Project
Իրագործված
|
Կրթություն

Համակարգիչ + (փուլ 3)

Համակարգիչներ մարզերի տաղանդներին

«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Computer + (version 3)

Եվ այսպես, սկսում ենք մարզերի տաղանդավոր երիտասարդների համար համակարգիչների հավաքի երրորդ փուլը։ Նախորդ 2 փուլերում արդեն իսկ հավաքագրել ու առաքել ենք 20 համակարգիչ։

Խնդիրը

Նկարագիր

Իսկ գիտե՞ք, թե քանի տաղանդավոր երիտասարդի ենք մենք զրկում սրընթաց աճից և ինչքան օգուտներ չի քաղում մեր տնտեսությունը, երբ այսօր «չենք հիշում» նրանց․․․

Ո՞վ է հաշվել, թե քանի Picsart կամ այլ հայկական Unicorn (1 մլրդ դոլար և ավելի արժեքով տեխնոլոգիական ընկերություններ) ստարտափեր մենք այսօր չունենք զուտ այն պատճառով, որ 10 տարի առաջ համակարգչային տեխնիկայով «չզինեցինք» նման մարզաբնակ տաղանդավոր պատանիներին և երիտասարդներին․․․

Պատանիներին և երիտասարդներին մասնագիտական աճի հիմնական խնդիրներից մեկը համակարգչային տեխնիկայով ապահովվածության ցածր մակարդակն է։ Փորձը ցույց է տալիս, որ բարձր դասարանների լավ սովորող աշակերտների միայն 15-20 տոկոսն է, որ ունի համակարգիչ, իսկ մյուսների մեծ մասը կամ ոչինչ չունի կամ ունի միայն հեռախոս։

2021, 2022 թ-ի վիճակագրությունը հետևյալն է․ ինչպես տեսնում եք, բաժին է հասել բոլոր մարզերին, իսկ տեխնիկա ստացող պատանիների և երիտասարդների մոտ 58 տոկոսը անցնում է հեռավար կամ տեղում աշխատանքի՝ այդպիսով օժանդակելով նաև մարզերում և գյուղերում մնալու ժողովրդագրական խնդրի լուծմանը։

Առկա կամ պոտենցիալ գործընկերներ և համագործակցողներ

«ԱՐՄԱԹ» ԻԼ ցանց, «Ուսանողի տուն» ՀԿ, «ՈՄԱ» ՌՀՀԿ, «Իրական դպրոց Վանաձոր», «Զարթնիր» ՀԿ, «Դասավանդիր Հայաստան» նախագիծ, «Բարձունք» ՀԿ, «Կողբ» հիմնադրամմեզ բոլորիս միավորում է ապագայի մասով տեսլականը, նրանք օգնում են պարզել տաղանդավոր երեխաների / երիտասարդների, ներգրավել կամավորական աշխատանքների, գնահատել կարիքներն ու առաջնայնությունները, ինչպես նաև համակարգիչները պահպանելու և փոխադրելու հարցում։ Նշված կառույցների հետ ունենք համագործակցության լայն տիրույթ նաև համակարգիչների ծրագրից դուրս։

Մեզ ոգեշնչում են երեխաների հավատն ու մոտիվացիան, միացի՛ր և դու։

Լուծումը

Ինչ համագործակցություն ենք ակնկալում

Բարվոք վիճակում կամ նոր համակարգիչների հավաքագրման պարբերական արշավներ ենք անում մարզերի տաղանդավոր պատանիների և երիտասարդների համար, որոնց մենք կներկայացնենք ցուցակով։ Ցուցակի հիմքում ընկած են պատանեների և երիտասարդների սոցիալական դրությունը, հետաքրքրությունները, աշխատասիրությունը, ակտիվությունը համայնքային զարգացման և կամավորական աշխատանքներում։ Կլինե՞ս նրանց կողքին։ Դե, գնացինք։

Նոթբուքի նվազագույն պահանջ՝ Intel Core i3, 4gb ram + ssd

Մանվել Խաչատրյան, Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, 15տ.։ Խիզախ երեխա է, ակտիվ է տարբեր կամավորությունների հարցում։ Շատ է սիրում սովորել, չի վախենում փորձել։ Հետաքրքրված է IT ոլորտով։ Ազատ ժամանակ սիրում է ընթերցել։ Միայն հեռախոսով ակտիվությունների մասնակցելը սահմանափակում է նրա աճի ներուժը։

Մարգարիտա Խաչատրյան, Լոռու մարզ, գ. Մեղվահովիտ, 16տ.։ Գյուղի ակտիվ երիտասարդներից է, սիրում է իր գյուղը ու անում է հնարավորինս ամեն ինչ այն ճանաչելի դարձնելու համար։ Սիրում է կիսվել գիտելիքներով։ Չունենալով համակարգիչ` չի կարող անհրաժեշտ արագությամբ աճել։

Վազգեն Գասպարյան, Տավուշի մարզ, գ. Աչաջուր, 16 տ.։ Ինքնուսուցվող է, միշտ ցանկանում է ավելին իմանալ, առաջնորդվում է «Մի սպասի՛ր քեզ սովորեցնեն, ինքդ սովորի՛ր» խոսքով։ Մեծ պատասխանատվությամբ է կատարում այն աշխատանքները, որոնք վստահում են իրեն։ Կարևորություն է տալիս համայնքային ակտիվությանը։ Ինժեներական բնագավառում շատ ակտիվ ինքնակրթվում է,սակայն այդ թափը կոտրում է համակարգչի բացակայությունը։

Նելլի Մուրադյան, Շիրակի մարզ, գ. Հոռոմ, 16տ.։ Էներգիաով լեցուն ու նպատակասլաց երիտասարդ է, ակտիվ կամավոր։ Ապագա երիտկենտրոնի համահիմնադիր։ «Թումո»-ի սան է։ Ժամանակ է տրամադրում ինքնակրթությանը և կապերի զարգացմանը։Արագաշարժ է, բայց արագացմանը խանգարում է տեխնիկայի բացակայությունը։

Աննա Առաքելյան, Շիրակի մարզ, ք. Գյումրի, 17տ.։ Զբաղվում է ակտիվ համայնքային հասարակական կյանքով։ ՄԵՄ-ում նույնպես զբաղվում է ակտիվ կամավորությամբ։ Հետաքրքրված է բիզնեսով։ Համակարգչի բացակայությունը խանգարում է իր զարգացմանը։

Նարե Իսկանդարյան, Գեղարքունիքի մարզ, գ. Դրախտիկ, 11տ.։ Սիրում է իր գյուղը, և այն ամենը ինչ կապված է գյուղի հետ։ Ակտիվ կամավոր է և «Արմաթ» ԻԼ-ի սան։ Համակարգչի բացակայությունը սահմանափակում է նրա աճին ինժեներական ոլորտում։

Մարթա Չիլինգարյան, Արցախ, գ. Վանք, 16տ.։ Գյուղի ակտիվ երիտասարդներից է, փորձում է համախմբել երիտասարդությանը ակտիվ լինելու, և` կրթվելով զարգանալու շուրջ։ Անկեղծությամբ հավատում է կամավորության գաղափարին, համայնքային զարգացման ծրագրերում միշտ կա։ Շատ է սիրում սովորել, կիսվել իր ձեռք բերածով։ Գյուղում ստեղծել է երիտասարդական թիմ և նպատակ ունի իրականացնել մի շարք համայնքային ծրագրեր, իսկ ապագայում կառուցել երիտասարդական կենտրոն։ Չնայած ակտիվ գործունեությանը, համակարգիչ չունենալու փաստը միևնույն է` խանգարում է։

Լիլի Ղուլյան, Լոռու մարզ, գ. Օձուն, 16տ.։ Արդեն 3 տարի է ինչ «Արմաթ» ԻԼ-ի սան է և COAF Smart Center -ի ուսանող։ Ինքնուսուսցվող և նպատակասլաց երիտասարդ է, ակտիվ կամավոր։ Ընտանիքում մեկ համակարգիչ է, որից շատ քիչ է կարողանում օգտվել։ Համակարգչի առկայությունը կնպաստի նրան, որ Լիլին կսկսի իրականացնել մի շարք ծրագրեր և հնարավորություն կտա զարգանալ ինժեներական ոլորտում։

Լիանա Հակոբյան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, 20տ.։ Համալսարանում ուսումը համատեղում է ակտիվ կամավորության, համայնքային զարգացման ծրագրերի, բիզնեսում փորձերի և ոչ ֆորմալ կրթության հետ։ Հիմնականում աշխատում է իր մարզի գյուղերի երեխաների հետ։ Գյուղերի հետ կապված ունի մի շարք գաղափարներ, որոնք սկսել է իրականացնել։ Համակարգչի բացակայությունը խանգարում է վերնշված գաղափարների իրականացմանը։

«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ մասին

Նկարագիր

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ - կրթական ՀԿ է, որի միջոցով մարզերի պատանիները և երիտասարդները այցերով ծանոթանում են Հայաստանի տարածքին, շփվում և ընկերանում իրենց հասակակիցների հետ։ ՀԿ-ի շրջանակներում մարզեցիների համար ստեղծում են նաև բազմոլորտ գիտելիքների, հմտությունների, կապերի ստացման և այլ հնարավորություններ։

Նպատակները․

  • նպաստել պատանիների և երիտասարդների աշխարհայացքի ընդլայնմանն ու կրթամակարդակի բարձրացմանը,
  • նպաստել Հայաստանի զարգացման ապակենտրոնացմանը,
  • օգտագործել Սփյուռքի ներուժն ու ամրապնդել կապերը։

Կոնտակտային անձ

Արամայիս Մարգարյան


Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

«Ապագա Հայկանանը» Նպատակներին

Իրագործված
|
Կրթություն

Հա��ակարգիչ + (փուլ 3)

Համակարգիչներ մարզերի տաղանդներին

«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Computer + (version 3)