Project

0 EUR

 | Նպատակ 311.95 EUR
Իրագործված
|
Կրթություն

Մաթեմիկ

Կրթությունը` զենք

«Մաթեմիկ» կրթական ՀԿ

0

0.00 %

Նպատակ: 311.95 EUR

Այս պահին հավաքված է: 1,513.11 EUR

Ամսական դրամահավաք

Մեկ անգամ բաժանորդագրվելով ամսական դրամահավաքներին՝ Դուք ապահովում եք տվյալ նախաձեռնության, նախագծի կամ կազմակերպության շարունակականությունը Ձեր ամսական միկրո-նվիրաբերություններով:

1

Ամսական նպատակ:311.95 EUR

«Մաթեմատիկան` այլ կողմից» ծրագրի շրջանակներում այցելություններ գյուղական համայնքներ: Իրականացվելու են մաթեմատիկայի վիկտորինաներ, խաղեր, միջոցառումներ, սեմինարներ, փառատոններ և մրցույթներ:

2

Ամսական նպատակ:551.92 EUR

Ծրագրերի համակարգողի ներգրավում` որպես աշխատող, «Մաթեմիկի» կրթական ծրագրերի աշխատանքներն արդյուանվետ իրականացնելու համար:

3

Ամսական նպատակ:743.89 EUR

«Մաթեմիկի» գործող SMM և ծրագրավորման խմբակների ու «Հերոսիս երազանքը» ծրագրի շարունակական աշխատանքն ապահովելու համար:

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Yervand Martirosyan

87,500 AMD

⭐️ 10։30 Club

87,000 AMD

⭐️ guest guest

60,000 AMD

⭐️ Nikolay Sargsyan

53,579 AMD

Աջակիցներ

Շամամ Ավետիսյան Ամսական

7 ամիս առաջ
3,000 AMD

Sedrak Vasilyan Ամսական

7 ամիս առաջ
1,000 AMD

Մանանա ԹարփոշյանԱմսական

7 ամիս առաջ
5,000 AMD

Kristine BaghramyanԱմսական

7 ամիս առաջ
10,000 AMD

Hrant KhachatrianԱմսական

7 ամիս առաջ
2,000 AMD

Պարգևներ

reward
Նվիրաբերել 59.99 EUR
Անվանական մրցանակ երեխաներին
reward
Նվիրաբերել 119.98 EUR
Անվանական մրցանակ դպրոցներին

Մի փոքր «Մաթեմիկի» և նրա նպատակների մասին

Մաթեմիկը նախագիծ է, որը տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երեխաներին ցույց է տալիս կրթության և հայրենիքի հզորացման միջև անմիջական կապը: Մեր տեսլականն է տարիներ հետո ունենալ գերկրթված և հայրենասիրական բարձր ոգով դաստիարակված քաղաքացիներ, որոնք ապահովելու են հայրենիքի համար միասնականություն, զարգացում և անվտանգ ապագա: Մաթեմիկը հնարավորություն է տալիս մաթեմատիկան և ծրագրավորումը դարձնել հասանելի Հայաստանի և Արցախի գյուղերի երեխաների համար։ Մաթեմիկը նաև հնարավորություն է ընձեռում հեռավոր համայնքներում բնակվող աշակերտներին մաթեմատիկան դիտարկել այլ կողմից և զարգացնել գիտելիքները` ի նպաստ պետության հզորացման:



Խ��դիրներ, որոնք առկա են գյուղական համայնքներում

Գյուղական համայնքներում մաթեմատիկա առարկան հիմնականոմ դիտարկվում է` որպես զուտ դպրոցական առարկա և չի դիտարկվում առարկայի կարևրությունն ու ընձեռող հնարավորությունները: Իսկ ավելի խորքային առկա են հետևյալ խնդիրները.

  • ոչ մեծ հետքրքրվածություն մաթեմատիկա առարկայի նկատմամբ,
  • իմացության ցածր մակարդակ
  • մաթեմատիկայի բովանդակային և նպատակային ուսուցում,
  • աշակերտների արտադպրոցական ակտիվ կյանքի պակաս,
  • մաթեմատիկայի և ծրագրավորման վերաբերյալ համապատասխան զարգացնող և տրամաբանական խաղերի ու գրքերի բացակայություն:



Ինչպե՞ս կարող ենք ՄԻԱՍԻՆ լուծել խնդիրը

Անհրաժեշտ է ամսական բաժանորդագրություն

Ամսական 310 000 ՀՀ դրամը մեզ հնարավորություն կտա.

  • բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը մաթեմատիկայի հանդեպ, 
  • փոխել աշակերտների մոտեցումները մաթեմատիկայի` որպես միայն դպրոցական առարկա դիտարկելու փաստը, 
  • խթանել աշակերտների մաթեմատիկա առարկայի ավելի բովանդակային ուսումնասիրմանը, 
  • ակտիվացնել գյուղական համայնքների աշակերտների արտադպրոցական կյանքը,
  • շարունակել «Հերոսիս երազանքը» ծրագիրը,
  • ապահովել «Մաթեմիկի» ծրագրավորման խմբակների շարունակական աշխատանքը:



«Մաթեմատիկան` այլ կողմից» 

«Մաթեմատիկան այլ կողմից» ծրագրի ընթացքում կազմակերպվելու են այցելություններ Լոռու մարզի գյուղեր և կազմակերպվելու են մաթեմատիկայի փառատոններ: Ծրագրի մեկ ամսվա ընթացքում այցելություններ են կազմակերպվելու Լոռու մարզի 1 կամ 2 գյուղական համայքներ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսված են մինչև 20 համայքների այցելություններ: Մաթեմատիկայի օր-փառատոնների ժամանակ մասնագետների կողմից կազմակերպվելու են մրցույթներ, բոլոր մասնակիցները կստանան խրախուսական նվերներ (գրքեր, զարգացնող խաղեր, տրամաբանական խնդիրների հավաքածուներ), որոնք էլ ավելի կզարգացնեն երեխաների մաթեմատիկական հմտությունները: Բացի այդ դպրոցները ևս կստանան մասնագիտական գրքեր և խաղեր, որոնց մի մասը կարող է արտադրվել «Մաթեմիկ» կրթական ՀԿ-ի մասնագիտական ներդրմամբ:



Ի՞նչ կտա այն ԲՈԼՈՐԻՍ

Գյուղաբնակ երեխաներին ընդգրկելով նմանտիպ ծրագրերում մեզ հնարավորություն է տալիս ավելի կրթված և ինքնավստահ սերունդ ունենալ: Այն աշակերտները, որոնք կցուցաբերեն լավագույն արդյուքները ծրագրի ընթացքում և ցանկություն կունենան հետագայում խորանալ մաթեմատիկայի կամ ծրագրավորման մեջ, նրանց հետ կտարվի շարունակական աշխատանք: Իսկ փորձի փոխանակումը տեղի ուսուցիչների հետ, հնարավորություն կընձեռի նոր մեթոդների կիրառությանը դասապրոցեսի և դրանից դուրս իրանակացվող հավելյալ դասերի ընթացքում:


«Հերոսիս երազանքը»

Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի սկզբին: 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների 7 երեխաներ հնարավորություն են ստացել անվճար հիմունքներով ստանալ ոչ ֆորմալ կրթություն մաթեմատիկա առարկայից: Նախագծի արդյուքնում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված վանաձորցի զինծառայողների ընտանիքների երեխաները հնարավորություն կստանան շարունակական ուսումնասիրել և զարգացնել իրենց` մաթեմատիկական և ծրագրավորման հմտությունները:



Կարճ` իրականացված ծրագրերի մասին

«Մաթեմիկ» կրթական ՀԿ-ն 2021-2022 թվականների ընթացքում Լոռու մարզի ավելի քան 60 երեխաների համար իրականացրել է «Ամառային դպրոց 2021», «Աշնանային դպրոց 2021», «Ձմեռային դպրոց 2022» և «Գարնանային դպրոց 2022» կրթական ծրագրերը, որի ընթացքում աշակերտները սովորել են`

  • մաթեմատիկա, 
  • ծրագրավորման տարբեր լեզուներ (Scratch, Kturtle, JS, C#), 
  • անգլերեն, 
  • թվային հմտություններ,
  • թիմային հմտություններ,
  • առաջին բուժօգնություն:



«Մաթեմիկն Արցախում» ծրագիրը իրականացվել է երկու փուլերով (2021-ի աշուն և 2022-ի գարուն), որի ընթացքում 50-ից ավելի կամավոր ուսուցիչների օգնությամբ, հեռավար Արցախի 200-ից ավելի աշակերտներ ունեցել են արտադպրոցական հավելյալ պարապմուքները հետևյալ առարկաներից.

  • մաթեմատիկա 
  • ծրագրավորում 
  • հայոց լեզու 
  • անգլերեն 
  • ռուսերեն 
  • հայոց պատմություն 
  • աշխարհագրություն 
  • ֆիզիկա 
  • քիմիա:

Ինչպես նաև 21 արցախցի երեխաներ ստացել են համակարգիչներ:



«Մաթեմիկը Հարթագյուղում»

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ 2021 և 2022 թվականների Հարթագյուղի ամառային ճամբարների կրթական մասը ապահովել է «Մաթեմիկ» ՀԿ-ն: Ճամաբարի ընթացքում մեր մասնագետներն երեխաներին հետաքրքիր մեթոդներով դասավանդել են` մաթեմատիկա, անգլերեն և համակարգչային հմտություններ:



Ինչ են խոսում մեր մասին

Մաթեմիկի կամավոր ուսուցիչներն Առավոտ լուսո հաղորդման տաղավարում

«Ամառային դպրոց 2021»-ի աշակերտներն Առավոտ լուսո հաղորդման տաղավարում

Ազատություն ռադիոկայանի և Լուրերի անդրադարձը «Աշնանային դպրոց 2021»-ին

Panorama-ն մեր մասին

Ա1+ լրատվական կայքի անդրադարձը Մաթեմիկին



Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

«Ապագա Հայկանանը» Նպատակներին

0 EUR

 | Նպատակ 311.95 EUR
Իրագործված
|
Կրթություն

Մաթեմիկ

Կրթությունը` զենք

«Մաթեմիկ» կրթական ՀԿ

0

0.00 %

Նպատակ: 311.95 EUR

Այս պահին հավաքված է: 1,513.11 EUR

Ամսական դրամահավաք

Մեկ անգամ բաժանորդագրվելով ամսական դրամահավաքներին՝ Դուք ապահովում եք տվյալ նախաձեռնության, նախագծի կամ կազմակերպության շարունակականությունը Ձեր ամսական միկրո-նվիրաբերություններով:

1

Ամսական նպատակ:311.95 EUR

«Մաթեմատիկան` այլ կողմից» ծրագրի շրջանակներում այցելություններ գյուղական համայնքներ: Իրականացվելու են մաթեմատիկայի վիկտորինաներ, խաղեր, միջոցառումներ, սեմինարներ, փառատոններ և մրցույթներ:

2

Ամսական նպատակ:551.92 EUR

Ծրագրերի համակարգողի ներգրավում` որպես աշխատող, «Մաթեմիկի» կրթական ծրագրերի աշխատանքներն արդյուանվետ իրականացնելու համար:

3

Ամսական նպատակ:743.89 EUR

«Մաթեմիկի» գործող SMM և ծրագրավորման խմբակների ու «Հերոսիս երազանքը» ծրագրի շարունակական աշխատանքն ապահովելու համար:

⭐️ ��ՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Yervand Martirosyan

87,500 AMD

⭐️ 10։30 Club

87,000 AMD

⭐️ guest guest

60,000 AMD

⭐️ Nikolay Sargsyan

53,579 AMD

Աջակիցներ

Շամամ Ավետիսյան Ամսական

7 ամիս առաջ
3,000 AMD

Sedrak Vasilyan Ամսական

7 ամիս առաջ
1,000 AMD

Մանանա ԹարփոշյանԱմսական

7 ամիս առաջ
5,000 AMD

Kristine BaghramyanԱմսական

7 ամիս առաջ
10,000 AMD

Hrant KhachatrianԱմսական

7 ամիս առաջ
2,000 AMD

Պարգևներ

reward
Նվիրաբերել 59.99 EUR
Անվանական մրցանակ երեխաներին
reward
Նվիրաբերել 119.98 EUR
Անվանական մրցանակ դպրոցներին