fb-pixel
Project

2,209.42 USD

 | Նպատակ 35,600.96 USD
Ակտիվ
|
Կրթություն

Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակ 2024

Սոնան հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքեր, և բոլորն արժանի են հնարավորության, եկեք շարունակենք Սոնայի տեսլականը և աջակցենք երիտասարդության կրթությանը:

Սեդա Պապոյան

2,209.42

6.21 %

Մնացել է 89 օր

Նպատակ: 35,600.96 USD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Mnatsakan Mnatsakanyan

575,000 AMD

⭐️ Ani Babayan

208,105 AMD

⭐️ Karina Varosyan

19,486 AMD

⭐️ Marina Danoyan

12,598 AMD

⭐️ Իլոնա Արտազյան

11,729 AMD

Աջակիցներ

⭐️ Ani Babayan

2 օր առաջ
500 EUR

Անանուն աջակից

5 օր առաջ
1,871 AMD

Артур Гаспарян

7 օր առաջ
10,000 AMD

Philip Kooper

9 օր առաջ
30 USD

⭐️ Mnatsakan Mnatsakanyan

16 օր առաջ
575,000 AMD

Այս կրթաթոշակը ստեղծվել է 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի պատվին: Կրթաթոշակային ծրագիրը կրում է Սոնայի անունը՝ նպատակ ունենալով շարունակել նրա գործն ու աջակցել նրան այդքան մտահոգող խնդիրների լուծմանը:

Կրթաթոշակի պատմությունը

Կրթաթոշակային ծրագիրը նախաձեռնել է Սեդա Պապոյանը՝ Սոնայի ընկերուհին և FemInno-ի հիմնադիրը, և լայն աջակցություն է ստացել Սոնայի ընտանիքի ու ընկերների կողմից: 2022 թվականին՝ կրթաթոշակային ծրագրի առաջին տարվա ընթացքում, 10 վառ տաղանդներ պարգեւատրվեցին FemInno կոնֆերանսի շրջանակներում։ 2023-ի դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ կրթաթոշակ հատկացնել եւս 7 աղջիկների։

Սոնայի մասին

Սոնա Մնացականյանը բացառիկ տաղանդավոր կին էր, ում համար կարևոր էր Հայաստանին վերաբերող ամեն բան։ Նա օգնում էր ամեն կարիքավորի ու հնարավոր ամեն տեղ փոփոխություն բերում: Նրա կյանքի ուղին և հրաշալի ծրագրերը ողբերգական պատահարի արդյունքում ընդհատվեցին՝ իր հետ տանելով դեռևս չծնված դստերը։ Այժմ հատուկ առաքելություն է դարձել հետևել Սոնայի իմաստությանը և օգնել իրագործելու նրա երազանքները, որոնք կապված էին Հայաստանի, գիտության, տեխնոլոգիաների և այս ամենում դրսևորվող կնոջ տաղանդի հետ:

Կրթաթոշակի նպատակների եւ թիրախի մասին

Սոնա Մնացականյան կին տաղանդների կրթաթոշակը համախմբում է այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային և նրա աշխատանքը, ցանկանում են աջակցել նրա կիսատ թողած գործին։ Կրթաթոշակը նաեւ համախմբում է Հայաստանի STEM/ԳՏՃՄ ապագայով հետաքրքրված անձանց։

Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով հատկացվում են տաղանդավոր հայ կանանց ու աղջիկներին հետեւյալ երեք հիմնական անվանակարգերում.

  • Վերականգնվող էներգիա,
  • Տեխնոլոգիա,
  • Գիտություն։

Ձեր աջակցությունը կհասնի առնվազն եւս 10 աղջկա

Կրթաթոշակների նոր փուլը կրկին կշնորհվի FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 27-28-ին Երևանում։ Հայաստանից և Արցախից տասը աղջիկներ և կանայք, ովքեր զբաղվում են վերը նշված երեք հիմնական ոլորտներից որևէ մեկով, աջակցություն կստանան շարունակելու իրենց ջանքերը: Հիմնական նպատակն է շարունակել Սոնայի ծրագրերը՝ զարգացնելու Հայաստանը որակյալ կրթության, տաղանդավոր մարդկանց աջակցության և, մասնավորապես, Սոնայի նման կանանց և աղջիկներին կրթելու շնորհիվ: Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով, որը շուտով կհայտարարվի և կդիտարկվի կազմակերպիչներից, Սոնայի ընտանիքի անդամներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից:

Որպես խորհրդանշական ավանդույ՝ ընտրված դիմորդներին մրցանակը հանձնում է Սոնայի մայրիկը։

Կրթաթոշակի ազդեցության մասին

«Ինձ համար շատ կարեւոր էր տեսնել, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարեւորում ու խրախուսում են կանանց ու աղջիկների մասնակցությունը STEM ոլորտում, ինչը մեզ ավելի պատասխանատու է դարձնում հնարավորինս մեծ գործեր անել։ Իսկապես մեծ գործեր պիտի սպասեք մեզանից» - նշում է կրթաթոշակին արժանացած աղջիկներից մեկը՝ Անի Պետրոսյանը, ով այժմ տվյալագիտություն ու արհեստական բանականություն է ուսումնասիրում է Փենսիլվանիայի համալսարանում։ 

«Այս կրթաթոշակն ինձ հնարավորություն տվեց օգտագործել Գերմանիայում ուսանելու իմ հնարավորությունը ու գնալ իմ երազանքի հետեւից, քանի որ այլապես ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել», - նշում է մեկ այլ կրթաթոշակառու՝ Մերի Գրիգորյանը, ով այժմ համակարգչային գիտություն եւ տվյալագիտություն է ուսումնասիրում Բրեմենի Յակոբս համալսարանում։

---------------------------------------------------

Սոնա Մնացականյանը հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և յուրաքանչյուրն արժանի է այդ հնարավորությանը։ Եկե՜ք շարունակենք Սոնայի տեսլականն ու աջակցենք երիտասարդության կրթությանը:


Նախահաշվի հետ կարելի է ծանոթանալ այստեղ։

2,209.42 USD

 | Նպատակ 35,600.96 USD
Ակտիվ
|
Կրթություն

Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակ 2024

Սոնան հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքեր, և բոլորն արժանի են հնարավորության, եկեք շարունակենք Սոնայի տեսլականը և աջակցենք երիտասարդության կրթությանը:

Սեդա Պապոյան

2,209.42

6.21 %

Մնացել է 89 օր

Նպատակ: 35,600.96 USD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Mnatsakan Mnatsakanyan

575,000 AMD

⭐️ Ani Babayan

208,105 AMD

⭐️ Karina Varosyan

19,486 AMD

⭐️ Marina Danoyan

12,598 AMD

⭐️ Իլոնա Արտազյան

11,729 AMD

Աջակիցներ

⭐️ Ani Babayan

2 օր առաջ
500 EUR

Անանուն աջակից

5 օր առաջ
1,871 AMD

Артур Гаспарян

7 օր առաջ
10,000 AMD

Philip Kooper

9 օր առաջ
30 USD

⭐️ Mnatsakan Mnatsakanyan

16 օր առաջ
575,000 AMD