3,896.54 USD

 | Նպատակ 3,719.26 USD
Իրագործված
|
Արվեստ և մշակույթ

Վարը Վարենկ

Վարը Վարենկը կենցաղ է վերադարձնում ազգայինը

«Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ

3,896.54

104.77 %

Նպատակ: 3,719.26 USD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ "ԵՐԱԶ " ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

400,000 AMD

⭐️ "Սոնա " Գրիգորյան

250,000 AMD

⭐️ Դեպի Համայնք ՀԿ

200,000 AMD

⭐️ Արման Պողոսյան

101,278 AMD

⭐️ Կտոր մը ՀԱՐՔ֊ի

87,124 AMD

Աջակիցներ

⭐️ Կտոր մը ՀԱՐՔ֊ի

տարի առաջ
220 USD

Edgar Darbinyan

տարի առաջ
5,000 AMD

Թագուհի Գևորգյան

տարի առաջ
5,000 AMD

"Ծիլեր " նախաձեռնություն

տարի առաջ
50,000 AMD

Սամ ջան շնորհավոր

տարի առաջ
5,000 AMD

12 ԱՄԻՍ, 12 ՀԱՄԱՅՆՔ, 12 ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ՔՈ ՆԵՐԴՐՄԱՄԲ

ՄԻԱՑԻ՛Ր, ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր, ՀԱՄԱԽՄԲԻ՛Ր

 Վարը Վարենկը կենցաղ է վերադարձնում ազգայինը

2020 թ-ի պատերազմը և հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ապացուցում են, որ այսօր մենք կանգնած ենք անվտանգային այնպիսի լուրջ խնդիրների առջև, ինչպիսիք են՝

  • ինքնաճանաչողության ու հայրենաճանաչության մեծ բացը,
  • հայրենատիրության և հայրենասիրության պակասը,
  • ինքնության պահպանման գաղափարի բացակայությունը,
  • ազգային համընդհանուր նպատակի չգոյությունը։

«Վարը Վարենկ»-ը, ձգտելով խնդիրները լուծել միասնականության և ազգային մտածելակերպի ձևավորմամբ, առաջնային է համարում հասարակության լայն շրջանակներում ազգային մշակույթի յուրացումն ու տարածումը հետևյալ միջոցներով՝ ·       

  • ազգային պարերի ծանոթացում, ուսուցում և կատարում,
  • ազգային ծեսերի կազմակերպում,
  • ավանդական խաղերի կազմակերպում,
  • ազգային երգերի ուսուցում, 
  • ավանդական ուտեստների հյուրասիրություն։

Այս ամենը մենք իրականացնում ենք, Հայաստանի մարզերով շրջելով, ազգային միասնական տոն կազմակերպելով ու մեր շարքերը գաղափարակիցներով հարստացնելով։

Այս նախագծով՝ մենք նպատակ ունենք նախաձեռնության ազդեցությունը դարձնել ավելի մեծամասշտաբ և համահայկական՝ ներառելով Հայաստանի բոլոր մարզերը։ Սա նշանակում է, որ, այսուհետ, «Վարը Վարենկ»-ը հնարավոր կլինի իրականացնել ամենամսյա սկզբունքով՝ 12 ամիս շարունակ տարբեր մարզերում, Երևանում և Արցախում։ Միջոցառումները լինելու են բաց և անվճար։

Մշակույթը ազգային ինքնության պահպանման լավագույն միջոց

Հայ ազգը ժառանգություն է ստացել վիթխարի, բայց միևնույն ժամանակ շարունակական խնամք, տարածում և զարգացում պահանջող հարստություն, ինչին էլ ուղղված է 2021թ․ ձևավորված «Վարը Վարենկ» նախաձեռնությունը։ Ազգային երգ ու պարի, խաղերի և ավանդական ծեսերի միջոցով՝ մենք սերմանում ենք հայրենաճանաչություն, ինքնության պահպանման գիտակցություն, վերջնարդյունքում՝ միասնականություն։ Չկա հայ ժողովրդին առավել միավորող որևէ բան, քան ազգայինը։ Սրա ապացույցն են մեր արդեն իսկ ունեցած միջոցառումները Հայաստանի տարբեր մարզերում, որոնց շուրջ հայությունը համախմբվում է՝ անկախ տարիքից, սեռից, նախասիրությունից, կրթությունից, հասարակության մեջ ունեցած դիրքից։ Այս միասնականությունը կարճ ժամանակ անց դառնում է կենսակերպ, արտացոլվում ոչ միայն պարերում, այլև ամենօրյա որոշումներում ու վարքագծում։

Մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ «Վարը Վարենկ»-ի ֆեյսբուքյան էջում։

Մենք կամավորներ ենք

«Վարը Վարենկ»-ի անդամներս՝ ամենատարբեր մասնագիտություններով, զանազան ոլորտներում կայացած, բայց ազգայինի շուրջ համախմբված, կամավորներ ենք։

Մեր թիմի անդամների համատեղ ջանքերով մինչ այս պահը 14 «Վարը Վարենկ» են իրականացրել Մեղրաձորում, մեզ հյուրընկալել են Դվինում, Վանաձորում, Իջևանում, Էջմիածնում, Բյուրեղավանում, Քաղցրաշենում, Դրախտիկում, Ծաղկաձորում և Հայաստանի մի շարք այլ համայնքներում։ Մեր «Վարը Վարենկ»-ները արդեն իսկ համախմբել են հազարավոր հայորդիների։

Մեր թիմը բաղկացած է պարուսույցներից, երաժիշտներից, երգուսույցից, ծիսաբանից, խաղավարից ու աջակիցների ստվար բանակից։ Մեր գլխավոր պարուսույցը «‎Կարին»‎ ավանդական երգ ու պարի խմբի անդամ, «Հարք» ավանդական պարի խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավար Մխիթար Հակոբյանն է, թիմի մյուս անդամները ևս ներգրավված են տարբեր ազգագրական խմբերում։ Մեր մասնագետները հանդիսանում են Արմաթի, տարբեր մշակութային կենտրոնների աշխատակիցներ, մարքեթինգային ոլորտի ներկայացուցիչներ։

Մենք հավատում ենք, որ միասնության հասնելու ամենակարճ ու հուսալի ուղին բոլորիս հոգեհարազատ ազգայինն է։

Մեզ պետք է յուրաքանչյուրիդ աջակցությունը, քանի որ ազգային արժեքների սերմանումն ու տարածումը, հատկապես այս օրերին, կենսական նշանակություն ունի Հայաստանի ու յուրաքանչյուր հայի համար։

Մեր գործընկերներն են

Հավատալով մեր գաղափարին և կիսելով մեր արժեքները՝ «Վարը Վարենկ»-ի ողջ գործունեության ընթացքում մեր շուրջ համախմբվել և մեզ աջակցել են մեր գաղափարակից գործընկերները․

  • «Դեպի Համայնք» ՀԿ
  • «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ
  • «Խորոտ» ՍՊԸ
  • «Հարք» ավանդական պարի խումբ
  • «Մենք» ավանդական պարի խումբ
  • «Կէան» կրթամշակութային ՀԿ
  • gg ՍՊԸ
  • «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ

Գործընկերների ցանկն օրեցօր ընդլայնվում է, քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ հայապահպանումն ու հայրենատիրության գաղափարի սերմանումը։

Դու էլ միացի՛ր ու նվիրաբերի՛ր, որպեսզի մեկ տարի շարունակ Հայաստանի տարբեր անկյուններում Վարը Վարենկ միասին։ 

Համագործակցության, մասնակցության և այլ հարցերի դեպքում զանգահարել՝ +374 77952685 հեռախոսահամարով և/կամ գրել info@varyvarenk.com էլեկտրոնային հասցեին։

Նախագծի բյուջեին ծանոթացեք այստեղ։



Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

«Ապագա Հայկանանը» Նպատակներին

3,896.54 USD

 | Նպատակ 3,719.26 USD
Իրագործված
|
Արվեստ և մշակույթ

Վարը Վարենկ

Վարը Վարենկը կենցաղ է վերադարձնում ազգայինը

«Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ

3,896.54

104.77 %

Նպատակ: 3,719.26 USD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ "ԵՐԱԶ " ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

400,000 AMD

⭐️ "Սոնա " Գրիգորյան

250,000 AMD

⭐️ Դեպի Համայնք ՀԿ

200,000 AMD

⭐️ Արման Պողոսյան

101,278 AMD

⭐️ Կտոր մը ՀԱՐՔ֊ի

87,124 AMD

Աջակիցներ

⭐️ Կտոր մը ՀԱՐՔ֊ի

տարի առաջ
220 USD

Edgar Darbinyan

տարի առաջ
5,000 AMD

Թագուհի Գևորգյան

տարի առաջ
5,000 AMD

"Ծիլեր " նախաձեռնություն

տարի առաջ
50,000 AMD

Սամ ջան շնորհավոր

տարի առաջ
5,000 AMD