Համակարգիչներ մարզերի տաղանդներին
1 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Նկարագիր
Ո՞վ է հաշվել, թե քանի Picsart կամ այլ հայկական Unicorn (1 մլրդ դոլար և ավելի արժեքով տեխնոլոգիական ընկերություններ) ստարտափեր մենք այսօր չունենք զուտ այն պատճառով, որ 10 տարի առաջ համակարգչային տեխնիկայով «չզինեցինք» նման մարզաբնակ տաղանդավոր պատանիներին և երիտասարդներին․․․
Պատանիներին և երիտասարդներին մասնագիտական աճի հիմնական խնդիրներից մեկը համակարգչային տեխնիկայով ապահովվածության ցածր մակարդակն է։ Փորձը ցույց է տալիս, որ բարձր դասարանների լավ սովորող աշակերտների միայն 15-20 տոկոսն է, որ ունի համակարգիչ, իսկ մյուսների մեծ մասը կամ ոչինչ չունի կամ ունի միայն հեռախոս։
2021, 2022 թ-ի վիճակագրությունը հետևյալն է․ ինչպես տեսնում եք, բաժին է հասել բոլոր մարզերին, իսկ տեխնիկա ստացող պատանիների և երիտասարդների մոտ 59 տոկոսը անցնում է հեռավար կամ տեղում աշխատանքի՝ այդպիսով օժանդակելով նաև մարզերում և գյուղերում մնալու ժողովրդագրական խնդրի լուծմանը։
Առկա կամ պոտենցիալ գործընկերներ և համագործակցողներ
«ԱՐՄԱԹ» ԻԼ ցանց, «Ուսանողի տուն» ՀԿ, «ՈՄԱ» ՌՀՀԿ, «Իրական դպրոց Վանաձոր», «Զարթնիր» ՀԿ, «Դասավանդիր Հայաստան» նախագիծ, «Բարձունք» ՀԿ, «Կողբ» հիմնադրամ․ մեզ բոլորիս միավորում է ապագայի մասով տեսլականը, նրանք օգնում են պարզել տաղանդավոր երեխաների / երիտասարդների, ներգրավել կամավորական աշխատանքների, գնահատել կարիքներն ու առաջնայնությունները, ինչպես նաև համակարգիչները պահպանելու և փոխադրելու հարցում։ Նշված կառույցների հետ ունենք համագործակցության լայն տիրույթ նաև համակարգիչների ծրագրից դուրս։
Մեզ ոգեշնչում են երեխաների հավատն ու մոտիվացիան, միացի՛ր և դու։
Ինչ համագործակցություն ենք ակնկալում
Բարվոք վիճակում կամ նոր համակարգիչների հավաքագրման պարբերական արշավներ ենք անում մարզերի տաղանդավոր պատանիների և երիտասարդների համար, որոնց մենք կներկայացնենք ցուցակով։ Ցուցակի հիմքում ընկած են պատանեների և երիտասարդների սոցիալական դրությունը, հետաքրքրությունները, աշխատասիրությունը, ակտիվությունը համայնքա��ին զարգացման և կամավորական աշխատանքներում։ Կլինե՞ս նրանց կողքին։ Դե, գնացինք։
Նոթբուքի նվազագույն պահանջ՝ Intel Core i3, 4gb ram + ssd
Հովիկ Չաթինյան, Լոռու մարզ, գ․ Դսեղ, 21 տ․։ Չնայած մեծ զբաղվածությանը՝ համալսարանում ուսումը համատեղում է ակտիվ կամավորության, համայնքային զարգացման ծրագրերի, բիզնեսում փորձերի ու ոչ ֆորմալ կրթության հետ։ Ուսումնասիրում է թվային գործիքներ, բիզնես հմտություններ ու եռաչափ մոդելավորում։ Լինելով ակտիվ շարժերի մեջ և չունենալով նոթբուք՝ չի կարող անհրաժեշտ արագությամբ թափ ու աճ հավաքել։
Արամ Աղեկյան, Գեղարքունիքի մարզ, գ․ Ներքին Գետաշեն, 15 տ․։ Գյուղի ակտիվ երիտասարդներից է, փորձում է համախմբել երիտասարդությանը ակտիվ լինելու ու կրթվելով զարգանալու շուրջ։ Ինքնակրթվող տեսակ է, ամեն ինչ կփնտրի, կգտնի, կօգնի այլոց։ Ուսումնասիրում է ծրագրավորում։ Առաջին փորձերն է արել թվային բիզնեսի ասպարեզում՝ կազմակերպելով մի շարք օնլայն թրեյնինգներ։ Մեծ ընտանիքում մեկ համակարգիչ է, այն էլ ստացիոնար, ինչը շատ է կաշկանդում Արամին ժամանակի ու տարածության մեջ։
Վեներա Սիմոնյան, Ջավախք, գ․ Վաչիան 17 տ․։ Ջավախքի «Թումո»-ի սան է, շա՜տ ակտիվ է բազմապիսի առաջադրանքներում՝ թարգմանություն, ծրագրավորում, դիզայն, հետազոտություններ, վերլուծություններ, մենեջմենթ․․․ Չի վախենում սխալվել, շատ արագ է, բայց արագացմանը խանգարում է տեխնիկայի բացակայությունը․․․
Զարուհի Խլոյան, Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, 17 տ․։ Շա՜տ ակտիվ է, փորձում է ամեն բան, անկեղծությամբ հավատում է կամավորության գաղափարին, ունի առաջնորդության հմտություններ, համայնքային զարգացման ծրագրերում միշտ կա, գիտի ինչպես սովորել, այսինքն՝ սովորել ինչպես սովորել, իսկ դրա համար միայն հեռախոսը քիչ է․․․
Լիանա Հակոբյան, Արմավիրի մարզ, գ․ Քարակերտ, 19 տ․։ Հետաքրքրված է HR-մենեջմենթով, արդեն իսկ կամավորություն է անում այդ մասով «ՄԵՄ» ՀԿ-ում, չի վախենում փորձել, սխալվել, ունի քննադատական մտածողություն։ Գյուղում ունեն երիտասարդական ակումբ և թիմ։ Այս ամենը զարգացնելու համար միայն հեռախոսը քիչ է․․․
Ժենյա Կիրակոսյան, Գեղարքունիքի մարզ, գ․ Դրախտիկ, 30 տ․։ «Արմաթ» ԻԼ-ի խմբավար է Դրախտիկ ու Ջիլ գյուղերում, շա՜տ ժամանակ է դնում երեխաների վրա ինչպես դասերի ժամերից դուրս կրթության, այնպես էլ ժամանցի կազմակերպման հարցում։ Երեխաների լավագույն անագ ընկերն է։ Ինժեներական բնագավառում շատ ակտիվ ինքնուսուցվում է, սակայն այդ թափը կոտրում է համակարգչի բացակայությունը։
Լիլիթ Հովակիմյան, Արմավիրի մարզ, գ․ Ծաղկալանջ, 16 տ․։ Խիզախ, ինքնուսուցվող, ակտիվ երեխա է, սիրում է կամավորություն, փորձել ամեն ինչ։ Գյուղում հիմնել է երիտկենտրոն։ Ունի քննադատական մտածողություն։ Միայն հեռախոսով ակտիվությունների մասնակցելը արգելակում է նրա աճի բնական ներուժը։
Անուշ Վանեսյան, Սյունիքի մարզ, գ․ Տաթև, 16 տ․։ Ակտիվ է համայնքային զարգացման, տարբեր կամավորությունների հարցում։ Ժամանակ է տրամադրում ինքնակրթությանը, կապերի զարգացմանը, չի վախենում փորձել տարբեր բաներ, փորձ հավաքել։ Երազում է դառնալ լրագրող։ Միայն հեռախոսով ակտիվությունների մասնակցելը արգելակում է նրա աճի բնական ներուժը։
Գուրգեն Բարսեղյան, Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, 17 տ․։ Ակտիվ է հարազատ քաղաքի երիտասարդության ակտիվացման ծրագրերում, ուզում է արժեք ստեղծել քաղաքում։ Լինելով «Արմաթ» ԻԼ-ի սան, նախաձեռնել է Վարդենիսում "TLP" ՏՏ ուսումնական կենտրոնի ստեղծումը, որը օր առաջ պետք է համալրվի համակարգչային լրացուցիչ տեխնիկայով․․․
Անգելինա Գրիգորյան, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, 16 տ․։ Ակտիվ է համայնքային զարգացման, կամավորության հարցերում։ Շատ է սիրում սովորել, չի վախենում փորձել, սխալվել։ Սիրում է կիսվել իր ձեռք բերածով։ Միայն հեռախոսով ակտիվությունների մասնակցելը արգելակում է նրա աճի բնական ներուժը։
Նկարագիր
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ - կրթական ՀԿ է, որի միջոցով մարզերի պատանիները և երիտասարդները այցերով ծանոթանում են Հայաստանի տարածքին, շփվում և ընկերանում իրենց հասակակիցների հետ։ ՀԿ-ի շրջանակներում մարզեցիների համար ստեղծում են նաև բազմոլորտ գիտելիքների, հմտությունների, կապերի ստացման և այլ հնարավորություններ։
Նպատակները․
Կոնտակտային անձ
🤗 Սիրելի՜ գործընկերներ,
ՄԵՄ-ը ակտիվ շարունակում է իր գործունեությունը գլխավոր նպատակի շուրջ՝ ստեղծել հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնք։
🚀Այժմ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում հանդես ենք գալիս ամսական դրամահավաքով, որտեղ կարող ես գտնել՝
🔸️ինչ է տալիս ՄԵՄ-ը մարզեցի երեխաներին և ինչպես է ապահովում նրանց զարգացումը,
🔸️ինչ արդյունքներ ունենք այսօր,
🔸️ովքեր են միացել մեզ,
🔸️ընթացիկ աշխատանքների թարմացումներ և ֆինանսական հաշվետվություններ,
🔸և վերջապես` ️ինչպես կարող եք օգնել այս կարևորագույն գործում։
Դե ի՜նչ, անցեք հղումով և դարձեք ապագան կառուցող 400 հովանավորից 1-ը։ 💚
Վերջին 2 երիտասարդները մեկական նոթբուք ստացան Դոնի Ռոստովի մեր հայրենակիցներից։ Շնորհակալություն։
Վեներա Սիմոնյան, Ջավախք, գ․ Վաչիան 17 տ․,
Անուշ Վանեսյան, Սյունիքի մարզ, գ․ Տաթև, 16 տ․։
Եվս 2 երիտասարդներ մեկական նոթբուք ստացան Դոնի Ռոստովի մեր հայրենակիցներից։ Շնորհակալություն։
Լիանա Հակոբյան, Արմավիրի մարզ, գ․ Քարակերտ, 19 տ․,
Լիլիթ Հովակիմյան, Արմավիրի մարզ, գ․ Ծաղկալանջ, 16 տ․:
Եվս 2 երիտասարդներ մեկական նոթբուք ստացան Դոնի Ռոստովի մեր հայրենակիցներից։ Շնորհակալություն։
Հովիկ Չաթինյան, Լոռու մարզ, գ․ Ներքին Գետաշեն, 15 տ․,
Անգելինա Գրիգորյան, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, 16 տ․։
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի մեր հայրենակիցների ջանքերով պակասող 6 համակարգիչները արդեն ճանապարհին են և շուտով կհասնեն երեխաներին։
Համագործակցության հայտից 1 ամիս անց հավաքագրվել է անհրաժեշտ 10 համակարգիչներից 4-ը։
Հետևյալ երիտասարդները մեկական նոթբուք ստացան Mantashyants Entrepreneurs Unionից։ Շնորհակալություն։
Արամ Աղեկյան, Գեղարքունիքի մարզ, գ․ Ներքին Գետաշեն, 15 տ․,
Զարուհի Խլոյան, Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, 17 տ․,
Ժենյա Կիրակոսյան, Գեղարքունիքի մարզ, գ․ Դրախտիկ, 30 տ․,
Գուրգեն Բարսեղյան, Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, 17 տ․։
Համակարգիչներ մարզերի տաղանդներին
1 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ