Project

16,138.45 EUR

 | Նպատակ 16,138.45 EUR
Իրագործված
|
Կրթություն

Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակային ծրագիր 2023

Սոնան հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքեր, և բոլորն արժանի են հնարավորության, եկեք շարունակենք Սոնայի տեսլականը և աջակցենք երիտասարդության կրթությանը:

Seda Papoyan

16,138.45

100.00 %

Նպատակ: 16,138.45 EUR

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Armen Ghulinian

3,861,000 AMD

⭐️ Dr. Zarik Boghossian

1,932,200 AMD

⭐️ Ani Babayan

206,380 AMD

⭐️ Դավիթ Առաքելյան

100,000 AMD

⭐️ Anna Hovhannisyan

80,013 AMD

Աջակիցներ

Eliza Vardanyan

7 ամիս առաջ
50 USD

Անանուն աջակից

8 ամիս առաջ
10,000 AMD

Անանուն աջակից

9 ամիս առաջ
30,000 AMD

Ara Kazarian

9 ամիս առաջ
200 AMD

⭐️ Դավիթ Առաքելյան

9 ամիս առաջ
100,000 AMD

Այս դրամահավաքը ստեղծվել է 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի պատվին: Կրթաթոշակային ծրագիրը կրում է Սոնայի անունը՝ նպատակ ունենալով շարունակել նրա գործն ու աջակցել նրան այդքան մտահոգող խնդիրների լուծմանը:

Կրթաթոշակի մեկնարկի եւ ազդեցության մասին

Կրթաթոշակային ծրագիրը նախաձեռնել է Սեդա Պապոյանը՝ Սոնայի ընկերուհին և FemInno / Girls in Tech Armenia-ի հիմնադիրը, և լայն աջակցություն է ստացել Սոնայի ընտանիքի ու ընկերների կողմից: 2022 թվականին՝ կրթաթոշակային ծրագրի առաջին տարվա ընթացքում, 10 վառ տաղանդներ պարգեւատրվեցին FemInno կոնֆերանսի շրջանակներում։

«Ինձ համար շատ կարեւոր էր տեսնել, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարեւորում ու խրախուսում են կանանց ու աղջիկների մասնակցությունը STEM ոլորտում, ինչը մեզ ավելի պատասխանատու է դարձնում հնարավորինս մեծ գործեր անել։ Իսկապես մեծ գործեր պիտի սպասեք մեզանից» - նշում է կրթաթոշակին արժանացած աղջիկներից մեկը՝ Անի Պետրոսյանը, ով այժմ տվյալագիտություն ու արհեստական բանականություն է ուսումնասիրում է Փենսիլվանիայի համալսարանում։ 

«Այս կրթաթոշակն ինձ հնարավորություն տվեց օգտագործել Գերմանիայում ուսանելու իմ հնարավորությունը ու գնալ իմ երազանքի հետեւից, քանի որ այլապես ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել», - նշում է մեկ այլ կրթաթոշակառու՝ Մերի Գրիգորյանը, ով այժմ համակարգչային գիտություն եւ տվյալագիտություն է ուսումնասիրում Բրեմենի Յակոբս համալսարանում։

Սոնայի մասին

Սոնա Մնացականյանը բացառիկ տաղանդավոր կին էր, ում համար կարևոր էր Հայաստանին վերաբերող ամեն բան։ Նա օգնում էր ամեն կարիքավորի ու հնարավոր ամեն տեղ փոփոխություն բերում: Նրա կյանքի ուղին և հրաշալի ծրագրերը ողբերգական պատահարի արդյունքում ընդհատվեցին՝ իր հետ տանելով դեռևս չծնված Արիային։ Այժմ հատուկ առաքելություն է դարձել հետևել Սոնայի իմաստությանը և օգնել իրագործել նրա երազանքները, որոնք կապված էին Հայաստանի, գիտության, տեխնոլոգիայի և այս ամենում դրսևորվող կնոջ տաղանդի հետ:

Կրթաթոշակի նպատակների եւ թիրախի մասին

Սոնա Մնացականյան կին տաղանդների կրթաթոշակային հիմնադրամը համախմբում է այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային և նրա աշխատանքը, ցանկանում են աջակցել նրա կիսատ թողած գործը։ Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով կհատկացվեն տաղանդավոր հայ կանանց հետեւյալ երեք հիմնական անվանակարգերում.

  • Վերականգնվող էներգիա,
  • Տեխնոլոգիա,
  • Գիտություն։

Ձեր աջակցությունը կհասնի առնվազն եւս 10 աղջկա

Կրթաթոշակների նոր փուլը կրկին կշնորհվի FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 29-30-ին Երևանում։ Հայաստանից և Արցախից 18 տարին լրացած տասը աղջիկներ և կանայք, ովքեր զբաղվում են վերը նշված երեք հիմնական ոլորտներից որևէ մեկով, աջակցություն կստանան շարունակելու իրենց ջանքերը: Հիմնական նպատակն է շարունակել Սոնայի ծրագրերը՝ զարգացնելու Հայաստանն ու Արցախը՝ որակյալ կրթության, տաղանդավոր մարդկանց աջակցության և, մասնավորապես, Սոնայի նման կանանց և աղջիկներին կրթելու շնորհիվ: Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով, որը շուտով կհայտարարվի և կդիտարկվի կազմակերպիչներից, Սոնայի ընտանիքի անդամներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից:

Սոնա Մնացականյանը հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և յուրաքանչյուրն արժանի է այդ հնարավորությանը։ Եկե՜ք շարունակենք Սոնայի տեսլականն ու աջակցենք երիտասարդության կրթությանը:



Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

«Ապագա Հայկանանը» Նպատակներին

16,138.45 EUR

 | Նպատակ 16,138.45 EUR
Իրագործված
|
Կրթություն

Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակային ծրագիր 2023

Սոնան հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքեր, և բոլորն արժանի են հնարավորության, եկեք շարունակենք Սոնայի տեսլականը և աջակցենք երիտասարդության կրթությանը:

Seda Papoyan

16,138.45

100.00 %

Նպատակ: 16,138.45 EUR

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Armen Ghulinian

3,861,000 AMD

⭐️ Dr. Zarik Boghossian

1,932,200 AMD

⭐️ Ani Babayan

206,380 AMD

⭐️ Դավիթ Առաքելյան

100,000 AMD

⭐️ Anna Hovhannisyan

80,013 AMD

Աջակիցներ

Eliza Vardanyan

7 ամիս առաջ
50 USD

Անանուն աջակից

8 ամիս առաջ
10,000 AMD

Անանուն աջակից

9 ամիս առաջ
30,000 AMD

Ara Kazarian

9 ամիս առաջ
200 AMD

⭐️ Դավիթ Առաքելյան

9 ամիս առաջ
100,000 AMD