Project
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

Մեր գյուղերը մեր տունն են

Ճանաչենք ու շենացնենք

Դեպի Համայնք
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

4 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Filling in a survey about your community

Community development expert

Սիրու՞մ ես հայրենի գյուղդ, ուրեմն միացի՛ր, համագործակցի՛ր, պատմի՛ր։

Միասին ճանաչելի կդարձնենք ու կշենացնենք այն։

Լրացրու՛ հարցաշարը։

Երկրի տարածքային միավորների խիստ անհամաչափ զարգացումն ուղղակի սպառնալիք է երկրի անվտանգությանը, ժողովրդագրական կայունությանը, տնտեսության կայուն զարգացմանը: Տարիներ շարունակ այս խնդիրը հանգեցրել է հատկապես մարզերից ու հատկապես գյուղերից արտագաղթի բարձր տեմպերին: 


Բայց ինչ-որ բան կառավարելու, սիրելու, ինչ-որ բանում ներդրումներ անելու, նույնիսկ ինչ-որ բանին աջակցելու համար պետք է նախևառաջ այն լավ ճանաչել: Վերոնշյալ հիմնախնդրի լուծման գլխավոր խոչընդոտն այն է, որ այսօր քչերն են խորապես ճանաչում Հայաստանի բնակավայրերը: 


Շատ գյուղեր․


  • Շատ գյուղացիներ դրական փոփոխությունների նկատմամբ հավատ չունեն, իսկ ոմանք էլ բարձրաձայնելու մեթոդները չգիտեն։
  • Շատ դեպքերում պետությունն ու համայնքային իշխանությունները խնդիրների սխալ առաջնահերթություններ են դնում, իսկ երբեմն էլ, հավատացեք, խնդիրներից նույնիսկ տեղյակ չ��ն։
  • Թե՛ Սփյուռքից, թե՛ Հայաստանից պոտենցիալ շատ ներդրողներ չգիտեն՝ որտեղ ներդրում անել, որովհետև ո՛չ բնակավայրերն են ճանաչում, ո՛չ մարդկանց, ո՛չ մեր ողջ ներուժը։
  • Սոցիալապես պատասխանատու շատ կազմակերպություններ մշտապես փնտրում են այնպիսի թեժ խնդիրներ, որոնց լուծումը մեծ ազդեցություն կունենա։


«Հուզական» կապիտալը համայնքային զարգացման կարևոր պայմաններից է։ «Էմոցիոնալ կապիտալիստներն» այն մոտիվացված անձինք են, ովքեր սիրելով իրենց բնակավայրը՝ ջանք ու եռանդ չեն խնայում դրա զարգացման համար։


Ահա՛, թե ինչ են նրանք ասում։







Եթե դու՛ ես քո գյուղի «էմոցիոնալ կապիտալիստը», արի՛ համագործակցելու։ 

«Դեպի Համայնք»-ը նպատակ ունի մանրակրկիտ ու բազմաշերտ պատկեր ստանալ Հայաստանի և Արցախի բոլոր գյուղական բնակավայրերի, դրանց հիմնախնդիրների, զարգացման ներուժի և ուղղությունների վերաբերյալ: Մենք մշակել ենք համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրության և հնարավորությունների գնահատման ծավալուն հարցաշար, որով պետք է գնահատվեն բոլոր գյուղերը:


Հարցաշարը լրացնելիս խորհուրդ է տրվում տեղեկատվություն հարցնել նաև համայնքապետից, գյուղի վարչական ղեկավարից։ 

Հարցաշարի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող ես դիմել Կարապետին։


Հետո կսկվի ամենահաճելի գործընթացը։

Քայլ 1. Հարցաշարի արդյունքները կմշակվեն «Դեպի Համայնք»-ի թիմի հետ համատեղ։

Քայլ 2. Այն գյուղերը, որոնց մասին արդեն բավարար տեղեկատվություն կստացվի, կհանրայնացվեն սոցիալական ցանցերում, ինչպես նաև reArmenia.com հարթակում՝ նախագծի արշավի էջում։

Քայլ 3. Գյուղերի՝ բացահայտված խնդիրների ու ներուժի հիման վրա կմշակվեն նոր ու հեռանկարային նախագծեր։


«Դեպի Համայնք» համայնքային զարգացման ՀԿ-ը ստեղծվել է 2019թ.՝ մի խումբ կամավորների կողմից: Կազմակերպության նպատակն է՝ նպաստել համայնքների իրատեսական զարգացմանը՝ ստեղծելով պայմաններ համայնքների ներուժի բացահայտման և առավելագույն իրագործման համար։

Մենք հավակնոտ մի նպատակ ունենք հեռանկարում՝ ստեղծել մի միասնական հարթակ, որտեղ հնարավոր կլինի համալիր ու մանրամասն տեղեկատվություն ստանալ Հայաստանի բոլոր բնակավայրերի մասին։

Հարթակն աննախադեպ է լինելու բոլոր շահառուների՝ պետական կառավարման մարմինների, ներդրողների, ՀՀ գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միջազգային դոնորների, սփյուռքահայության համար:


Ոգևորիչ էր, բայց անհավատալի՞․․․

Հոգ չէ, այժմ եկեք միասին արդյունավետ համագործակցենք ու քարը քարին դնենք։

Հաջողություն մեզ։



Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

«Ապագա Հայկանանը» Նպատակներին

Ակտիվ
|
Համայնքային զարգացում

Մեր գյուղերը մեր տունն են

Ճանաչենք ու շենացնենք

Դեպի Համայնք
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

4 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Filling in a survey about your community

Community development expert