Դարձի՛ր մենթոր, ներդրում արա՛ ապագայում։
28 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Թիմերին կցված մենթորներ
Կցվում են ՄԵՄ-ի թիմերին ռազմավարական և օպերատիվ ուղղություններով աջակցելու և առաջնորդելու համար:
Կրթական ծրագրի դասընթացավար
Այն փորձառու մասնագետներն են, ովքեր պատրաստ են և կարող են իրենց գիտելիքները փոխանցել ՄԵՄ-ցիներին։
Անհատական մենթորներ
Կցվում են մենթիներին և կենտրոնանում են ՀԿ-ի շրջանակներում անհատների անձնային աճի զարգացման վրա:
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի գլխավոր նպատակներն են օգնել մարզերի երեխաներին ձեռք բերել բազմաթիվ գիտելիքներ ու հմտություններ և նպաստել համայնքների համաչափ զարգացմանը՝ պատանիներին ու երիտասարդներին ներգրավելով մասնակցային կառավարման գործում։
ՄԵՄ ՀԿ-ն մշակել է կրթական ծրագիրը, որը 1 տարի ժամկետով և 4 փուլով իրականացվող կրթական նախագիծ է։ Կրթական ծրագրի շրջանակում մարզերից 14-18 տարեկան պատանիներ ձեռք են բերում մի շարք կոշտ և փափուկ հմտություններ, որոնք լրացնելու են ֆորմալ կրթության բացերը և օգնելու են՝ դառնալու մրցունակ մասնագետ, մասնակցելու ՏԻՄ կառավարման գործընթացներին, համայնքներում իրականացնելու զարգացման նախագծեր, նախաձեռնելու փոփոխություններ։
Ընդհանուր նպատակին հասնելու և կրթական ծրագիրը իրականացնելու համար հաճախ հարկավոր է լինում դիմել համապատասխան ոլորտների մասնագետների օգնությանը քանի որ երեխաների և երիտասարդների մասնագիտական աճի և ընդհանուր զարգացման համար հիմնական խնդիրներից մեկը ուղղորդող, ուղեկցող մենթորի բացակայությունն է։
Այսօր ևս բազմաթիվ մարզեցի երեխաներ ստանում են մասնագետների օգնությունը տարատեսակ հարցերում, միասին ձեռք են բերում գիտելիքներ և զարգացնում հմտություններ։ Դա արվում է ինչպես անհատական, այնպես էլ թիմային մենթորինգի, օնլայն հանդիպումների, համատեղ աշխատանքի ու օֆֆլայն մարզային այցերի միջոցով։ Դուք կարող եք աշխատել երեխաների հետ նախագծերի և գաղափարների վրա, անել վեբինարներ, միասին ստեղծել թիմեր, տալ առաջադրանքներ, վարել օտար լեզուների ակումբներ, դառնալ ՄԵՄ կրթական ծրագրի դասընթացավար և այլն։
Միանալով «ՄԵՄ»-ին, դուք նույնպես կարող եք ուղղորդել բազմաթիվ երիտասարդների տարատեսակ հարցերում՝ օգնելով կողմնորոշվել մասնագիտության հարցում, ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և փորձ։
Մարզերի երեխաները ունեն հետևյալ մասնագիտություններն ու հմտություններն ունեցող մենթորների կարիք․
ՄԵՄ-ի կառավարման բաժինների, ծրագրերի և մարզային թիմերի համար մենթորություն․
Անհատական մենթոր․
Կրթական ծրագրի դասընթացավար․
Եթե դուք նույնպես ցանկանում եք դառնալ այս ամենի մի մասնիկը, ապա դարձեք մենթոր և ներդրում արեք ապագայում։ Այս պահին 75 մենթորներ արդեն անում են դա։
🤗 Սիրելի՜ գործընկերներ,
ՄԵՄ-ը ակտիվ շարունակում է իր գործունեությունը գլխավոր նպատակի շուրջ՝ ստեղծել հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնք։
🚀Այժմ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում հանդես ենք գալիս ամսական դրամահավաքով, որտեղ կարող ես գտնել՝
🔸️ինչ է տալիս ՄԵՄ-ը մարզեցի երեխաներին և ինչպես է ապահովում նրանց զարգացումը,
🔸️ինչ արդյունքներ ունենք այսօր,
🔸️ովքեր են միացել մեզ,
🔸️ընթացիկ աշխատանքների թարմացումներ և ֆինանսական հաշվետվություններ,
🔸և վերջապես` ️ինչպես կարող եք օգնել այս կարևորագույն գործում։
Դե ի՜նչ, անցեք հղումով և դարձեք ապագան կառուցող 400 հովանավորից 1-ը։ 💚
Դարձի՛ր մենթոր, ներդրում արա՛ ապագայում։
28 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Թիմերին կցված մենթորներ
Կցվում են ՄԵՄ-ի թիմերին ռազմավարական և օպերատիվ ուղղություններով աջակցելու և առաջնորդելու համար:
Կրթական ծրագրի դասընթացավար
Այն փորձառու մասնագետներն են, ովքեր պատրաստ են և կարող են իրենց գիտելիքները փոխանցել ՄԵՄ-ցիներին։
Անհատական մենթորներ
Կցվում են մենթիներին և կենտրոնանում են ՀԿ-ի շրջանակներում անհատների անձնային աճի զարգացման վրա: