543.74 USD

 | Նպատակ 3,347.67 USD
Ակտիվ
|
Արվեստ և մշակույթ

Աշոցքի սարահարթի ամրոցաշինություն

Միասին բացահայտենք պատմության գանձերը և մեզ

Հայկական մշակութային լանդշաֆտ ՀԿ

543.74

16.24 %

Մնացել է 42 օր

Նպատակ: 3,347.67 USD

1

Նպատակ:3,347.67 USD

Սարքավորումների ձեռք բերում

2

Նպատակ:9,785.49 USD

Մասնագետների աշխատանքի դիմաց վճար

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Anzhela Tadevosyan

73,000 AMD

⭐️ Anna Matevosyan

20,000 AMD

⭐️ Դիանա Աբրահամյան

5,000 AMD

⭐️ Արուս Մկրտչյան

5,000 AMD

⭐️ Արուս Մկրտչյան

5,000 AMD

Աջակիցներ

⭐️ Դիանա Աբրահամյան

ամիս առաջ
5,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
40,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
1,000 AMD

⭐️ Արուս Մկրտչյան

ամիս առաջ
5,000 AMD

⭐️ Anzhela Tadevosyan

ամիս առաջ
73,000 AMD

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աշոցքի սարահարթը ունի թաքնված գանձեր, որոնց միջոցով մենք կարող ենք բացահայտել մեր նախնիների ապրելակերպը, մշակույթը և բնության գեղեցկությունը։ Այս տարածքը լուրջ ամրոցային համակարգ ունի, որը մեր թիմը Ձեր օգնությամբ կարող է բազմակողմանի ուսումնասիրել և ներկայացնել գիրք–ալբոմի տեսքով։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի ավարտին ունենալու ենք պատմամշակույթային ուղղություն Աշոցքում, որը կարծում ենք կարող է խթանել ներքին և արտաքին զբոսաշրջիկների այցը Շիրակի մարզ։ Մեր թիմի աշխատանքը Ձեզ հասանելի կլինի գիրք–ալբոմի տեսքով, եթե Ձեր այցելությունը անհնար է։ Միասին մենք կարող ենք ի հայտ բերել Աշոցքի իրական պատմությունը ու մշակութային արժեքները` ապահովելով․

  • գիտահանրամատչելի տեղեկատվության ստեղծում,
  • փաստագրում եւ պահպանում հնավայրի առկա տեղեկատվության, օբյեկտների,
  • կրթական եւ գիտական ոլորտի նոր թեմայի վերհանում:


ԽՆԴԻՐ

Թեպետ Աշոցքի սարահարթի բնավայրերում կատարվել են հնագիտական ուսումնասիրություններ /մեծ Սեպասար, Ջրաձոր, Աղվորիկ, Հողմիկ և այլն/, սակայն Աշոցքի սարահարթը որպես մեկ միասնական պատմա–մշակութային գոտի առանձին ուսումնասիրության թեմա երբևէ չի դարձել։ Ցայսօր անաղարտ մնացած բրոնզ–երկաթեդարյան հնավայրերը տարիների ընթացքում գյուղատնտեսական և ճանապարհաշինարարական աշխատանքների հետևանքով հետզհետե վերանում ու փոշիանում են։ Ուստի մեր պատմությունը հարկավոր է բացահայտել, ֆիքսել ու պահպանել։

Ձեր աջակցության շնորհիվ մենք կարող ենք ձևավորել Աշոցքի սարահարթի նոր ընկալում կրթամշակութային առումով, ինչպես նաև ստեղծել որակյալ կոնտենտ տարածաշրջանի վերաբերյալ զբոսաշրջիկների, տուրիստական, արշավական եւ հնագիտական խմբերի/կազմակերպությունների համար։


ԼՈՒԾՈՒՄ

Մեր թիմը նախատեսում է միջմասնագիտական մոտեցմամբ կատարել ուսումնասիրություն Աշոցքի սարահարթում, այդ թվում`

  • Հին քարտեզների, մատենագիտական և արբանյակային տվյալների հավաքագրում
  • Դաշտային աշխատանքների միջոցով հուշարձաննների նույնականացում և տեղայնացում
  • Լուսանկարահանում և օդանկարահանում
  • Հուշարձանների և դրանց լանդշաֆտների թվայնացում և մոդելավորում (օրտո–ֆոտո պլանների, DSM և KMZ ֆայլերի պատրաստում)
  • Քարտեզագրում /GIS/, հանույթների և հատակագծերի կազմում

Աշխատանքների արդյունքում ստացված գիրք–ալբոմը կլինի հասանելի մեր բարերարներին, ինչպես նաև կօգտագործվի աշխատաժողովներին, կրթական սեմինարներին և կտրամադրվի ՀՀ պետական ու համայնքների (Շիրակի մարզ) գրադարաններին։

ԹԻՄ

Մեր թիմը բաղկացած է պատմաբաններից, հնագետներից և տեխնիկական անձնակազմից։ Թիմի ղեկավարումը իրականացնում է Լևոն Մկրտչյանը /https://orcid.org/0000-0003-2221-4766

Նմանատիպ ծրագիր իրականացվել է Արցախում, որի արդյունքում փաստագրվել և տպագրվել են երկու գիրք–վերլուծություն (Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները, Արցախի մեգալիթյան մշակույթը)։

Աշխատանքների ամբողջ ընթացքում մեր թիմը համագործակցելու է հետևյալ կառույցների հետ՝

  • Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, 
  • Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ։

ԲՅՈՒՋԵ

Առաջին փուլում մեր թիմին անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա՝ ժամանակակից մեթոդներով աշխատելու համար։ Առաջին փուլի ֆինանսավորումը կազմում է 1,300,000 ՀՀ դրամ։

Երկրորդ փուլում՝ թիմի մասնագետների դաշտային այցելությունները կազմակերպելու համար տրանսպորտային ծախսեր, ինչպես նաև փաստագրման և գիրք–ալբոմի համար նյութի հավաքագրման նպատակով թիմակիցների աշխատավարձ։ Երկրորդ փուլի ֆինանսավորումը կազմում է 2,500,000 ՀՀ դրամ։

Բյուջեի բացվածքն՝ այստեղ:


543.74 USD

 | Նպատակ 3,347.67 USD
Ակտիվ
|
Արվեստ և մշակույթ

Աշոցքի սարահարթի ամրոցաշինություն

Միասին բացահայտենք պատմության գանձերը և մեզ

Հայկական մշակութային լանդշաֆտ ՀԿ

543.74

16.24 %

Մնացել է 42 օր

Նպատակ: 3,347.67 USD

1

Նպատակ:3,347.67 USD

Սարքավորումների ձեռք բերում

2

Նպատակ:9,785.49 USD

Մասնագետների աշխատանքի դիմաց վճար

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Anzhela Tadevosyan

73,000 AMD

⭐️ Anna Matevosyan

20,000 AMD

⭐️ Դիանա Աբրահամյան

5,000 AMD

⭐️ Արուս Մկրտչյան

5,000 AMD

⭐️ Արուս Մկրտչյան

5,000 AMD

Աջակիցներ

⭐️ Դիանա Աբրահամյան

ամիս առաջ
5,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
40,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
1,000 AMD

⭐️ Արուս Մկրտչյան

ամիս առաջ
5,000 AMD

⭐️ Anzhela Tadevosyan

ամիս առաջ
73,000 AMD