Կանգնենք Սաշայի կողքին
Նպատակ: 31,519.58 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Սիթի օֆ Սմայլի նվիրատուներ
5,975,000 AMD
⭐️ Սիթի օֆ Սմայլ ԱՄՆ
3,500,000 AMD
⭐️ Սիթի օֆ Սմայլի նվիրատուներ
1,783,000 AMD
⭐️ Սաշա Մխիթարյանի ծնողներ
490,000 AMD
⭐️ Zarmail Virabian
40,000 AMD
Աջակիցներ
⭐️ Սիթի օֆ Սմայլի նվիրատուներ
5 ամիս առաջ⭐️ Սիթի օֆ Սմայլի նվիրատուներ
6 ամիս առաջAleqsanyan Anush
6 ամիս առաջԱնանուն աջակից
6 ամիս առաջMeline Avetisyan
6 ամիս առաջ14-ամյա Սաշան ունի մեր օգնության կարիքը, և անգամ չնչին նվիրատվությունը կարող է որոշիչ լինել սուր լեյկոզի դեմ նրա հաղթանակի հարցում:
Սաշան արդեն երկրորդ անգամ է անցնում կյանքի պայքարի նույն ճանապարհը:
Շիրակի մարզի Երազգավորս գյուղից Սաշա Մխիթարյանի ճանապարհը սկսվեց 2021 թվականին, երբ նա սկսեց հաճախակի քթային արնահոսություններ ունենալ: Հետազոտություններից հետո Սաշային և ընտանիքին ուղղորդեցին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն, ուր 2021 թվականի մայիսի 1-ին դրվեց ախտորոշումը՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ:
Այդ ժամաբակ Սաշան անցավ հիվանդության հաղթահարման իր ճանապարհը, և արդեն 2023 թվականի հունիսի 5-ին ավարտելով բուժման պահպանողական փուլը՝ համարվեց այն հաղթահարած:
Սակայն 2024 թվականի սկզբին ոտքերի թուլություն զգաց, և անցած մի շարք հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին՝ հիվանդությունը կրկնվել է:
Հիվանդության կրկնության հաստատման օրվանից՝ 2024 թվականի փետրվարի 13-ից Սաշա Մխիթարյանը հանդիսանում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու, և հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ անցնում է իր բուժումը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:
Կատարված նոր հետազոտությունների հիման վրա՝ բուժխորհուրդը որոշում է ընդունել այն մասին, որ Սաշայի հետագա բուժումը ավելի արդյունավետ կդառնա, եթե նա ստանա իմունոթերապիա՝ Բլինատումոմաբ (Blinatumomab 38,5մգ) դեղորայքով: Սաշան նշված դեղորայքից պետք է ստանա 17 սրվակ: Յուրաքանչյուր սրվակի արժեքը 1800 ԱՄՆ դոլար է՝ 720.000 ՀՀ դրամ:
Սաշայի բուժման դեղորայքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է 30600 ԱՄՆ դոլար՝ 12.240.000 ՀՀ դրամ:
Մեր Սաշան այս անգամ էլ պետք է հաղթի կյանքի պայքարում: Սակայն նրա հաղթանակի հնարավորությունը մեր բոլորի ձեռքերում է: Որպեսզի դեղորայքը նրան հասանելի դառնա, խնդրում ենք Ձեր հնարավորության սահմանում աջակցություն ցուցաբերել «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին և Սաշայի ընտանիքին, որպեսզի դեղորայքը կարողանանք ձեռք բերել հնարավորինս շուտ:
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
Սիթի օֆ Սմայլի Հիմնադրամի կայքի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy (նշելով՝ «Սաշայի համար»)
ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, «Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ, անպայման նշելով՝ «Սաշայի համար»
Արտերկրից փոխանցումներ․
ԱՄՆ-ից նվիրատվությունների համար խնդրում ենք անցնել այս հղումով: https://us-donate.cityofsmile.org
Stripe (առկա է նաև Apple Pay, Google Pay)՝ (ԱՄՆ-ից կատարված փոխանցումների դեպքում կտրվի հարկերից նվազեցնելու հնարավորություն reArmenia Inc.-ի կողմից)
Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://cityofsmile.org/donation/
Բժշկական փաստաթղթերին ծանոթացեք այստեղ:
Կանգնենք Սաշայի կողքին
Նպատակ: 31,519.58 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Սիթի օֆ Սմայլի նվիրատուներ
5,975,000 AMD
⭐️ Սիթի օֆ Սմայլ ԱՄՆ
3,500,000 AMD
⭐️ Սիթի օֆ Սմայլի նվիրատուներ
1,783,000 AMD
⭐️ Սաշա Մխիթարյանի ծնողներ
490,000 AMD
⭐️ Zarmail Virabian
40,000 AMD
Աջակիցներ
⭐️ Սիթի օֆ Սմայլի նվիրատուներ
5 ամիս առաջ⭐️ Սիթի օֆ Սմայլի նվիրատուներ
6 ամիս առաջAleqsanyan Anush
6 ամիս առաջԱնանուն աջակից
6 ամիս առաջMeline Avetisyan
6 ամիս առաջ