293.93 EUR

 | Նպատակ 32,551.61 EUR
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

Բասկետբոլային դաշտ Դիլիջանի համար

Սպորտը միավորելու և ոգեշնչելու կարողությամբ ուժ է

Դիլիջանի քաղաքային զբոսայգին | Դիլիջան Դեվելոփմենթ Հիմնադրամ

293.93

0.90 %

Մնացել է 127 օր

Նպատակ: 32,551.61 EUR

1

Նպատակ:32,551.61 EUR

Հիմքերի նախապատրաստում, հողամասերի պլանավորում: Ճանապարհային ցանցով ամրացված բետոնե հիմքի կառուցվածք: Ռետինապատ ծածկույթով կառուցվածք: Նշագծման սարք: h = 3,3 մ բարձրությամբ ցանցային ցանկապատի կառուցում: Օժանդակ կոնստրուկցիայով կրող բասկետբոլի զամբյուղներ: Նյութերի առաքում, բեռնում և բեռնաթափում:

2

Նպատակ:41,534.12 EUR

Եզրաքարերի ռեալիզացում: Մայթի սալերի ռեալիզացում: Լամպերի սյուների ռեալիզացում: Լուսատուների ռեալիզացում: Էլեկտրամոնտաժման և շահագործման աշխատանքներ:

3

Նպատակ:53,469.19 EUR

Տեսահսկման համակարգի ներդրում: ԱԱՀ 20%:

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Marie Ulikhanyan

40,425 AMD

⭐️ Ruslan Shakirov

20,781 AMD

⭐️ Astghik Hakobyan

10,000 AMD

⭐️ Юрий Харченко

8,086 AMD

⭐️ Anush Davtyan

5,000 AMD

Աջակիցներ

⭐️ Ruslan Shakirov

8 ժամ առաջ
50 EUR

⭐️ Astghik Hakobyan

ամիս առաջ
10,000 AMD

Iurii Shabalin

2 ամիս առաջ
1,000 AMD

Grant Babasyan

2 ամիս առաջ
1,000 RUB

Անանուն աջակից

2 ամիս առաջ
9,500 AMD

Դիլիջանը մարզական ենթակառուցվածքների խիստ պակաս ունի։ Առկա հրապարակներում բոլորը ֆիզիկապես չեն կարող տեղավորվել: 

Միաժամանակ հասարակության մեջ աճում է սպորտի, հատկապես թիմային խաղերի նկատմամբ հետաքրքրությունը։ Օրեցօր ավելի ու ավելի շատ երեխաների ենք տեսնում խաղահրապարակներում։

Այս հետաքրքրությունը խթանելը նշանակում է մեր երեխաներին և մեր ողջ հասարակությանը հզորանալու հնարավորություն տալ: Քանի որ իրական ուժը միասնության մեջ է, և ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես սպորտը, որտեղ բոլորը խոսում են նույն լեզվով:

«Առաջնահերթ» սպորտային գոտիների հարցով դիլիջանցիների հետ իրականացված քննարկումների արդյունքներով սկսում ենք միջոցներ հավաքագրել բասկետբոլային դաշտի կառուցման և սարքավորումների համար։

Միացե՛ք մեզև մենք միասին Դիլիջանի և Հայաստանի մարզաշխարհը կընդլայնենք՝ բասկետբոլի մի ամբողջ դաշտով:

Ձեր կատարած յուրաքանչյուր ներդրում, անկախ չափից, մեզ ավելի է մոտեցնում մեր նպատակին: 

Դիլիջանի մարզական համայնքը բացօթյա տարածքում ակտիվ ժամանցի համար մատչելի տարածքների խիստ կարիք ունի։ Քաղաքը ներկայումս չի կարողանում բավարարել այս պահանջարկը:

Մարդիկ փորձում են ինքնուրույն լուծել այս խնդիրը՝ իրար մեջ պայմանավորվելով հրապարակ մուտք գործելու միակ հասանելի ժամի մասին։ Ցավոք, սա միշտ չէ, որ հնարավորություն է տալիս խուսափել կոնֆլիկտներից։

Երեխաները իրավիճակից դուրս են գալիս հատկապես վտանգավոր ձևով։ Խաղի համար նրանք օգտագործում են մայրուղիները, լքված խաղահրապարակներն ու վթարային վիճակում գտնվող հին մարզահրապարակները։ 

Սա լրացուցիչ սպորտային տարածքներ ստեղծելու և առկաներն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացնում:

Մենք նախատեսում ենք բարեկարգել Դիլիջանի քաղաքային զբոսայգում լքված սթրիթբոլի դաշտը։ Այժմ այն շատ վատ վիճակում է՝ կոտրված ասֆալտածածկ, լուսավորության բացակայություն․ առկա է միայն մեկ բասկետբոլի օղակ։

Մեր նախագծի շրջանակներումնախատեսում ենք ընդլայնել այս խաղադաշտը ռետինե մակերեսով լիարժեք բասկետբոլային դաշտի՝ ավելի անվտանգ խաղալու զոնա ստանալուհամար: 

Դիլիջանցիները, մասնակցելով մատչելի սպորտի խնդրի շուրջ հանրային քննարկումներին, պատրաստ են մասնակցել դրամահավաքին։ Իսկ ապագայում առաջարկում են ինքնուրույն կազմակերպել Դիլիջանի գավաթի խաղարկությունը, և նոր վայրում անցկացնել Հայաստանի այլ քաղաքների սիրողական թիմերի մասնակցությամբ մրցումներ։

Դիլիջանում հանրային սպորտային տարածքի կազմակերպման և կառավարման դրական փորձ ունենք։ 2022 թվականին նախաձեռնեցինք Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերակառուցման հայեցակարգը, որի տարածքում դոնորի աջակցությամբ արդեն իսկ իրականացվել է ունիվերսալ մարզահրապարակի կառուցումը։ Նրա համբավը հստակ ցույց է տալիս այս դրամահավաքի արդիականությունը: 

Բասկետբոլի հանրամատչելի դաշտը թույլ կտա բացօթյա սպորտի բոլոր տարիքի ավելի շատ սիրահարների զբաղվել նման ոճի սպորտաձևերով: Սա նշանակում է, որ Դիլիջանի հասարակական կյանքը կդառնա ավելի ակտիվ և հագեցած։ 

Բասկետբոլային դաշտի կառուցման հիմնական ազդեցությունը քաղաքի բնակիչների կյանքի որակի բարելավումն է` սպորտի զարգացման և տեղի մարզիկների աջակցման միջոցով: Հրապարակը կդառնա աշխույժ վայր, որը կօգնի համախմբել համայնքը և խթանել ակտիվ ապրելակերպը: 

Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ մարզական համայնքի յուրաքանչյուր անդամ կարողանա ազատորեն զբաղվել իր սիրելի սպորտաձևով ապահով միջավայրում և պատշաճ կերպով հագեցած տարածքում: 

Դրամահավաքի մասով քարոզարշավը պետք է ավարտվի 8 ամսից։

Իրականացման ժամկետը կտևի աշխատանքի մեկնարկից սկսած 90 օր։ Մենք ակնկալում ենք, որ հրապարակի վերակառուցումը կավարտվի մինչև հաջորդ տաք սեզոնը:

Քաղաքային զբոսայգին, որը կունենա բասկետբոլային դաշտ, Դիլիջանի հիմնական հանրային տարածքն է, քաղաքի բնակիչների և հյուրերի հանգստի և հաղորդակցության հայտնի վայր: Այստեղ արդեն կան որոշ օբյեկտներ, որտեղ բոլոր տարիքի մարդիկ կարող են զվարճանալ և հետաքրքիր ժամանակ անցկացնել:

Այս վայրում գտնվող բասկետբոլային դաշտը կդառնա գրավչության նոր կետ՝ դարձնելով քաղաքային կյանքն ավելի պայծառ, իսկ համայնքն՝ ավելի ուժեղ: Դիլիջանի բնակիչներն ու հյուրերը պետք է ունենան հասանելի սպորտային ենթակառուցվածքի ընտրություն և առողջ ապրելակերպ վարելու հնարավորություն հարմարավետ և ապահով միջավայրում։

Բոլորին հրավիրում ենք մասնակցելու այս կարևոր նախաձեռնությանը։ Ձեր կողմից ցանկացած նվիրատվություն հսկայական ներդրում է Դիլիջանի զարգացման և համայնքի հզորացման գործում,քանզի միասին ենք իրապես ուժեղ և կարող ենք ազդել ապագայի վրա:

Այգու բարեկարգման նախագծի մասին ավելին կարող եք իմանալ նախագծի կայքում: Սպորտը միավորելու և ոգեշնչելու կարողությամբ ուժ է։ 

Բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ:

293.93 EUR

 | Նպատակ 32,551.61 EUR
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

Բասկետբոլային դաշտ Դիլիջանի համար

Սպորտը միավորելու և ոգեշնչելու կարողությամբ ուժ է

Դիլիջանի քաղաքային զբոսայգին | Դիլիջան Դեվելոփմենթ Հիմնադրամ

293.93

0.90 %

Մնացել է 127 օր

Նպատակ: 32,551.61 EUR

1

Նպատակ:32,551.61 EUR

Հիմքերի նախապատրաստում, հողամասերի պլանավորում: Ճանապարհային ցանցով ամրացված բետոնե հիմքի կառուցվածք: Ռետինապատ ծածկույթով կառուցվածք: Նշագծման սարք: h = 3,3 մ բարձրությամբ ցանցային ցանկապատի կառուցում: Օժանդակ կոնստրուկցիայով կրող բասկետբոլի զամբյուղներ: Նյութերի առաքում, բեռնում և բեռնաթափում:

2

Նպատակ:41,534.12 EUR

Եզրաքարերի ռեալիզացում: Մայթի սալերի ռեալիզացում: Լամպերի սյուների ռեալիզացում: Լուսատուների ռեալիզացում: Էլեկտրամոնտաժման և շահագործման աշխատանքներ:

3

Նպատակ:53,469.19 EUR

Տեսահսկման համակարգի ներդրում: ԱԱՀ 20%:

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Marie Ulikhanyan

40,425 AMD

⭐️ Ruslan Shakirov

20,781 AMD

⭐️ Astghik Hakobyan

10,000 AMD

⭐️ Юрий Харченко

8,086 AMD

⭐️ Anush Davtyan

5,000 AMD

Աջակիցներ

⭐️ Ruslan Shakirov

8 ժամ առաջ
50 EUR

⭐️ Astghik Hakobyan

ամիս առաջ
10,000 AMD

Iurii Shabalin

2 ամիս առաջ
1,000 AMD

Grant Babasyan

2 ամիս առաջ
1,000 RUB

Անանուն աջակից

2 ամիս առաջ
9,500 AMD