Ի՞նչ է «ռեԱրմենիա»-ն
«ռեԱրմենիա»-ն առցանց հարթակ է, որի նպատակն է միավորել մարդկանց՝ լուծելու Հայաստանում առկա կամ աշխարհի հայերին առնչվող կարևոր խնդիրներ։

Դառնալով «ռեԱրմենիա» հոգատար համայնքի անդամ՝ կարող եք ստեղծել նախագիծ կամ աջակցել մյուսների իրականացմանը գիտելիքով, փորձով, կապերով և ֆինանսներով։
Առաքելություն
Մենք զորացնում և միավորում ենք հայերին՝ դառնալու հոգատար և համագործակցող համայնք՝  նվիրված Հայաստանն արդար ու ծաղկող երկրի վերածելուն։
Պատմություն
44-օրյա պատերազմից հետո բոլորս փնտրում էինք մեր չհաջողելու հիմնական պատճառը: Արդյունքում եկանք այն մտքին, որ հենց մեր պառակտված լինելն ու արդյունավետ համագործակցության պակասը պատերազմի նման ելքի պատճառ դարձան։ 

Հաջորդ քայլն արդեն միավորվելն էր՝ ստեղծելու մի հարթակ, որ կապահովեր թափանցիկ համագործակցային միջավայր բոլորիս համար։ «ռեԱրմենիա»-ի ստեղծումն ինքնին արդյունավետ համագործակցությանշատ լավ օրինակ դարձավ. բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ միավորվեցին՝ կյանքիկոչելով հարթակի գաղափարը։
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Ուզու՞մ ես առաջինն իմանալ նոր նախագծերի մասին՝ միաժամանակ ձեռք բերելով շա՜տ  կարևոր գիտելիքներ։

Ստացի՜ր Հայաստանի վերածննդի տեղեկագիրը։
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
Աջակցել «ռեԱրմենիա»-ին
Ցանկանու՞մ ես՝ «ռեԱրմենիա»-ն շարունակի իր գործունեությունը։
Մենք կընդլայնենք մեր թիմը, կզարգացնենք հարթակն ու կտարածենք դրա գաղափարը հենց Ձե՜ր նվիրաբերությունների շնորհիվ։

Ցանկացած չափի աջակցություն կարևո՜ր է։
ԱՋԱԿՑԵԼ
«ռեԱրմենիա» թիմ
Մեր խանդավառ թիմը մշակում և զարգացնում է «ռեԱրմենիա» հարթակը, դրա շուրջ ստեղծում  հոգատար ու համագործակցող համայնք և աջակցում մարդկանց, որ իսկապես ցանկանում են  գործե՜լ` իրականացնելու փոփոխություններ։
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ
Կամավորության հնարավորություննե՞ր ես փնտրում։
«ռեԱրմենիա»-ն միշտ բա՜ց է կամավորների համար․ միացի՜ր մեր թիմին, ձե՜ռք բեր նոր  գիտելիքներ ու փորձ՝ ունենալով քո ներդրումը մեր հայրենիքի վերակերտման գործում։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ