ՖԵՅՍԲՈՒՔԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ…

25 ապր 2024 թ.

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 3 ՐՈՊԵ

fundraiser

Գիտեի՞ք, որ Հայաստանից նախաձեռնված ֆեյսբուքյան դրամահավաքները տարեկան հավաքում էին ավելի քան 1.5 մլն դոլար։

Շատերդ, վստահաբար, ֆեյսբուքյան «newsfeed»-ով շրջելիս առնվազն մեկ անգամ հանդիպած կլինեք որևէ դրամահավաքի, որն ուղղված է՝

  • առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների կամ մեծահասակների բուժմանը, 

  • երեխաներին կրթական հնարավություններ ընձեռելուն, 

  • կենդանիների առողջությանն ու նրանց կացարաններով ապահովելուն 

  • և այսպես շարունակ…

{node.data.target.fields.description}

Ֆեյսբուքը, սակայն, հայտարարեց, որ 2022 թ. նոյեմբերի 1-ից դադարեցնում է անձնական դրամահավաքներ ստեղծելու հնարավորությունը՝ անհատների կամ շահույթ հետապնդող՝ առևտրային կազմակերպությունների համար։

Եթե մինչ այս հնարավոր էր արտերկրում ապրող մեր հայրենակիցների միջոցով բացել ֆեյսբուքյան անձնական դրամահավաքներ և ստանալ նվիրաբերություններ (այդ թվում և Հայաստանից), դա այլևս հնարավոր չի լինի կազմակերպել՝ ըստ Ֆեյսբուքի նոր թարմացման։  

Այս թարմացումը չի վերաբերում հասարակական՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար դրամահավաքներ ստեղծելուն։ Սա ևս հնարավոր չէր լինի կազմակերպել Հայաստանից, քանի որ Հայաստանը, նույնիսկ մինչ Ֆեյսբուքի այս վերջին թարմացումը, ներառված չէր այն 30 երկրների շարքում, որտեղից կարելի էր դրամահավաք ստեղծել։ 

Իսկ ի՞նչ անել այս հնարավորության բացակայության դեպքում։

Հայկական այլընտրանք. «ռեԱրմենիա»-ն լուծու՜մ է առաջարկում…

«ռեԱրմենիա»-ն Հայաստանի խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի իրականացման համար (ներառյալ՝ դրամահավաքներ) տեխնոլոգիական նորարարական լուծում է` առցանց հարթակ համագործակցության համար։ 

*Ուստի բոլոր այն մարդիկ, որոնք ժամանակին օգտվել են Ֆեյսբուքի՝ անձնական դրամահավաքներ ստեղծելու հնարավորությունից, կարող են լրացնել առցանց հայտ և իրենց նախագծերը ներկայացնել «ռեԱրմենիա»-ում՝ նախկինում արված ֆեյսբուքյան դրամահավաքի հղումը ներկայացնելով համապատասխան բաժնում։

Դուք՝ որպես նախագծի հեղինակ, «ռեԱրմենիա»-ում կարող եք՝

  • Իրականացնել դրամահավաք առանց միջնորդավճարի. «ռեԱրմենիա»-ի նախագծերին արված նվիրաբերություններն ամբողջությամբ ուղղվում են հենց դրանց իրականացմանը. հարթակը գանձում է 0% միջնորդավճար՝ ի տարբերություն Ֆեյսբուքի (1.5-3%)։  

  • Ներկայացնել Ձեր նախագծերը՝ արագացված հաստատումով. «ռեԱրմենիա»-ն մշակել է նախագծերի հաստատման արագացված գործընթաց այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք առնվազն 1 անգամ արդեն ստեղծել են նախագիծ հարթակում, այսինքն՝ անցել են թիմի կարողությունների ստուգման գործընթացով (հաստատման տևողությունը՝ միջինում 3 օր)։  

  • Ստանալ հավաքված գումարը կարճ ժամանակում. «ռեԱրմենիա»-ում ներկայացված դրամահավաքի նախագծերին արված նվիրաբերությունները փոխանցվում են նախագծերի հեղինակներին դրամահավաքի արշավի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում։

Դեռ մի բան էլ՝

  • ՀԱՐԹԱԿ՝ ԲԱՑ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

«ռեԱրմենիա»-ում նախագիծ ստեղծելը չունի աշխարհագրական որևէ սահմանափակում. այստեղ նախագիծ կարող է ստեղծել յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն աշխարհի ցանկացած կետից։ 

  • ՎՍՏԱՀԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Մինչ հարթակում ներկայացվելը՝ նախագծերն անցնում են զննման մանրակրկիտ գործընթացով՝ երաշխավորելու, որ խնդիրն իրապես առկա է, լուծումն արդյունավետ է և թիմն ունակ է այն իրականացնելու։

  • ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագծերի պարբերական թարմացումներն ու «ռեԱրմենիա»-ի հաշվետվությունները աջակիցներին հաղորդում են նախագծի առաջընթացի և արդյունքների մասին:

Այսքան երնեկ մի տեղու՞մ։ Միացե՜ք «ռեԱրմենիա» հոգատար համայնքին՝ ստեղծելով Ձեր նախագիծը կամ աջակցելով մյուսների իրականացմանը գիտելիքով, փորձով, կապերով և ֆինանսներով։

Հարցե՞ր ունեք։ Կապվե՜ք «ռեԱրմենիա» թիմի հետ։ 

Հեռ.՝ +374 55 956 956

*«ռեԱրմենիա»-ի գործունեության շարունակականությունն ապահովելու համար բաժանորդագրվեք ամսական նվիրաբերություններին՝ անցնելով այս հղումով։

Share: