Առաքելություն՝ փրկելու կյանքեր պատերազմում, երբ ավելի հեշտ է ոչնչացնելը, քան փրկելն ու բուժելը
Մնացել է 6 օր
Նպատակ: 9,270.47 USD
1
2
3
4
5
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Armen Aboulian
194,165 AMD
⭐️ Lucine KARJIAN
194,165 AMD
⭐️ pem palacol
194,165 AMD
⭐️ Vatche Derderian
194,165 AMD
⭐️ Madeleine Malayan
155,331 AMD
Աջակիցներ
⭐️ Madeleine Malayan
9 օր առաջTigran Antonyan
20 օր առաջMarina Danoyan
21 օր առաջArevik Avanesyan
22 օր առաջԱնանուն աջակից
ամիս առաջՖիլմերի միջոցով իրականությունը պատմելը իմ ուժն է և այս կյանքում իմ կոչումը։ Ավելի քան մեկ տասնամյակ է, որ ես կինոարվեստի միջոցով պատմում եմ Արցախի, իմ ժողովրդի անցած փորձությունների և իր հայրենի հողի վրա մարդու ապրելու արդար իրավունքի մասին։ Ամեն ստեղծված ֆիլմ ինձ հնարավորություն և ուժ է տալիս ստեղծելու հաջորդ ֆիլմը։
Ամեն ֆիլմի ստեղծումը մի նոր մարտահրավեր է իմ և իմ թիմի հա��ար, որոնց հաղթահարումը զուգորդվում է թե՛ անձնական և թե մասնագիտական աճով։
Հետապնդելով իմ նպատակը ես կարողացել եմ ստեղծել բարձրորակ ֆիլմեր՝ ընդգրկելով հայ և միջազգային անվանի ու տաղանդավոր դերասանների։
Համագործակցությունը տաղանդավոր արվեստագետների և լավագույն մասնագետների հետ՝ աշխարհի տարբեր անկյուններից, ես ջանում եմ ստեղծել ֆիլմեր, որոնք անդրադառնում են համամարդկային այնպիսի հասկացություններին, ինչպիսիք են՝ խիզախությունը, հաստատակամությունը և գլխավորապես՝ խաղաղությունն ու հույսը։
Իմ ստեղծագործական ճանապարհին իմ նպատակը հստակ է՝ ֆիլմերի ազդեցիկ ուժի միջոցով խոսքի իրավունքից զրկված մարդուն ձայնի իրավունքի տալն է։ Մարդուն, ով մենակ է մնացել իր տառապանքի հետ՝ աշխարհի առաջ։ Ես նաև մի փափագած երազանք ունեի՝ ֆիլմերի միջոցով աշխարհի քարտեզի վրա ցույց տալ Արցախը։
Պատերազմն իմ մտքերում սկսվել է, երբ ես դեռ 9-10 տարեկան էի․ 90-ականներին ես և իմ սերնդակիցները ստիպված եղանք անցնել պատերազմի հետ մեկտեղված սովի ու գոյության պայքարի միջով։
Ցավոք, ես ականատես դարձա Արցախյան պատերազմի մեկ այլ փուլին 2020 թ․ սեպտեմբերին։ Ես ապրեցի այնպիսի դժոխային 38 օրեր, որ անջնջելի հետք թողեցին իմ մտքերում և պարբերաբար պտտվում են իմ գլխում․․․
Այս ընթացքում ես հանդիպեցի վճռական մարդկանց, ովքեր Արցախում էին կյանքեր փրկելու առաքելությամբ: Նրանց մարդասիրական անվերապահ նվիրումը հանդիսացավ ազդակը՝ ստեղծելու «20 20-Ի ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ» ֆիլմի պատմությունը, որի թեման, ընդհանուր առմամբ, համամարդկային է և դեպքերը կարող են տեղի ունենալ աշխարհի ցանկացած անկյունում։
-Ջիվան Ավետիսյան
Առաքելություն՝ փրկելու կյանքեր պատերազմում, որտեղ ավելի հեշտ է ոչնչացնել, քան փրկելը։
«20 20-ի Հրեշտակները» ֆիլմը իրական պատմություն է՝ հիմնված ավելի քան քառասուն բժիշկների հիշողությունների և անձնական պատմությունների վրա: Այս պատերազմը ստիպում է նրանց կասկածի տակ դնել իրենց պատկերացումները իրականության, աշխարհի և գուցե նույնիսկ նրանց համոզմունքների մասին: Նրանցից ոմանք մասնակից են Արցախյան առաջին պատերազմին և երեսուն տարի դադարից հետո բռնկված 44-օրյա պատերազմին կրկին մեկնեցին Արցախ։ Նրանցից շատերը Արցախ էին եկել աշխարհի տարբեր ծայրերից, իսկ հարյուրավորները անտրտունջ աշխատում էին թիկունքում՝ հավաքագրելով և Արցախ ուղարկելով դեղորայք, սարքավորումներ ու պարագաներ։ Տարբեր ճակատագրեր և երազանքներ ունեցող այս մարդիկ համախմբվում են մեկ հիմնական գաղափարի և առաքելության շուրջ, այն է՝ փրկել կյանքեր։
Այս ֆիլմը պատմում է բազում կյանքեր փրկած բժիշկների, բուժաշխատողների անձնվեր պայքարի, նրանց քրտնաջան աշխատանքի, համառության մասին՝ պատերազմի օրերին, երբ նրանց կյանքին, ամեն արձակած շնչին սպառնում է մահվան վտանգը, բայց․․․ անձնական վախերին դիմակայելու նրանց կարողությունը, վիրավորներին հնարավորինս արագ օգնություն ցուցաբերելու նրանց վճռականությունը, քաջությունն ու համառ պայքարը վեր են ամեն ինչից.․․ նրանք համարձակվում են գնալ հոսանքին հակառակ՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար։
«20 20-ի Հրեշտակները» պարզապես միայն բժիշկների մասին պատմություն չէ։ Այն հազարավոր մարդկանց և կործանված ճակատագրերով երիտասարդ զինվորների պատմություն է, ում մասին մենք պատմում ենք բժիշկների անցած փորձությունների միջոցով՝ խտացնելով նրանց անձնական առանձահատուկությունները չորս կերպարներում:
Ֆիլմում պատերազմի գիծը վառ արտահայտելու միջոցը թե՛ արյունն է, թե՛ սպիտակ խալաթը և կինը՝ որպես մարդկության անդրդվելիության մարմնացում։ Ավելին, ֆիլմում կին բժիշկները մարմնավորումն են Մայր Երկիրը, ով կորցնում է որդուն, ամուսնուն և եղբորը։
Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց բազմաթիվ երիտասարդ կյանքեր՝ նրանց դարձնելով նորագույն զինատեսակների զոհ։ Բժիշկների համար այդ իրականությունը վերածվում է դժոխքի․ նրանք ականատեսն են լինում բազում մահերի ու տառապանքի, իսկ նրանց գոյությունը դառնում է մղձավանջ։
Հակամարտության ամենաթեժ կետերում հայտնվող տաքարյուն զինվորական բժիշկը բախվում է իր ճակատագրին՝ հաջորդ վայրկյանի գոյության անորոշությամբ, այն ժամանակ, երբ պատերազմի մեկ այլ ճակատում նրա համառ և անձնազոհ որդին անցնում է տարբեր փորձությունների միջով՝ բախվելով սեփական վախերին, հաղթահարելով ընկերոջ կորստի ցավը։ Միաժամանակ հրամանատարը վերադառնում է իր հայրական գյուղ՝ միանալով ազատագրական պայքարին, իսկ բժիշկը և իր թիմը, հաստատվելով պատերազմի ամենախոցելի կետերից մեկում, անում են անհավանականը՝ մահվան ճիրաններից հարյուրավոր զինվորների փրկելու և կյանք վերադարձնելու համար։
Այս «հրեշտակների» պատմությունը վկայությունն է տարբեր ճակատագրեր և երազանքներ ունեցող մարդկանց զոհաբերության և արիության մասին, ովքեր համախմբվում են մեկ առաքելության շուրջ, այն է՝ փրկել կյանքեր։
«20 20-ի Հրեշտակները» կառուցված է չորս տարբեր մասերից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է առանձին պատմություն մարդկանց մասին, ովքեր պատերազմի սարսափներին զուգահեռ պայքարում էին՝ փրկելու կյանքեր։ Այս հիմնական պատմություններին զուգահեռ մեկնվում է Արցախյան առաջին պատերազմի մասին պատմող հիշողության գիծը, որը նուրբ թելով կապում է ֆիլմի հերոսներին՝ հանդիսանալով նրանց ներքին ընդվզումը իրականության հետ։
Ձայն
Ֆիլմի յուրանքաչյուր բաժինը ունի տարբեր գունապնակներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է տվյալ բաժնի գործողությունների զգացմունքային ֆոնին:
Առաջին մաս
Երկրորդ մաս
Երրորդ մաս
Չորրորդ մաս
Հետհայաց
Մենք հաջողությամբ կարողացել ենք ապահովել ֆիլմի զարգացման փուլի համար անհրաժեշտ 39,000 ԱՄՆ դոլարը։
Ֆիլմի ստեղծման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանյան քույր գործընկեր «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը, արտադրող՝ ԼայֆԹրի Փիքչըրզ ՍՊԸ-ն, ԱՄՆ-ում գործող «Արցախ» արվեստի և մշակութային հիմնադրանամը։
Ֆիլմի ստեղծման զարգացման փուլի համար 1,5 մլն. ՀՀ դրամի (մոտ 3,750 ԱՄՆ դոլար) չափով արդեն իսկ իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը (այժմ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ)։
Ֆիլմի արտադրության փուլի համար հայաստանյան կողմի բյուջեն կազմում է 550,000 ԱՄՆ դոլար։
«Հ.Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը արդեն իսկ հաստատել է իր մասնակցությունը ֆիլմի ստեղծմանը՝ 40,000 ԱՄՆ դոլարի աջակցությամբ:
Արտադրող թիմը պատրաստվում է դիմել Հայաստանի ազգային կինոկենտրոնին (այժմ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ) ֆիլմի արտադրության փուլի համար 150,000 ԱՄՆ դոլարին մոտ չափով աջակցություն ստանալու նպատակով։
Չնայած բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք հասնելու մեր նպատակակետին։ Ուստի ջանում ենք գտնել տարբեր ուղղություններ, ինչպիսիք են՝ միջազգային ֆինանսավորումը, NFT-ների վաճառքը՝ մեր նախորդ ֆիլմերի օրինակով, ներդրումները։ Այս ճանապարհի կարևոր ուղղություններից մեկը այս դրամահավաք արշավն է։
Ավելին, ֆիլմի արտադրության փուլի համար մենք դիտարկում ենք ունենալ 300,000 ԱՄՆ դոլար գումարի չափով ֆինանսավորում՝ միջազգային համարտադրողների հետ համագործակցելու արդյունքում:
Այս դրամահավաք արշավով մենք ձգտում ենք գոյացնել 100,000 ԱՄՆ դոլարի չափով գումար, որը մեզ թույլ կտա առաջ գնալ միջազգային համագործակցություններում:
Մենք լավատես ենք, որ կհաջողենք այս դրամահավաք արշավը և հաստատակամ՝ կյանքի կոչելու «20 20-ի Հրեշտակները»՝ չնայած բոլոր դժվարություններին։ Լավագույն օրինակը մեր նախորդ ֆիլմերն են։
Մեր ամեն ստեղծված ֆիլմից գոյացած ֆինանսական միջողները ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծելու հաջորդը։
Ջիվան Ավետիսյանը հայ միջազգային մրցանակակիր կինոռեժիսոր է, Berlinale Talents 2020-ի և MIDPOINT Institute-ի շրջանավարտ, CineLink Producers’ Lab 2024-ի մասնակից և Եվրոպական Կինոակադեմիայի անդամ։ Նա մինչ այս ստեղծել է մոտ 10 վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր, և երեք խաղարկային «Թևանիկը», «Վերջին բնակիչը», և «Դրախտի դարպասը» ֆիլմերը։ Նրա չորրորդ՝ «Վերածնվածը» ֆիլմը, այժմ հետարտադրական փուլում է։ Մինչ Վերածնվածը հետարտադրական փուլում է՝ Ավետիսյանը և իր թիմը զարգացնում են հաջորդ՝ «20 20-ի Հրեշտակները» խաղարկային ֆիլմը՝ նվիրված հայ բժիշկների անձնվեր աշխատանքներին։
Ջիվանի երեք խաղարկային ֆիլմերը՝ «Թևանիկը» (առկա է Amazon Prime և Tubi հարթակներում), «Վերջին բնակիչը» (ձեռք է բերվել HBO Eastern Europe-ի կողմից, հեռարձակվել է PBS-ի կողմից և առկա է Amazon Prime և Tubi հարթակներում) և «Դրախտի դարպասը» (թողարկվել է SBS Ավստրալիայով, ցուցադրվել է ԱՄՆ-ի AMC կինոթատրոններում) գրանցել են իրենց միջազգային ձեռքբերումները և ունեն պատմություն միջազգային կինոաշխարհում՝ աշխարհի տարբեր երկներում բարձրորակ և ազդու արվեստի միջոցով աշխարհի հանդիսատեսին պատմելով Արցախի և հայ ժողովրդի պատմությունը։
2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ավետիսյանը 38 օր անցկացրել է առաջնագծում՝ փաստագրել հայ բնակչության՝ այդ թվում իր ընտանիքի դեմ կատարված բոլոր վայրագությունները և պատերազմական հանցագործությունները։ Արձանագրված լուսանկարներն ու տեսանյութերը նա նախատեսում է կկիրառել «Վերածնվածը» և «20 20-ի Հրեշտակները» ֆիլմերում:
Ջիվանի հիմնական նպատակն է խոսել աշխարհի հետ իր կյանքի, ապրած դրվագների մասին՝ իր ֆիլմերի հերոսների և պատմությունների միջոցով: Կյանքի իր այս փորձառությունն օգնում է նրան առավել հավաստի մեկնել պատմությունները իր ֆիլմերում։
Եթե ցանկանում եք ավելին իմանալ Ջիվանի նպատակների և փորձառության մասին, դիտեք վավերագրական այս ֆիլմը, որը ստեղծվել է գերմանական հեղինակավոր միջազգային հեռարձակող Deutsche Welle-ի կողմից Berlinale Talents 2020-ի շրջանակներում, որտեղ Ջիվանը ընտրվել է 3400 դիմորդներից:
Եթե երեխան պատերազմի ապրում է պատերազմ, պատերազմն իրականում երբեք չի լքում այդ երեխային: Պատերազմն իմ մտքերում սկսվել է, երբ ես դեռ 9-10 տարեկան էի․ 90-ականներին ես և իմ սերնդակիցները ստիպված եղանք անցնել պատերազմի հետ մեկտեղված սովի ու գոյության պայքարի միջով։ Այդ ժամանկ չէի ընկալում արհավիրքը իր ամբողջության մեջ, բայց լինելով իրադարձությունների կենտրոնում՝ զգում էի դրա վտանգն ամեն օր։
Ցավոք, ես ականատես դարձա Արցախյան պատերազմի մեկ այլ փուլին։ Այդ 38 օրերի ընթացքում եղել են պահեր, երբ ես կարծես կորցրել էի իմ մարդկային զգացողությունները․ կորցրել էի հավատս, կորցրել էի հույսս, բայց տեսնելով բժիշկների մարդասիրական անվերապահ նվիրումը, որը վեր էր ամեն պատկերացումից, ինչ-որ կարևոր բաներ փրկվեցին ��մ մեջ։
Ես բախվեցի մի քաոսային իրականության, որի սարսափները ստիպեցին ինձ ստեղծել «20 20-ի Հրեշտակներ» ֆիլմի պատմությունը, որի թեման, ընդհանուր առմամբ, համամարդկային է և դեպքերը կարող են տեղի ունենալ աշխարհի ցանկացած անկյունում։
Ես հավատում եմ, որ արվեստը կարող է ազդել և փոփոխել աշխարհը դեպի լավը: Կինոն իմ պայքարի միջոցն է։ Իմ ֆիլմերի միջոցով պայքարում եմ չարի դեմ՝ կոչ անելով խաղաղություն: Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ պատերազմի վտանգն ամենուր է և աշխարհի ամեն անկյունում, ամեն պահ կարող է մի նոր պատերազմ հրահրվել և ոչ մեկ ապահովագրված չէ դրա վտանգից։
Այժմ, երբ ես՝ իբրև արցախցի, կորցրել եմ այն հողը, որտեղ անց եմ կացրել իմ մանկության, պատանեկության լավագույն տարիները՝ Արցախի մասին պատմել շարունակելու իմ վճռականությունն առավել զորեղ է, քան երբևէ։
Անդրադարձ մի շարք լրատվամիջոցների կողմից։
Ծնվել է Գյումրիում, մեծացել Արցախում, այժմ բնակվում է Երևանում։ 2014 թվականից ի վեր «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը։ 2021 թվականին Ջիվանը հիմնադրում է նաև ԼայֆԹրի Փիքչըրզ ՍՊԸ ֆիլմարտադրական ընկերությունը։ Ավետիսյանի չորրորդ խաղարկային ֆիլմը «Վերածնվածը» հետարտադրական փուլում է, իսկ նրա հաջորդ «20 20-ի Հրեշտակները» ֆիլմը գտնվում է զարգացման փուլում։
Աննա Մարգարյանը պատմաբան է, ով իր ուղին դեպի կինոաշխարհ սկսել է Ջիվան Ավետիսյանի 4-րդ «Վերածնվածը» խաղարկային ֆիլմից, որտեղ աշխատել է որպես արտիսիտիկ պրոդյուսեր։ Ավետիսյանի թիմին միանալուց ի վեր՝ Աննան խորը հետազոտություններ է կատարել՝ ստեղծելու «20 20-ի Հրեշտակներ»-ը ֆիլմի հայեցակարգը։ Նա իր առաջին սցենարը գրում է այս ֆիլմի համար՝ հիմնվելով ժամանակակից պատմության մասին իր ունեցած գիտելիքների վրա և ուսումնասիրելով թեման թե՛ որպես վկա, թե՛ որպես վավերագրող՝ միաժամանակ դիտարկելով ստուգելի պատմական տվյալները՝ որպես իր ստեղծագործական ներդրման մի մաս:
Վիգէն Ադդարեանը փորձառու տեխնոլոգիական ղեկավար է, ով ապրել, սովորել, աշխատել և դասախոսել է երեք մայրցամաքների վեց երկրներում։ 2012 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդե հոբելյանի մեդալի դափնեկիր՝ Կանադային մատուցած ներդրումների և ծառայությունների համար։ Ադդարեանը պրոֆեսիոնալ ինժեներ է, ով աշխատել է Կանադայի օդատիեզերական, հեռահաղորդակցության և ՏՏ նորարարության առաջատար ընկերություններում։ Նա նաև մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ է և քաղաքացիական կյանքի բարելավմանն ուղղված երկարաժամկետ քաղաքական նախաձեռնությունների փորձագետ։
Ադդարեանի հրատարակած աշխատությունները ներառում են էսսեներ և բանաստեղծություններ, որոնք տեղ են գտել ժամանակակից հայ պոեզիայի անթոլոգիայում։ Նա շարունակում է կատարել մի շարք խորհրդատվական և միջազգային ժյուրիի դերեր հայկական և ոչ հայկական նախագծերի և կազմակերպությունների համար բիզնեսի, ակադեմիական, կառավարական քաղաքականության և գրական միջավայրում: Նա հատկապես հպարտ է, որ եղել է ԹՈՒՄՈ կենտրոնի առաջին նախագծային ղեկավարը, աշխատելով հեռատես զույգի՝ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ, համախմբել սկզբնական կազմին, որն իրականություն դարձրեց երազանքը:
Ադդարեանը կարևոր ստեղծագործական և պատմության խորհրդատու է գալիք Վերածնվածը և 20 20-ի Հրեշտակները ֆիլմերի համար: Նա առանցքային դեր ունի Ավետիսյանի գալիք բոլոր կինոնախագծերի զարգացման գործում։
Նարինե Ոսկանյանը կինոռեժիսոր է, սցենարիստ, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի ստեղծագործական տնօրենը։ Նա «Վերածնվածը» ֆիլմի սցենարիստն է, որն այժմ գտնվում է արտադրության փուլում։ Նարինե Ոսկանյանը սցենարի «20 20-ի Հրեշտակներ» ֆիլմու սցենարի խորհրդատու է:
Ադրինե Միրզայանի բազմամշակութային աշխարհիկ դաստիարակությունը իրեն ուղղորդեց հյուրընկալության ոլորտ, որտեղ աշխատում է որպես շքեղ բրենդային հյուրանոցների առաջատար տնօրեն։ Որպես հայրական և մայրական կողմից Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ Միրզայանը վճռական է իրազեկել հայկական մշակույթի և նպատակների մասին ամբողջ աշխարհում:
Միրզայանի ներգրավվածությունը կինոյում սկսվել է 2014 թվականին Ջիվան Ավետիսյանի նախորդ միջազգային մրցանակակիր «Թևանիկ» ֆիլմով։ Այնուհետև աշխատել է որպես Ջիվան Ավետիսյանի հաջորդ երեք խաղարկային ֆիլմերի գործադիր պրոդյուսեր. «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպաս» և «Վերածնվածը»: Նրա առաջիկա կինոնախագծերը ներառում են «Սև ցուցակ», «20 20-ի Հրեշտակները»։
Մասիս Բաղդասարյանը «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Բաղդասարյանը հիմնադրամի երեք ֆիլմերի պրոդյուսերն է և «Վերջին բնակիչը» ֆիլմի համահեղինակը։ Աշխատում է նաև «Վերածնվածը» խաղարկային ֆիլմում և Սև ցուցակը ֆիլմի համար, որը զարգացման փուլում է։ Նա «20 20-ի Հրեշտակներ» ֆիլմի արտադրողն է՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից։
Ելենա Ավետիսյանը ծնվել և մեծացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, սովորել է Կիրառական մաթեմատիկա, իսկ ավելի ուշ՝ սկսել է աշխատել կինոարտադրության ոլորտում։ Ջիվան Ավետիսյանի առաջին խաղարկային «Թևանիկ» ֆիլմում՝ որպես ադմինիստրատոր,«Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը» ֆիլմեր ֆինանսական տնօրեն։ Ելենան գծային պրոդյուսերն է ռեժիսորի վերջին՝ «Վերածնվածը» ֆիլմում: «20 20-ի Հրեշտակները» ֆիլմում Ելենան պրոդյուսերն է՝ ԼայֆԹրի Փիքչըրզ ՍՊԸ-ի անունից:
Կինոարդյունաբերության նվիրյալ լինելով Աստղիկ Հակոբյանը Ջիվան Ավետիսյանի հետ սկսել է աշխատել իր երրորդ՝ «Դրախտի դարպասը» խաղարկային ֆիլմի հետարտադրական փուլից ի վեր՝ օգնելով դրամահավաք արշավի աշխատանքներում։ Հակոբյանը աշխատում է Ավետիսյանի «Վերածնվածը» և «20 20-ի Հրեշտակները» խաղարկային ֆիլմերում՝ որպես օգնական պրոդյուսեր։
Մենք վստահ ենք, որ ոչ ոք չի կարող խոսել պատերազմի մասին այնպես, ինչպես մի ազգ, որ հարյուրամյակներ շարունակ գոյության պայքար է մղում իր հայրենի հողի վրա՝ վերջին 35 տարիների ընթացքում անդադար ապրելով պատերազմի մղձավանջը և ի վերջո հայրենազրկվելով։ Մեր նպատակն է վերստեղծել այդ սարսափելի իրականությունը և պատմել աշխարհին դրա մասին՝ արվեստի լեզվով
Այս Ֆիլմի միջոցով մենք կփորձենք գրավել թե հայ և թե աշխարհի հանդիսատեսին բժիշկների տեսանկյունից՝ պարզ լուծումներով և միևնույն ժամանակ ցույց տալով պատերազմի հետևանքները։
Ֆիլմի յուրաքանչյուր տեսարան հիմնված է լինելու իրական պատմությունների վրա։ Ֆիլմում պատերազմին առերեսվելու ենք չորս տեսանկյունից՝ չորս տարբեր հայացքների միջոցով։
20 20-ի Հրեշտակների միջոցով ցանկանում ենք հասնել համաշխարհային լսարանի սրտին և ստիպել նրանցից յուրաքանչյուրին արժևորել խաղաղության կարևորությունը, անտարբեր չմնալ, երբ աշխարհի մի փոքրիկ անկյունում մարդածին աղետ է: Այսպիսով, մեր արտադրական թիմը հնարավորություն է ստեղծում քարոզելու ամենակարևոր համամարդկային բաղադրիչներից մեկը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և պատմելու մարտի դաշտում մեր հերոս զինվորների և հերոս բժիշկների սխրանքների մասին։
Ֆիլմը հաջողակ է ցանկացած լեզվով, եթե այն ունի ստեղծագործական բոլոր բաղադրիչները, ներառյալ պատմությունը, մոնտաժը, ռեժիսուրան, դերասանական խաղը և արտադրությունը: Այնուհետև դա հնարավորություն է տալիս ֆիլմին մասնակցել անվանի կինոփառատոնների և ունենալու ցուցադրություններ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում, այդ թվում հատկապես հայկական համայնքներում։
Մեր ֆիլմի պատմության արդիականությունը և ներուժը հուշում է, որ այն հնարավորություն կունենա ցուցադրվելու եվրոպական և միջազգային առաջատար կինոփառատոներում։
Ինչպես Ջիվան Ավետիսյանի նախորդ ֆիլմերը, այս ֆիլմը նույնպես նախատեսվում է ընդգրկել միջազգային առաջնակարգ կինոփառատոններում և մրցանակաբաշխություններում (ներառյալ՝ թեմատիկ)։ Այն ունի համաշխարհային տարածման լուրջ ներուժ, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեռուստաընկերություններում, կինոթատրոններում, VՕD հարթակներում և այլուր։
Մեր նախորդ ֆիլմերում հաջողություններ են ունեցել HBO Europe-ի, Amazon Prime-ի, UniversCine-ի, SBS World-ի և Vimeo-ի հետ քննարկումներում։ Կինոթատրոնների ցուցադրություններում արդեն հաջող արդյունքներ ենք ունեցել Կանադայի Cinémas Guzzo-ի, Կալիֆոռնիայի Pacific Theatres-ի և ԱՄՆ-ի AMC կինոթատրոնների հետ:
Մտադիր ենք ընդլայնել առկա տարածման ուղիները։ ԱՄՆ-ում նախնական հրաշալի հաջողություն ունեցանք Նյու Յորքի PBS կայանի հետ և մտադիր ենք ընդլայնվել PBS-ի ողջ ազգային ցանցում:
Ֆիլմի նկարահանումները նախատեսված է իրականացնել 2025թ․։ Այն կյանքի կոչելու, ռեժիսորի տեսլականն իրականություն դարձնելու համար արդեն իսկ միջազգային համագործակցության քայլեր են ձեռնարկվում
1. Ինչի՞ մասին է նախագիծը։
Այս խաղարկային ֆիլմը պատմում է բազում կյանքեր փրկած բժիշկների, բուժաշխատողների անձնվեր պայքարի, համառության մասին 44-օրյա պատերազմի ժամանակ, որտեղ ավելի հեշտ է ոչնչացնելը, քան փրկել։
2. Ե՞րբ է սկսվելու ֆիլմի արտադրությունը։
Դիտարկում ենք ֆիլմի արտադրությունը սկսել 2025 թվականի գարնանը։
3. Ե՞րբ կթողարկվի ֆիլմը։
Թողարկման ամսաթիվը նախատեսված է 2027 թվականի հունվարին։ Այդ մասին կհայտարարվի։
4. Ֆիլմում կա՞ որևէ մեծանուն տաղանդ։
Իհարկե՜։ Պատրաստվում ենք ֆիլմը ստեղծել հայ տաղանդավոր ու ճանաչված դերասանների ու դերասանուհիների հետ միասին։ Եվ իհարկե, վստահ ենք, որ մեզ կմիանան նաև միջազգային հայտնի դերասաններ։
5. Ինչպե՞ս է որոշվում բյուջեն։
Բյուջեն որոշվում է ելնելով մեր նախորդ ֆիլմերը նկարահանելու փորձից։ Բացի այդ, յուրաքանչյուր պրոդյուսեր իր երկրից տրամադրել է ծախսերի վերլուծություն՝ ելնելով արտադրության կարիքներից։ Ծախսերի այս վերլուծություններն այնուհետև հաշվի են առնվում բյուջե ստեղծելիս:
6. Ե՞րբ հասանելի կլինեն իմ պարգևը:
Կախված որ պարգևն եք ընտրել։ Երբ ֆիլմն ավարտվի 2027 թվականին, բոլոր պարգևները հասանելի կլինեն և կառաքվեն։
7. Ինչպե՞ս ստանամ իմ թվային ներբեռնման հղումը:
Ձեզ էլեկտրոնային նամակով կուղարկենք ֆիլմի փակ հղումը, երբ ֆիլմը ամբողջանա և հասանելի լինի։
8. Ե՞րբ կառաքվեն և/կամ հասանելի կլինեն DVD-ները:
Նախորդ ֆիլմի DVD-ները կառաքենք մոտ 6 ամսվա ընթացքում պարգևը ձեռք բերելուց հետո։ «Վերածնվածի», «20 20-ի Հրեշտակները» ֆիլմերի DVD-ն կառաքվի ֆիլմերի ավարտից հետո։
9. Կարո՞ղ եմ հետևել գործընթացին էլեկտրոնային փոստի և/կամ սոցիալական մեդիայի միջոցով։
Իհարկե, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ տրամադրելով ձեր էլեկտրոնային հասցեն։ Բացի այդ, կարող եք հետևել թարմացումներին «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի էջին՝ Facebook-ում և Instagram-ում, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար՝ այցելել Ֆիշ այ Արթ-ի կայք։ Ջիվան Ավետիսյանի սոցիալական էջերին ևս կարող եք հետևել․ Facebook, Instagram, X, LinkedIn.
© The main photo Credit: Eric Grigorian
Առաքելություն՝ փրկելու կյանքեր պատերազմում, երբ ավելի հեշտ է ոչնչացնելը, քան փրկելն ու բուժելը
Մնացել է 6 օր
Նպատակ: 9,270.47 USD
1
2
3
4
5
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Armen Aboulian
194,165 AMD
⭐️ Lucine KARJIAN
194,165 AMD
⭐️ pem palacol
194,165 AMD
⭐️ Vatche Derderian
194,165 AMD
⭐️ Madeleine Malayan
155,331 AMD
Աջակիցներ
⭐️ Madeleine Malayan
9 օր առաջTigran Antonyan
20 օր առաջMarina Danoyan
21 օր առաջArevik Avanesyan
22 օր առաջԱնանուն աջակից
ամիս առաջ