Project
Իրագործված
|
Կրթություն

Ե՜կ նվագենք դաշնամուր

Ավելի հասանելի դարձնենք հայ երեխաների մշակութային կրթությունը

071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

2 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Հայաստանի անկախացումից ի վեր լույս չի տեսել հայալեզու մի ձեռնարկ, որը կօգնի երեխաներին սովորել դաշնամուր նվագել։ Մեր երեխաները սովորում են նախորդ դարի 70-ական 80-ական թվականներին տպագրված ձեռնարկներով։ 

Ես Անի Բաղդասարյանն եմ ու դաշնամուրի ուսուցման ավելի քան 10 տարվա փորձ ունեմ։ Օգտագործելով իմ փորձը՝ որոշել եմ ստեղծել մի դասագիրք, որը վստահաբար հետաքրքիր ու հաճելի կդարձնի իմ աշակերտների ուսուցումը: Ես օգտագործել եմ նաև աշխարհում գոյություն ունեցող լավագույն նորարարական մոտեցումները: Խնդիրն առկա է, և ծրագիրը կյանքի կոչելու համար համագործակցության կարիք կա ։

Ահա, թե ինչու է կարևոր հենց այս առաջարկվող ձեռնարկը՝

  • Ուսուցանվող նյութը մատուցվում է սովորողի հետ անմիջական զրույցի ձևով, իսկ գեղեցիկ, ժամանակակից պատկերազարդումները այն դարձնում են հեշտ տպավորվող և գրավիչ։
  • Այն ուղեցույց է ինչպես երաժշտական դպրոցում «դաշնամուր» մասնագիտությամբ սովորելու, այնպես էլ դաշնամուր գործիքին ինքնուրույն տիրապետելու համար։
  • Դասանյութը տրամադրվում է ըստ աստիճանական բարդացման, սակայն հատուկ շարադրանքի շնորհիվ և կախված սովորողի անհատական ունակություններից՝ կարելի է համադրել մի քանի թեմաների միաժամանակյա ուսուցումը և սովորել ստեղծագործություններ վերջին թեմայի բաժնից։
  • Ձեռնարկում առկա բազմաթիվ խաղ-վարժությունների շնորհիվ ուսուցման ընթացքը դառնում է հետաքրքիր և մոտիվացնում ուսումնասիրել բոլոր բաժինները։
  • Ստեղծագործությունների ցանկը ամբողջովին կազմված է հազվադեպ կատարվող կամ Հայաստանում երբևէ չկատարված ստեղծագործություններից։

Երեխաներին վաղ տարիքից տարբեր ժողովուրդների երաժշտության հետ ծանոթացնելու նպատակով նախընտրությունը տվել եմ ինչպես հայկական, այնպես էլ տարբեր ազգերի ժողովրդական և մանկական երգերին ու դասական ստեղծագործություններին: 

Ձեռնարկն ավարտելով՝ սկսնակ երաժիշտը ձեռք կբերի հիմնարար տեսական գիտելիքներ, կկարողանա վերծանել և կատարել ոչ բարդ դաշնամուրային պիեսներ, կճանաչի տարբեր ժանրերի, բնույթի և ժողովուրդների երաժշտության նմուշներ:


Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

«Ապագա Հայկանանը» Նպատակներին


Իրագործված
|
Կրթություն

Ե՜կ նվագենք դաշնամուր

Ավելի հասանելի դարձնենք հայ երեխաների մշակութային կրթությունը

071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

2 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ