Project
Ակտիվ
|
Կրթություն

Ռադիոֆիզիկայի դեսպաններ՝ մարզերում

Դարձեք հեռահաղորդակցության մասնագիտության մասին իրազեկող ձեր մարզում

Հայ-Ռուսական համալսարան

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Կամավոր իրազեկողներ մարզերում

Տեղեկատվական արշավներ իրականացնելու նպատակով Թիրախային լսարանի հետ հանդիպումների կազմակերպում

Օգնություն իրազեկման հանդիպումներում

Ի՞նչ խնդիր ենք լուծում

ՀՀ-ում հեռահաղորդակցության և կապի ոլորտի ամենաթույլ կողմերից է մասնագետների սակավությունը, ինչպես նաև ոլորտի հնարավորությունների մասին անտեղյակությունը։ Հեռահաղորդակցությունը ընդգրկում է և օգտագործվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԱԹՍ համակարգերը, ռոբոտաշինությունը, կապը, պաշտպանությունը և այլն։ Վերը նշված ոլորտները հատկապես կարևոր են ՀՀ ներկայիս իրավիճակում, երբ կարող ենք հնարավորություն ունենալ ստեղծելու մեր համակարգերը և սարքերը մեր մարդկային ռեսուրսներով։

Ընդհանրապես դպրոցներում բնագիտական և ինժեներական առարկաների հանդեպ ոչ բավական ուշադրությունը կամ քիչ ներկայացումը բերել է այնպիսի մակարդակի, որ ԲՈՒՀ-երում առկա են ուսանողների ներգրավման խնդիրներ մի շարք ուղղություններով, որոնց թվում է նաև հեռահաղորդակցության և կապի մասնագիտությունը։

Արդյունքում՝ հեռահաղորդակցության ոլորտը էական զարգացում չի ապահովում պահանջված մասնագետների պակասի պատճառով։

Նպատակը

Նախագծի նպատակն է ՀՀ-ում հեռահաղորդակցության և կապի ոլորտը զարգացնելու, այդ մասնագիտության հնարավորությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նոր ուսանողներ ներգրավելու և, մասնավորապես, ՀՌՀ-ի ընձեռած հնարավորությունների և առավելությունների շնորհիվ նոր ու որակյալ մասնագետներ պատրաստելու միջոցով։

Նպատակին հասնելու համար ստեղծվել և ստեղծվում են գերժամանակակից լաբորատորիաներ, և ուսումնական պրոցեսում ընդգրկվում են պրոֆեսիոնալ դասախոսներ՝ Հայաստանից և արտերկրից ուսման որակի ապահովման և տարբեր նախագծերի իրականացման համար։

Օգտագործելով համալսարանի ընձեռած հնարավորությունները և կապերը՝ ուսանողները կստանան ժամանակակից կրթություն և փորձ, կդառնան մրցունակ մասնագետներ և մասնակից կլինեն մի շարք ստարտափերի ստեղծմանը և իրագործմանը ուսման ընթացքում։

Ի՞նչի կարիք ունենք

Մարզերում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում և դժվար է ավանդական ձևերով այն բարձրացնել։

Մենք փնտրում ենք մարզերում համագործակցող երիտասարդներ, ովքեր՝

  • Պատրաստ են կազմակերպել հեռահաղորդակցության մասնագիտության մասին իրազեկման աշխատանքներ մարզերում,
  • Մեր թիմի հետ միասին կազմակերպել հանդիպումներ և ծանոթության միջոցառումներ,
  • Կդառնան մեր դեսպանները իրենց համայնքներում,
  • Սոցիալական ցանցերում կվարեն խմբեր, կտարածեն տեղեկատվական նյութեր:

ԹԻՄԸ

ՀՌՀ-ի Հեռահաղորդակցության ամբիոնի ղեկավար՝ Ահարոն Ահարոնյան ՀՌՀ-ի Հեռահաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր՝ Վահան Ավետիսյան Տվյալ նախագծում հիմնականում ընգրկված են Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) «Հեռահաղորդակցության» ամբիոնի անդամներ, որոնք, ընդգրկված լինելով տարբեր նախագծերում, ունեն ռադիոտեխնիկական սարքերի և կապի համակարգերի տեսական մոդելավորման, պատրաստման և փորձարկման երկարամյա փորձ։


ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Ահարոն Ահարոնյան

Էլ. հասցե՝ aharon.aharonyan@rau.am

Հեռախոսահամար՝ +37491757696

Ակտիվ
|
Կրթություն

Ռադիոֆիզիկայի դեսպաններ՝ մարզերում

Դարձեք հեռահաղորդակցության մասնագիտության մասին իրազեկող ձեր մարզում

Հայ-Ռուսական համալսարան

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Կամավոր իրազեկողներ մարզերում

Տեղեկատվական արշավներ իրականացնելու նպատակով Թիրախային լսարանի հետ հանդիպումների կազմակերպում

Օգնություն իրազեկման հանդիպումներում