Project

19.33 USD

 | Նպատակ 28,110.34 USD
Ակտիվ
|
Սպորտ

ԿԱ ՄԵԿ Ֆեդերացիա - մարզամշակութային կենտրոն

Զարգացնենք սպորտը միասին

ԿԱ ՄԵԿ Ֆեդերացիա ՀԿ

19.33

0.07 %

Մնացել է 16 ժամ

Նպատակ: 28,110.34 USD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

Աջակիցներ

Անանուն աջակից

2 ամիս առաջ
1,500 AMD

Անանուն աջակից

2 ամիս առաջ
3,000 AMD

Անանուն աջակից

2 ամիս առաջ
1,000 AMD

Անանուն աջակից

2 ամիս առաջ
2,000 AMD

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արշավի նպատակը ք․ Երևան Քանաքեռի տարածքում մարզամշակութային կենտրոնի հիմնումն է։

  • Պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիան արդեն 6 տարի գործում է Քանաքեռում՝ սեփական միջոցներով վարձակալելով տարածքներ, որը ծառայել է որպես մարզադահլիճ։ Այս տարիների ընթացքում խնդիր է առաջացել մասնագիտացված մարզամշակութային կենտրոն հիմելու։ Քանաքեռի երեխաներն ու պատանիները երբևէ չեն ունեցել նմանատիպ կենտրոն, ուստի K1 ֆեդերացիայի ղեկավար կազմը ցանկանում է հիմնել մարզամշակութային կենտրոն որտեղ բացի K1 (Ճապոնական քիքբռնցքամարտ) մարզաձևից կգործեն նաև այլ խմբակները և այն կդառնա մարզամշակութային կենտրոն։ Խմբերը հետևյալն են՝
  • Boxing
  • MMA
  • Պար
  • Երգ-երաժշտություն

Արշավը շատ կարևոր է տարածքի, ինչու չէ, նաև տարածքին մոտ դպրոցների ու քոլեջների երեխաներոի ու պատանիների սպորտային ու մշակութային զարգացման համար։ Կենտրոնում բացառապես դասավանդելու են բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած և լիցենզավորված մասնագետներ, և շեշտը դրվելու է հայրենասիրական դաստիարակության վրա։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Նախագիծն արդեն ընթացքի մեջ է, սակայն միայն սեփական միջոցները բավարար չեն այն ավարտին հասցնելու համար։

6 տարիների ընթացքում K1 ֆեդերացիան անցկացրել է 34 միջազգային և հանրապետական մրցաշարեր և երկրից դուրս մասնկանցել է 15 միջազգային առաջնությունների։ Մրցաշարերի հիմքում մշտապես դրվել է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որի վառ ապացույցը Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված ամենամյա հուշամրցաշարն է։

ԽՆԴԻՐ

K1 ֆեդերացիան այլևս չի կարողանում միայն իր միջոցներով նախագիծը իրականացնել, քանի որ այն տարածքը, որը վարձակալած էր պետք է հանձնել սեփականատիրոջը՝ փոխարենը վերցնելով անմխիթար վիճակում նկուղային տարածք, որը կարիք ունի հիմնովին վերանորոգման։ Այս նախագիծը ստեղծվել է, որպեսզի հանրությունը նույնպես մասնակցի նախագծի իրականացմանը։

Խնդիրը հրատապ է, քանի որ սեղմ ժամկետում (մինչև մարտի 1-ը) պետք է ազատել վարձակալած տարածքը, իսկ նախագծի շահառուները կամ ոլորտին առնչվող անձիք (մարզիչներ, մարզիկներ և նրանց ծնողներ) կմնան առանց համապատասխան տարծքի (մարզադահլիճ)։


ԼՈՒԾՈՒՄ

Խնդիրը լուծելու համար նույն տարածքում պետք է վերցնել գրեթե նույն չափի տարածք՝ նկուղային հարկ, որն արդեն առկա է, վերանորոգել, կահավորել և հանձնել շահագործման։

Իրականցաման փուլերը հետևյալն են՝

  • գտնել համապատասխան տարածքը (իրականացվել է),
  • կատարել քանդման աշխատանքներ (իրականացվել է),
  • կատաել համապատասխան ձևափոխման աշխատանքներ (ընթացքի մեջ է),
  • կատարել վերանորոգման աշխատանքներ (դեռ չի սկսվել),
  • կատարել կահավորման աշխատանքներ (դեռ չի սկսվել),
  • նախագիծն իրականացվում է ըստ պլանավորած մեթոդների։

Նախագիծն իրականացվում է սակավ սեփական միջոցներով և ակնկալվում է հանրության օգնությունը։

ԹԻՄ

ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյան՝ թիմի ղեկավար,

ֆեդերացիայի փոխնախագահ Նաիրի Հակոբյան,

ֆեդերացիայի ծնողական խորհուրդ, ներկայացուցիչ Դավիթ Գաբրիյելյան,

անհատ շինարարներ (բարեգործական հիմունքներով)

Մեր թիմը շինարարական աշխատանքները սկսել է հունվար 10-ից և կատարել է տարածքի ներսի քանդման աշխատանքներ, փոխել է կոյուղու և ջրատար խողովակները, որոնք անցնում են նախատեսված տարածքով։ Բացվել են օդատար անցքերը որոնք անհրաժեշտ են տարածքի օդափոխման համար։ Այդ ամենը կատարվել է թիմի սեփական միջոցներով։

ԲՅՈՒՋԵ

https://docs.google.com/spreadsheets/d/1lm69z_89k7Qii0FCFUH-YsOy5ombNHZQjmeY19fIs-4/edit?usp=sharing


19.33 USD

 | Նպատակ 28,110.34 USD
Ակտիվ
|
Սպորտ

ԿԱ ՄԵԿ Ֆեդերացիա - մարզամշակութային կենտրոն

Զարգացնենք սպորտը միասին

ԿԱ ՄԵԿ Ֆեդերացիա ՀԿ

19.33

0.07 %

Մնացել է 16 ժամ

Նպատակ: 28,110.34 USD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

Աջակիցներ

Անանուն աջակից

2 ամիս առաջ
1,500 AMD

Անանուն աջակից

2 ամիս առաջ
3,000 AMD

Անանուն աջակից

2 ամիս առաջ
1,000 AMD

Անանուն աջակից

2 ամիս առաջ
2,000 AMD