Դարձիր մասնիկը մեծ փոփոխության
Մնացել է 29 օր
Նպատակ: 3,972.56 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Anonymous donor
1,200,000 AMD
Աջակիցներ
⭐️ Anonymous donor
ամիս առաջԱնանուն աջակից
3 ամիս առաջՈւրախությամբ հայտնում ենք, որ <<Նվիրիր նոթբուք Ուսանողի տանը>> նախաձեռնությանը միացել է նաև 10Web ընկերությունը ՝ մեր ուսանողներին նվիրաբերելով մի քանի նոթբուքներ 💻
Այս աջակցությունը կարևոր քայլ է մեր ուսանողների համար, քանի որ այն
✔ հեշտացնում է ուսումնառությունն ու առցանց կրթական ծրագրերին մասնակցությունը,
✔ հնարավորություն է տալիս զարգացնել թվային և տեխնոլոգիական հմտությունները,
✔ նպաստում է ստեղծագործ գաղափարների իրականացմանը։
Շնորհակալ ենք 10Web ընկերությանը՝ Ուսանողի Տան ուսանողների կողքին լինելու և կրթության զարգացման գործում ունեցած արժեքավոր աջակցության համար:
Ուսանողի Տանը մենք հավատում ենք, որ կրթությունը սկսվում է հնարավորությունից։ Հենց այդ պատճառով ձևավորում ենք միջավայր, որտեղ ուսանողները կարող են բացահայտել իրենց ներուժը, սովորել նոր հմտություններ և պատրաստվել ապագայի մարտահրավերներին ✨
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Նվիրի՛ր նոթբուք նախաձեռնությանը միացել է նաև Picsart Academy-ն՝ նվիրաբերելով մի քանի նոթբուքներ մեր ուսանողներին 💻💙
Այս աջակցությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի, քանի որ
✔ ուժեղացնում է ուսանողների ստեղծագործական և թվային կարողությունները,
✔ հնարավորություն է տալիս իրականացնել կրթական ու գործնական գաղափարներ,
✔ ստեղծում է ժամանակակից ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ։
Շնորհակալ ենք Picsart Academy-ին՝ կրթության զարգացման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար 🌱
Ուսանողի Տանը ստեղծում ենք կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է սովորել, զարգանալ ու կառուցել իր ապագան 😊
Այդ նպատակով մենք սկսել ենք համակարգիչների հավաքագրում՝ ուսանողներին ապահովելու անհրաժեշտ տեխնիկայով։
Ու այսօր ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նախաձեռնությանը միացել է իր մեծ աջակցությամբ Siemens -ը՝ նվիրելով մի քանի նոթբուքներ մեր ուսանողներին 🥰
Այս նվիրատվությունը մեզ համար շատ ավելի մեծ բան է, քան պարզապես տեխնիկա․
✔ այն տալիս է ուսանողներին նոր հորիզոններ սովորելու և նախագծեր իրականացնելու համար,
✔ բացում է նոր կրթական հնարավորություններ նրանց համար,
✔ ապահովում է սովորելու համար անհրաժեշտ թվային միջոցներով։
Շնորհակալություն Siemens Industry Software Armenia, Irina Dumanyan-ին՝ մեր ուսանողների կրթական զարգացման մեջ նշանակալի ներդրման համար
Ուսանողի Տուն․ կրթության, առաջնորդության և համայնքի ուժը մի վայրում
Ուսանողի Տունը պարզապես բնակության վայր չէ․ այն երիտասարդների զարգացման, առաջնորդ լինելու ու իրենց համայնքների համար արժեք ստեղծելու կենտրոն է։
Մեր տան դռները բաց են այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել, զարգանալ և դառնալ փոփոխություն բերող քաղաքացիներ։ Այստեղ նրանք ստանում են ոչ միայն բնակության ապահով պայմաններ, այլև՝
📚 կրթական ծրագրեր, որոնք ձևավորում են կարևոր կարողություններ՝
բազային հմտություններից մինչև առաջնորդություն, հաղորդակցություն, նախաձեռնողականություն, քննադատական մտածողություն։
🤝 Համայնքային նախաձեռնություններ, որոնց միջոցով ուսանողները գնում են համայնքներ, ուսումնասիրում իրական խնդիրները, կազմակերպում հանդիպումներ, աշխատում երեխաների ու երիտասարդների հետ և սովորում ծառայել իրենց շրջապատին։
Այսօր մեր ուսանողները ոչ միայն սովորում են, այլ ձևավորում են մեր հայրենիքի ապագան սեփական ձեռքերով․
Դարձիր մասնիկը մեծ փոփոխության
Մնացել է 29 օր
Նպատակ: 3,972.56 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Anonymous donor
1,200,000 AMD
Աջակիցներ
⭐️ Anonymous donor
ամիս առաջԱնանուն աջակից
3 ամիս առաջ