50.75 USD

 | Նպատակ 25,012.83 USD
Ակտիվ
|
Շրջակա միջավայր

Դիլիջանյան էկոճամբար

Եկեք միասին դարձնենք աշխարհը ավելի մաքուր և կանաչ:

"Աջակցություն կանանց և երեխաներին" ՀԿ

50.75

0.20 %

Մնացել է 1476 օր

Նպատակ: 25,012.83 USD

1

Նպատակ:25,012.83 USD

Էկոճամբարի 1-ին և 2-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 9,713,232 ՀՀ դրամ, իսկ նախագծով նախատեսված 10 քոթեջների կառուցման ընդհանուր նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ։

2

Նպատակ:50,025.66 USD

Էկոճամբարի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 19,426,464 ՀՀ դրամ, իսկ նախագծով նախատեսված 10 քոթեջների կառուցման ընդհանուր նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ։

3

Նպատակ:75,038.49 USD

Էկոճամբարի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 29,139,696 ՀՀ դրամ, իսկ նախագծով նախատեսված 10 քոթեջների կառուցման ընդհանուր նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ։

4

Նպատակ:100,051.32 USD

Էկոճամբարի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 38,852,928 ՀՀ դրամ, իսկ նախագծով նախատեսված 10 քոթեջների կառուցման ընդհանուր նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ։

5

Նպատակ:125,064.15 USD

Էկոճամբարի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ, ինչպես որ նախատեսված է նախագծի նախահաշվով ։

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Susanna Emmanuel

9,708 AMD

⭐️ EMIL GEVORGYAN

5,000 AMD

⭐️ EMIN GEVORGYAN

5,000 AMD

Աջակիցներ

⭐️ Susanna Emmanuel

2 օր առաջ
25 USD

⭐️ EMIL GEVORGYAN

12 օր առաջ
5,000 AMD

⭐️ EMIN GEVORGYAN

12 օր առաջ
5,000 AMD

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի կողմից ընդունված բանաձևի համաձայն՝ «Վերափոխենք մեր աշխարհը․ Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրով, հատուկ նշանակություն են ստացել էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը, որն էլ բերելու է էկոմշակույթի ձևավորմանը մեր երկրում։

Մինչդեռ «Դիլիջան ազգային պարկի» պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվում է, իսկ ոստիկանությունն այդ դեպքերի հիման վրա քրեական գործեր է հարուցում: Բայց, ցավոք, սովորույթի ուժը, որը դարձել է անհաղթահարելի ավանդույթ, չի անհետանում։ Իսկ ամենացավալին այն է, որ բնակիչները, բնության նկատմամբ իրենց սպառողական վերաբերմունքով, օրինակ են ծառայում իրենց երեխաներին։ Ու այդպես շարունակ՝ սերնդեսերունդ, ոչնչացնում են բնությունը՝ չգիտակցելով, որ ի վերջո դա հանգեցնելու է էկոլոգիական աղետի։

Այս համատեքստում էկոմշակույթի ձևավորումը մեր երկրում շատ կարևոր է, որովհետև կանխում է կլիմայական փոփոխությունների կործանարար ազդեցությունները և պաշտպանում է կենսաբազմազանությունը, նպաստում է բնական ռեսուրսների պահպանմանը և շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը՝ խրախուսելով պատասխանատու վարքագիծ և ստեղծելով կայուն ապագա բոլորիս համար։


ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Մեր բնապահպանական նախաձեռնությունը կարճաժամկետ հեռանկարում կարող է բարձրացնել շահառուների իրազեկվածությունը և ներգրավվածությունը՝ խթանելով պատասխանատու վարքագիծ։ Երկարաժամկետ հեռանկարում այն կնպաստի շրջակա միջավայրի որակի բարելավմանը, կենսաբազմազանության պահպանմանը և կլիմայական փոփոխությունների ազդեցության մեղմացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա ինչպես անհատների, այնպես էլ նախագծին առնչվող ոլորտների վրա՝ ապահովելով կայուն զարգացում։

Մեր նախագիծն արդեն իսկ գրանցել է դրական արդյունք։ Դա մեր «Էկոպատրուլ» թիմն է։

Էկոպատրուլ թիմը կազմված է 10 երեխաներից՝ անտառում մաքրման աշխատանքներ կատարելու և կտրված ծառերը հայտնաբերելու ու ազդարարելու/ահազանգելու համար։

Էկոպատրուլը, որպես նորարարական գաղափար, նույնիսկ արժանացել է մրցանակի։


ԽՆԴԻՐ

ԽՆԴԻՐԸ պայմանավորված է մեր երկրում ստեղծված անբարենպաստ էկոլոգիական իրավիճակով և հասարակության մեջ էկոլոգիական գիտակցության և էկոմշակույթի խիստ ցածր մակարդակով՝ հատկապես Տավուշի մարզի անտառածածկ տարածքների հարևանությամբ գտնվող համայնքների բնակչության շրջանում, ովքեր անտառը դարձրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը։ Այդ են վկայում «Դիլիջան ազգային պարկի» պահպանման ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքերը և ոստիկանության կողմից հարուցված բազմաթիվ քրեական գործերը, բայց, ցավոք, սովորույթի ուժը, որը դարձել է անհաղթահարելի ավանդույթ, չի անհետանում։ Իսկ ամենացավալին այն է, որ բնակիչները, բնության նկատմամբ իրենց սպառողական վերաբերմունքով, օրինակ են ծառայում իրենց երեխաներին ու այդպես շարունակ՝ սերնդեսերունդ ոչնչացնում են բնությունը՝ չգիտակցելով, որ ի վերջո դա հանգեցնելու է էկոլոգիական աղետի։

ԼՈՒԾՈՒՄ

Էկոլոգիական աղետի կանխարգելմանը և էկոլոգիական մշակույթի ձևավորմանը նպաստելու նպատակով մենք որոշել ենք ստեղծել արտադպրոցական ուսումնադաստիարակչական հարթակ՝ «Դիլիջանյան էկոճամբար», որը հնարավորություն կտա Տավուշի մարզի բոլոր համայնքների դպրոցականներին, համատեղելով հաճելին օգտակարի հետ, իրենց ամառային արձակուրդներն անցկացնել բնության գրկում և միաժամանկ, ոչ ֆորմալ կրթության միջոցով, ստանալ էկոկրթություն և էկոդաստիարակություն, հիմնված տեսական ու գործնական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացման վրա, որի արդյունքում նրանց մոտ բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքը կփոխակերպվի սիրո ու հոգատար վերաբերմունքի։ Այնուհետև նրանք, իրենց ստացած բնապահպանական գիտելիքներն ու սերը, կփոխանցեն իրենց ծնողներին և կնպաստեն էկոմշակույթի ձևավորմանը նրանց մոտ ևս:

Էկոճամբարի ստեղծման համար «Դիլիջան ազգային պարկը» մեզ հատկացրել է 5․000 քառ․մ տարածք՝ 60 տարով, որտեղ ուզում ենք կառուցել ճամբարի համար 10 քոթեջներ և ծավալել մեր բնապահպանական գործունեությունը։ Այն է՝

  1. Կազմակերպել ճամբարականների համար էկոկրթական տեսական ու գործնական պարապմունքներ,
  2. Կազմակերպել քայլարշավներ և մաքրման աշխատանքներ անտառում՝ ըստ գրաֆիկի,
  3. Կազմակերպել ճամբարականների հանգիստն ու ժամանցը,
  4. Տրամադրել սնունդ,
  5. Տրամադրել բժշկական ծառայություն։

ԹԻՄ

Էկոճամբարի գաղափարն առաջացել է «Աջակցություն կանանաց և երեխաներին» հասարակական կազմակերպության անդամների մոտ, ովքեր ուսուցիչներ են ու բժիշկներ։ Ես՝ Մանուշ Հովնանյանս, կազմակերպության հիմնադիր նախագահն եմ, ով վաղուց է բարձրաձայնում բնապահպանական խնդիրների մասին:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով՝ 

https://www.youtube.com/watch?v=eX7aO5bzEPs&ab_channel=TEDxTalks

https://www.facebook.com/profile.php?id=100008323001793

Էկոճամբար ծրագիրն իրականացվելու է մեր կազմակերպության հետևյալ անդամների կողմից։

1․ Մանուշ Հովնանյան՝ ծրագրի ղեկավար։

2․ Մելինե Ղարաքեշիշյան՝ ծրագրի հաշվապահ։

3․ Լուսինե Դավթյան՝ դասընթացավար, պարտականությունը՝ պրեզենտացիաների կազմում և տեսական դասընթացների վարում։

4․ Հերմինե Գիշյան՝ ուսուցիչ/դաստիարակ, պարտականությունները՝ ծրագրի մասնակիցների հանգստի ու ժամանցի և անտառային արշավների ու մաքրման աշխատանքների կազմակերպում։

5․ Լուսինե Հովսեփյան՝ ուսուցիչ/դաստիարակ, պարտականությունը՝ ծրագրի մասնակիցների հանգստի ու ժամանցի կազմակերպում, խաղերի, խմբակային երգերի ու պարերի ուսուցում։

6․ Վարդան Գևորգյան՝ ճամբարի բժիշկ։

ԲՅՈՒՋԵ

Ծրագրի ամբողջական բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հարց 1․ Որո՞նք են էկոճամբարի հիմնական արդյունքները։

Պատասխան 1․ Դիլիջանյան էկոճամբարի արդյունքներ են՝

  1. Էկոմշակույթի ձևավորում,
  2. Մաքուր շրջակա միջավայր,
  3. Պահպանված անտառներ,
  4. Ազգային պարկի ռեժիմի 0 խախտում,
  5. Ծառահատման քրեական գործերի 0 գրանցում,
  6. Ամեն գարուն՝ անվանական ծառատունկ։

Հարց 2․ Ովքե՞ր են էկոճամբարի հիմնական շահառուները։

Պատասխան 2․ Դիլիջանյան էկոճամբարի ուղղակի շահառուներն են Տավուշի մարզի երիտասարդները, իսկ անուղղակի շահառուներն են ընդհանրապես ողջ մարզի բնակչությունը և մասնավորապես "Դիլիջան ազգային պարկն" ու ոստիկանությունը։

50.75 USD

 | Նպատակ 25,012.83 USD
Ակտիվ
|
Շրջակա միջավայր

Դիլիջանյան էկոճամբար

Եկեք միասին դարձնենք աշխարհը ավելի մաքուր և կանաչ:

"Աջակցություն կանանց և երեխաներին" ՀԿ

50.75

0.20 %

Մնացել է 1476 օր

Նպատակ: 25,012.83 USD

1

Նպատակ:25,012.83 USD

Էկոճամբարի 1-ին և 2-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 9,713,232 ՀՀ դրամ, իսկ նախագծով նախատեսված 10 քոթեջների կառուցման ընդհանուր նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ։

2

Նպատակ:50,025.66 USD

Էկոճամբարի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 19,426,464 ՀՀ դրամ, իսկ նախագծով նախատեսված 10 քոթեջների կառուցման ընդհանուր նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ։

3

Նպատակ:75,038.49 USD

Էկոճամբարի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 29,139,696 ՀՀ դրամ, իսկ նախագծով նախատեսված 10 քոթեջների կառուցման ընդհանուր նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ։

4

Նպատակ:100,051.32 USD

Էկոճամբարի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 38,852,928 ՀՀ դրամ, իսկ նախագծով նախատեսված 10 քոթեջների կառուցման ընդհանուր նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ։

5

Նպատակ:125,064.15 USD

Էկոճամբարի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ քոթեջների կառուցման նախահաշիվը կազմում է 48,566,160 ՀՀ դրամ, ինչպես որ նախատեսված է նախագծի նախահաշվով ։

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Susanna Emmanuel

9,708 AMD

⭐️ EMIL GEVORGYAN

5,000 AMD

⭐️ EMIN GEVORGYAN

5,000 AMD

Աջակիցներ

⭐️ Susanna Emmanuel

2 օր առաջ
25 USD

⭐️ EMIL GEVORGYAN

12 օր առաջ
5,000 AMD

⭐️ EMIN GEVORGYAN

12 օր առաջ
5,000 AMD