Project
Մեկնարկը շուտով
|
Սոցիալական ապահովություն

Կրթական աջակցության նախաձեռնություններ Արցախցիներին

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։


1․ Ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար

Նկարագրություն: Ինչպես ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում․ ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար։

Ովքեր կարող են դիմել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ՀՀ պետական ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում/մասնաճյուղերում) սահմանված կարգով հրամանագրված/ տեղափոխված ուսանողները:

Հղումներ։ https://escs.am/am/news/18600?fbclid-[wAR2UvVbIBQJx7CvDbhABkloUn_WaeYHO3eXHAKcq_6MaCNPsk6_D7Kc5


2․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Նկարագրություն:Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների Ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների եւ աղջիկների համար:

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ. +91 33 4010 9051

Հղումներ։ http://armeniancollege.org.in/

https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy

Հասցե։ ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ


3․Թումո ակադեմիա

Նկարագրություն: Արցախցի դիմորդների համար հայտարարվում է Թումո ակադեմիայի ընդունելության հավելյալ փուլ․ տեղեկացնում են Թումո ստեղծարար կենտրոնից։ Դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր արցախցիները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից և փորձից:

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ. (010) 398413

Հղումներ։ https://tumo.org/sh/academyartsakh

Հասցե։ ք Երևան, Հալաբյան 16


4․ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

Նկարագրություն: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ https://license.emis.am հարթակի միջոցով

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ դպրոցականներ

Հեռ.։ 010 59 96 00

Հղումներ։ https://escs.am/am/news/18436?fbclid=IwAR063eiSBqhwEVMWfhjvTy9p_ItHKJQxPkfU2GUhGmA6yCkf-yaR8oGM0Xk


5․Վիվա-ՄՏՍ

Նկարագրություն: Վիվա-ՄՏՍ ընկերությունը, հավատարիմ մնալով հայրենակիցների հանդեպ հոգատարության իր սկզբունքին և մոտեցումներին, առաջարկում է ձեզ ծանոթանալ ընկերությունում առկա թափուր հաստիքներին և դիմել

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ +374 94 29 91 99 

Հղումներ։ https://bit.ly/2oP2qIh https://bit.ly/46h7t3N t.me/vivamtsofficial


6․IDBank

Նկարագրություն: Կրթության հնարավորություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ծրագրի ընթացքում 2-3 ամիս արցախցի մեր հայրենակիցների համար տեսական և գործնական դասընթացներ կանցկացնի Բանկի ղեկավար կազմն իր լավագույն մասնագետներով։ Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաև կվճարվեն, որը ծրագրի անբաժանելի մասն է։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ 010-59-33-33

Հղումներ։ https://bitly.ws/TRsK  www.idbank.am


7.Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Նկարագրություն: Պալատը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում օգնել արցախահայերին, մասնավորապես՝ ապահովել հաշվապահների և աուդիտորների որակավորման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը, ապահովել մասնագիտական զարգացման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը, տրամադրել անվճար մասնագիտական գրականություն՝ դասընթացներին մասնակցության համար, տրամադրել անվճար մասնագիտական տեղեկատվություն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության՝ ՀՀ օրենսդրական պահանջների վերաբերյալ, աջակցել Պալատի անդամ աուդիտորական կազմակերպություններում մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում:

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ (010), (077) 249178

Հղումներ։ info@caaa.am      www.caaa.am


8.Երևանի «Գլաձոր» համալսարան

Նկարագրություն: Երևանի «Գլաձոր» համալսարանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է արցախցի ուսանողներին , իրենց դիմումների համաձայն , ներգարվվել ինպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսումնական գործընթացներում։ 

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ +374 10 54 59 80

Հղումներ։ gladzor.am

Հասցե։ ք Երևան, Գրիգոր Լուսավորչի 7/1  


9․ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայ

Նկարագրություն: <<Մեկ շաբաթ ֆեդերացիայում>>, որի մասնակիցները - 8-14 տարեկան արցախահայերն են։

Ծրագրի բովանդակությունը - 5 ուսումնամարզական և ճանաչողական օր մեր մարզիչների և հրահանգիչների հետ` նվիրված քայլարշավներին վերաբերվող թեմաներին։

Ովքեր կարող են դիմել։ 8-14 տարեկան արցախահայեր

Հղումներ։ https://www.facebook.com/groups/168330776561072

Հասցե։ Արցախի 1


10․ Karapp

Նկարագրություն: Արցախից տեղահանված սիրելի հայրենակիցներ, Karapp հավելվածը ձեր կողքին է և ձեզ նվիրում է հավելվածի 1 տարվա անվճար բաժանորդագրության պրոմոկոդ, որը կարող եք ստանալ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ 055-988-917

Հղումեր։ karapp.am


11. ONE WAY TRAINING

Նկարագրություն: Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար ONE WAY TRAINING-ի բոլոր դասընթացները կլինեն անվճար 

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ 077/ 044 36 21 31

Հղումներ։ onewaytrainings.com

Հասցե։ ք Երևան, Փարպեցի 16


12․ Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն

Նկարագրություն: «Մայրի» հասարակական կազմակերպությունը հրավիրում է Արցախից եկած երեխաներին թատրոնի, երգչախմբի, փայտարվեստի, կավագործության դասընթացների, որոնք կվարեն փորձառու արվեստագետներ և հոգեբաններ։

Ովքեր կարող են դիմել։ Արցախից եկած երեխաներ

Հեռ.։ 091 210737

Հղումներ։ mayri.am

Հասցե։ ք Երևան, Շենգավիթ, Եղբայրության 11


14․Quick Start

Նկարագրություն: Հոկտեմբեր ամսից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են մասնակցել Quick Start-ի մասնագիտական դասընթացներին՝ ամբողջովին ԱՆՎՃԱՐ։ Դասընթացներն անցկացվում են ինչպես օնլայն, այնպես էլ՝ օֆլայն ձևաչափով, ինչը հնարավորություն կտա մասնակցել դասընթացին ցանկացած վայրից։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ 077 59 39 59, 044 59 39 59

Հղումներ։ www.quickstart.am

Հասցե։ ք Երևան, Եկմալյան 6


15․ Ararat It School

Նկարագրություն: Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար մեր դասընթացներն անվճար են։ Մեզ մոտ սովորելու համար նախնական գիտելիքներ հարկավոր չեն։Մենք քեզ կսովորեցնենք դարի ամենապահանջված մասնագիտությունը ընդամենը 8-10 ամսում։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ +374(98) 986970

Հղումներ։ aitschool.am

Հասցե։ ք Երևան, Նոր-Նորք, Գայի պողոտա 10/7 շենք


16. Culinary Arts and Hospitality Academy

Նկարագրություն:  ԱՆՎՃԱՐ դասընթաց Արցախի մեր հայրենակիցների համար՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը Երեմյան Ակադեմիայում կազմակերպում է ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ։ Սովորում ենք պատրաստել՝ տարտեր և թխվածքաբլիթներ, բիսկվիթների տեսականի, եվրոպական մուսային դեսերտներ, Արևելյան քաղցրավենիք։ Տևողությունը` 1 ամիս / շաբաթական 5 օր / 4-ական ժամ: Անհատական աշխատանքային տարածք և գործիքներ

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ (+374) 12 40 50 60, +(374) 43 588 000 

Հղումներ։ yeremyan.academy

Հասցե։ ք Երևան, Տերյան 91 


17.UpGrade Armenia

Նկարագրություն: Արդեն կարող եք գրանցվել հոկտեմբերի 3-ից մեկնարկող դասընթացներին (սոցիալական մեդիա մարքեթինգ /SMM/, գրաֆիկ դիզայն, հանրային կապեր, կոնտենտ մարքեթինգ և այլն/: Ավարտին, ինչպես նախկինում, աշխատանքի հնարավորություն կունենաք UpGrade-ի կամ մեր գործընկերների թիմերում:

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ 033 577333

Հղումներ։ https://www.facebook.com/upgrade.arm

Հասցե։ ՓարաքարՄերձավանի խճ․, Արտադրական տարածքներ 16


18․Tir-Ar Travel

Նկարագրություն: Արցախցի մեր հայրենակիցները կարող են մասնակցել դասընթացին անվճար։

Սովորի՛ր, ճամփորդի՛ր, դարձի՛ր զբոսավար, շատ գումար վաստակի՛ր, վայելի՛ր։

Մեկնարկը հոկտեմբերի 11-ին՝ կարող եք մասնակցել նաև online, տևողությունը՝ 4 ամիս, շաբաթական 3 օր(երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ. ժամը 18:30-ին), 1,5- 2 ժամ տևողությամբ։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ 095936593

Հղումներ։ tirar-travel.com


19.Անհատ նախաձեռնող

Նկարագրություն: Առաջարկում ենք տուրիզմի անվճար ուսուցում և օգնություն տուրիզմի ոլորտում աշխատանք գտնելու հարցում:

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ 37496588885

Հղումներ։ any.wish.tour@gmail.com

Նախաձեռնության հեղինակ։ Ալինա Պետրոսյան


20․Chameleon Creative Academy - CCA

Նկարագրություն: CC Academy-ն 10 անվճար տեղ է հատկացնում մեր դասընթացներով հետաքրքրված արցախցիների համար: Մասնակցության համար հարկավոր է լրացնել ստորև հղումով տեղադրված դիմումը` https://forms.gle/Zm6GFr6tHGbfREVf9 ։ Ի դեպ այն արցախցիները, ովքեր կգրանցվեն վճարովի դասընթացներին կստանան 30% զեղչ. 

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ 044 233005

Հղումներ։ ccacademy.am

Հասցե։ ք Երևան, Ամիրյան 4/2


21. Armenia Insurance

Նկարագրություն: Armenia Insurance-ը կիրականացնի անվճար վերապատրաստման դասընթաց Արցախից եկած մեր հայրենակիցների համար: Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին կտրվի հնարավորություն միանալու մեր թիմին։Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել hr@armeniainsurance.am էլ․հասցեին՝ "Subject" դաշտում նշելով "Վերապատրաստման դասընթաց"։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ (011/012) 56 04 04

Հղումներ։ www.armeniainsurance.am

Հասցե։ ք Երևան, Վարդանանց 16, տարածք 1/1


22․ Արարատ թենիսի ակումբ

Նկարագրություն:Արարատ թենիսի ակումբի հետ միասին հայտարարում ենք հատուկ խմբի ընդունելություն Արցախից ժամանած 7-12 տարեկան մանուկների համար: Երեխաների համար պարապմունքները կլինեն ԱՆՎՃԱՐ! Կտրամադրվեն նաև թենիսի ռակետներ: Մեկ խմբում՝ առավելագույնը 10 հոգի։ Ամսաթիվ՝ ամեն շաբաթ (սկիզբ 07.10) ժամը 15:00, Թենիսի ռակետները կտրամադրվեն անվճար, Գրանցվելու համար ուղարկել անձնական նամակ

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ 055777711

Հասցե։ ք Երևան Արարատ թենիսի ակումբ


23.Անհատ նախաձեռնող

Նկարագրություն: Առաջարկում ենք տուրիզմի անվճար ուսուցում և օգնություն տուրիզմի ոլորտում աշխատանք գտնելու հարցում

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ +374(93)-144-114

Հղումներ։ artast2019@gmail.com

Հասցե։ Երևան Եկմալյան 1

Նախաձեռնության հեղինակ։ Աստղիկ Ավետիսյան


24.Madam Women's Union

Նկարագրություն:«Մադամ» գործարար կանանց ակումբը շարունակում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությունը։ Բոլոր այն անձինք, ովքեր տեղահանվել և հաստատվել են ՀՀ-ում, և նախկինում զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ այժմ ցանկանում են վերսկսել բիզնես գործունեությունը Հայաստանում, կստանան 1-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հնարավորություն։ Դասընթացներն անցկացնելու են «Մադամ» գործարար կանանց ակումբի անդամները:

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ դպրոցականներ

Հեռ.։ +374 94 40 84 84

Հղումներ։ https://www.facebook.com/photo?fbid=324290050252108&set=pb.100080133476499.-2207520000


25․Լեզվի Կենտրոն Արտ Հաուս

Նկարագրություն: Լեզվի Կենտրոն Արտ Հաուս-ը առաջարկում է տարբեր լեզուների անվճար դասընթացներ

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հղումներ։ https://www.facebook.com/photo/?fbid=727729502702415&set=a.576944987780868

  

26․ Անհատ նախաձեռնող

Նկարագրություն:Անվճար դասապատրաստումներ Արցախի երեխաների համար

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանված երեխաներ 

Հղումներ։ https://docs.google.com/.../1FAIpQLScbBlElwS1.../viewform...


27․ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոց

Նկարագրություն։ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի փոքրերի երգչախմբի խմբավար Քրիստինե Խաչիկյանը, նույն դպրոցի տնօրինության հետ համատեղ, պատրաստ են դպրոցի հարկի տակ ԱՆՎՃԱՐ ընդունել Արցախից եկած 6-12 տարեկան՝ երգեցողությամբ հետաքրքրված երեխաներին:

Քրիստինե Խաչիկյանը ԵՊՄՀ երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոս է, հասարակական գործիչ։ Պարապմունքները շաբաթական 2 անգամ են, երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 16:00-17:00։ Նախնական գրանցումը պարտադիր է: Դասերը կսկսվեն հոկտեմբերի 20-ից:

Հղումներ։ https://forms.gle/8Wz7Z1aUWCkdcR597

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանված երեխաներ 

Հասցեն։ ք Երևան, Խանջյան փողոց


28. Armenian Code Academy

Նկարագրություն:ACA-ը տրամադրում է 50 կրթաթոշակ ընդունելության փուլերն անցած դիմորդների համար 5 ամենապահանջված ուղղություններում. Introduction to JavaScript, Introduction to Python, Introduction to Data Science and Machine Learning, UX/UI Design, Graphic Design

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ +37441481630


29.Logic Center ուսումնական կենտրոն

Նկարագրություն: Logic Center ուսումնական կենտրոնն արցախցի երիտասարդներին առաջարկում է վեբ ծրագրավորման անվճար դասընթաց։ Խմբին միանալու և գրանցվելու համար կարող եք Logic Center-ի ֆեյսբուքյան էջին գրել անձնական նամակ։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ 077 471867

Հղումներ։ https://facebook.com/LogicCenter.am

Հասցե։ ք. Երևան, Կոմիտաս 54/6, մուտքը Ն.Զարյանի կողմից


30․ԱԿՆԱ տեխնոլոգիական ընկերություն

Նկարագրություն: ԱԿՆԱ ընկերությունը արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար կազմակերպում է C#, .Net թեմաներով անվճար դասընթաց: Մանրամասների և մասնակցության համար կարող եք գրել yelena@akna.tech էլեկտրոնային հասցեին կամ Ելենա Ասիլբեկյանի լինկդինյան էջին։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հղումներ։ https://www.linkedin.com/in/yelena-asilbekyan


31․AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

Նկարագրությաուն։ Անվճար դասընթացի նոր հնարավորություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Կարևորելով համակարգչային գիտելիքների արդիականությունն ու անհրաժեշտությունը ցանկացած աշխատանքի անցնելիս, AITC/EIF կենտրոնը մեկնարկում է «Համակարգչային գրագիտության» անվճար դասընթաց արցախցիների համար՝ առանց տարիքային սահմանափակման։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ +37493556810

Հղումներ։ Դասընթացի մանրամասներ՝ https://bit.ly/3tqNiBP

Գրանցման հղում՝ https://forms.gle/2JZLtroPfx3SCFV38


32․Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Նկարագրություն: Պալատը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում օգնել արցախահայերին, մասնավորապես՝ ապահովել հաշվապահների և աուդիտորների որակավորման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը, տրամադրել անվճար մասնագիտական գրականություն՝ դասընթացներին մասնակցության համար, տրամադրել անվճար մասնագիտական տեղեկատվություն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության՝ ՀՀ օրենսդրական պահանջների վերաբերյալ, աջակցել Պալատի անդամ աուդիտորական կազմակերպություններում մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում:

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ (010), (077) 249178

Հղումներ։ info@caaa.am, www.caaa.am


33․SEO համայնքի 

Նկարագրություն: ԱՆՎՃԱՐ SEO դասընթաց Արցախցիների համար Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝ On-page SEO, Off-page SEO, Programmatic SEO, SEO ռազմավարության մշակում Դասընթացի ձևաչափը ՝ ԱՌՑԱՆՑ Դասընթացի մեկնարկը ՝ 2023․ նոյեմբերի 2-ից Լայվ դասընթացներ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 20։30 SEO դասընթացի ընթացքում Դուք կունենաք ՝ - Հասանելիություն նախապես ձայնագրված տեսադասերին - Մասնակցություն լայվ դասերին՝ հարց ու պատասխան ֆորմատով։

Ովքեր կարող են դիմել։ Մասնակցության համար անհրաժեշտ պահանջներ՝ A2/B1 Անգլերենի իմացություն, հակարգչային հմտություններ, մարքեթինգային հմտություններ

Հղումներ։ https://seo.uteach.am/forms/6

https://seo.uteach.am/


34․Tidepool Labs Europe

Նկարագրություն: TPL-ը հայտարարել է “Առցանց ուսուցում սկսնակ արցախահայ ծրագրավորողների համար” անվճար ծրագրի մասին:

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հղումներ։ https://www.linkedin.com/in/anna-grigoryan-b93220107/


35․Apollon Lab

Նկարագրություն: Հոկտեմբերի 1-ից ընդունվում են հայտեր անգլերենի, պրոյեկտ մենեջմենթի և վեբ ծրագրավորման անվճար դասընթացների համար, որի ավարտից հետո լավագույն արդյունքներ ցուցաբերած անձինք կանցնեն աշխատանքի Apollon Lab ընկերությունում։ Դասընթացներին կարող եք մասնակցել բացառապես Վանաձորից, քանի որ դասերը լինելու են offline։ Խումբը բաղկացած է լինելու 10 հոգուց։ Դասընթացների տևողությունը շաբաթական 2 օր է։ 

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հղումներ։ https://b24-42miwl.bitrix24.site/crm_form_kwpo9/

Հեռ․։ 095079595 


36․ Whiz Code Academy 

Նկարագրություն։ Whiz Code ակադեմիան հրավիրում է արցախցի մաթեմատիկայի, ֆիզիկայի ուսուցիչների, ինժեներական, համակարգչային գիտության, գրաֆիկ դիզայնի ֆակուլտետների ուսանողների՝ ակադեմիայում մասնագիտական վերապատրաստում անցնելու հետևյալ առարկաների ուղղությամբ․ Ռոբոտաշինություն, Ծրագրավորում, Գրաֆիկ դիզայն։ Բացի այդ Whiz Code ակադեմիան նաև հրավիրում է արցախցի դպրոցականներին Whiz Code ակադեմիայում անվճար ռոբոտաշինություն, նկարչություն սովորելու, ընթերցանությամբ զբաղվելու և հետաքրքիր ժամանց անցկացնելու։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ․։  +374 41656537


37․DaniSoft Academy 

Նկարագրություն։ DaniSoftAcademy-ն պատրաստակամություն է հայտնել ընդունել Արցախից տեղահանված հայրենակիցներին, ովքեր մուտք են գործել ՀՀ սեպտեմբերի 19-ին կամ դրանից հետո: Ընկերությունն առաջարկում է անվճար միանալ Web 0 դասընթացի offline խմբին և սովորել ծրագրավորում 0-ից, ինչպես նաև հնարավոր է անվճար միանալ SMM խմբին։ 

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հղումներ։ https://www.facebook.com/hashtag/danisoftacademy

Հեռ․։ 098 657545


38․Անհատ նախաձեռնող

Նկարագրություն: Վեբ ծրագրավորման դասընթացներ

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ

Հեռ.։ 095424065

Հղումներ։ susannababakhanyan@gmail.com

Նախաձեռնության հեղինակ։ Սուսաննա Բաբախանյան

 

39.DataArt Armenia

Նկարագրություն։ QA անվճար դպրոց արցախցի կանանց համար։ Երկուամսյա դասընթացներ, շաբաթական 2 անգամ օֆլայն հանդիպումներ

Ովքեր կարող են դիմել։ Արցախից տեղահանված կանայք

Հղումներ։ dataart.am         https://www.facebook.com/DataArtArmenia

Հեռ․։ 060 509797

Հասցե։ ք Երևան, Պարոնյան 40


40.AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

Նկարագրությաուն։ Անվճար դասընթացի նոր հնարավորություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Կարևորելով համակարգչային գիտելիքների արդիականությունն ու անհրաժեշտությունը ցանկացած աշխատանքի անցնելիս, AITC/EIF կենտրոնը մեկնարկում է «Համակարգչային գրագիտության» անվճար դասընթաց արցախցիների համար՝ առանց տարիքային սահմանափակման։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հեռ.։ +37493556810

Հղումներ։ Դասընթացի մանրամասներ՝ https://bit.ly/3tqNiBP

Գրանցման հղում՝ https://forms.gle/2JZLtroPfx3SCFV38


41․«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Enterprise Incubator Foundation (EIF)

Նկարագրություն։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Enterprise Incubator Foundation (EIF) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարվում է «Մատուցողների մասնագիտաց��ած անվճար դասընթաց» Կոտայքի մարզում։ Դասընթացը կազմակերպում է Հայ օգնության ֆոնդը։ Այս դասընթացի շնորհիվ դու` կծանոթանաս հանրային սննդի օբյեկտների տեսակներին, կբացահայտես սպասարկման ու ճաշացանկերի ձևերն ու տեսակները, կուսումնասիրես հյուրերի դիմավորման ու մատուցման բոլոր նրբություններն ու հմտությունները:

Ովքեր կարող են դիմել։ Կոտայքի մարզի և մարզում հաստատված 15-ից 29 տարեկան արցախցի երիտասարդները, որոնք հետաքրքրված են մատուցողի մասնագիտությամբ։

Հղումներ։ https://bitly.ws/X4mU

Հեռ․։ (060) 526660


42․AmBrain ընկերություն

Նկարագրություն։ AmBrain ընկերության կողմից սկսվում է մի նախաձեռնություն, որի շրջանակներում ցանկանում ենք գտնել խելացի և նպատակասլաց Արցախցի երիտասարդների մեր թիմը համալրելու համար։ Նախաձեռնության նպատակն է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հնարավորություն տալ ձեռք բերել ոլորտի արդիական մասնագիտություններից մեկը։ Նախաձեռնության մասնակիցները կանցնեն համապատասխան դասընթացներ վեբ ծրագրավորման ոլորտում մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար, իսկ արդեն գիտելիքներ ունեցող մասնակիցները՝ համապատասխան որակավորում ստանալու համար։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հղումներ։ @sarg_alexandr 

Հեռ․։ 033552044


43․ CLIMATE UTURN 

Նկարագրություն: Climate Uturn-ը անվճար օգնում է արցախից դպրոցականներին ադապտացվել Հայաստանում։ Այն արդեն ունի 400 շրջանավարտ։ Մասնակիցները սովորում են կառավարել ծրագրեր, պայմանավորվել և առաջ տանել իրենց գաղափարները։ Նաև լայնախոհ են և հասկանում են, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել։

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ դպրոցականներ

Հղումներ։ climateuturn.am       https://www.facebook.com/climateuturn


44.Ardshinbank CJSC 

Նկարագրություն:Վճարվող աշխատանքային պրակտիկա Արդշինբանկում։

Արցախի մեր սիրելի հայրենակիցնե՛ր, մեր աշխատանքի հիմքում մշտապես ընկած է եղել միասնական և ուժեղ լինելու գաղափարը, որն առավել արդիական ու կարևոր է դառնում հիմա: Արդշինբանկն ընդլայնում է իր նախաորակավորման «Դարձիր բանկիր» ծրագիրը և այն անց է կացնում ձեզ համար հատուկ պայմաններով:

Ովքեր կարող են դիմել։ ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան), ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում, տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Հղումներ։ ardshinbank.am   https://shorturl.at/erP17


Մեկնարկը շուտով
|
Սոցիալական ապահովություն

Կրթական աջակցության նախաձեռնություններ Արցախցիներին

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։