Մենք խթանում ենք առողջ սնունդն ու կայուն գյուղատնտեսությունը՝ կրթելով համայնքներին և տարածելով պերմակուլտուրայի սկզբունքներ, որոնք բացառում են թունաքիմիկատների և քիմիական նյութերի կիրառումը:
Մնացել է 137 օր
Նպատակ: 22,416.50 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ David Akopyan
20,000 AMD
⭐️ Gevorg Poghosyan
10,000 AMD
⭐️ Elya Grigoryan
5,000 AMD
⭐️ Davit Melkumyan
100 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
20 օր առաջԱնանուն աջակից
ամիս առաջ⭐️ David Akopyan
ամիս առաջԱնանուն աջակից
ամիս առաջ⭐️ Elya Grigoryan
ամիս առաջՏասնամյակներ շարունակ Հայաստանի ֆերմերները բախվում են բերքատվության նվազմանը, հողի առողջության վատթարացմանը և վնասակար քիմիական նյութերի ազդեցությանը։
Թունաքիմիկատներն ու քիմիական գյուղատնտեսական պրակտիկան դեգրադացնում են Հայաստանի հողը, վնասում գյուղական համայնքներին և վտանգում մարդկանց առողջությունը։
Հայաստան ներմուծվող թունաքիմիկատների մի մասը, (HHPs- Highly Hazardous Pesticides) վնասում է մարդու հորմոնալ համակարգը՝ առաջացնելով ծանր առողջական խնդիրներ։
Ֆերմերների մեծ մասն անգիտակցաբար կամ միտումնավոր օգտագործում է քիմիական նյութերի, թունաքիմիկատների և պարարտանյութերի անընդունելի չափաբաժիններ՝ ստեղծելով աղտոտման արատավոր շրջան:
Չփրկված կյանք. կորստի և հույսի մի անձնական պատմություն:
Ամեն ինչ սկսվեց իմ զարմուհի Գրետայից։ Հղիության ընթացքում նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Բուժման հետ մեկտեղ նա պետք է սնվեր մաքուր, առանց հավելումների, օրգանական սնունդով: Որոնումների արդյունքը հուսահատեցնող էր. չկարողացանք գտնել բավարար մաքուր օրգանական արտադրանք, իսկ քիչ թե շատ որակյալը՝ շատ սահմանափակ էր։ Տանը աճեցնում էինք այն, ինչ կարող էինք՝ միկրոկանաչի, ծլեցրած լոբազգիներ, կանաչիներ։ Բայց դա երբեք բավարար չէր։ Այսօր Գրետան այլևս մեզ հետ չէ, բայց նրա քաջարի որդին՝ 18 ամսական Արթուրը, ունի սուր ալերգիա թունաքիմիկատներով, քիմիական նյութերով և վնասակար հավելումներով աճեցված մրգերից ու բանջարեղենից։
Ժամանակը սպառվում է: Ձեր աջակցությունը կարող է հակադարձել այս միտումները: IkiHay նախագիծը կվերականգնի հողի առողջությունը, կսովորեցնի կայուն գյուղատնտեսություն և վերջապես մեր երեխաները կսնվեն մաքուր օրգանական բանջարեղենով և մրգերով։ Պերմակուլտուրայի պրակտիկայի ներդրումը վերացնում է քիմիական նյութերի անհրաժեշտությունը:
Ոգեշնչված ճապոնական Ikigai-ի` կյանքի իմաստը գտնելու հայեցակարգով,IkiHAY-ի նպատակն է բուժել և վերականգնել Հայաստանի հողը՝ օգտագործելով բնության ուժը։
Նոր Երզնկա գյուղում հիմնում ենք պերմակուլտուրայի փորձարարական դաշտային-ցուցասրահ։ Այս մոդելը կծանոթացնի առանց քիմիկատների, կայուն գյուղատնտեսական մեթոդների հետ, ինչպիսիք են կոմպոստացումը, ցանքածածկը և ջրի խնայողության պրակտիկան և այլն: Ֆերմերները, գյուղացիները կստանան տեղում գործնական ուսուցում՝ հողը վերականգնելու, CO2 արտանետումները նվազեցնելու և օրգանական գյուղատնտեսությունը խթանելու համար:
Անցկացվելու են պրակտիկ դասընթացներ առողջ կենսակերպի, բնության խնամքի, հողի և շրջակա միջավայրի պահպանման կարևորության մասին, ինչպես նաև կկազմակերպվեն ծառատունկ, մշակաբույսերի և ծաղիկների աճեցման վարպետության դասեր։
Յուրաքանչյուր ֆերմեր, որը անցում կկատարի դեպի օրգանական գյուղատնտեսություն, կունենա հնարավորություն վաճառելու իր արտադրանքը մեր կողմից գտնված սպառողներին։ Շրջանաձև տնտեսությունն ապահոված է։
Մենք ստեղծում ենք մոդելային տնտեսությունների ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱԼԻՔ։
Մեր «Արի՛ տես, գնա՛ արա» մոդելը ապահովում է գիտելիքների փոխանցում վերապատրաստված ֆերմերներից իր սերունդներին և հարևաններին՝ յուրաքանչյուր մասնակցի դարձնելով կայուն գյուղատնտեսության տեղական ջատագով: Սա աստիճանաբար կտեղափոխի տարածաշրջանը քիմիական նյութերով հագեցած գյուղատնտեսությունից դեպի օրգանական, բարձր բերքատվություն ունեցող գյուղատնտեսության: Կառուցելով վերապատրաստված ֆերմերների ցանց, որոնցից յուրաքանչյուրը կարող է վերապատրաստել մյուսներին, մենք մեծացնում ենք յուրաքանչյուր նվիրատվության ազդեցությունը:
Ձեր աջակցությունը միայն մեկ ֆերմերին չի օգնում: Այն սկսում է փոփոխությունների ալիք, որը հասնում է ամբողջ համայնքներին:
Ձեր օգնությամբ մենք նպատակ ունենք.
Մենք հավակնոտ անհատների խումբ ենք, որը նվիրված է Հայաստանի հողը վերակենդանացնելու և նրա ֆերմերներին գիտելիքներով հզորացնելուն: Մեր թիմը ներառում է գյուղատնտեսության փորձագետներ, բնապահպաններ և համայնքի ղեկավարներ, որոնք միասին աշխատում են կայուն փոփոխություններ ստեղծելու համար:
Ձեր աջակցության․
Հաջորդ փուլում մենք նախատեսում ենք.
Մեր դրամահավաք արշավի նպատակն է հավաքել 32.809.000 ՀՀ դրամ
Այս բյուջեն կապահովի ծրագրի բոլոր փուլերի հաջող իրականացումը և մեր նախաձեռնության երկարաժամկետ կայունությունը:
Ի՞նչ է պերմակուլտուրան: Պերմակուլտուրան կայուն գյուղատնտեսական մեթոդ է, որը ընդօրինակում է բնական էկոհամակարգերը՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են կոմպոստացումը, ցանքածածկը, մշակաբույսերի ռոտացիան և ջրի պահպանումը:
Ինչպե՞ս է օգտագործվելու իմ նվիրատվությունը: Ձեր նվիրատվությունը կֆինանսավորի հողի ձեռքբերումը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթական ծրագրերը, համայնքի իրազեկումը և գործառնական ծախսերը:
Որո՞նք են այս ծրագրի բնապահպանական առավելությունները: IkiHay-ը տարեկան կրճատում է CO2-ի արտանետումները 3 տոննայով մեկ հեկտարի կտրվածքով, բարելավում է հողի առողջությունը, բարելավում է ջրի կառավարումը և նպաստում կենսաբազմազանությանը:
Ինչպե՞ս կազդի այս նախագիծը հանրային առողջության վրա: Վերացնելով վնասակար քիմիական նյութերը և ապահովելով մաքուր, օրգանական սնունդ՝ IkiHay-ը նվազեցնում է թունաքիմիկատների հետ կապված հիվանդությունների ռիսկը և բարելավում ընդհանուր բարեկեցությունը:
Ո՞վ կշահի իկիՀԱՅ-ից. Տեղացի ֆերմերները, գյուղացիները, դպրոցականները և բոլոր նրանք ովքեր կօգտվեն օրգանական արտադրանքից
Ինչպե՞ս եք նախատեսում կրթել համայնքը: Մենք տարեկան կանցկացնենք 200 սեմինար ֆերմերների և գյուղացիների համար, կկատարենք տարեկան 25 այցելություններ դպրոց, կհամագործակցենք ՏԻՄ-երի հետ, կներգրավվենք համայնքի ներկայացուցիչներին մեր կրթական ծրագրերում, կիրականացնենք սոցիալական միջոցառումներ։
Ի՞նչ տնտեսական ազդեցություն կունենա իկիՀԱՅ-ը: 500 ֆերմերների կայուն պրակտիկաների ուսուցումը կբարձրացնի բերքի որակը և բերքատվությունը՝ հանգեցնելով ավելի բարձր եկամուտների և ավելի ուժեղ տեղական տնտեսությունների: Այս նախաձեռնությունը նաև կխթանի կայունության մշակույթը՝ ավելացնելով օրգանական արտադրանքի պահանջարկը:
Որո՞նք են իկիՀԱՅ-ի երկարաժամկետ նպատակները: Երեք տարվա ընթացքում մենք նպատակ ունենք օրգանական գյուղատնտեսությունը 0,03%-ից հասցնել 1%-ի՝ ստեղծելով կայուն գյուղատնտեսության մոդել ողջ Հայաստանում։
Կարո՞ղ եմ այցելել պերմակուլտուրայի ֆերմա: Այո, մենք ողջունում ենք այցելուներին ցույց տալ մեր աշխատանքը և մասնակցել մեր կրթական ծրագրերին:
Ինչպե՞ս կարող եմ տեղեկացված մնալ ծրագրի առաջընթացի մասին: Մենք կանոնավոր թարմացումներ կտրամադրենք մեր կայքում և սոցիալական մեդիայի ալիքներում, ինչպես նաև էլ. փոստի միջոցով, եթե թողնեք մեզ:
Ինչո՞ւ է այս նախագիծը կարևոր Հայաստանի համար։ իկիՀԱՅ-ն անդրադառնում է Հայաստանի գյուղատնտեսությունը վերափոխելու, վնասակար քիմիական նյութերից կախվածությունը նվազեցնելու, հանրային առողջության բարելավման և ապագա սերունդների համար կայուն, դիմացկուն գյուղատնտեսական համակարգ ստեղծելու հրատապ անհրաժեշտությանը:
Կա՞ն համագործակցություններ այլ կազմակերպությունների հետ: Այո, մենք համագործակցում ենք ՀԿ-ների, բնապահպանական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ֆրանսիական «Կյանքի ճարտարապետները» Permaculture-ի և խորհրդատվական ընկերության, ինչպես նաև տեղական համայնքների հետ՝ բարձրացնելու իրազեկությունը և խթանելու կայուն գործելակերպը:
Ինչպե՞ս եք վերահսկում և ապահովում ձեր պրակտիկայի արդյունավետությունը: Մենք շարունակաբար վերահսկում ենք հողի առողջությունը, մշակաբույսերի բերքատվությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ապահովելու մեր պերմակուլտուրայի պրակտիկայի արդյունավետությունը և անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար:
Ինչպե՞ս կարող եմ աջակցել IkiHay-ին: Դուք կարող եք աջակցել IkiHay-ին` նվիրաբերելով, տարածելով լուրերը և մասնակցելով մեր համայնքի իրազեկման և կրթական ծրագրերին:
Աջակցեք IkiHay-ին և եղեք Հայաստանի գյուղատնտեսական վերափոխման մաս: Ձեր ներդրումը կօգնի վերականգնել հողը, խթանել առողջ ապրելակերպը և ապահովել կայուն ապագա: Նվիրաբերե՛ք հիմա և միացե՛ք էկո-հեղափոխությանը:
IkiHay-ը միաձուլում է ճապոնական «Ikigai» հասկացությունը, որը նշանակում է «լինելու պատճառ», Հայաստանը ներկայացնող «Hay»-ի հետ: IkiHay-ի իմաստը յուրաքանչյուր հայի կյանքի նպատակը գտնելն է, այն է՝ մաքրել մեր արմատները արտաքին սպառնալիքներից։ Այս առաքելությունը կրկնակի է՝ ֆիզիկապես վերականգնել մեր հողը և բերքը՝ վերացնելով վնասակար քիմիական նյութերը, և վերամիավորվել մեր մշակութային ժառանգության հետ՝ հարգելու և երիտասարդացնելու մեր ծագումը: Մենք ստեղծում ենք ինքնապահպանվող էկոհամակարգ, որը մարմնավորում է առողջությունը, կայունությունը և հարգանքը մեր շրջակա միջավայրի և ժառանգության նկատմամբ:
Մենք խթանում ենք առողջ սնունդն ու կայուն գյուղատնտեսությունը՝ կրթելով համայնքներին և տարածելով պերմակուլտուրայի սկզբունքներ, որոնք բացառում են թունաքիմիկատների և քիմիական նյութերի կիրառումը:
Մնացել է 137 օր
Նպատակ: 22,416.50 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ David Akopyan
20,000 AMD
⭐️ Gevorg Poghosyan
10,000 AMD
⭐️ Elya Grigoryan
5,000 AMD
⭐️ Davit Melkumyan
100 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
20 օր առաջԱնանուն աջակից
ամիս առաջ⭐️ David Akopyan
ամիս առաջԱնանուն աջակից
ամիս առաջ⭐️ Elya Grigoryan
ամիս առաջ