Սոնան հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքեր, և բոլորն արժանի են հնարավորության, եկեք շարունակենք Սոնայի տեսլականը և աջակցենք երիտասարդության կրթությանը:
Նպատակ: 7,725.39 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Mnatsakan Mnatsakanyan
575,000 AMD
⭐️ Ronald van den Hoff
387,500 AMD
⭐️ Zarik Boghossian
387,380 AMD
⭐️ Ani Babayan
208,105 AMD
⭐️ Nor Hayq
174,604 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
2 ամիս առաջԱնանուն աջակից
2 ամիս առաջZaruhi Ohanyan
3 ամիս առաջElen Muradyan
3 ամիս առաջAnush Inants
3 ամիս առաջԱյս կրթաթոշակը ստեղծվել է 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի պատվին: Կրթաթոշակային ծրագիրը կրում է Սոնայի անունը՝ նպատակ ունենալով շարունակել նրա գործն ու աջակցել նրան այդքան մտահոգող խնդիրների լուծմանը:
Կրթաթոշակային ծրագիրը նախաձեռնել է Սեդա Պապոյանը՝ Սոնայի ընկերուհին և FemInno-ի հիմնադիրը, և լայն աջակցություն է ստացել Սոնայի ընտանիքի ու ընկերների կողմից: 2022 թվականին՝ կրթաթոշակային ծրագրի առաջին տարվա ընթացքում, 10 վառ տաղանդներ պարգեւատրվեցին FemInno կոնֆերանսի շրջանակներում։ 2023-ի դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ կրթաթոշակ հատկացնել եւս 7 աղջիկների։
Սոնա Մնացականյանը բացառիկ տաղանդավոր կին էր, ում համար կարևոր էր Հայաստանին վերաբերող ամեն բան։ Նա օգնում էր ամեն կարիքավորի ու հնարավոր ամեն տեղ փոփոխություն բերում: Նրա կյանքի ուղին և հրաշալի ծրագրերը ողբերգական պատահարի արդյունքում ընդհատվեցին՝ իր հետ տանելով դեռևս չծնված դստերը։ Այժմ հատուկ առաքելություն է դարձել հետևել Սոնայի իմաստությանը և օգնել իրագործելու նրա երազանքները, որոնք կապված էին Հայաստանի, գիտության, տեխնոլոգիաների և այս ամենում դրսևորվող կնոջ տաղանդի հետ:
Սոնա Մնացականյան կին տաղանդների կրթաթոշակը համախմբում է այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային և նրա աշխատանքը, ցանկանում են աջակցել նրա կիսատ թողած գործին։ Կրթաթոշակը նաեւ համախմբում է Հայաստանի STEM/ԳՏՃՄ ապագայով հետաքրքրված անձանց։
Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով հատկացվում են տաղանդավոր հայ կանանց ու աղջիկներին հետեւյալ երեք հիմնական անվանակարգերում.
Կրթաթոշակների նոր փուլը կրկին կշնորհվի FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 27-28-ին Երևանում։ Հայաստանից և Արցախից տասը աղջիկներ և կանայք, ովքեր զբաղվում են վերը նշված երեք հիմնական ոլորտներից որևէ մեկով, աջակցություն կստանան շարունակելու իրենց ջանքերը: Հիմնական նպատակն է շարունակել Սոնայի ծրագրերը՝ զարգացնելու Հայաստանը որակյալ կրթության, տաղանդավոր մարդկանց աջակցության և, մասնավորապես, Սոնայի նման կանանց և աղջիկներին կրթելու շնորհիվ: Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով, որը շուտով կհայտարարվի և կդիտարկվի կազմակերպիչներից, Սոնայի ընտանիքի անդամներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից:
Որպես խորհրդանշական ավանդույ՝ ընտրված դիմորդներին մրցանակը հանձնում է Սոնայի մայրիկը։
«Ինձ համար շատ կարեւոր էր տեսնել, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարեւորում ու խրախուսում են կանանց ու աղջիկների մասնակցությունը STEM ոլորտում, ինչը մեզ ավելի պատասխանատու է դարձնում հնարավորինս մեծ գործեր անել։ Իսկապես մեծ գործեր պիտի սպասեք մեզանից» - նշում է կրթաթոշակին արժանացած աղջիկներից մեկը՝ Անի Պետրոսյանը, ով այժմ տվյալագիտություն ու արհեստական բանականություն է ուսումնասիրում է Փենսիլվանիայի համալսարանում։
«Այս կրթաթոշակն ինձ հնարավորություն տվեց օգտագործել Գերմանիայում ուսանելու իմ հնարավորությունը ու գնալ իմ երազանքի հետեւից, քանի որ այլապես ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել», - նշում է մեկ այլ կրթաթոշակառու՝ Մերի Գրիգորյանը, ով այժմ համակարգչային գիտություն եւ տվյալագիտություն է ուսումնասիրում Բրեմենի Յակոբս համալսարանում։
---------------------------------------------------
Սոնա Մնացականյանը հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և յուրաքանչյուրն արժանի է այդ հնարավորությանը։ Եկե՜ք շարունակենք Սոնայի տեսլականն ու աջակցենք երիտասարդության կրթությանը:
Նախահաշվի հետ կարելի է ծանոթանալ այստեղ։
Այս նախագիծն աջակցում է`
Կայուն Զարգացման Նպատակներին
Սոնան հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքեր, և բոլորն արժանի են հնարավորության, եկեք շարունակենք Սոնայի տեսլականը և աջակցենք երիտասարդության կրթությանը:
Նպատակ: 7,725.39 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Mnatsakan Mnatsakanyan
575,000 AMD
⭐️ Ronald van den Hoff
387,500 AMD
⭐️ Zarik Boghossian
387,380 AMD
⭐️ Ani Babayan
208,105 AMD
⭐️ Nor Hayq
174,604 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
2 ամիս առաջԱնանուն աջակից
2 ամիս առաջZaruhi Ohanyan
3 ամիս առաջElen Muradyan
3 ամիս առաջAnush Inants
3 ամիս առաջ