Ի՞նչ է կորպորատիվ բարեգործությունը
Կորպորատիվ բարեգործությունն ընկերությունների կողմից կամավոր նախաձեռնվող գործունեություն է, որ նպատակ ունի դրական փոփոխություններ իրականացնել հասարակությունում:

Ներդնելով Ձեր ընկերության ժամանակը,  ֆինանսական և այլ ռեսուրսներ՝ կարող եք նկատելի դրական փոփոխություններ բերել Ձեր համայնքում:
Կորպորատիվ բարեգործության առավելությունները
Դրական աշխատանքային միջավայր
Աշխատակիցների ներգրավվածության բարձրացում
Բրենդի դրական իմիջ
Հաճախորդների հետ ամուր հարաբերություններ
Ի՞նչ ենք առաջարկում
«ռեԱրմենիա»-ի՝ կորպորատիվ բարեգործության ծրագրերի շնորհիվ Դուք կստեղծեք իրական արժեք սոցիալական ազդեցության Ձեր ջանքերով։
Կրկնապատկում
«Նվիրաբերությունների կրկնապատկում» ծրագիրը հնարավորություն է տալիս կրկնապատկելու Ձեր աշխատակիցների նվիրաբերությունները:
Կորպորատիվ նվեր-քարտ
Մենք առաջարկում ենք Ձեր բրենդն արտացոլող անհատականացված նվեր-քարտեր Ձեր թիմակիցներին և գործընկերներին նվիրելու համար։
Կամավորություն
«Կորպորատիվ կամավորություն» ծրագրի շնորհիվ Ձեր աշխատակիցը նվիրաբերում է իր «ժամանակը» (կատարելով կամավորություն) «ռեԱրմենիա»-ի նախագծերին, իսկ Ձեր ընկերությունը կկրկնապատկում է աշխատակցի ժամանակը «գումարով»։
Կորպորատիվ նվիրաբերության ռազմավարություն
Կորպորատիվ նվիրաբերության ռազմավարության ստեղծումը կօգնի ավելին իմանալ Ձեզ հետաքրքրող նախագծերի մասին՝ առավելագույնի հասցնելով Ձեր սոցիալական ազդեցությունը։
Որոնում
«Որոնում» ծրագիրը ներառում է այնպիսի նախագծերի որոնում, որոնք համապատասխանում են Ձեր ընկերության կորպորատիվ բարեգործության ուղղություններին և ունեն դրական ազդեցություն հասարակության վրա:
Զննում
Օգտվեք «ռեԱրմենիա»-ի «Զննում» ծրագրից՝ գնահատելու այն բոլոր նախագծերը, որոնց ցանկանում եք աջակցել՝ այսպիսով խուսափելով հետագա ռիսկերից:
Ի՞նչ է նվիրաբերությունների կրկնապատկման ծրագիրը
Բազմաթիվ ընկերություններ  կարևորում են աշխատակիցների դերն իրենց Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) ստանձնելիս։

Շնորհիվ ծրագրի՝ ընկերությունները կրկնապատկում են իրենց աշխատակիցների նվիրաբերությունները «ռեԱրմենիա»-ում ներկայացված որոշ նախագծերի՝ ունենալով առավելագույն ազդեցությունը:
Ինչու՞ միանալ ծրագրին
Նվիրաբերությունների կրկնապատկման ծրագիրը նպաստում է Ձեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հաջողությանը։
Ներգրավեք Ձեր աշխատակիցներին, տվեք նրանց նվիրելու հնարավորություն։
Տարածեք նվիրելու մշակույթը Ձեր ընկերությունում՝ ունենալով առավելագույն ազդեցություն:
Բարձրացրեք ընկերության հեղինակությունը՝ կատարելով իրական սոցիալական փոփոխություններ:
Քայլեր
Ծրագրում ներգրավվելու գործընթացը բավականին պարզ է։Իսկ «ռեԱրմենիա» թիմը պատրա՜ստ է աջակցել Ձեզ ողջ ընթացքում։
Ընտրեք Ձեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը համապատասխան նախագծեր 15 ոլորտներից:
Սահմանեք կրկնապատկվող նվիրաբերության չափը յուրաքանչյուր աշխատակցի համար:
Խրախուսեք աշխատակիցներին՝ նվիրաբերելու Ձեր կողմից նախապես ընտրված նախագծերին։
Կրկնապատկեք նվիրաբերությունը՝ ունենալով առավելագույն ազդեցություն։
Ժամանակն է գործելու՜
Հենց այսպիսի մի ծրագի՞ր էիք փնտրում։
Միանալ ծրագրին
Կորպորատիվ նվեր-քարտեր
Գնահատեք Ձեր թիմի անդամներին և գործընկերներին՝ նվիրելով նրանց նվիրելու հնարավորություն: Ձեր ընկերությունում տարածեք նվիրաբերության և հոգատարության մշակույթը` ուղարկելով Ձեր բրենդն արտացոլող նվեր-քարտեր:
Ձեր բրենդն արտացոլող նվեր-քարտեր
Պատվիրեք անհատականացված նվեր-քարտեր՝ Ձեր սեփական լոգոյով և բրենդինգով: Չնայած այս պահին տրամադրում ենք միայն էլեկտրոնային նվեր-քարտեր, սակայն պատրաստ ենք ստեղծել դրանց ֆիզիկական տարբերակը և՜ս:
Ինչի՞ց սկսել
Ներկայացնում եք Ձեր կարիքները
Կապվե՜ք մեզ հետ և տրամադրե՜ք մանրամասներ՝ Ձեր նախընտրելի նվեր-քարտի վերաբերյալ։
Ստեղծում ենք  նվեր-քարտեր
Մեր դիզայները կստեղծի Ձեր բոլո՜ր պահանջները բավարարող նվեր-քարտեր։
Ուղարկում ենք նվեր-քարտերը էլ. փոստով
Ձեր թիմակիցները և գործընկերները կստանա՜ն նվեր-քարտերն իրենց էլ. հասցեին։
Նրանք օգտագործում են նվեր-քարտերը
Նրանք ստանում են նվեր-քարտերն ու աջակցում «ռեԱրմենիա»-ի նախագծերից որևէ մեկին։
Երջանկությու՜ն բերեք Ձեր մասնագիտական հարաբերություններին
Մեր մասնագետները Ձեզ հետ կքննարկեն նվեր-քարտի վերաբերյալ բոլոր մանրամասները։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Ի՞նչ է  կամավորության ծրագիրը
«Կորպորատիվ կամավորություն» ծրագրի շրջանակներում Ձեր աշխատակիցները նվիրաբերում են իրենց «ժամանակը» (կատարում են կամավորություն) «ռեԱրմենիա»-ում ներակայացված նախագծերին, իսկ Ձեր ընկերությունն այդ ժամանակի դիմաց վճարվելիք գումարը նվիրաբերում է որևէ դրամահավաքի:
Որո՞նք են ծրագրի առավելությունները
Ունեցեք աշխատակիցների ավելի մեծ ներգրավվածություն
Բարձրացրեք Ձեր ընկերության հեղինակությունը
Զարգացրեք Ձեր աշխատակիցների հմտությունները
Կրկնապատկե՜ք Ձեր ազդեցությունը
Այս ծրագրի շնորհիվ Ձեր աշխատակիցները որպես կամավորներ կներգրավվեն «ռեԱրմենիա»-ում ներկայացված այն նախագծերում, որոնց իրականացման համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ:

Պարզապես սահմանեք աշխատակիցների ներգրավվածության ժամանակահատվածն ու վարձատրության չափը, և կատարեք նվիրաբերություն «ռեԱրմենիա»-ի դրամահավաքներին:
Ոգեշնչե՜ք Ձեր աշխատակիցներին
Տվե՜ք Ձեր աշխատակիցներին աճի ավելի լայն հնարավորություններ՝ խրախուսելով նրանց ունենալ դրական ազդեցություն
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Կորպորատիվ բարեգործության ռազմավարություն
Սոցիալական փոփոխություններ իրականացնելը բազմաթիվ ընկերությունների մշակույթի անբաժան մասն է, սակայն այն շատ հաճախ ենթադրում է ռազմավարական նպատակադրում: Ուստի դժվար կլինի փորձել առավելագույնի հասցնել Ձեր ծրագրի արդյունքներն առանց ռազմավարության:
Կենտրոնացրեք Ձեր ուշադրությունը նպատակների վրա
Երբ սահմանում եք Ձեր նպատակները, նվիրաբերության ռազմավարությունն արդեն ընդգծում է դրանց հասնելու ճանապարհները՝ կենտրոնացվածության ուղղութունները (նախագծի ոլորտը, դրա աշխարհագրությունը), որքանով եք ցանկանում ներգրավվել և այսպես շարունակ։

Կենտրոնացվածությունը կօգնի Ձեզ նաև լիարժեք տիրապետել նախագծին՝ առավելագույն ազդեցության հասնելու համար:
Եկեք միասի՜ն մշակենք
Ձեր ռազմավարությունը
Մեր փորձառու թիմը պատրաստ է աջակցել Ձեզ՝ Ձեր բրենդին համապատասխան բարեգործական ռազմավարության մշակման և դրա իրականացման գործում։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Զննում
Ընկերությունները հաճախ օգտվում են նախագծերի զննման ծառայությունից՝ գնահատելու առաջարկվող նախագծերի օգտակարությունն ու ծախսարդյունավետությունը, որպեսզի խուսափեն հետագա ռիսկերից:

Իսկ զննման չափորոշիչները կարող են տարբեր լինել՝ կախված նախագծի նպատակից,  ոլորտից, ընկերությունից:
Ինչպե՞ս ենք մենք զննում նախագծերը
Վերլուծելով նախագիծը՝ մենք բացահայտում ենք դրա խնդիրներն ու նպատակները, գնահատում լուծման արդյունավետությունն ու թիմի կարողությունները: Որպես զննման գործընթացի մաս՝ մենք գնահատում ենք նաև նախագծի բյուջեն և ռիսկերը:
Ընտրե՜ք ճիշտ նախագծեր
Մեր մասնագետները մանրամասնորեն կզննեն նախագծերը` խնայելով Ձեր ժամանակն ու էներգիան:
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Նախագծերի որոնում
Կորպորատիվ բարեգործությունն այն մասին է, թե ինչպես են սոցիալապես պատասխանատու ընկերությունները նպաստում հասարակությանն ու ներդնում իրենց ռեսուրսներն աշխարհն ավելի լավը դարձնելու գործում:

Եվ այս ընկերությունները հաճախ դժվարանում են գտնել իրենց կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությանը համապատասխանող նախագծեր։
Ընտրե՜ք Ձեր ռազմավարությանը համապատասխանող նախագծեր
Ընկերության՝ սոցիալական պատասխանատվությունը ստանձնելու համար ճիշտ նախագիծ գտնելն այդքան էլ հեշտ չէ, իսկ ճիշտ ընտրությունը կնպաստի Ձեր ընկերության հաջողությանը:

Տրամադրե՜ք մեր թիմին Ձեր նախընտրելի նախագծերի պահանջները՝ լինի դա նախագծի ոլորտը, իրականացման տարածաշրջանը, շահառուները և այլն, և մենք կորոնենք ու կգտնենք լավագու՜յն նախագիծը Ձեզ համար։
Եկեք գտնե՜նք Ձեր սրտի նախագիծը
Մենք կօգնենք գտնել Ձեր կորպորատիվ բարեգործության ռազմավարությանը համապատասխանող նախագծեր և ունենալ դրական ազդեցություն հասարակության վրա։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ