Նոր շունչ՝ Արևշատի երաժշտական դպրոցին
Նպատակ: 3,862.69 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Angeline Kamalyan
425,000 AMD
⭐️ Ավագ Սիմոնյան
150,000 AMD
⭐️ Avetik Poghosyan
100,000 AMD
⭐️ " Կլար " Ամիրխանյան
96,000 AMD
⭐️ Concert Donations
77,000 AMD
Աջակիցներ
⭐️ Angeline Kamalyan
2 տարի առաջ⭐️ Razmik Zargarian
2 տարի առաջ⭐️ Avetik Poghosyan
2 տարի առաջKristina Dadayan
2 տարի առաջAnonymous
2 տարի առաջՈչ բոլոր գյուղերում կգտնեք երաժշտական դպրոց, որը սպասարկում է ոչ միայն իր գյուղի, այլև հարակից 11 գյուղերի երեխաներին՝ հնարավորություն տալով մուտք գործել արվեստի աշխարհ և երաժշտական ասպարեզում հասնել մեծ բարձունքների։
Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցն ունի այդ առանձնահատկությունը, սակայն ցավոք, 4 դասասենյակները վատ վիճակում են ու երեխաները զրկված են բարվոք պայմաններում իրենց երազանքի կրթությունը ստանալու հնարավորությունից։
Դպրոցում գործում է տարածաշրջանի ազգային գործիքների ամենաակտիվ համույթներից մեկը, որը ջանք ու եռանդ չի խնայում և միջազգային մրցույթներում Հայաստանը պատվով է ներկայացնում։
🔸 Դպրոցում 40 տարի չի գործել զուգարան,
🔸 Չի եղել խմելու ջուր,
🔸 Էլեկտրականության լարերի վիճակն աղետային էր ու այն օգտագործել հնարավոր չի եղել սենյակները տաքացնելու համար,
🔸Դպրոցում չկա ջեռուցում։
«Արի գյուղ, գյուղում կյանք կա» բարեգործական ծրագրի շրջանակներում միահամուռ ուժերով հասել ենք հետևյալին՝
🔸 Վերանորոգվել է ամբողջությամբ համերգային դահլիճը և կահավորվել, ինչի արդյունքում մի քանի համերգներ և մրցույթներ տեղի են ունեցել հենց այդ վերանորոգված դահլիճում։
🔸 Դահլիճին կից 6 դասասենյակներն ամբողջովին վերանորոգվել են։
🔸 Լուսավորվել են։
🔸 40 տարի չգործող զուգարանը թողեցինք անցյալում և հիմա ունենք մաքուր և կոկիկ զուգարաններ։
🔸 Դպրոցում գործող «Այթի» սենյակն ամբողջովին վերանորոգվել է, ինչը հնարավորություն է տալիս 70-ից ավել երեխաների անվճար սովորելու ծրագրավորման հիմունքները։
🔸 Սոլֆեջիոյի սենյակը 6 ամիս առաջ հանձնվել է օգտագործման:
🔸 Այս գեղեցիկ փոփոխությունների արդյունքում ծնողները մեզ են վստահել ու աշակերտների թվի 50% աճ է նկատվել նախորդ տարվա 83-ի համեմատ, որը մեզ ոգեշնչում է ավելին անելու գյուղի զարգացման ու տաղանդների բացահայտման համար։
Այժմ ժամանակն է, որպեսզի միանանք ռեԱրմենիայի դրամահավաքին՝ կատարելու դպրոցի 4 դասասենյակների և միջանցքի վերանորոգումը, որը հնարավորություն կտա երեխաներին ապահովել նոր ու ավելի հարմարավետ դասասենյակներով՝ հարթելով նրանց ուղին դեպի մեծ բեմեր:
Սիրելի աջակիցներ
Ներկայացնում ենք «Ապրեցնենք արվեստն Արևշատում» ամբողջական հաշվետվությունը մինչև հունիսի 15 արված աշխատանքների վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին։
Օրեր առաջ վերաբացվեցին Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի՝ վերանորոգման կարիք ունեցող 4 դասասենյակները։
Ի դեպ՝ այս երաժշտական դպրոց են հաճախում նաև հարակից 11 համայնքների երեխաները, ու այստեղ գործում է տարածաշրջանի ազգային գործիքների ամենաակտիվ համույթներից մեկը։
Վայելե՜ք բացման միջոցառման ջերմ կադրերը:
Շնորհիվ Արևշատի երաժշտական դպրոցի աջակիցների՝ նախագծի իրականացման համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքվեց՝ ավելի քան 1․644․000 դրամ։
Արդեն շատ շուտով կմեկնարկեն երաժշտական դպրոցի՝ վերանորոգման կարիք ունեցող 4 դասասենյակների և միջանցքի վերանորոգման աշխատանքները։
Շնորհակա՜լ ենք յուրաքանչյուրիդ ամեն մի նվիրաբերության համար։
Մայիսի 6-ին Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի սաները ելույթ են ունեցել հանրահայտ երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի ու նրա աշակերտների համար: Համերգը նվիրված էր դպրոցի վերանորոգման նախագծին։
Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ուրախալի լուր։
Մաեստրո Արա Գևորգյանը մայիսի 6-ին, ժամը 13․30-ին համերգ-հանդիպում կունենա Արևշատի երաժշտական դպրոցի 11 գյուղերի սաների համար։ Համերգի ընթացքում կներեկայացվեն հայկական ժողովրդական գործիքների ստեղծման պատմություններ։
Համերգի վերջում աշակերտները հնարավորություն կունենան մաեստրոյից լսելու որակյալ արվեստագետ դառնալու գաղտնիքները և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։
Նոր շունչ՝ Արևշատի երաժշտական դպրոցին
Նպատակ: 3,862.69 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Angeline Kamalyan
425,000 AMD
⭐️ Ավագ Սիմոնյան
150,000 AMD
⭐️ Avetik Poghosyan
100,000 AMD
⭐️ " Կլար " Ամիրխանյան
96,000 AMD
⭐️ Concert Donations
77,000 AMD
Աջակիցներ
⭐️ Angeline Kamalyan
2 տարի առաջ⭐️ Razmik Zargarian
2 տարի առաջ⭐️ Avetik Poghosyan
2 տարի առաջKristina Dadayan
2 տարի առաջAnonymous
2 տարի առաջ