Project
Իրագործված
|
Սոցիալական ապահովություն

Ամանորյա նվերներ Մարտունու երեխաներին

Ամանորյա ուրախություն երեխաներին Մարտունիում, Արցախ

ԱրմԷկտիվ-երիտասարդական կենտրոն

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Արցախյան երկրորդ պատերազմն աղետալի էր ողջ հայության և հատկապես արցախաբնակ երեխաների համար։ Նրանցից շատերը կորցրին հայրենի տունն ու հարազատներին։ Նախորդ տարի՝ պատերազմից անմիջապես հետո, որոշ ընկերությունների և անհատների աջակցությամբ Արցախի Մարտունու շրջանում իրենց տունը կամ հարազատներին կորցրած երեխաները ստացան նվերներ։ Տեսնելով, թե երեխաներին ինչ երջանկություն պարգևեցին այդ փոքր նվերները՝ այս տարի ևս որոշեցինք կրկնել նախաձեռնությունը, որի արդյունքում տեղահանված 202 և պատերազմի ժամանակ հարազատի կորցրած 49 երեխաներ նվերներ կստանան Ձմեռ պապից։

Միջոցառումը ծրագրել և կազմակերպել է «ArmActive» երիտասարդական կենտրոնը՝ մի խումբ հոգատար և մարդասեր անձանց հետ համագործակցությամբ, որոնք համախմբվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին՝ աջակցելու կարիքի մեջ հայտնվածներին։

Նախագիծը կյանքի կոչելու համար մենք փնտրում ենք համագործակցողների, որոնք կաջակցեն մեզ նվերների 251 փաթեթ երեխաներին հասցնելու և նրանց երջանկություն պարգևելու հարցում։ Արդյունքում, մենք այն հանրայնացնում ենք և հնարավորություն ենք տալիս մյուսներին ևս ներգրավվել նման բարի նախաձեռնության կազմակերպման աշխատանքներում։

«ArmActive» երիտասարդական կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որը հիմնել և ղեկավարում են երիտասարդները։ Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները Հայաստանում՝ կամավոր աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության միջոցով:


Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին


«Ապագա Հայկանանը» Նպատակներին

Իրագործված
|
Սոցիալական ապահովություն

Ամանորյա նվերներ Մարտունու երեխաներին

Ամանորյա ուրախություն երեխաներին Մարտունիում, Արցախ

ԱրմԷկտիվ-երիտասարդական կենտրոն

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ