Project
Ակտիվ
|
Կրթություն

Lighteen

Վառվող գաղափարներով լուսավոր սերունդ

Հեղինե Նավասարդյան
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

3 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Դասավանդողներ (ծրագրավորում)

Ծրագրավորողներ(HTML, CSS, JavaScript, Python, ML, AI), ովքեր կդասավանդեն երեխաներին։

Փորձագետ (մանկավարժություն)

Քանի որ բավարար մանկավարժական փորձ չունենք, որոշ հարցերում մեզ պետք է մասնագետի խորհրդատվություն։

Ստեղծագործական մասի պատասխանատու

Դասերը հետաքրքիր անցկացնելու համար (խաղեր, մրցույթներ, վիկտորինաներ)։

Գործընկեր

Նպատակ ունենք նախագիծը լայնացնել ու գնալ ավելի շատ դպրոցներ, հետևաբար ունենք գործընկերների կարիք։

Համակարգիչներ

Ավելի շատ երեխաներ ներգրավելու համար պետք են նաև ավելի շատ համակարգիչներ։

Դասավանդողներ (մաթեմատիկա)

Ուսանողներ, ովքեր սովորում են մաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետներում։

Դասավանդողներ (պրպտող ուսանողներ)

ՏՏ ոլորտի ուսանողներ, ովքեր պատրաստ են անընդհատ նոր նյութեր գտնել և մշակել ՏՏ ոլորտի վերաբերյալ։

SMM մասնագետ

Սոց․ հարթակներում ակտիվություն ապահովելու համար։

Ովքե՞ր կարող են մասնակցել նախագծին

Նախագիծը նախատեսված է 12-14 տարեկան երեխաների համար, ովքեր ՏՏ ոլորտի մասին պատկերացում չունենալով, ապագայում ցանկանում են զբաղվել ծրագրավորմամբ։

Ի՞նչ հնարավորություններ է տալ��ս նախագիծը

Նախագիծը հնարավորություն է տալիս երեխաներին իրենց իսկ ձեռքով փորձել և հասկանալ՝ արդյոք կարդարացվեն ակնկալվող սպասելիքները, և կդառնան իրականություն երազանքներն ու ցանկությունները՝ ՏՏ աշխարհում։ Հնարավորություն է տալիս հասկանալ, թե լավ ծրագրավորող դառնալով, ինչ խնդիրներ կարող են լուծել։

Ի՞նչն ենք մենք կարևորում

Դասերի ընթացքում, երեխաների մոտ շեշտը դրվում է ՏՏ ոլորտում հայկական ծրագրերի ստեղծմանը, և կարևորվում է յուրաքանչյուր գործի՝ դեպի Հայաստանի զարգացմանն ու առաջխաղացմանը ուղղելը։

Ծրագրի ողջ ընթացքում կարևորվում է թիմային աշխատանքը, և պատրաստակամությունը՝ միմյանց օգնելու։

Ինչպե՞ս են անցկացվում դասերը

Նախագիծը իրականացվում է Երևանում գործող դպրոցների դասասենյակներում՝ տրամադրված տնօրենների համաձայնությամբ, դասապրոցեսից դուրս ժամերով։

Մեր թիմի մասնագետները այցելելով դպրոցի 7-9-րդ դասարանի աշակերտներին, ներկայացնում են նախագիծը, որից հետո երեխաները, ըստ ցանկության, գրանցվում և մասնակցում են կարճ հարցազրույցի փուլին, որտեղ կարևորվում է երեխաների մաթեմատիկական տրամաբանությունը։ Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները սկսում են ծրագրավորման 2-ամսյա դասերը։

Դասերը իրականացվում են շաբաթական 1-2 օր, 2 ժամ տևողությամբ։ 

Առաջին ժամի ընթացքում մեր մասնագետները երեխաներին ծանոթացնում են ծրագրավորման՝ Աղվես-ի (Scratch), Html/Css-ի, Python-ի հիմնային գիտելիքների հետ։ Ընտրված են հենց այս լեզուները, որպեսզի երեխաները միանգամից տեսնեն իրենց կատարած աշխատանքի արդյունքը, հեշտ կատարեն այն, որը կդրդի ավելին սովորելու ցանկության մեծացմանը։ 

Երկրորդ ժամը նվիրվում է ՏՏ ոլորտի շուրջ զրույցներին՝ ներկայացնելով ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հետաքրքիր դեպքերն ու իրադարձությունները, փորձ է արվում ցույց տալ, թե ինչպես է զարգանում և առաջ շարժվում աշխարհը։ Փորձ է արվում նպաստել երեխաների աշխարհահայացի և մտահորիզոնի զարգացմանը։ Քննարկվում են ներկայիս աշխարհի խնդիրները՝ դրանք կապելով մաթեմատիկայի ու ծրագրավորման հետ, ինչպես նաև կարևորելով մեր երկրում գիտությամբ ու ՏՏ ոլորտով զբաղվելու անհրաժեշտությունը։

Ի՞նչ ենք ակնկալում համագործակցությունից

Նախագիծը ինտենսիվորեն իրականացնելու համար, մեզ անհրաժեշտ են՝ դասավանդողներ (ծրագրավորում, մաթեմատիկա), մանկավարժական ոլորտի փորձագետներ, ստեղծագործական մասի պատասխանատուներ, SMM մասնագետներ, ովքեր 2-ամիս ժամկետով կմիանան մեր դասերին և կօգնեն կազմակերպել դասապրոցեսը։

Մեր թիմի անդամները՝