Project

261.62 USD

 | Նպատակ 309.02 USD
Ակտիվ
|
Կրթություն

Սովորելու և ուսուցանելու հրաշքը

Կրթություն հայ երեխաների համար

«Մաթեմիկ» կրթական ՀԿ

261.62

84.66 %

Նպատակ: 309.02 USD

Այս պահին հավաքված է: 3,164.18 USD

Ամսական դրամահավաք

Մեկ անգամ բաժանորդագրվելով ամսական դրամահավաքներին՝ Դուք ապահովում եք տվյալ նախաձեռնության, նախագծի կամ կազմակերպության շարունակականությունը Ձեր ամսական միկրո-նվիրաբերություններով:

1

Ամսական նպատակ:309.02 USD

Մաթեմիկն Արցախում ծրագրի երկու համակարգողների ընդգրկում` ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով։

2

Ամսական նպատակ:888.42 USD

Mathemagic schools-Վահագնիի դպրոցի մաթեմատիկայի խմբավարների ամսական վարձատվություն և դպրոցի` գրենական պիտույքներով ու այլ անհրաժեշտ նյութերով ապահովում։

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Nikolay Sargsyan

120,000 AMD

⭐️ Sevak Babayan

88,517 AMD

⭐️ Maria Shahoyan

86,216 AMD

⭐️ Yervand Martirosyan

83,000 AMD

⭐️ Astghik Sahakyan

80,000 AMD

Աջակիցներ

Elya Safaryan Ամսական

օր առաջ
2,000 AMD

Sirarpi SolomonyanԱմսական

օր առաջ
2,000 AMD

Marine SimonyanԱմսական

օր առաջ
1,000 AMD

Milena MaksapetyanԱմսական

4 օր առաջ
2,000 AMD

Ani HayrapetyanԱմսական

4 օր առաջ
2,000 AMD

«Մաթեմիկն Արցախում» ծրագիրը մեկնարկել է դեռևս 2021 թվականից։ Այժմ այն նախատեսում է ծրագրի արդեն 4-րդ փուլը, որի նպատակն է ապահովել արցախցի աշակերտների կրթական և ակադեմիական աճը՝ առցանց, արտադպրոցական պարապմուքների միջոցով։

Mathematics Schools-ի նպատակն է, ձևավորել գիտելիքների բարձր մակարդակով զինված սերունդ, փոփոխություն մտցնել դպրոցական առարկաների վերաբերյալ երեխաների ընկալումների մեջ։

«Մաթեմիկն Արցախում» ծրագիրը արցախցի ավելի քան 300 աշակերտների հնարավորություն է տալիս շարունակական ուսումնասիրելու դպրոցական առարակներ 100-ից ավելի կամավոր ուսուցիչների հետ։ 

Դրան զուգահեռ, այն ընտանիքի երեխաները, որոնք բռնի տեղահանության արդյունքում բնակություն կհասատեն Լոռու մարզում հնարավորություն կստանան հաճախել Վահագնիի Mathemagic school:

Լոռու մարզի Վահագնի համայնքի առնվազն 30 աշակերտներ խորությամբ և հիմնավոր ուսումնասիրելու են մաթեմատիկան, օգտագործելով բարձրորակ գրականություն և ժամանակակից տեխնոլոգիաներ։

Դպրոցը գործում է 2023 թվականի հունիսից և արդեն հասցրել է ընդունել 15 երեխաներ Վահագնի համայնքից։ Դասերի ընթացքում 5-7-րդ դասարանների երեխաները խորացված ուսումնասիրում են մաթեմատիկա և անգլերեն։


2020 թվականի արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակով և 2022 թվականի դեկտեմբերից շրջափակումով պայմանավորված շարունակաբար խախտվել են Արցախի Հանրապետությունում ապրող երեխաների կրթության իրավունքը, իսկ այժմ բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից։

Շուրջ 30.000 երեխաներ զրկված են եղել ոչ միայն սննդից, ջեռուցումից և այլ կենսական պայմաններից ու իրենց հայրենի տներում ապրելու իրավուքնից, նրանք նաև զրկված են անխափան կրթություն ստանալուց։ Աշակերտները ջեռուցման, վառելքի բացակայության պատճառով պարբերաբար չեն հաճախել դպրոցներ և ետ են մնացել կրթական պրոցեսից։ Բռնի տեղահանումից ու բարդ կացության մեջ հայտնվելուց հետո չպետք է մոռացության մատնել նրանց կրթության իրավունքը և օրերն ավելի հետաքրքիր դարձնելը։

Հայաստանում կա որակյալ կրթության հնարավորության ոչ համաչափ բաշխվածություն, հատկապես՝ գյուղական, սահմանամերձ համայնքներում։ Դպրոցներում երեխաները սովորաբար չեն տեսնում առարկաների կիրառելիությունն առօրյա կյանքում և հեռանկարը ստացած գիտելիքների և իրենց կյանքի միջև եղած կապի։ Այժմ այդ խնդիրն առավել տեսանելի է Արցախից տեղահանված երեխաներին Հայաստանում ընթացքող կրթական պրոցեսներին ներգրավելու ժամանակ։ Շատ դեպքերում բացի դպրոցի կրթությունից նրանց անհրաժեշտ է նաև արտադպրոցական պարապմուքներ՝ առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար։

Այս խնդիրները հաշվի առնելով անհրաժեշտ է հնարավորինս արդյուավետ կազմակերպել փոխլրացնող կրթական ծրագրեր, որոնք որոշակի չափով կմեղմեն կրթական բացը և երեխաները հնարավորություն կստանան լրացուցիչ կրթություն ստանալ և ինչ-որ չափով իրացնել իրենց կրթության իրավունքը։ «Մաթեմիկն Արցախում» ծրագրում ընդգրված են կամավոր ուսուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, բացի այդ ծրագիրն ունի նաև կազմակերպչական թիմ, որի գործառույթն է ապահովել ծրագրի անխափան համակարգումը և բարձրացնել ծրագրի արդյունավետությունը։

Այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է դպրոցի դասավանդման մեթոդներին զուգահեռ երեխաներին հնարավորություն տալ բացահայտելու առարկաներն այլ ուղղություններով և տեսանկյուններից, մասնավորապես կիրառել դրանք։ Կարևոր է ունենալ այնպիսի դասավանդման պլան, որի ընթացքում երեխաները կկարողանան ստեղծագործել, վերլուծություններ անել, թարգմանություններ անել և այլն։

Mathemagic Schools-ը որակյալ դասավանդողներով, հստակ սահմանված ծրագրով և կազմակերպչական թիմով այս պահին հնարավորություն է տալիս երեխաներին բացահայտել և ուսումնասիրել մաթեմատիկան, ստեղծել մաթեմատիկական խաղեր, ուսումնասիրել գիտական աշխատանքներ, կատարել բիզնես վերլուծություններ, մաթեմատիկական գրքերի թարգմանություններ, սովորել անգլերեն և այլն։

ԹԻՄ

Մեր թիմում ընդգրկված են բազմաթիվ հայրենանվեր կամավոր ուսուցիչներ Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր նվիրաբար աշխատում են երեխաների հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում հասցրել ենք ունենալ 250-ից ավելի կամավոր ուսուցիչներ և 30-ից ավելի կամավորներ կազմակերպչական թիմում։


Իսկ Մաթեմիկի հիմնական թիմը չնայած գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է գրանցել մեծ արդյուքներ Հայաստանում և Արցախում։


Այս ամենն իրականություն դարձնելու համար ամսական ընդհանուր պահանջվում է 345.000 ՀՀ դրամ։

«Մաթեմիկն Արցախում» ծրագիրը իրականացվել է երեք փուլերով (2021-ի աշուն, 2022-ի գարուն, երրորդը մեկնարկել է 2022-ի դեկտեբերին), որի ընթացքում (2021-2022 թթ․) 50-ից ավելի կամավոր ուսուցիչների օգնությամբ, հեռավար Արցախի 200-ից ավելի աշակերտներ ունեցել են արտադպրոցական հավելյալ պարապմուքներ դպրոցական առարկաներից, ինչպես նաև 21 արցախցի երեխաներ ստացել են համակարգիչներ: Ծրագրի 3-րդ փուլի արդյուքնում Արցախի Հանրապետության 131 աշակերտներ տարբեր շրջաններից ունեցել են ակադեմիական աճ: Ակադեմիական աճն որոշվել է դասընթացից առաջ և հետո տրված հայտորոշիչ թեստերի միջոցով: Ծրագրի շրջանակներում համագործակցել ենք «ԻմԴպրոց» կայքի հետ, որտեղ աշակերտների վերջնական գնահատումն է իրականացվել:


Այժմ մեր 12-րդ դասարանների աշակերտները կամավորների հետ աշխատում են ՀՀ բուհեր ընդունվելու համար, որի նպատակը ոչ միայն բուհ ընդունվելն է, այլև ձևավորել այնպիսի երիտասարդներ, որոնք հետաքրքրված են կրթությամբ ու պատրաստ են իրենց ներուժն օգտագործել հայրենիքի հետագա զարգացման համար, նաև՝ կամավորության միջոով։


Նախագծի բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

261.62 USD

 | Նպատակ 309.02 USD
Ակտիվ
|
Կրթություն

Սովորելու և ուսուցանելու հրաշքը

Կրթություն հայ երեխաների համար

«Մաթեմիկ» կրթական ՀԿ

261.62

84.66 %

Նպատակ: 309.02 USD

Այս պահին հավաքված է: 3,164.18 USD

Ամսական դրամահավաք

Մեկ անգամ բաժանորդագրվելով ամսական դրամահավաքներին՝ Դուք ապահովում եք տվյալ նախաձեռնության, նախագծի կամ կազմակերպության շարունակականությունը Ձեր ամսական միկրո-նվիրաբերություններով:

1

Ամսական նպատակ:309.02 USD

Մաթեմիկն Արցախում ծրագրի երկու համակարգողների ընդգրկում` ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով։

2

Ամսական նպատակ:888.42 USD

Mathemagic schools-Վահագնիի դպրոցի մաթեմատիկայի խմբավարների ամսական վարձատվություն և դպրոցի` գրենական պիտույքներով ու այլ անհրաժեշտ նյութերով ապահովում։

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Nikolay Sargsyan

120,000 AMD

⭐️ Sevak Babayan

88,517 AMD

⭐️ Maria Shahoyan

86,216 AMD

⭐️ Yervand Martirosyan

83,000 AMD

⭐️ Astghik Sahakyan

80,000 AMD

Աջակիցներ

Elya Safaryan Ամսական

օր առաջ
2,000 AMD

Sirarpi SolomonyanԱմսական

օր առաջ
2,000 AMD

Marine SimonyanԱմսական

օր առաջ
1,000 AMD

Milena MaksapetyanԱմսական

4 օր առաջ
2,000 AMD

Ani HayrapetyanԱմսական

4 օր առաջ
2,000 AMD