քաջատեղյակ են խնդիրներին, մտահոգված են վերը նշված հարցերով ու պատրաստակամ են տեղում կազմակերպել և իրականացնել աշխատանքները:
Ամերիաբանկը` որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն
Մենք միասին ստեղծում ենք ավելի լավ աշխարհ հանուն հասարակության և մեր երկրի բարօրության:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր վերաբերմունքն է, պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը միմյանց, մարդկանց, երկրի և մոլորակի հանդեպ։
Տարիներ շարունակ Ամերիա ընտանիքը իրականացրել ու մասնակցել է բազմաթիվ ծրագրերի՝ առանց դրանց մասին բարձրաձայնելու, լուռ և ոչ հրապարակային։ Տարիներ շարունակ մենք գումարներ ենք ուղղել երեխաների առողջության վերականգնմանը և տարբեր բժշկական կենտրոնների ապահովել ենք անհրաժեշտ սարքավորումներով՝ այս գործում ակտիվորեն ներգրավելով մեր գործընկերներին և թիմակիցներին:
Մենք միասին ստեղծում ենք ավելի լավ աշխարհ հանուն հանրության և մեր երկրի բարօրության:
Այժմ ևս մենք ակտիվ կերպով շարունակում ենք մեր բարեգործական և ԿՍՊ ծրագրերը:
Սյունիքի մարզի սահմանամերձ յոթ համայնքների դպրոցներում
բնագիտամաթեմատիկական լաբորատորիաներ ունենալու և անհրաժեշտ պարագաներ
ձեռք բերելու համար «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամը հարթակում
մեկնարկել է «Գիտելիքը՝ Սյունիքի երեխաների ապագան» դրամահավաքը, որին կարող եք
ծանոթանալ և աջակցել այստեղ։
Դարձյալ լա՜վ նորություն. Ամերիաբանկը ամբողջությամբ տրամադրել է ճաշարանների խնդրի կարգավորման համար անհրաժեշտ գումարը: Լաբորատորիաների համար անհրաժեշտ
գումարի մի մասը ևս կֆինանսավորի Ամերիաբանկը:
Լա՜վ լուր. Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը պատրաստակամություն է հայտել իրականացնելու այս նախագիծը։
!!! Սյունիքի մարզպետարանը բարձրաձայնել է հետևյալ խնդիրը. Սյունիքի սահմանամերձ 7 համայնքների (Շուռնուխ, Որոտան, Շիկահող, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Բարձրավան) դպրոցներում չկան լաբորատորիաներ և դրանցից երեքում՝ նաև ճաշարաններ։
Փնտրում ենք համագործակցության առաջարկներ՝ Սյունիքի մարզում կրթական ու սոցիալական խնդիրների լուծման համար
2 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ