Օգնե՛նք մեր մարտիկներին ոտքի կանգնել
Մնացել է 20 օր
Նպատակ: 193,678.34 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ "Aurora " Humanitarian Initiative
12,000,000 AMD
⭐️ "Իդրամի և IDBank-ի " «Մի դրամի ուժը»
4,248,945 AMD
⭐️ Araratbank
2,899,884 AMD
⭐️ Adobe Armenia " և աշխատակիցներ"
2,300,000 AMD
⭐️ Anonymous
2,152,945 AMD
Աջակիցներ
Ofelya Vardanyan
2 օր առաջԱնի Գյուլումյան
3 օր առաջSushi Zen Yvn
6 օր առաջ⭐️ Anonymous
9 օր առաջEdgar Martirosyan
12 օր առաջ.
🎉 110+ մարդ 3,5 + մլն. դրամի քայլել է մեր հաշմանդամություն ունեցող հայ զինվորների համար։
Հիմա հերթը Ձերն է։ Սկսում ենք #քայլիրորքայլեն արշավի 2-րդ փուլը։ Գերազանցե՛ք 1-ին փուլի արդյունքները՝ քայլելով կամ ֆինանսավորելով։
📌 #Քայլիրորքայլեն2-ը՝ բարեգործական մրցույթ է. իրականացվում է «MetaGait» նախագծի շրջանակներում։
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՅՍ ՄՐՑՈՒՅԹԸ.
💚 5 օր իրար դեմ մրցում են հարյուրավոր թիմեր,
💚 Ամեն թիմ ունի 2 մասնակից՝ քայլորդ և հովանավոր։
Քայլորդը քայլում է, հովանավորը՝ քայլորդի քայլերին համարժեք գումար նվիրաբերում նախագծին (1 քայլը = 1 դրամ)։
ՕՐԸ ԵՎ ԺԱՄԸ
⏱ Մեկնարկը - հուլիսի 21,
⏱ Ավարտը - հուլիսի 25,
🎉 Մրցույթը ամփոփումը՝ հուլիսի 26-ին, ժամը՝ 16:00-ին։
🎁 Ավելին՝ 3 հաղթող թիմերը կստանան մրցանակներ։
‼️ Մրցույթի ընթացքին կարող եք հետևել «qaylirvorqaylen.am» կայքով, որտեղ ամեն օրվա ավարտին կտեսնեք առաջատարներին՝ ըստ իրենց կատարած քայլերի թվի։
✊ Օգնե՛ք ոտքի կանգնել մեր մարտիկներին՝ գրանցվելով մրցույթին այստեղ👇https://bit.ly/42SC4lB
Այո՜, ավարտվեց #քայլիրորքայլեն մրցույթը…🥳
Այն ունեցավ աննախադեպ արդյունքներ՝ գերազանցելով բոլորիս սպասելիքները 💚
🎉 Այսպիսով, 5 օր շարունակ միմյանց հետ մրցեցին 50-ից ավելի թիմեր․․․
Հենց ձե՛ր ամեն քայլի շնորհիվ, մրցույթի արդյունքում 3.510.779 դրամ կնվիրաբերվի «MetaGait» նախագծին։
Իսկ հաղթողների մասին, շուտով․․․ 🤫
«MetaGait» սարքերի արտադրմանը կարելի է աջակցել նաև լավ ժամանակ անցկացնելով․․․
🥳 Այո՜, շուտով տեղի է ունենալու տարվա ամենաուրախ, ամենաջերմ և ամենաօգտակար բարեգործական համերգը։
🗓 Մայիսի 26, ժամը 20:00
📍 Platform (hասցե՝ Սարյան 22)
Երգելու են «Նեմրա», «Գարիկ և Սոնա» և «Լավ էլի» հայտնի բենդերը 🤩
Համերգի ողջ հասույթը՝ ներառյալ «Նեմրա»-ի, «Գարիկ և Սոնա»-ի, «Լավ էլի»-ի հոնորարը, ուղղվելու է «MetaGait» նախագծին։
Օգնե՛նք մեր մարտիկներն ոտքի կանգնել։💜
Տոմսերը կարող եք պատվիրել անցնելով հղմամբ՝ 👇 https://bit.ly/3pebLYV
Անհավանական է, չէ՞, երբ կարելի է գնալ արշավելու, անցկացնել լավ ժամանակ,ր միաժամանակ նվիրաբերություն անել։
🎉 Այո՜, դա հնարավոր է, քանի որ «MetaGait» նախագծին է միացել «ONE WAY Tour» ընկերությունը և կազմակերպել է բարեգործական արշավ դեպի Գոշավանք-Գոշի Լիճ-Հին Դիլիջան։
🤗 Գրանցվի՛ր և միացի՛ր մայիսի 20-ին կայանալիք բարեգործական արշավին և «MetaGait» նախագծին կատարի՛ր նվիրատվություն
Արշավը տեղի կունենա՝
🗓 Մայիսի 20-ին
🕘 09:00-21:00
🔸 Մասնակցության վճար՝ 10,000 ՀՀ Դրամ
📍 Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայից դեպի Գոշավանք-Գոշի Լիճ-Հին Դիլիջան
Գրանցվի՛ր հիմա, քանի որ քայլարշավի ողջ հասույթն ուղղվելու է «MetaGait» հեռավար ռեաբլիտացիոն սարքերի ստեղծմանը 🥳։
💚 Արշավին մասնակցելու համար գրանցվել կարող եք անցնելով հղմամբ`
Հաշվետվություն՝ նոյեմբեր-դեկտեմբեր
ռեԱրմենիա հարթակում հավաքագրված գումարների շրջանակներում ՄԵՏԱԳԵՅԹ նախագծի՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվության հետ կարող եք ծանոթանալ այստեղ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին։
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-հուլիս-հոկտեմբեր
ռեԱրմենիա հարթակում հավաքագրված գումարների շրջանակներում ՄԵՏԱԳԵՅԹ նախագծի՝ մինչև հոկտեմբեր ամսվա հաշվետվության հետ կարող եք ծանոթանալ այստեղ։
Հետևեք մեր էջին առաջիկա ամիսների առաջընթացի թարմացումները ստանալու համար։
44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանն էլ ստացավ իր «MetaGait»-ը։
Այն հարցին, թե ինչպես է իրեն տեսնում ապագայում, Սեյրանը պատասխանեց.
-Իմ ներկան ինձ դուր է գալիս։ Իսկ իմ ապագան ստեղծում եմ ներկայում ապրելով:
✊Շարունակե՛ք նվիրաբերել հաշմանդամություն ունեցող մեր զինվորների առողջության համար։
Չէ՞ որ «MetaGait» սարքերը կանխում են 30+ հիվանդություններ, որոնք առաջանում են անշարժության հետևանքով։
🥰 Նորայրը ապագայում իրեն տեսնում է 📌առողջ, 📌նկարչությամբ զբաղվելիս ու 📌փայտից փորագրված իրեր պատրաստելիս
🎉🇦🇲 Երկրորդ «MetaGait»-ը հանձնվե՜ց քառօրյա պատերազմի մասնակից Նորայր Ավագյանին։
«Այսօրվանից շա՜տ ինտենսիվ պարապելու եմ։
Մյուս տղաների հետ էլ միասին պարբերաբար կմարզվենք։
✊«MetaGait»-ն իմ առողջության գրավականն է, ոնց ասում են՝ հաճելին օգտակարի հետ։
Համ որպես մարզասարք է, համ վերականգնողական սարք»
👋🎉Ձեր 1-ական դրամներով հավաքվեց 4,248,945 դրամ…
Ամփոփելով «Մի դրամի ուժը» նախագծի արդյունքները՝ ուզում ենք շնորհակալություն հայտնել 📌«Idram»-ին և 📌«IDBank»-ին նման լավ նախաձեռնության և «MetaGait» նախագծի կողքին լինելու համար։
Շնորհակալ ենք նաև մյուս բոլոր աջակիցներին. տեսե՜ք, թե միասնաբար ի՜նչ արդյունքների հասանք։
😊Դե՜, մենք գնանք նոր «MetaGait»-եր արտադրելու, իսկ դուք շարունակեք ոգևորել և աջակցել մեզ։
✊🎉 Այո՜, 3,3 միլիոնն էլ անցա՜նք…
Մեկ առ մեկ գրկում ենք բոլորիդ և հորդորում՝ մինչև հուլիսի վերջ փոխանցումներ կատարել👇
📌«Իդրամ»-ի ու «IDBank»-ի տերմինալներով,
📌Idram&IDBank հավելվածով,
📌IDBanking.am կայքով,
📌Idram.am կայքով։
Հ.Գ. Ձեր փոխանցման 1-ական դրամներն ուղղվելու են մեր զինվորների շարժունակության վերականգնմանը «MetaGаit» սարքի միջոցով 😊
«MetaGait»-ը հաղթո՜ղ ճանաչվեց «Falling Walls Lab» մրցույթի հայաստանյան փուլում։
Դա նշանակում է՝ աշնանը մեկնում ենք Գերմանիա՝ մրցույթի միջազգային փուլին մասնակցելու:
Շարունակե՜ք ոգևորել մեզ, իսկ մենք ներկայացնե՜նք Հայաստանն ամբողջ աշխարհին։
🎉Ահա՜ ձեր «Մի դրամի ուժը». հավաքվե՜լ է գրեթե 2,5 միլիոն դրամ
Հուլիս ամսին Idram-ով կատարած Ձեր փոխանցումների շնորհիվ հաշմանդամություն ունեցող ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ «METAGAIT» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ‼
Հուլիսն առջևում է, իսկ մենք միասին դեռ շա՜տ անելիք ունենք։
✊Շարունակե՛ք ակտիվ փոխանցումներ կատարել👇
📌«Իդրամ»-ի ու «IDBank»-ի տերմինալներով,
📌Idram&IDBank հավելվածով,
📌IDBanking.am կայքով,
📌Idram.am կայքով։
Շնորհակալությու՜ն 🧡
✊Քո 1 դրամով մենք կարտադրենք 1-ից ավել «MetaGait»-եր
Հուլիս ամսին «Մի դրամի ուժը» ծրագրում ընդգրկվել է «MetaGait» նախագիծը։
‼ Փոխանցումնե՜ր կատարեք նաև՝
📌«Իդրամ»-ի ու «IDBank»-ի տերմինալներով,
📌«Idram&IDBank» հարթակով,
📌«IDBanking.am», «Idram.am» առցանց հարթակներով։
🎉Ձեր յուրաքանչյուր փոխանցումից 1 դրամ կուղղվի «MetaGait»-երի արտադրությանը։
😊Բա հրաշք չե՞ն մեր երեխաները. 4.000.000 դրամ ուղիղ «MetaGait»-ին🎉
Լսողության խանգարում ունեցող երեխաներն իրենց կազմակերպած «Փոքրիկ իշխանը» ներկայացման ողջ հասույթն ուղղել են «MetaGait» սարքերի արտադրմանը։
Երեխաներն իրենց խիզախ քայլով ցույց տվեցին, որ աշխարհի բոլոր դժվարությունները հաղթահարելի են 😊
💛Շնորհակալությու՜ն։ Նման նախաձեռնությունները մեզ շատ են ոգևորում։
🤝Էլի նոր համագործակցություն՝ հանուն մեր հայրենակիցների առողջության‼
Acba bank OJSC-ը աջակցում է «MetaGait» նախագծին։
✊Աջակցե՛ք հիմա, որ միասին ապահովենք մեր չքայլող զինվորների առողջությունը։
👋«MetaGait»-ի շուրջ նո՜ր համագործակցություններ են ձևավորվում։
🎉$1.000 «GALAXY ARENA»-ի կողմից, որը կուղղվի «MetaGait»-երի արտադրությանը։
Շնորհակալությու՜ն այս բարի գործի մասնակիցը լինելու համար💛
✊ Մեզ միացավ նաև Tell Cell-ը:
Այսուհետ կարող եք «MetaGait» նախագծին փոխանցումներ անել առանց միջնորդավճարի՝ Tellcell տերմինալների միջոցով 👌
Ընդամենը պետք է գտնել «ՔայլՏեք» ընկերությունն ու կատարել ձեր փոխանցումը։
Շնորհակալությու՜ն 💛
✊ Առաջին «MetaGait»-ը գտավ իր տիրո՜ջը
Զինհաշմանդամություն ունեցող Դավիթ Օսիպյանը պարզապես եկել էր ներկա գտնվելու քայլքը զարգացնող «MetaGait» սարքի շնորհանդեսին՝ չիմանալով, որ այն արդեն իրենն է ‼
Եվ ձեր նվիրաբերությունների շնորհիվ Դավիթն այսօրվանից քայլքի ռեաբիլիտացիա է իրականացնելու հենց տնից 👌
🥰 Ի դեպ՝ Դավիթը խոստացել է մե՜ծ արդյունքներ գրանցել և կիսվել մեզ հետ։
👋 Տեղի ունեցավ աշխարհի առաջին «MetaGait» սարքի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին մի շարք կազմապերպություններ, անհատներ, լրատվական դաշտի ներկայացուցիչներ, որոնք խրախուսեցին 35 «MetaGait»-ի արտադրությունն ու սարքը հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին տրամադրելը:
📌Գյուտի հեղինակ Դավիթ Արսենյանը ներկայացրեց սարքի նորարարական կողմերը, պատասխանեց հյուրերի կողմից հնչող ամենատարբեր հարցերի։
📌Միջոցառման մասնակիցները նաև հնարավորություն ունեցան անձամբ փորձարկելու սարքն ու կիսվելու տպավորություններով։
🍷 Իսկ վերջում զրույց-քննարկումը տեղափոխվեց գինու սեղանի շուրջ՝ սկիզբ դնելով նոր համագործակցությունների։
🤝Մեր համագործակցությունները շարունակվում են։ MetaGait նախագծին է միացել «ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնը։
Ողջունելով նորարարական այս գաղափարը` ԺԵՍՏ Հոգեբանական Կենտրոն-ը՝ ի դեմս կենտրոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ և Արկադի Մեհրաբյանների, առաջարկեց ձևավորել մասնագիտական ֆոկուս խումբ սարքի հոգեբանական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություններ և առաջարկներ իրականացնելու համար։
✊Շնորհակալությու՜ն պատրաստակամության համար։
🤝 Մե՜զ է միացել «ARLOOPA»-ն, որպեսզի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները հնարավորինս շուտ կարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին։
Շնորհակալությու՜ն այս բարի գործում մասնակցություն ունենալու համար 💛
✊Օր օրի մոտենում ենք մեր նպատակին ‼
«Գրեգորյան գինիներ» ընկերությունը նույնպես աջակցում է մեր 35 «MetaGait»-երի արտադրմանը։
Գինիները ներկայացվելով «Hayat Project»-ի բարեգործական համերգին՝ ապահովել են 82.000 դրամի վաճառք։
Գումարն ամբողջությամբ փոխանցվել է նախագծին։
🤝Երեկ միասին շա՜տ կարևոր ճանապարհ անցանք.
«24 Production»-ի կազմակերպած «Hayat Project»–ի բարեգործական համերգի ողջ հասույթն ուղղեց «MetaGait» նախագծին։
Համատեղելով ժամանցն ու բարեգործությունը՝ մենք միասնական ջանքերով հավաքեցինք 1,550,000 դրամ՝ գրեթե մեկ «MetaGait» սարքի գումար։
Շնորհակալությու՜ն «Hayat Project»-ին, «24 Production»-ին, «Platform»-ին և բոլոր մասնակիցներին մեր զինվորների և երեխաների կողքին կանգնելու համար։
🤝Այո՜. «Մենք ենք» բարեգործական և սոցիալական հիմնադրամը նույնպես միացել է նախագծին
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն ջութակահար Սոնա Ազարյանին, որը բարեգործական հանդիպում էր կազմակերպել հայտնի գրող Լին��ր Գորալիկի հետ և գումարի մի մասը փոխանցել է «MetaGait»-ին։
✊ Երբ հոգատարությունն արտահայտվում է գործո՛վ։
«Time to Print» ընկերությունը ևս միացավ մեր արշավին։ Շնորհակալություն մեզ վստահելու և հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների կողքին լինելու համար։
✊ «MetaGait»-ի արդյունքները չե՜ն սպասեցնում, և մենք ուզում ենք կիսվել մեր մե՜ծ ուրախությամբ
Ծանր գանգուղեղային վնասվածք ունեցող մեր զինհաշմանդամներից մեկը 8-ամսյա մարզումների արդյունքում սկսել է անել իր առաջին քայլերը՝
Իմացեք ավելին՝ դիտելով «Առավոտ լուսո»-ի անդրադարձը մեր նախագծին։
🎉Ավելի քան 405 հոգի միացա՜ն «MetaGait»-ի ստեղծմանը՝ տարածելով նախագիծն ու Ֆեյսբուքում դրամահավաք իրականացնելով։
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին 🙏
✊ Մեր առաջին խոշո՜ր աջակիցը…
Մեծ ուրախությամբ կիսվում ենք լա՜վ լուրով. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը միացել է նախագծին, որպեսզի մեր զինվորները հնարավորինս շուտ կարողանան վերականգնել իրենց շարժունակությունը։
Շնորհակալությու՜ն մեզ հավատալու և մեր կողքին լինելու համար։
✊ Շարունակու՜մ ենք ամուր քայլերով առա՜ջ գնալ…
Ի լուր բոլորիս՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը նույնպես կանգնեց հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների կողքին՝ նվիրաբերելով 1.000.000 դրամ։
Շնորհակալությու՜ն 💛
Էլի հիանալի նորությու՜ն ունենք հայտնելու. իր աշխատակիցների հետ մեզ է միացել «Adobe Armenia» ընկերությունը։
Դուք ոգեշնչու՜մ եք մեր զինվորներին էլ ավելի համառ պայքարել և վերադառնալ իրենց բնականոն կյանքին։
Շնորհակալությու՜ն 💛
Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ անցնելով հղմամբ։
Օգնե՛նք մեր մարտիկներին ոտքի կանգնել
Մնացել է 20 օր
Նպատակ: 193,678.34 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ "Aurora " Humanitarian Initiative
12,000,000 AMD
⭐️ "Իդրամի և IDBank-ի " «Մի դրամի ուժը»
4,248,945 AMD
⭐️ Araratbank
2,899,884 AMD
⭐️ Adobe Armenia " և աշխատակիցներ"
2,300,000 AMD
⭐️ Anonymous
2,152,945 AMD
Աջակիցներ
Ofelya Vardanyan
2 օր առաջԱնի Գյուլումյան
3 օր առաջSushi Zen Yvn
6 օր առաջ⭐️ Anonymous
9 օր առաջEdgar Martirosyan
12 օր առաջ