Ավարտված
|
Կրթություն

Ջուրը կարևոր է դպրոցում

Հասանելի, մաքուր և արժանապատիվ դարձնենք ջուր խմելը դպրոցում

«Ծնողական Համայնք» հանուն երեխաների բարեկեցության ՀԿ
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

2 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Социолог

Диетолог

հոկտեմբեր 31, 2022 | տարի առաջ

«Ծնողական համայնք» հանուն երեխաների բարեկեցության ՀԿ-ն ավարտեց իր համագործակցության նախագիծը ռեԱրմենիա հարթակի հետ «Ջուրը կարևոր է դպրոցում» արշավի շրջանակներում:

Համագործակցության և հարթակի միջոցով ներգրավված մասնագետների շնորհիվ ավարտին ենք հասցրել մեր հետազոտական աշխատանքը, որի արդյունքները պատրաստվում ենք ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը:

սեպտեմբեր 19, 2022 | 2 տարի առաջ

Բրեվիս ընկերության հետ աշխատանքի, իրենց կողմից տրամադրված խորհուրդների ու առաջարկների արդյունքում մեր թիմը կարողացավ վերջնական տեսքի բերել ծնողների, միջին դպրոցի աշակերտների և դպրոցի ադմինիստրացիայի համար կազմված հարցաշարերը:

Առաջին փուլով ծնողների համար տպել ենք 120 հարցաշարեր, որոնցից 114-ը լրացվել են Սեպտեմբեր ամսին դպրոցում տեղի ունեցած համընդհանուր ծնողական ժողովի ընթացքում:

Այս պահին մուտքագրում ենք հարցաշարերից ստացված տեղեկությունները էլեկտրոնային տվյալների բազայում, ստուգում դրանց ճշգրիտ լինելը հետագա հետազոտական աշխատանքների և վերլուծության համար:

օգոստոս 07, 2022 | 2 տարի առաջ

Շտապում ենք տեղեկացնել, որ ReArmenia հարթակի միջնորդությամբ մեր նախագծին է միացել Բրևիս ընկերությունը:

Միասին աշխատում ենք երեք հարցաշարերի վրա, որոնք անհրաժեշտ են «Ջուրը կարևոր է դպրոցում» պիլոտային նախագծի արդյունավետությունը մշտադիտարկելու, ստացված տվյալները վերլուծելու և զեկույցի տեսքով բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու համար:


հունիս 25, 2022 | 2 տարի առաջ

Եվս մեկ հիանալի նորություն ունենք....

Հունիսի 23-ին Awesome Yerevan Foundation-ի շրջանակներում մենք ներկայացրեցինք Շիրվանզադե դպրոցում պիլոտային ցայտաղբյուրներ տեղադրելու մեր նախագծի մասին:

Նախագիծը կարճ, բայց հանգամանորեն ներկայացրեցինք, պատասխանեցինք հարցերին, հիշեցինք մեր դպրոցական տարիներն ու դպրոցում ջուր խմելու պատմությունները և հաղթեցինք այս ամսվա $1000 մրցանակը:

Առաջիկա երեք ամիսների ընթացքում նախատեսում ենք Շիրվանզադե դպրոցում տեղադրել ցայտաղբյուրներ և տվյալներ հավաքել ծնողներից, աշակերտներից ու դպրոցի անձնակազմից՝ ցայտաղբյուրների արդյունավետությունը, հարմարությունը, ծախսն ու այլ ցուցիչները գնահատելու համար:

Անչափ ոգևորված ու շնորհակալ ենք հաղթող ճանաչվելու համար: Սա առաջին քայլն է դեպի մի շատ կարևոր փոփոխության մեր դպրոցներում և մեր երեխաների դպրոցական կյանքում:

հունիս 25, 2022 | 2 տարի առաջ

Հունիսի 16-ին, մեր թիմը հանդիպում ունեցավ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի հետ: 

Հանդիպման նպատակները երկուսն էին՝

  1. ներկայացնել "Ջուրը կարևոր է դպրոցում" նախագիծը, դրա կարևորությունն ու մինչ օրս մեր կատարած հետազոտական աշխատանքը նախագծի շուրջ: Քննարկեցինք որոշ դպրոցներում մեր կազմակերպության և դրամահավաքների միջոցով պիլոտային տարբերակով ցայտաղբյուրներ տեղադրելու, դրանց արդյունավետությունը գնահատելու և ստացված տվյալները բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու մեր պատրաստակամության մասին: Պիլոտային մեկնարկը մեզ թույլ կտա հասկանալ մեր առաջարկած լուծման արդյունավետությունը երեխաների, ծնողների և դպրոցի անձնակազմի կարիքների համար: Այս արդյունքների հիման վրա պարզ կլինի նախագծի հետագա ընթացքն ու հնարավոր ներդրումը ՀՀ այլ դպրոցներում և կրթական հաստատություններում: Մենք համագործակցաբար աշխատելու ենք նախարարության հետ պիլոտային դպրոցների   ցուցակը կազմելու և դպրոցների հետ արդյունավետորեն աշխատելու ուղղությամբ: 
  2. Համագործակցաբար աշխատելու արդյունքում փորձելու ենք նաև մեր առաջարկած լուծումը ներդնել 200-ից ավել նոր կառուցվող և վերակառուցվող դպրոցներում: Մենք շատ լավ հնարավորություն ենք տեսնում այստեղ, քանի որ ցայտաղբյուրներ տեղադրելը հեշտությամբ կարող է իրականացվել արդեն կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում և մասը կազմել նշված դպրոցների համալիր սանիտարահիգիենիկ արսենալին: 

Քննարկումը շատ արդյունավետ էր մեզ համար: Շատ ոգևորված ենք ձեռք բերված պայմանավորվածությամբ և էլի ավելի վճռական ենք նախագիծն առաջ տանելու աշխատանքներով:  

Ավարտված
|
Կրթություն

Ջուրը կարևոր է դպրոցում

Հասանելի, մաքուր և արժանապատիվ դարձնենք ջուր խմելը դպրոցում

«Ծնողական Համայնք» հանուն երեխաների բարեկեցության ՀԿ
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

2 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Социолог

Диетолог