Սոնան հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքեր, և բոլորն արժանի են հնարավորության, եկեք շարունակենք Սոնայի տեսլականը և աջակցենք երիտասարդության կրթությանը:
Նպատակ: 17,323.28 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Armen Ghulinian
3,861,000 AMD
⭐️ Dr. Zarik Boghossian
1,932,200 AMD
⭐️ Ani Babayan
206,380 AMD
⭐️ Դավիթ Առաքելյան
100,000 AMD
⭐️ Anna Hovhannisyan
80,013 AMD
Աջակիցներ
Eliza Vardanyan
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջAra Kazarian
տարի առաջ⭐️ Դավիթ Առաքելյան
տարի առաջԱյս դրամահավաքը ստեղծվել է 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի պատվին: Կրթաթոշակային ծրագիրը կրում է Սոնայի անունը՝ նպատակ ունենալով շարունակել նրա գործն ու աջակցել նրան այդքան մտահոգող խնդիրների լուծմանը:
Կրթաթոշակային ծրագիրը նախաձեռնել է Սեդա Պապոյանը՝ Սոնայի ընկերուհին և FemInno / Girls in Tech Armenia-ի հիմնադիրը, և լայն աջակցություն է ստացել Սոնայի ընտանիքի ու ընկերների կողմից: 2022 թվականին՝ կրթաթոշակային ծրագրի առաջին տարվա ընթացքում, 10 վառ տաղանդներ պարգեւատրվեցին FemInno կոնֆերանսի շրջանակներում։
«Ինձ համար շատ կարեւոր էր տեսնել, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարեւորում ու խրախուսում են կանանց ու աղջիկների մասնակցությունը STEM ոլորտում, ինչը մեզ ավելի պատասխանատու է դարձնում հնարավորինս մեծ գործեր անել։ Իսկապես մեծ գործեր պիտի սպասեք մեզանից» - նշում է կրթաթոշակին արժանացած աղջիկներից մեկը՝ Անի Պետրոսյանը, ով այժմ տվյալագիտություն ու արհեստական բանականություն է ուսումնասիրում է Փենսիլվանիայի համալսարանում։
«Այս կրթաթոշակն ինձ հնարավորություն տվեց օգտագործել Գերմանիայում ուսանելու իմ հնարավորությունը ու գնալ իմ երազանքի հետեւից, քանի որ այլապես ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել», - նշում է մեկ այլ կրթաթոշակառու՝ Մերի Գրիգորյանը, ով այժմ համակարգչային գիտություն եւ տվյալագիտություն է ուսումնասիրում Բրեմենի Յակոբս համալսարանում։
Սոնա Մնացականյանը բացառիկ տաղանդավոր կին էր, ում համար կարևոր էր Հայաստանին վերաբերող ամեն բան։ Նա օգնում էր ամեն կարիքավորի ու հնարավոր ամեն տեղ փոփոխություն բերում: Նրա կյանքի ուղին և հրաշալի ծրագրերը ողբերգական պատահարի արդյունքում ընդհատվեցին՝ իր հետ տանելով դեռևս չծնված Արիային։ Այժմ հատուկ առաքելություն է դարձել հետևել Սոնայի իմաստությանը և օգնել իրագործել նրա երազանքները, որոնք կապված էին Հայաստանի, գիտության, տեխնոլոգիայի և այս ամենում դրսևորվող կնոջ տաղանդի հետ:
Սոնա Մնացականյան կին տաղանդների կրթաթոշակային հիմնադրամը համախմբում է այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային և նրա աշխատանքը, ցանկանում են աջակցել նրա կիսատ թողած գործը։ Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով կհատկացվեն տաղանդավոր հայ կանանց հետեւյալ երեք հիմնական անվանակարգերում.
Կրթաթոշակների նոր փուլը կրկին կշնորհվի FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 29-30-ին Երևանում։ Հայաստանից և Արցախից 18 տարին լրացած տասը աղջիկներ և կանայք, ովքեր զբաղվում են վերը նշված երեք հիմնական ոլորտներից որևէ մեկով, աջակցություն կստանան շարունակելու իրենց ջանքերը: Հիմնական նպատակն է շարունակել Սոնայի ծրագրերը՝ զարգացնելու Հայաստանն ու Արցախը՝ որակյալ կրթության, տաղանդավոր մարդկանց աջակցության և, մասնավորապես, Սոնայի նման կանանց և աղջիկներին կրթելու շնորհիվ: Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով, որը շուտով կհայտարարվի և կդիտարկվի կազմակերպիչներից, Սոնայի ընտանիքի անդամներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից:
Սոնա Մնացականյանը հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և յուրաքանչյուրն արժանի է այդ հնարավորությանը։ Եկե՜ք շարունակենք Սոնայի տեսլականն ու աջակցենք երիտասարդության կրթությանը:
Հարգելի աջակիցներ,
Եկել ենք անկեղծ շնորհակալություն հայտնել բոլորիդ Ձեր վստահության ու նվիրման համար։ Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակն այս տարի կայացավ հենց Ձեր շնորհիվ, ինչի արդյունքում ունենք գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում 7 ընտրված երիտասարդ աղջիկներ։ Ահա նրանց անուններն ու համալսարանները, որտեղ նրանց կրթության մեջ ենք մենք միասին ներդրում կատարել։
Մերի Գրիգորյան Յակոբսի համալսարան Բրեմեն (Գերմանիա)
Արիանա Ոսկանյան Հարվարդի համալսարան (ԱՄՆ)
Ալինա Վիրաբյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մանե Հովսեփյանի Հայաստանում ֆրանսիական համալսարան
Էլիզա Վարդանյան Թաֆթս համալսարան (ԱՄՆ)
Տաթևիկ Ջալաթյանի Օքսֆորդի համալսարան (Մեծ Բրիտանիա)
Էմիլի Խաչատրյան IE համալսարան (Իսպանիա)
Հուլիսի 30-ին Ֆեմիննո կոնֆերանսի շրջանակում բեմից հնչեցին այս անունները՝ որպես Հայաստանի ապագայի հարցում վստահելի օրինակներ, ոմանք դահլիճում էին, իսկ մրցանակները հանձնում էր Սոնա Մնացականյանի մայրիկը՝ տիկին Արմինեն։
Քանի որ սպասման ցուցակում ունենք եւս մի քանի անուններ եւ շատ ենք ցանկանում գոնե մեկին էլ աջակցել, խնդրում ենք օգնել ու տարածել մեր արշավի էջը առաջիկա օրերի ընթացքում։
Հարգանքով,
ՍԵԴԱ
Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային դրամահավաքի արդյունքում STEM
ոլորտներում մասնագիտացող 7 երիտասարդ աղջիկներ ստացան ֆինանսական աջակցության արտասահմայան հեղինակավոր ուսումնական հաստատություններում ու
տեղական բուհերում ուսման վարձի և կեցության ծախսերի հատուցման համար։
Ահա այն կին տաղանդների ցանկը, ովքեր հնարավորություն ստացան
սկսել/շարունակել իրենց կրթությունը հետևյալ հաստատություններում։
Հավաքագրված գումարների շրջանակներում նախագծի հաշվետվության հետ կարող եք ծանոթանալ նաև այստեղ։
Սոնան հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքեր, և բոլորն արժանի են հնարավորության, եկեք շարունակենք Սոնայի տեսլականը և աջակցենք երիտասարդության կրթությանը:
Նպատակ: 17,323.28 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Armen Ghulinian
3,861,000 AMD
⭐️ Dr. Zarik Boghossian
1,932,200 AMD
⭐️ Ani Babayan
206,380 AMD
⭐️ Դավիթ Առաքելյան
100,000 AMD
⭐️ Anna Hovhannisyan
80,013 AMD
Աջակիցներ
Eliza Vardanyan
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջAra Kazarian
տարի առաջ⭐️ Դավիթ Առաքելյան
տարի առաջ