11,260 AMD

 | Նպատակ 3,764,990 AMD
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

AWS Community Day Armenia 2024

Uniting Minds, Amplifying Impact: Your Cloud Journey Starts in this Community ~

AWS User Group Armenia

11,260

0.30 %

Մնացել է 10 օր

Նպատակ: 3,764,990 AMD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Igor Sharfmesser

9,708 AMD

⭐️ Yousef Debaz

776 AMD

⭐️ Johan M

776 AMD

Աջակիցներ

⭐️ Igor Sharfmesser

15 օր առաջ
25 USD

⭐️ Yousef Debaz

15 օր առաջ
2 USD

⭐️ Johan M

2 ամիս առաջ
2 USD

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ


Դիմավորեք կովկասյան տարածաշրջանի առաջին AWS Community Day միջոցառումը՝ կազմակերպված AWS User Group Armenia-ի կողմից հենց AWS-ի հովանավորությամբ։

Այն կմիավորի cloud տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին և ոլորտի մասնագետներին՝ նորարարության, կապերի հաստատման և գիտելիքներ ձեռքբերելու շուրջ մեկ օր անցկացնելու համար: Միացե՛ք մեզ՝ միասին ուժեղացնելու համայնքը և ձևավորելու cloud տեխնոլոգիաների ապագան Հայաստանում:


ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ


Միջոցառման նպատակն է վերափոխել Հայաստանի տեխնոլոգիական լանդշաֆտը՝ 500+ մասնակցի համար տրամադրելով սովորելու անգնահատելի փորձ, կապեր հաստատելու և կարիերայի աճի հնարավորություններ։ Կենտրոնանալով FinOps, MLOps և անվտանգության վրա՝ մենք ձգտում ենք ստեղծել ուժեղ տեխնոլոգիական էկոհամակարգ, որն աջակցում է աճին և նորարարությանը: Նախորդ տարվա AWS User Group Armenia-ի կազմակերպած միջոցառումները հաջողությամբ ներգրավվեցին հարյուրավոր մասնակիցների՝ բարձրացնելով տեղական փորձագիտական մակարդակը և ստեղծելով ամուր համայքային կապեր։


ԽՆԴԻՐ


Հայաստանի տեխնոլոգիական հանրությունը ունի մասնագիտական զարգացման և համաշխարհային շուկայի հետ կապեր ստեղծելու ու դուրս գալու հնարավորությունների պակաս։ Այս միջոցառումը կազմակերպվում է ՝ բարձրորակ դասընթացների, կապերի հաստատման և գիտելիքների փոխանակման հրատապ անհրաժեշտությունը հաշվի առնելով, և միտված է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելուն: Նախորդ տարիները ցույց տվեցին նման նախաձեռնությունների աճող պահանջարկը՝ ընդգծելով բարձր մակարդակի միջոցառումների պարբերական անցկացման անհրաժեշտությունը։


ԼՈւԾՈւՄ


Որպես լուծում՝ առաջարկում ենք անցկացնել համայնքակենտրոն ընդգրկուն միջոցառում, որը կներառի փորձագետների կողմից անցկացվող աշխատաժողովներ, գործնական պարապմունքներ և գործարար կապերի հաստատման նիստեր: Մենք կօգտագործենք տեղական և միջազգային փորձն՝ արդիական և արդյունավետ բովանդակություն ապահովելու համար: Մեզ անհրաժեշտ ռեսուրսները ներառում են ֆինանսավորում միջոցառման անցկացման վայրի, մարքեթինգի ու բանախոսների վճարման, ինչպես նաև կամավորներին աջակցելու համար: AWS-ի շնորհիվ՝ մենք կապահովենք միջոցառման համապատասխանությունը համաշխարհային չափանիշներին ու մասնակիցների համար աննախադեպ փորձառությունը:


ԹԻՄ


Մեր թիմը, AWS UG Armenia-ի ղեկավար Քրիստինե Արմիյանցի գլխավորությամբ, բաղկացած է այնպիսի փորձագետներից, ինչպիսիք են Էլեն Եղիազարյանը (գրաֆիկական դիզայներ և կոնտենտ մենեջեր), Տիգրան Գևորգյանը (AWS Օգտատերերի Խմբի հիմնական թիմի անդամ, բանախոսների համակարգող), Լինա Ադամյանը (սննդի և կամավորների համակարգող), Հովհաննես Միքայելյանը (տեխնիկական ղեկավար, բանախոսների համակարգող), Գայանե Մարտոյանը (միջոցառման համակարգող), Հենրիկ Արմենակյանը (Frontend ինժեներ), Բագրատ Հարությունյանը (բանախոսների նախապատրաստող) և Վահե Մոմջյանը (համակարգող, բանախոսների ընտրող և նախապատրաստող): Տեղեկատվական տեխնոլոգիաների, միջոցառումների պլանավորման, բանախոսների հետ աշխատանքի և AWS տեխնոլոգիաների ոլորտում մեր բոլորիս մեծ փորձը կնպաստի AWS Community Day Armenia 2024-ի հաջողությունը:


ԲՅՈւՋԵ


Բյուջեին մանրամասն կարող եք ծանոթանալ փաստաթղթում։


ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ


Հ․ Ինչպե՞ս է օգտագործվելու իմ նվիրատվությունը։

Պ․ Նվիրատվություններն ուղղվելու են միջոցառման լոգիստիկայի, մարքեթինգային ծառայությունների, մասնակիցների համար միջոցառման հուշանվերների ձեռքբերման և բանախոսների վճարների ծախսերին՝ բոլոր ներկաներին բարձրորակ փորձառությամբ ապահովելու համար

Հ․ Կարո՞ղ եմ կամավորագրվել միջոցառմանը։

Պ․ Իհարկե՛։ Մենք բաց ենք բոլոր կամավորների համար, որոնք պատրաստ են օգնել միջոցառմանը տարբեր հարցերով։ Խնդրում ենք մանրամասների համար կապվել մեզ հետ։

Հ․ Որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունենալու միջոցառումը։

Պ․ «AWS Community Day Armenia 2024» տեղի կունենա 2024թ․ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Հ․ Ինչպե՞ս կարող եմ մասնակցել։

Պ․ Միջոցառումն ԱՆՎՃԱՐ Է, սակայն գրանցվելը պարտադիր է։ Գրանցման համար անցե՛ք հղումով՝ https://www.meetup.com/aws-user-group-armenia/events/302016562/?utm_medium=referral&utm_campaign=share-btn_savedevents_share_modal&utm_source=link














11,260 AMD

 | Նպատակ 3,764,990 AMD
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

AWS Community Day Armenia 2024

Uniting Minds, Amplifying Impact: Your Cloud Journey Starts in this Community ~

AWS User Group Armenia

11,260

0.30 %

Մնացել է 10 օր

Նպատակ: 3,764,990 AMD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Igor Sharfmesser

9,708 AMD

⭐️ Yousef Debaz

776 AMD

⭐️ Johan M

776 AMD

Աջակիցներ

⭐️ Igor Sharfmesser

15 օր առաջ
25 USD

⭐️ Yousef Debaz

15 օր առաջ
2 USD

⭐️ Johan M

2 ամիս առաջ
2 USD