Ակտիվ
|
Համայնքային զարգացում

ԴեԷդուք

Հավասար հնարավորություններ մարզաբնակ երիտասարդներին

Լառա Աթոյան

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Թրեյներներ

Ովքեր պատրաստակամ կլինեն նկարահանել վիդեոդասեր կամ իրականացնել այցելություններ մարզեր

Մենթորներ

Ովքեր խորհրդատվության միջոցով կօգնեն երիտասարդներին սովորել և իրականացնել մարզային նախագծեր

Գործընկերներ

Ովքեր կաջակցեն թրեյնինգնային տարածքի տրամադրման հարցում

Հովանավորներ

Այս պահին մեր թիմը ամբողջապես սեփական միջոցներով է իրականացնում այցելություններ դեպի մարզեր

Կամավոր իրազեկողներ մարզերում

Տեղեկատվությունը առավել հասանելի դարձնելու համար

Developing Education-ը բարեգործական նախագիծ է, որի միջոցով մարզեցի երիտասարդները ստանում են հնարավորություն`

  • կրթվելու և ունենալու մասնագիտություններ, որոնք ներկա պահին ամենապահանջվածն են աշխատաշուկայում, 
  • իրականացնելու համայնքերի զարգացման ծրագրեր, 
  • զարգացնելու փափուկ և կոշտ հմտություններ,
  • ունենալ նոր հեռանկարներ աշխատաշուկայում,
  • իրականացնել համայնքամետ բիզնես գաղափարներ:


Յուրաքանչյուր շաբաթ մենք այցելում ենք մարզեր՝ սեմինարներ և թրեյնինգներ անցկացնելու համար։


Նախագծի նպատակն է մարզերում մասնագիտացված երիտասարդներ պատրաստել։

Մերօրյա թվային զարգացման աշխարհում երիտասարդներին տալ որակյալ, ոչ ֆորմալ՝ SMART կրթություն

  • օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում,
  • մարզերում ստեղծել հավասար հնարավորություններ այն երիտասարդների համար, ովքեր տեղեկատվության պակասի պատճառով զրկված են մի շարք հնարավորություններից,
  • աջակցել և օգնել մարզային ստարտափների ստեղծմանը:


Ծրագիրը նախատեսված է 15-25 տարիքային խմբում գործող, նորարարական գաղափարներով հետաքրքրված երիտասարդների համար, ովքեր զբաղվում են կամավորությամբ կամ հետաքրքրված են ինքնուսուցմամբ, ունեն ձգտում և գաղափարներ, որոնց իրագործման համար անհրաժեշտ են վերապատրաստումներ և մենթորների աջակցություն։

Մենք նպատակ ունենք մարզերում նոր, նեղ մասնագիտական հմտություններին տիրապետող երիտասարդների համայնք ստեղծել (DIGIcommunity),որը բացառիկ կդառնա իր տեսակով և կկարողանա իրականացնել մարզերի հավասարաչափ զարգացվածությունը։

Դասընթացներ, որոնցով առավել հետաքրքրված են երիտասարդները

Իրականացրել ենք ուսումնասիրություն, որին մասնակցել են 1180 երիտասարդներ։

Արդյունքերում առանձնացրել ենք մասնագիտությունների ցանկ, որոնք առավել շատ հետաքրքրություն են առաջացնում նրանց մոտ։

● Բիզնես կառավարում

● Ծրագրերի կառավարում  

● Ապրանքների նախագծում  

● Մարդկային ռեսուրսների կառավարում

● Արհեստական բանականություն

● Մեքենայական ուսուցում   

● Գրաֆիկ / կայքի դիզայն  

● Առաջնորդություն

● Ծրագրավորում

● Մարքեթինգ

● Վաճառքներ

Եթե հետևյալ ոլորտների մասնագետ եք, կարող եք կիսվել Ձեր փորձով։


Նախագիծը իրականացնող թիմը կազմված է 5 հոգուց և 11 կամավորներից (մարզերում բնակվող)։

Մեր թիմը ունի համագործակցության կարիք մասնագետների՝ էքսպերտների, ովքեր կարող են տրամադրել որոշակի ժամանակ իրենց գիտելիքներով կիսվելու երիտասարդների հետ։


Աքսելերատոր ծրագիրը իրականանում ենք երեք փուլով

www.DeEduc.am

Ծրագրի ավարտին մասնակիցները`

 1. Սովորում և գործնական կիրառում են ոլորտի մասնագիտության նեղ ենթաճյուղը,  

 2. Ոչ կիրառելի շարունակաբար անհստակ վիդեոդասերից տեղեկություններ ստանալու փոխարեն կունենան համակարգված արդյունավետ ծրագիր,

 3. Ստանում են հնարավորություն ունենալ մենթոր, ով կօգնի և կուղղորդի լավագույնս վերապատրաստվելու համար, ում հետ էլ հենց կանցնեն ինթերնշիփ,

4․ Դառնալով ծրագրի շրջանավարտ՝ մասնակիցները կմիանան DIGI համայնքին և իրենց մարզերում կիրականացնեն ստարտափ ծրագրեր՝ ստանալով խորհրդատվություն մենթորների կողմից և աջակացություն համագործակցող ընկերություններից։

 5. Միայնակ չեն լինում իրենց մարզում, կաշխատեն ստեղծած DIGI համայնքի մյուս մասնակիցների հետ,

6․ Մասնակցում են իրենց մարզում պարբերաբար կազմակերպվող թրեյնինգներին, որտեղ տեղացի երիտասարդները իդեաթոնի ժամանակ ներկայացնում են իրենց գաղափարները և ստանում խորհրդատվություն։

Ակտիվ
|
Համայնքային զարգացում

ԴեԷդուք

Հավասար հնարավորություններ մարզաբնակ երիտասարդներին

Լառա Աթոյան

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Թրեյներներ

Ովքեր պատրաստակամ կլինեն նկարահանել վիդեոդասեր կամ իրականացնել այցելություններ մարզեր

Մենթորներ

Ովքեր խորհրդատվության միջոցով կօգնեն երիտասարդներին սովորել և իրականացնել մարզային նախագծեր

Գործընկերներ

Ովքեր կաջակցեն թրեյնինգնային տարածքի տրամադրման հարցում

Հովանավորներ

Այս պահին մեր թիմը ամբողջապես սեփական միջոցներով է իրականացնում այցելություններ դեպի մարզեր

Կամավոր իրազեկողներ մարզերում

Տեղեկատվությունը առավել հասանելի դարձնելու համար