Տրանսֆորմացիոն հայկական գիտական հետազոտությունների առևտրայնացում. լաբորատորիայից դեպի արդյունաբերություն
1 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Գիտական խորհրդի փորձագետներ
Հայ գիտնականների ստեղծած նորարարությունները գնահատելու գիտահետազոտական փորձ ունեցող փորձագետներ
Շուկայի գնահատման փորձագետներ
Ոլորտի փորձագետներ՝ գիտական և ոլորտին հատուկ փորձառությամբ
Տեխնոլոգիաների Տրանսֆերի Հայաստանյան Գրասենյակը (ՏՏՀԳ) պետական կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանում ստեղծված գիտական նորարարությունների և տեխնոլոգիաների փոխակերպումը (տրանսֆորմացիան) բիզնես-ստարտափների:
Մենք ցանկանում ենք Հայաստանում գտնել իրենց նախադեպը չունեցող, բեկումնային ազդեցությամբ օժտված գիտական նորամուծություններ, դրանով իսկ հիմքեր ստեղծելով ներկայումս գոյություն չունեցող, հաջորդ սերնդի ոլորտների համար:
Հայաստանում մտավոր սեփականության առևտրայնացումը՝ տեղի գիտահետազոտական ինստիտուտների մշակած նախագծերի տրանսֆերի գործընթացում համակարգված մոտեցման կիրառման ճանապարհով:
Այդ գործընթացը մեզ անհրաժեշտ է ՝ նորամուծությունները բացահայտելու, այնուհետև, վերջիններիս շուկայական ներուժը գնահատելու համար և, դրանով իսկ, ուղի բացելու դեպի չբացահայտված, նախնական արժեք կրող, բարձր-տեխնոլոգիական, բեկումնային արդյունք խոստացող նորամուծություններ, որպեսզի զարկ տրվի Հայաստանում արդյունաբերական նոր ոլորտների աճին:
Տեխնոլոգիաների առևտրայնացումը Հայաստանի համար ոչ թե կարճատև սահմանված նպատակ է, այլ երկրի տնտեսության վրա նշանակալի չափով ազդելու ունակ ընկերությունների և ոլորտների ստեղծման երկարաժամկետ ռազմավարություն:
Հայաստանը պատրաստակամ է՝ դառնալու առավել հզոր, գլոբալ մրցակից՝ ազգային արդյունաբերության այնպիսի ոլորտների ստեղծման վճռականությամբ, որոնք կվայելեն համաշխարհային ճանաչում և երկրին կբերեն լուրջ ֆինանսական շահույթ:
Նախագծերից, որոնց վրա մենք այժմ աշխատում ենք, կցանկանայինք առանձնացնել ԱՐԱՐԱՏ – ը՝ կատարելագործված ռադիոհաճախականային ժամանակաչափը (Advanced Radio FrequencyTiming AppaRATus), որն օգտագործվում է բարձր հաճախականության միջակայքում ժամանակի գերճշգրիտ չափումների համար:
Ժամանակի գերճշգրիտ չափման կարողությունը հետազոտողներին թույլ է տալիս ուսումնասիրել ժամանակային փոխհարաբերակցությունների ձևավորման մեխանիզմները, ըմբռնել ժամանակային կախվածության ֆենոմենը և խորացնել գիտելիքները գիտության տարբեր բնագավառներում: Ժամանակի գերճշգրիտ չափումները գիտության մեջ վճռորոշ նշանակություն ունեն ճշգրիտ տվյալների հավաքման, դրանց անալիզի և վերարտադրման համար: Գիտության այնպիսի բնագավռներն, ինչպիսիք են ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաբանությունը և քիմիան, գործընթացների և երևույթների ուսումնասիրման մեջ հիմնվում են բացառապես գերճշգրիտ քրոնոմետրաժի (ժամանակաչափության) վրա: Ժամանակը, թերևս, ամենահիմնական միավորներից մեկն է գիտության մեջ:
АРАРАТ-ը ստեղծել է մի այնպիսի համակարգ, որն ընդունակ է արտացոլել եզակի ֆոտոններ՝ գերբարձր արագությամբ և թողունակությամբ: Դետեկցիայի այդպիսի գերբարձր արագությունը չափվում է պիկովայրկյաններով: Պիկովայրկյանը (պվ) ժամանակի միավոր է, որը հավասար է վայրկյանի տրիլիոներորդական մասին:
Այս նորամուծության կարևոր առանձնահատկություններից մեկն է տարբեր ոլորտներում վերջինիս կիրառման հնարավորությունը: Ներկա պահին մենք հակված ենք կենտրոնանալու բժշկական տեսանելիացման վրա, սակայն շուկա դուրս գալու համար, կան նաև մի շարք այլ պոտենցիալ հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ կիսահաղորդիչները, մանրադիտակները և հեռահաղորդակցությունը: Բժշկական տեսանելիացման տեխնոլոգիաների գերակշռող մեծամասնությունը ներառում են ռադիոակտիվ ճառագայթման երևույթը, այն դեպքում, երբ այս նորարարական տեխնոլոգիան մարմնի և օրգանների ներքին զննման համար անհրաժեշտ տեսանելիացումն իրականացնում է միայն և միայն լույսի օգտագործմամբ:
Բժշկական տեսանելիացման համաշխարհային ինդուստրիան ունի ահռելի նշանակություն: Այն գնահատվում է 33 միլիարդ դոլարով և ներկայացվում է այնպիսի խոշոր ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ General Electric Healthcare, Siemens, Philips, Canon, Hitach և այլն:
Մեր նպատակն է՝ գտնել կորպորատիվ գործընկերների, որոնք բժշկական տեսանելիացման գալիք սերնդի ոլորտում ներդրում կատարելու պատրաստակամություն կհայտնեն: Թեև այն միտքը, որ Հայաստանն ի զորու է արտադրելու բժշկական լազերային տեսանելիացման նմանատիպ համակարգեր, թվում է բավականին հավակնոտ, մենք, այնուամենայնիվ, ջանք ենք գործադրում՝ ստեղծելու ընկերություն, որը կկարողանա արտադրել այդ դետեկտորները հենց Հայաստանում:
Ներկայումս, նախագիծը գտնվում է առևտրային նախատիպ-նմուշի պատրաստման փուլում, ինչը հնարավոր դարձավ մեր թիմի և սփյուռքահայ հայրենակիցների ջանքերի շնորհիվ: Բացի այդ, մենք սկսում ենք արտոնագրի ստացման գործընթացն ԱՄՆ-ում:
Եվս մեկ խոստումնալից նախագիծ, որը վերաբերում է գրաֆեն կոչվող նանո-նյութի արտադրության կատարելապես նոր եղանակին:
Այս նախագծի վրա աշխատում են Հայաստանի Ազգային Ճարտարագիտական համալսարանի ֆիզիկոսները: Քանի որ գրաֆենն ամենաամուրն է աշխարհում գոյություն ունեցող նյութերի մեջ, այն կարող է օգտագործվել գրեթե ամենուր, ինչի շնորիվ գրաֆենը համարվում է 21-րդ դարի գլխավոր նյութը: Վերջինիս օգտագործման ոլորտների սպեկտրը շատ լայն է. էլեկտրոնիկայից և էներգետիկայից մինչև բժշկություն, կենսաբժշկություն և էկոլոգիա, շինարարությունից մինչև սննդամթերքի արտադրություն:
Նոր տեխնոլոգիան նվազեցնում է գրաֆենի արտադրության ինքնարժեքը և բարձրացնում արդյունավետությունը: Գրաֆենի արտադրության սովորական մեթոդը ներառում է թունաքիմիկատների օգտագործում, բարձր ջերաստիճանում՝ 900° Ցելսիուսի սանդղակով, այնինչ նոր մեթոդը հնարավոր է դարձնում գրաֆենի պատրաստումը սենյակային ջերմաստիճանում՝ առանց թունաքիմիկատների:
Հայաստանում գոյություն ունեցող մտավոր սեփականության (ՄՍ) հայտնաբերումը, կատալոգացումը և վերջինիս գերակայության գնահատումն առաջին և կարևոր քայլն է նորամուծությունների և տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացում:
ՏՏՀԳ կառուցում է այսօր Հայաստանում կատարվող տեսական և կիրառական հետազոտությունների էության ըմբռնման առանցքները: Բացի այդ, գիտա-հետազոտական ուսումնասիրությունների մշտական ընթացքին զուգահեռ՝ առավել դինամիկ և անընդհատ է դառնում հավաքման գործընթացը:
Իրենց էությամբ, կիրառական հետազոտություններն ավելի մոտ են շուկային, քան տեսականները, սակայն, երկուսն էլ ունեն ցուցակագրման կարիք, քանի որ, ամենայն հավանականությամբ, մենք կբացահայտենք այն իրողությունը, որ արդյունաբերության ապագայի պահանջներն ուսումնասիրվում են տեսական գիտություններում:
ՏՏՀԳ նպատակն է ոչ միայն աջակցել հայաստանյան ՄՍ առևտրայնացմանը, այլև ապահովել վերջինիս անցումը տեսական հետազոտությունից դեպի կիրառական հետազոտության հաջորդ փուլ: Ձեռք բերված հաջողության արդյունքն անհրաժեշտ է կրկին ներդնել նորամուծության տրանսֆերի հաջորդ փուլում:
Վերոնշյալ նկատառումներին հիմնվելով, մենք առանձնացրել ենք երեք հիմնասյուներ տեխնոլոգիաների տրանսֆերի գործընթացում. տեխնոլոգիաների որոնման ծառայություն, այդ տեխնոլոգիաների գիտական հիմնավորվածության գնահատման ծառայություն և ծառայություն՝ շուկայագիտությանն ու կապիտալացմանն առնչվող հարցերով:
Այս սխեմայում ներկայացված են նորամուծությունների և տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի հիմնական փուլերը, որում, սակայն, չի տրվում պատասխանն այն հարցերի, թե՝ ինչպես կարգավորել գործընթացը յուրաքանչյուր, առանձին վերցրած փուլի համար, այնուհետև, ինչպես միավորել բոլոր փուլերն այնպես, որպեսզի հնարավոր լինի ստանալ գլխավոր հարցի պատասխանը, այն է՝ ո՞ր ոլորտներում կարող է կիրառվել տվյալ նորամուծությունը: Այլ կերպ ասած, ինչպիսի՞ առևտրային խնդիր է լուծում կոնկրետ նորամուծությունը կամ տեխնոլոգիան:
Ստարտափների գերակշիռ մեծամասնությունը սկսվում է խնդրի սահմանումից, այնուհետև, գտնում են լուծումը: Սակայն, տեխնոլոգիաների տրանֆսերի էությունը կայանում է նրանում, որ կարելի լինի ըմբռնել այն լուծումը, որը մշակել է գիտնականը, որից հետո հարկ է պարզաբանել, թե ինչպիսի կոմերցիոն խնդիր կարող է լուծել այդ մշակումը:
Հայաստանն ունի գիտահետազոտական ուսումնասիրությունների հարուստ պատմություն այնպիսի հիմնարար գիտությունների ոլորտներում, ինչպիսիք են՝ ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, և որոնք ճանաչվել են որպես ուժեղագույններ՝ սովետական գիտությունների շարքում, Սովետական Միության գոյության ժամանակ, երբ Հայաստանն ընդգրկված էր միութենական հանրապետությունների կազմում:
Սակայն այն ժամանակ հանրապետությունում հարկ չէր համարվում մշակված նորամուծությունները փոխանցել մասնավոր ընկերություններին, քանի որ միությունը կլանում ու յուրացնում էր բոլոր նորամուծությունները, հատկապես, նրանք, որոնք առնչվում էին տիեզերագիտության, ռազմական արդյունաբերության ոլորտներին և պաշտպանական ծրագրերին: Գիտահետազոտական աշխարհի և արդյունաբերության միջև չկար որևէ կապ և այն չէր էլ ստեղծվում, այնինչ հենց այդ կապն է, որ ունի հիմնարար նշանակություն առևտրայնացման համար:
Գիտելիքի տեղաշարժը լաբորատորիայից դեպի շուկա դժվարանում է տեխնոլոգիաների տրանսֆերի գործընթացի բացակայության պատճառով։
Այսպիսով, ՏՏՀԳ դերը կայանում է նրանում, որ լրացնի այդ բացակայող կարևորագույն օղակը՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը թույլ է տալիս բացահայտել նորամուծությունները, որոշել վերջիններիս քանակը և ուղիներ բացել դեպի չհայտնաբերված, նախնական արժեք կրող, բարձր-տեխնոլոգիական նորամուծություններ, որոնք ենթակա են առևտրայնացման և պատրաստ են՝ ներդրողներին և հայրենական ու գլոբալ կորպորատիվ գործընկերներին գրավելու համար:
ՏՏՀԳ իր պատրաստակամությունն է հայտնում՝ ստանձնելու պատասխանատվությունն առ այն, որ վերացնելու է լավագույն տնտեսական արդյունքների ձեռք բերման ճանապարհին առկա արգելքները՝ նորամուծությունների և տեխնոլոգիաների փորձարկման և փոխակերպան միջոցով, ինչի արդյունքում պիտի ստացվեն արդյունաբերության մեջ կիրառելու գրավչությամբ օժտված տարբերակներ:
Վեց մասնագետներից և երկու ստաժորից բաղկացած մեր թիմով, մենք մասնակցում ենք Հայաստանում Տեխնոլոգիաների Տրանսֆերի առաջին Ազգային Գրասենյակի ստեղծման գործընթացին: Մասնավորապես, մենք ունենք մի քանի նախագծեր, որոնց վրա աշխատում ենք՝ խոշոր ընկերություններին ներգրավելով նախագծերը հեղինակած գիտնականների հետ համագործակցելու համար:
ՄԻՀՐԱՆ ԱՐՈՅԱՆ
Նա Բոստոնից է, Մասաչուսեթս նահանգից: Ճակատագրի բերումով, իր գործունեությունը շարունակել է Տեխասում: Վերջին ժամանակներս, Միհրանը դասախոսում է Տեխասի մի շարք ճանաչված համալսարաններում, ինչպես նաև, հանդիսանում է հրավիրված դասախոսող Սիմոն Մանուկյանի անվան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի՝ Բիզնեսի և տնտեսագիտության Քոլեջում: Նա ունի, գիտնականի, վենչուրային կապիտալիստի, ձեռնարկատիրոջ և դասախոսի աշխատանքային ուրույն փորձ: Եղել է TMI Capital, Amicus Networks и Science Partners ընկերությունների համահիմնադիր: AustinVentures-ում Միհրանը ձեռք է բերել ԱՄՆ-ում և Հայաստանում վենչուրային ընկերությունների հետ աշխատելու փորձ: Միհրանը նաև Օստինի Հայկական եկեղեցու ծխական համայնքի խորհրդի նախագահն է և Ալանդեյլի Լարային քառյակի առաջին ջութակահարը:
ՍՈՖԻԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
Ծնվել և մեծացել է Ռուսաստանում: Ավարտել է Լոմոնոսովի անվան ՄՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումը ստացել է ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայում: Ունի ավելի քան 10 տարվա փորձ մարքեթինգային հետազոտությունների և արտադրական ձեռնարկությունների ռազմավարական խորհրդատվության ոլորտում։ Վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է Սանկտ Պետերբուրգում, փոքր և միջին բիզնեսի աջակցման ենթակառույցի թիմում, եղել է Սոցիալական Ոլորտի Նորամուծությունների Կենտրոնի ղեկավար:
ԱՆՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Ծնվել է Երևանում, սակայն երկար տարիներ ապրել է Մոսկվայում: ՌՊՀՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտելուց հետո, իր կարիերան սկսել է միջազգային շինարարական ընկերությունում՝ որպես թարգմանչուհի: Այնուհետև, աշխատել է Մոսկվայում Իտալիայի դեսպանատան Իտալական առևտրային գործակալությունում, ինչպես նաև, Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջազգային առևտրի բաժնում:
ՏԱԹԵՎԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Աշխատել է Բրյանսկի Առևտրա-արդյունաբերական պալատում: Մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պլանի մշակման աշխատանքներին: Եղել է ՌԴ Առևտրա-արդյունաբերական պալատի համաժողովների և ֆորումների ակտիվ մասնակից: Տաթևին աշխատել է նաև Բրյանսկի շրջանի Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայությունում՝ որպես փորձագետ: Նա դատարաններում պաշտպանել է ՌԴ Պետական գրանցման Վարչության իրավունքներն ու շահերը՝ քաղաքացիական և վարչարարական դատավարության շրջանակներում: Ունի իրավաբանական ոլորտում աշխատանքի ավելի քան 5 տարվա փորձ:
ԷԼԻՏԱ ԲԱԲԱՅԱՆ
Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, աշխատել է Ռուսաստանում, «Տաշիր» ընկերությունների խմբի Ֆինանսական հարցերով վերստուգիչ բաժնում՝ որպես ֆինանսիստ: Այնուհետև, գրեթե 5 տարի զբաղվել է ֆինանսական լրագրությամբ: Վերջին հինգ տարիների ընթացքում զբաղվել է հասարակական գործունեությամբ: Երկու տարի աշխատել է որպես «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Մոսկովյան մասնաճյուղի ղեկավարի օգնական: Այնուհետեւ ղեկավարել է կազմակերպության կենտրոնական գրասենյակի տեղեկատվական ծառայությունը։ Դրա հետ մեկտեղ, զբաղվել է Մոսկվայի կառավարության հետ համատեղ անցկավող խոշոր միջոցառումների կազմակերպմամբ:
Տրանսֆորմացիոն հայկական գիտական հետազոտությունների առևտրայնացում. լաբորատորիայից դեպի արդյունաբերություն
1 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Գիտական խորհրդի փորձագետներ
Հայ գիտնականների ստեղծած նորարարությունները գնահատելու գիտահետազոտական փորձ ունեցող փորձագետներ
Շուկայի գնահատման փորձագետներ
Ոլորտի փորձագետներ՝ գիտական և ոլորտին հատուկ փորձառությամբ