Ուժեղը չի ցեղասպանվում
124 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Միացե՛ք, որ Ապրի՛նք ուժեղ Հայաստանում
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է մարդկության դեմ, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը նպաստեցին այլ ցեղասպանությունների իրականացմանը, այդ թվում նաև Հոլոքոստին։
Հայոց ցեղասպանությունը ժխտվում է մինչ այսօր, սակայն մենք չենք կարող կենտրոնանալ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման վրա։ Հայաստանն այսօր էլ մշտապես վտանգի մեջ է։ Իրավիճակը փոխելու համար մեր ուժերը պետք է կենտրոնացնել ուժեղ և ազդեցիկ, հավելյալ արժեք ստեղծող պետություն դառնալու վրա։ Միայն այդ դեպքում, աշխարհը ոչ միայն կճանաչի հայոց ցեղասպանությունը, այլև մենք հնարավորություն կունենանք պաշտպանվել ապագա պատերազմներից և ուժեղացնել մեր պետականությունը։
Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։
Եթե ամբողջ աշխարհի հայերը նպատակադրված աշխատեն ուժեղ Հայաստան կառուցելու համար, պատկերացրեք, ինչ արդյունքներ մենք կարող ենք ունենալ։
Մենք կարող ենք անվտանգ ու ապահով ապագա ունենալ և այդ ճանապարհին ամենախելացի և հեռատես ներդրումը գիտության մեջ է, պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների կարողությունների ընդլայնման մեջ է:
Զարգացած գիտությունը նշանակում է ուժեղ դիվանագիտություն, պաշտպանական համակարգեր, արագ տնտեսական աճ, աշխարհում պահանջված տեխնոլոգիաներ։ Այդպես մենք կդառնանք միջազգային հանրության կարևոր անդամ։
Այս արդյունքին արագ հասնելու համար պետք է մենք էլ օգնենք մեր պետությանը զարգացնել գիտությունը։ Յուրաքանչյուրս պետք է իր ներդրում ունենա Հայաստանի հզորացման մեջ, քանի որ դրանից է կախված մեր բոլորիս ապագան։
Եկե՛ք բոլորս միասնականորեն աջակցենք գիտական նախագծերին։ Ընկերությունները և անհատներն իրենց մեկ օրվա եկամուտը կարող են, փոխանցել Հայաստանում գործող վստահելի ու խոստումնալից գիտական խմբի՝ աջակցելով իրենց գիտական նախագծերի իրականացմանը։ Միայն ժամանակակից գիտական ենթակառուցվածքներով զինված գիտական խմբեր ունեցող երկիրը կարող է զարգացած գիտություն ունենալ՝ ձգտելով դառնալ նորարարության ու մրցունակ գիտական մտքի կենտրոն։
Աջակցելով «Ապրիլ» նախագծին՝ դու ոչ միայն հարգում ես մեր անմեղ զոհերի հիշատակը, այլև քո ներդումն ես ունենում զարգացած երկիր կառուցելու մեջ։
Ապրիլին հարգենք մեր անցյալի հիշատակը՝ ներդնելով ապագայի մեջ։
«IJAGS»-ը կլինի «Scopus»-ում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության թեմայով առաջին և միակ ամսագիրը և Հայաստանի համար տեղ կապահովի ցեղասպանագիտության ոլորտում։
2․ Հաշվողական ենթակառուցվածք՝ գենոմիկայի և կենսատեխնոլոգիաների համար
Հայաստանում կստեղծվի առաջին կենտրոնացված հաշվողական ենթակառուցվածքը, որը թույլ կտա մեր կենսաբազմազանության ու մարդկանց գենետիկական հատկանիշների տվյալները անվտանգ պահպանել և վերլուծել։
3․ Մոլեկուլյար լաբորատորիա բուսաբանության ինստիտուտում
Ինստիտուտում կգործի բույսերի, սնկերի, մամուռների և քարաքոսերի ուսումնասիրության նպատակով ժամանակակից մոլեկուլային լաբորատորիա։
«BIOCER»-ը կենսաակտիվ կենսաքայքայվող նյութ է, որը ժամանակի ընթացքում քայքայվում է՝ խթանելով բնական ոսկորի աճը և վնասված ոսկորի ամբողջական վերականգնումը։
5․ Ռադիոհաճախականային և ձայնային ազդանշանների ուղղորոշման ու տեղորոշման համակարգի փորձանմուշի մշակում
Այս նախագծով առաջարկվում է ստեղծել համալիր համակարգ, որը կապահովի ռադիոհաճախային և ձայնային ճառագայթում ունեցող աղբյուրների ուղղորոշման և տեղորոշման խնդիրները:
Ապրի՛լ՝ արժեք ստեղծելով
Սիրելի՛ համագործակցողներ, ձեր մեկ օրվա եկամուտն ուղղելով գիտության ոլորտի տարբեր նախագծերի՝ միասին գրանցել ենք հետևյալ արդյունքը։
Նախագծի նպատակն է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում բույսերի, սնկերի, մամուռների և քարաքոսերի ուսումնասիրության նպատակով ժամանակակից մոլեկուլային լաբորատորիա հիմնումը:
Լաբորատորիան արդեն վերանորոգված և կահավորված է: Նախատեսվող սարքավորումները գնվել են կամ գտնվում են գնման գործընթացում: 2023թ․ նախատեսվում է իրականացնել լաբորատորիայի բացման արարողությունը և մեկնարկել գործունեությունը։
Նախագծի նպատակն է Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «International Journal of Armenian Genocide Studies» (IJAGS) [Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային հանդես] անգլալեզու ամսագրի առաջխաղացումը դեպի միջազգային շուկա՝ «Scopus» և «Web of Science» հարթակներին միանալու միջոցով:
Նախագծի շրջանակներում ամսագիրն ընդգրկվել է DOAJ (Directory of Open Access Journals) համակարգում:
Պատրաստվել է նոր կայքը՝ հոդվածների ներկայացման և գրախոսման առցանց համակարգով` http://agmipublications.am/index.php/ijags:
Լույս է տեսել «International Journal of Armenian Genocide Studies»-ի 2022 թ. առաջին համարը: Ամսագրի 2022 թ․ երկրորդ հատուկ՝ Արցախին նվիրված համարը պատրաստ է հրատարակման:
Նախագծի նպատակն է ստեղծել համալիր համակարգ, որը կապահովի ռադիոհաճախային և ձայնային ճառագայթում ունեցող աղբյուրների ուղղորոշման և տեղորոշման խնդիրներ:
Նախագիծն իրականացման փուլում է։
Նախագծի նպատակն է ստեղծել հիշողության մեծ ծավալներով և հաշվողական հզորությամբ նոր ենթակառուցվածք Հայաստանի Կենսաինֆորմատիկայի ինստիտուտում։
Նախագիծն իրականացման փուլում է։
Նախագծի նպատակն է բիոսեռից պատրաստված իմպլանտներն օգտագործել վնասվածք ունեցող կենդանիների՝ շների և կատուների ոսկրային արատները վերականգնելու համար:
Նախագիծն իրականացման փուլում է։
Արդեն37 ընկերություն և անհատ միացել է «Ապրիլ» նախաձեռնությանը, որ միասին ապրենք հզոր Հայաստանում։
Արդեն 24 ընկերություն ու անհատ միացել է «Ապրի՛լ» նախաձեռնությանը՝ դրամական աջակցություն տրամադրելով գիտական նախագծերի։ Մեր միասնականությունն ու խելացի ներդրումն է, որ մեզ կօգնի կառուցել ուժեղ պետություն ու պաշտպանված, բարեկեցիկ կյանքով ապրել։ Միայն ուժեղը չի ցեղասպանվում
Ուժեղը չի ցեղասպանվում
124 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Միացե՛ք, որ Ապրի՛նք ուժեղ Հայաստանում