Պաշտպանենք մեր ինքնությունը՝ տեր կանգնելով մեր ժառանգությանը
7 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Մարտակերտի Քոլատակ գյուղում գտնվող Հակոբավանքն այժմ խոնարհված վիճակում է։ Մենք սկսել ենք Հակոբավանքի վերականգնման նախագիծը և փնտրում ենք իրականացնող և համագործակցողներ։
Հակոբավանքը Արցախում մեր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոնը լինելով հանդերձ՝ 3 դար չի նորոգվել և այժմ կանգնած է փլուզման եզրին։ Համալիրը կարևոր հոգևոր ու մշակութային ժառանգություն է և մասն է կազմում այն Ոսկյա շղթայի, որի մեջ մտնում են Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը և Գտչավանքը։
Հակոբավանքը Մեծ Հայքում քրիստոնեություն տարածող և հրաշքներ գործող Հակոբ Մծբնեցու անունով է, որի աջը վանքում էր պահվում մինչև 19-րդ դարի վերջ։ 13-րդ դարում վանական համալիրը եղել է կաթողիկոսների նստավայր և գրչության մեծ կենտրոն՝ աշխահիկ և հոգևոր կառույցներով։ Ավելին՝ Հակոբավանքի պատերի ներսում է հայտնաբերվել ամենահին թվագրված խաչքարի պատվանդանը (853 թ.)։
Ինչպես գիտեք՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սկսել է վերացնել իր վերահսկողության տակ անցած 1500 հայկական հուշարձան։ Արդյունքում՝ 90-ն արդեն ոչնչացվել կամ յուրացվել է, և նման գործողությունները շարունակվում են։
Ադրբեջանցիները սկսել են մեր տարածքում գտնվող Հակոբավանքի յուրացման գործընթացը։ Վիքիպեդիայում Հակոբավանքն արդեն ներկայացնում են իբրև աղվանական, իրենց էլ՝ որպես աղվանների հետնորդներ։
Գտնվելով մշակութային թեժ պատերազմի կիզակետում, կարևոր է, որ պաշտպանենք մեր ինքնությունը, մեր ազգի հիշողությունն ու դրա ապացույցները՝ վերականգնելով մեր մշակութային ժառանգությունն ու թույլ չտալով կորուստներ։
Այս հաջող համագործակցության արդյունքում ստեղծվել է նաև «Հակոբավանքի վերածնունդը» դրամահավաքը:
Պաշտպանենք մեր ինքնությունը՝ տեր կանգնելով մեր ժառանգությանը
7 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ